23:01 20.06.2021
ՀՀ ոստիկանությունում ընտրությունների ընթացքում որպես իրավախախտում ստացվել է 141 ահազանգ, որպես հանցագործության մասին հաղորդում՝ ընթացք է տրվել 47 դեպքի: Այս մասին ԿԸՀ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Նա նշել է, որ ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծվել է օպերատիվ շտաբ ընտրությունների ընթացքում հասարակական պատշաճ կարգ ապահովելու ու ընտրությունների ընթացքը խոչընդոտելու դեպքերը […]
22:55 20.06.2021
Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալները 106 ընտրատեղամասերից՝ ըստ SHANTNEWS.am-ի: 1. «Արդար Հայաստան» կուսակցություն – 0.3 % 2. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն – 0.5 % 3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 61.5 % 4. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն –1.5 % 5. «Ազատություն» կուսակցություն -0.1 % 6. «Պատիվ ունեմ» դաշինք –4.1 % 7. «Միասնական հայրենիք» կուսակցություն – 0,1 % 8. […]
22:31 20.06.2021
Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալները 64 ընտրատեղամասերից՝ ըստ SHANTNEWS.am-ի: 1. «Արդար Հայաստան» կուսակցություն – 0.3 % 2. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն – 0.6 % 3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 62.7 % 4. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն –2.6 % 5. «Ազատություն» կուսակցություն -0.1 % 6. «Պատիվ ունեմ» դաշինք –3.8 % 7. «Միասնական հայրենիք» կուսակցություն – […]
22:15 20.06.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին լուսանկարել են աշխատելիս` գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ժնև թռչելիս: «Ռոսիա 1»-ի կադրերը հրապարակել է «Пул N3» Telegram-ալիքը, գրում է РИА Новости-ն: Տեսանյութում ներկայացված է նախագահական ինքնաթիռում Պուտինի աշխատասենյակը. ներկայացվել է կաշվե աթոռներով սեղանը, ինչպես նաև բարձերի ու ծածկոցների հավաքածուն: Նախագահն ուսումնասիրել է փաստաթղթերը մինչ ամերիկացի գործընկերոջ հետ բանակցությունները: Կադրերում արձանագրվել է այն […]
21:44 20.06.2021
2021 թվականի հունիսի 20-ի դրությամբ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվում են 2.019 կալանավորված անձ և դատապարտյալ, որոնցից ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված ցուցակներում ընդգրկված են և ընտրության իրավունք ունեն 999-ը (ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանվում է, որ ընտրելու իրավունք չունեն դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և […]
21:15 20.06.2021
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների մասնակցող կուսակցությունների և դաշինքների նախընտրական քարոզարշավի ընթացքում ծախսերի վերաբերյալ տվյալները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ Տիգրան Բաբիկյանը նշեց, որ հունիսի 16- դրությամբ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը նախընտրական հիմնադրամին մուծվել են 1 միլիարդ 370 հազար 673 հազար 654,5 դրամ, […]
20:15 20.06.2021
Հարուցվել են քրեական գործեր՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու և քննությանը խոչընդոտելու դեպքերի առթիվ 2021թ. հունիսի 20-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ թիվ 29/20 ընտրատեղամասում քաղաքացին քվեարկություն կատարելուց հետո փորձել է ընտրատեղամասից դուրս բերել քվեաթերթիկ, ինչը կանխվել է հանձնաժողովի նախագահի կողմից: Նույն օրը քաղաքացին բերման է ենթարկվել: Նա […]
19:30 20.06.2021
Հունիսի 20-ին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 18։00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 145 ահազանգ ու դիմում, ուսումնասիրել է սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների 941 հրապարակում։ Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են ընտրատեղամասի մատչելիությանը, ընտրատեղամասի համարի և գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ստանալուն, քվեարկության կարգի խախտմանը, բժշկական հաստատությունում գտնվող անձի ընտրական իրավունքի իրացման […]
16:59 20.06.2021
Հունիսի 18-ին ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի օգտին քվեներ ապահովելու համար Նորամարգ գյուղի երկու բնակիչ, նախնական համաձայնության գալով, խմբի կազմով, նույն գյուղի բնակչության շրջանում գումարի տեսքով ընտրակաշառք են բաժանել և շարունակում են բաժանել: Ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ նշված անձինք Նորամարգ գյուղի […]
16:27 20.06.2021
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրեց, թե հանձնաժողովն Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ինչ նախապատրաստական աշխատանք է կատարել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ Սմբատյանը նշեց, որ ԿԸՀ-ն այս ընթացքում աշխատել է 24 ժամ ռեժիմով և փորձել է անել ամեն ինչ, որպեսզի ՀՀ-ում ընտրողները կարողանան ընտրել տեղամասային կենտրոններում և անհրաժեշտ բոլոր միջոցները ապահովված լինեն։ […]
15:30 20.06.2021
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը, ժամը 14:00-ի դրությամբ, մասնակցել է 695 հազար 626 քաղաքացի կամ ընտրողների 26,82 տոկոսը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանը։ Երևանում քվեարկությանը մասնակցել է 251 հազար 504 քաղաքացի կամ ընտրողների 29,28 տոկոսը։ Նշենք, որ 2018-ի դեկտեմբերին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ժամը 14-ի դրությամբ մասնակցությունը […]
13:10 20.06.2021
ԿԸՀ-ում ասուլիսով է հանդես եկել Ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը: Նա ներկայացրել է նախընտրական ժամանակահատվածում ՀՀ ոստիկանությունում արձանագրված իրավախախտումների ու պատահարների վերաբերյալ տեղեկություններ: Նշել է, որ հունիսի 20-ին պատշաճ հասարակական կարգուկանոն հաստատելու, ընտրական իրավունքի իրացմանը խոչընոտելու դեպքերը կանխելու համար ձևավորվել է օպերատիվ շտաբ, սահմանված կարգով ընթացք են տրվել խախտումների վերաբերյալ քաղաքացիներից, ոստիկանության ծառայողներից, հանձնաժողովների անդամներից, […]
09:05 20.06.2021
Հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբն ամփոփել է ընտրությունների գործընթացին առնչվող առերևույթ հանցավոր այլ դրսևորւմների վերաբերյալ մինչև քվեարկության նախորդ օրը ներառյալ ստացված ահազանգերի, հաղորդումների և դրանցով իրականացված աշխատանքների միջանկյալ արդյունքները: Նշված ժամանակահատվածում ստացվել է ընդհանուր 338 հաղորդում և ահազանգ: Դրանցից՝ 123-ը ԶԼՄ հրապարակումներ են, 91-ը՝ ֆիզիկական […]
20:58 19.06.2021
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հանդիպել է ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ներակայացուցիչների հետ, ներկայացրել ԱԺ ընտրությունների ժամանակ ԿԸՀ-ի աշխատակարգը: Դիտորդները հանիպումից հետո պարզաբանել են իրենց պարտականությւնները, հանդիպել՝ ԿԸՀ անդամների, քաղաքական կուսակցութունների շտաբների ներկայացուցիչների հետ, հասկանալ՝ նախընտրական մթնոլորտն ու տրամադրությունները,հետևել բուն ընտրության գործընթացին ու պարզել, թե ինչպես […]
19:33 19.06.2021
Հայրենական մեծ պատերազմի սկսվելու օրը , գերմանացիների համար ամոթի առիթ է. Գերմանիան ընդունում է իր պատասխանատվությունը նացիստական ռեժիմի հանցագործությունների համար, իր տեսաուղերձում ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, գրում է ՌԻԱ լրատվականը։ «Մի քանի օրից` հունիսի 22-ին, Խորհրդային Միության վրա նացիստական Գերմանիայի հարձակման տարելիցը կլինի։ Երբ 1939-ին Լեհաստանի վրա գերմանացինեի հարձակումից հետո սկսվեց […]
19:23 19.06.2021
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից Հայաստան ժամանած դիտորդական առաքելության անդամների հետ՝ պատվիրակության ղեկավար, սենատոր Ֆիլիպ Կուրարի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նախընտրական քարոզարշավի ընթացքին, Հայաստանում տեղի ունեցած Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին առնչվող հարցեր: Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ պետությունը հաստատակամ է՝ ապահովելու քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ, արդար եւ թափանցիկ իրացումը:
19:12 19.06.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով «Եդինայա Ռոսիա» -ի համագումարում, հայտարարել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում կուսակցության ցուցակի առաջատար հինգ թեկնածուների անունները: Այսպիսով, ըստ նախագահի, իշխող կուսակցության ցուցակը գլխավորեն ՌԴ պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Շոյգուն և Սերգեյ Լավրովը, Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն, Համառուսաստանյան ժողովրդական ճակատի կենտրոնական շտաբի համանախագահ Ելենա Շմելևան և […]
18:50 19.06.2021
Բելառուսը մտադիր է հրաժարվել Ուկրաինայից ինքնաթիռներ ընդունելուց: Այս մասին հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է «Բելառուսն այսօր»-ը: «Դուք տեսնում եք, թե ինչքան զզվելի է գործում Ուկրաինան: Մենք կփրկենք նրանց ժողովրդին. մարդիկ ոչ մի բանում մեղավոր չեն, բայց նրանք փակեցին մեր թռիչքը: Հիմա մենք պետք է շրջանցենք օդային ճանապարհը՝ ծախսելով հավելյալ 40-45 րոպե, որպեսզի հասնենք […]
18:27 19.06.2021
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնային: Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Տավերնային դիտորդական առաքելություն իրականացնելու համար Հայաստան ժամանելու կապակցությամբ և հիշել, որ վերջինս դիտարկել է նաեւ 2018 թվականի դեկտեմբերի արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Ազգային ժողովի նախագահը հավելել է , որ այս ընտրությունները միտված են հանգուցալուծելու նախորդ տարվա […]
18:20 19.06.2021
Նախագահական ընտրություններից հետո Իրանին մեծ փոփոխություններ են սպասվում, հայտարարել է երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը՝ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում: Ըստ պաշտոնական տվյալների, ընտրություններում հաղթել է Իրանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսին ՝ հավաքելով ձայների 61,9% -ը։ Նրա օգտին է քվեարկել ընտրությանը մասնակցած 28,9 միլիոն ընտրողից 17,9 միլիոնը։ Ռաիսիի բոլոր մրցակիցները ճանաչել են նրա հաղթանակը: […]
18:00 19.06.2021
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մարֆիի և ղեկավարի տեղակալ Ստեֆան Կրաուսի հետ: Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ մեծաքանակ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում և կարևորել պետության հավատարմությունն ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավար ընտրությունների անցկացման հարցում: Յոհան Մարֆին փաստել է, որ այս ընթացքում պետական բոլոր ինստիտուտներն ակտիվորեն համագործակցել և […]
14:19 19.06.2021
Գերմանիան պատմականորեն և տնտեսապես սերտ կապված է Ռուսաստանի հետ և պետք է երկխոսություն պահպանի Մոսկվայի հետ՝ չնայած առկա տարաձայնություններին: Այս մասին ասված է նացիստական Գերմանիայի՝ ԽՍՀՄ վրա հարձակման 80-ամյակի կապակցությամբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ամենշաբաթյա փոդքասթում՝ տեղադրված դաշնային կառավարության կայքում: «Եվ դեռ մենք Ռուսաստանի հետ երկխոսության կարիք ունենք: Մեր երկրները սերտորեն կապված են պատմական, սոցիալական […]
10:43 19.06.2021
Հունիսի 18-ին հաղորդվել էր, որ Ադրբեջանը Սամվել Կարապետյանի, Դավիթ Գալստյանի և Արա Աբրահամյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում: Այս առնչությամբ Դավիթ Գալստյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Ադրբեջանի Հանրապետության դատախազությունն իր նկատմամբ հարուցել է քրեական գործ՝ մաքսանենգ օդային ճանապարհով ապօրինի զենք-զինամթերք մատակարարելու դեպքի առթիվ: Այդ գործով նա ներգրավվել է որպես մեղադրյալ, հայտարարվել է միջազգային հետախուզում։ […]
08:00 19.06.2021
Երեկ ավարտվեց հունիսի 20-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Այսօր լռության օր է։ Նախընտրական քարոզչությունն ընտրություններին մասնակից ուժերի կողմից արգելվում է։ Քարոզարշավը մեկնարկել էր հունիսի 7-ին: 12 օր շարունակ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերը երկրի տարբեր բնակավայրերում հանդիպումներ են ունեցել ընտրողների հետ, ներկայացրել իրենց ընտրական ծրագրերը: Հիշեցնենք՝ 8-րդ գումարման ԱԺ […]
23:55 18.06.2021
Հայաստանը պետք է ռազմավարական դաշինք կնքի անմիջական հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ։ Այս կարծիքին է Հայաստանի եվրոպական կուսակցության պատգամավորի թեկնածու Տիգրան Խզմալյանը։ Նրա խոսքով՝ փոխվում է տնտեսության ամբողջ կառուցվածքը, ավարտվում է նավթի դարը։ Մանրամասները՝ տեսանյութում։
23:54 18.06.2021
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավն այսօր շարունակել է Երևանում։ Կուսակցության ներկայացուցիչները շրջել են մայրաքաղաքի փողոցներով, բուկլետներ բաժանել և բարձրախոսով քաղաքացիներին հորդորել իրենց քվեն տալ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ կրկնելով իրենց կարգախոսը՝ «Կա՛ այլընտրանք, քվեարկի՛ր»։ Այդ ընթացքում լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։ Նա խոսել է ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու և համերաշխություն հաստատելու անհրաժեշտության […]
23:52 18.06.2021
Ազատության հրապարկում նախընտրական հանդիպում-հանրահավաք է իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Ելույթներ են ունեցել կուսակցության պատգամավորի թեկնածուները։ «Մենք բոլորս պետք է քվեարկենք հանուն բարգավաճ Հայաստան ունենալու գաղափարին»,- իր ելույթում նշել է կուսակցության պատգամավորի թեկնածու Իվետա Տոնոյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
23:50 18.06.2021
Այսօր մամուլի ասուլիսով նախընտրական քարոզարշավն ամփոփել է նաև «Ազատ Հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը։ Նա նշել է, որ քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ հիմնականում առանձնացվել է երեք կարևոր կետ՝ անվտանգություն, Արցախի խնդրի կարգավորում և տնտեսական զարգացում։ Մանրամասները՝ տեսանյութում։