23:25 18.06.2021
«Հայոց հայրենիք» կուսակցության պատգամավորի թեկնածու Անահիտ Եղոյանի հավաստմամբ, իրենց թիմը քարոզարշավն անցկացրել է մայրաքաղաքում և բոլոր մարզերում, հասցրել է ընտրողներին ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը։ Ըստ Եղոյանի՝ իրենք պատրաստ են նոր թափով լուծել տարբեր ոլորտներում ծառացած խնդիրները և ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Մանրամասները՝ ձայնագրությունում։
23:21 18.06.2021
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում հասցրել են լինել ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ շրջել մարզերով։ Նրանք ընտրողներին ներկայացնել են իրենց նախընտրական ծրագրերն ու իշխանություն ունենալու պարագայում խոստացել զարգացնել տարբեր ոլորտներ՝ հանուն Հայաստանի ու վաղվա բարեկեցիկ օրվա։ Մանրամասները՝ ձայնագրությունում։
23:20 18.06.2021
200-ից ավելի նախագծեր Հայաստանի բնական ռեսուրսները վերականգնելու համար, մեքենաշինության արտադրական հնարավորությունների վերականգնում․ «Արդար Հայաստան» կուսակցության անդամները նախընտրական քարոզարշավի վերջին օրն իրենց դիտարկումներն են ներկայացրել երկրի զարգացման ու ընդհանրապես՝ մարդկանց նախընտրական տրամադրությունների ու հետընտրական զարգացումների ակնկալիքների վերաբերյալ: Մանրամասները՝ տեսանյութում։
23:17 18.06.2021
Նախընտրական քարոզարշավի վերջին օրը «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» անդամները կրկին հանդիպել են քաղաքացիների հետ և ներողություն խնդրել բոլոր այն բնակավայրերի ընտրողներից, որոնց չեն հասցրել այցելել: Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը նշել է, որ դաշինքում ընդգրկված են բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված անհատներ: Մանրամասները՝ տեսանյութում։
23:14 18.06.2021
«Վերելք» կուսակցության ցուցակը գլխավորող Ալեքսան Ալեքսանյանն իրենց իրականացրած քարոզարշավն ամփոփել է մամուլի ասուլիսով։ Նա նշել է, որ իրենց հետ հանդիպումների ժամանակ քաղաքացիները բարձրացրել են անվտանգային խնդիրները։ Մանրամասները՝ տեսանյութում։
23:01 18.06.2021
Եվրախորհրդարանում (ԵԽ) Թուրքիայի հարցերով զեկուցող Նաչո Սանչես Ամորը դատապարտել է Թուրքիայի Իզմիր քաղաքում քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) գրասենյակի վրա զինված հարձակումը: Այդ մասին Նաչո Սանչեսը գրառում է արել Twitter-ում: «Ես սարսափեցի, երբ իմացա, որ ԺԴԿ-ի՝ Իզմիրի գրասենյակի վրա հարձակումի հետևանքով սպանվել է գրասենյակի աշխատակից Դենիզ Փոյրազը: Ես Փոյրազի և ԺԴԿ-ի կողքին եմ: Պետք է […]
22:50 18.06.2021
«Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունը հրապարակել է տեսանյութ, որում ամփոփված են իրենց նախընտրական քարոզարշավի ուղղություններն ու ծրագրային դրույթները։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:33 18.06.2021
Այսօր կայացած ասուլիսի ժամանակ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանն ամփոփել է քարոզարշավը։ Տոկոսային հարաբերակցությամբ որքա՞ն քվե կստանա դաշինքը, Աշոտյանը զերծ է մնացել իրենց կանխատեսումների մասին հայտարարելուց։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:20 18.06.2021
Մարզային այցելություններ, քայլերթ Երևանի վարչական շրջաններում ու մայրաքաղաքային ամփոփիչ հանրահավաք. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս ձևաչափերով է ներկայացրել իր նախընտրական ծրագրերը, խոսել անցած տարիներին կատարած աշխատանքների մասին: Մանրամասները՝ տեսանյութում։
22:13 18.06.2021
«Հայաստան» դաշինքն ամփոփիչ հանրահավաք է անցկացրել մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում: Հանրահավաքի կազմակերպիչները նախ բեմահարթակ են հրավիրել դաշինքի բոլոր անդամներին: Նրանք նշել են, որ հրապարակում հավաքված են բոլոր այն նվիրյալները, ովքեր պատրաստ են պայքարել սահմանային անվտանգության, ներքին համերաշխության և դեպի զարգացում ուղղվող Հայաստանի համար: Մանրամասները՝ տեսանյութում։
21:46 18.06.2021
Հունիսի 8-ից ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում Նուբարաշենի աղբավայրում: Հունիսի 18-ին Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մարվել է հունիսի 18-ին, […]
20:45 18.06.2021
«Ռուսաստանի կողմից Բաց երկնքի պայմանագրից դուրս գալու մասին հայտարարությունը ցավալի է և բացասական ազդեցություն կունենա զենքի վերահսկման համաշխարհային քաղաքականության վրա»,- ասվում է ԵՄ հրապարակած փաստաթղթում:Նշել են նաև, որ իրենք «կուսումնասիրեն այս որոշման (Ռուսաստանի) հետևանքները՝ սեփական անվտանգության և գործընկերների անվտանգության համար»: «Ապահովելով թափանցիկությունն ու կանխատեսելիությունը՝ « Բաց երկնքի մասին» պայմանագիրը նպաստում է կենսական վստահության ամրապնդմանը: Պայմանագրով […]
20:02 18.06.2021
Ռուսաստանն ամբողջությամբ դուրս կգա «Բաց երկնքի պայմանագրից» (ДОН ) 2021 թվականի դեկտեմբերի 18-ին: Ռւսաստանն իր որոշման մասին հայտարարել է ուրբաթ օրը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությամբ: «Ռուսաստանը Բաց երկնքի պայմանագրից դուրս գալու իր որոշման մասին ծանուցագիր էր ուղարկել պայմանագրի մասնակից երկրներին վեց ամիս առաջ: Այսպիսով, դա տեղի կունենա 2021 թվականի դեկտեմբերի 18-ին»,-նշել են դիվանագիտական […]
17:38 18.06.2021
2021թ. ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ հունիսի 18-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։ Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին ներկայացվել են ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքները, ներգրավված ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը, զորակոչիկների դիմավորման, ընդունման, ուսումնական զորամասերը համալրող հանձնաժողովի, վիճակահանության և բուժզննման սենյակներում ստեղծված պայմանները։ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալը ցուցումներ […]
16:53 18.06.2021
Ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 30-ամյա Մեխակ Թ.-ին, որը հունիսի 10-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
16:32 18.06.2021
«Տաշիր» ընկերությունների խումբն Ադրբեջանի կողմից ընկերության նախագահ Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքներն աբսուրդային է անվանել։ Այս մասին, «РИА Новости»-ի փոխանցմամբ, հայտնում են «Տաշիր»-ից: «Այն փաստը, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են կեղծ մեղադրանքներ ներկայացնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող անձանց նկատմամբ, զայրույթ առաջացնող է և անընդունելի»,- ասել են ընկերության մամուլի ծառայությունից: «Ինձ զարմացնում է այն, թե ինչ համառությամբ […]
16:15 18.06.2021
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքների մասին, ասել է, որ չի լինի միակողմանի խաղ՝ ի վնաս Ռուսաստանի. քննարկելով հարաբերությունների ճգնաժամը հաղթահարելու ուղիները՝ ղեկավարները կողմերի համար ընդունելի հիմքով քայլերի շուրջ համաձայնության են եկել: «Ես կարդացել եմ ամերիկացի պաշտոնյաների, այդ թվում նաև այդ բանակցությունների մասնակիցների կողմից ժնևյան բանակցությունների արդյունքների վերաբերյալ ակնարկներ: Նրանք փորձում […]
15:47 18.06.2021
Հայաստանում հունիսի 8-ից մեկնարկած միասնական քննություններն ընթացել են բավականին հանգիստ և առանց արտառոց դեպքերի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը: «Լավագույն գնահատականը կտամ, դեռևս անհանգստացնող լուր կամ արտառոց դեպքեր չեն եղել: Այս ընթացքում մեկնարկած միասնական քննությունները հանգիստ են ընթանում»,- նշեց Դումանյանը: ՀՀ-ում մինչ […]
15:22 18.06.2021
Կրեմլը մաղթում է հաջող խորհրդարանական ընտրություններ Հայաստանում՝ «մերձավոր դաշնակցին և գործընկերոջը»։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Հարցը առնվազն տարօրինակ է: Իհարկե, մենք մեր սերտ դաշնակցին և գործընկերոջը մաղթում ենք հաջող խորհրդարանական ընտրություններ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե որոնք են Կրեմլի ակնկալիքները այս ընտրություններից և ում են աջակցում Կրեմլում:
15:08 18.06.2021
ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել օրինագծին, որը պարունակում է Պեկինում 2022 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի դրույթ: Այս մասին հաղորդում է Inside Games-ը: «ԱՄՆ-ի քաղաքականությունը Ձմեռային օլիմպիական խաղերի և պարալիմպիկ խաղերի դիվանագիտական բոյկոտ իրականացնելն է… և կոչ անել դադարեցնել Չինաստանի Կոմունիստական կուսակցության կողմից մարդու իրավունքների շարունակական ոտնահարումները, այդ թվում ՝ ույղուրների ցեղասպանությունը»,- ասվում է […]
14:55 18.06.2021
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 2-րդ բաժանմունքի, Մաշտոցի բաժնի և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 17-ին Մաշտոցի բաժին է ներկայացել 35-ամյա Խաչատուր Ե.-ն, որը հունիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: *** Ոստիկանության Կումայրիի բաժնի ՔՀԲ […]
14:00 18.06.2021
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում թուրքական ռազմական բազաների հնարավոր ստեղծման մասին տեղեկությունները՝ դրանք որակելով որպես ասեկոսեներ: Այդ մասին գրում է ТАСС-ը։ «Մենք այդ հարցը չենք քննարկել», – ասել է ՌԴ նախարարը։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չէր բացառել, որ Ադրբեջանի հետ ստորագրված Շուշիի հռչակագրի շրջանակներում կարող է խոսվել Ադրբեջանի տարածքում Թուրքիայի […]
13:54 18.06.2021
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 17-ին բաժին է ներկայացել 60-ամյա Աշոտ Զ.-ն, որը 2016 թ. նոյեմբերի 29-ից ՌԴ Ստավրոպոլի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 326-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցի նույնականացման համարը կեղծելը կամ ոչնչացնելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
13:44 18.06.2021
Ռուսաստանը սերտ կապի մեջ է Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հունիսի 18-ին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք սերտ կապի մեջ ենք Անկարայի, Բաքվի և Երևանի հետ, և կարծում ենք, որ ցանկացած քայլ պետք է նպաստի Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացմանը, ենթակառուցվածքների, տրանսպորտային […]
23:51 17.06.2021
Հունիսի 17-ին` ժամը 21։52-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայք քաղաքի մարզադպրոցի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է երկհարկանի մարզադպրոցի տանիքի (ընդհանուր մակերեսը՝ 800 քմ) 650 քմ հատվածը։
23:12 17.06.2021
«5165 ազգային պահպանողական շարժման հիմնադիրները այսօր համացանցային մամուլի ասուլիս են հրավիրել։ Նրանք խոսել են իրենց քաղաքական ուժի ստեղծման պատճառների ու նպատակների մասին, ապա` պատասխանել հարցերի։ Դրանց մի մասը վերաբերել է համայն հայության միավորման գաղափարին։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:45 17.06.2021
«Քաղաքացու որոշում» սոցիալ- դեմոկրատական կուսակցությունը ներկայացրել է տեսաուղերձ, որում կոչ է անում քաղաքացիներին մասնակցել ընտրություններին և ձայնը տալ իրենց քաղաքական ուժին, որը ըստ կուսակցության ներկայացուցիչների՝ կարող է զսպող ուժ դառնալ նոր ձևավորվելիք ազգային ժողովում։ Մանրամասները՝ տեսանյութում։