TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+24.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանյան հանրահավաքը ՔՊ-ն ավարտել է երթով

22:15 17.06.2021

Անվտանգություն, տնտեսություն, իրավունք, մարդկային կապիտալի զարգացում. այս չորս հենասյուների վրա է հիմնված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ապագայի պատկերացումը: Այս մասին  նախընտրական եզրափակիչ հանրահավաքի ժամանակ հայտարարել է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Հանրահավաքի ընթացքում ներկայացվել են նաև նախորդ 3 տարիների ընթացքում տնտեսության, կրթության ու գիտության, պաշտպանության և այլ ոլորտներում տեղի ունեցած բարեփոխումները, խոսել են դատական համակարգի դեռևս անավարտ փոփոխությունների […]

̰
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այս անգամ էլ եղել են Լոռու մարզում

21:47 17.06.2021

«Անվտանգ հայրենիք, հզոր պետություն» կարգախոսով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այս անգամ էլ եղել են Լոռու մարզում։ Հավաքվածներին ներկայացվել են կուսակցության ծրագրային դրույթները և մատնանշվել այն ոլորտները, որոնք առաջնահերթ ուշադրության կարիք ունեն։ Լոռեցիներին հորդորվել է անտարբեր չգտնվել և ակտիվորեն մասնակցել հունիսի 20-ին կայանալիք ընտրություններին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Հայ ազգային կոնգրեսի» կին ներկայացուցիչները պարզաբանել են Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Արցախի հարցի վերաբերյալ խոսքերը

21:41 17.06.2021

«Հայ ազգային կոնգրեսի» կին ներկայացուցիչներն այսօր պարզաբանել են Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը, թե Արցախի հարցը լուծելու հարցում Հայաստանի ձայնն այլևս որոշիչ չէ, քանի որ կորցրել ենք խնդիրը փոխզիջմամբ լուծելու հնարավորութունը: Ըստ Կոնգրեսի թեկնածուների՝ առաջին նախագահի խոսքը ոչ թե Արցախն ամբողջությամբ զիջելու, այլ ճշմարտությունը հասկանալու և իրավիճակը ճիշտ գնահատելու մասին է: Նրանք նաև խոսել են կուսակցության ծրագրային […]

̰
«Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի թեկնածուների քաղաքական զբոսանքը վերածվել է չպլանավորված երթի

21:33 17.06.2021

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի թեկնածուները քաղաքական զբոսանք են արել, որին աստիճանաբար միացել են քաղաքացիներ և այն, ըստ էության, վերածվել է չպլանավորված երթի Երևանի կենտրոնի փողոցներով: Ընթացքում մի խումբ ակտիվիստներ բաժանել են բուկլետներ, իսկ թեկնածուները զրուցել են քաղաքացիների հետ և ներկայացրել իրենց ծրագրերը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ընտանիք, բանակ, եկեղեցի, պետականություն՝ «Զարթոնք»-ի Հայաստանում այս չորս սյուներն ամուր են լինելու․ կուսակցության ներկայացուցիչների ուղերձը

21:23 17.06.2021

Ընտանիք, բանակ, եկեղեցի, պետականություն՝ «Զարթոնք»-ի Հայաստանում այս չորս սյուներն ամուր են լինելու` ուղերձով ընտրողներին են դիմել և վստահեցրել «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ներկայացնուցիչները։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ի ներկայացուցիչները խոսել են Հայաստանի քաղաքական և տնտեսական հեռանկարից

21:21 17.06.2021

Հայաստանի քաղաքական և տնտեսական ինչպիսի՞ հեռանկար է տեսնում «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունը, որո՞նք են նրանց նախընտրական ծրագրի դրույթները և ի՞նչ են նրանք հորդորում ընտրողներին։  Կուսակցության ներկայացուցիչները հանդես են եկել ասուլիսով։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչի՞ց կարող է Հայաստանը շատ արագ գումար աշխատել․ Արամ Սարգսյանի պարզաբանումը

21:18 17.06.2021

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը ուղիղ տեսակապով Երևանից պատասխանել է Վանաձորի Արցախ պուրակում հավաքված քաղաքացիների հարցերին` այդկերպ պարզաբանելով նաև իրենց ծրագրային դրույթները։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Դու արժանի ես ապրել մարդավայել․ Անդրիաս Ղուկասյանը ուղերձով դիմել է ընտրողներին

21:08 17.06.2021

«Ազատ Հայրենիք» դաշինքի թիմը ընտրարշավի շրջանակներում այցելել է Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ։ Դաշինքի ներկայացուցիչները բուկլետներ են բաժանել քաղաքացիներին և ներկայացրել իրենց ծրագիրը։ Իսկ դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը ուղերձով դիմել է ընտրողներին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Պետք է վերանայել ընտանեկան բռնությունների մասին օրենքը․ «Միասնական հայրենիք» կուսակցություն

20:57 17.06.2021

Պետք է վերանայել ընտանեկան բռնությունների մասին օրենքը։ Սա «Միասնական հայրենիք» կուսակցության տեսակետն է։ Այն ներկայացրել է կուսակցության պատգամավոր թեկնածու Մհեր Տերտերյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Նիդերլանդների խորհրդարանի նոր բանաձևը պահանջում է անմիջապես ազատ արձակել գերիներին

20:47 17.06.2021

Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ունիսի 16-իյն տեղի ունեցած ծավալուն քննարկումների արդյունքում, հունիսի 17-ին կայացած լիագումար նիստում խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ (147 կողմ, 3 դեմ) բանաձև է ընդունել, որով պահանջում է հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բանաձևում, մասնավորապես, ասվում է. «Քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Ռուսաստանի միջնորդությամբ հրադադար է կնքվել, […]

̰
Արճիս գյուղում բռնկված հրդեհը մարվել է

20:14 17.06.2021

Հունիսի 17-ին` ժամը 16։37-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արճիս գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:20-ին, մարվել` 17:24-ին: Այրվել են «UAZ» մակնիշի ավտոմեքենան և կցորդչի վրա բարձած անասնակեր (20 հակ):

̰
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Աբխազիայի ու Ցխինվալի վերաբերյալ  բանաձև է ընդունել

19:51 17.06.2021

Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան 75-րդ նիստի շրջանակներում «Աբխազիայից Վրաստան ու Ցխինվալի շրջանից/ Հարավային Օսիա Վրաստան բռնի տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակի մասին» Վրաստանի ու աշխարհի տարբեր շրջանների կողմից առաջարկած բանաձևն է ընդունել: Հաղորդում է Aliq.ge-ն։ Վրաստանը նշված բանաձևը ՄԱԿ-ի ասամբլեայում է ներկայացնում 2008 թվականից: Բանաձևը դատապարտում է Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացված շրջաններում բռնի ճանապարհով […]

̰
ԵՄ-ն կշարունակի Վրաստանում Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի խախտման հարցը բարձրացնել

19:10 17.06.2021

Եվրահանձնաժողովը ԵՄ-ի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր ռազմավարությունն է ներկայացրել: Հաղորդում է Aliq.ge-ն։ Փաստաթղթում ասվում է, որ ԵՄ-ն կշարունակի ընդդիմանալ Ռուսաստանի կառավարության փորձերին՝ ներկայանալ որպես մեդիատոր և ոչ կողմ Ուկրաինայում, Վրաստանում ու Մոլդովայում տարածքային  կոնֆլիկտների մեջ: «Եվրամիությունը շարունակում է իր չճանաչման քաղաքականությունը Ղրիմի թերակղզու ապօրինի անեքսիայի և Ռուսաստանի կողմից Վրաստանի շրջանների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի, այսպես […]

̰
Շուշիում թուրք-ադրբեջանական տարբեր մտացածին նախաձեռնությունները չեն կարող հայկական այդ մշակութային կենտրոնն օտարել Արցախից և հայ ժողովրդից. ՀՀ ԱԳՆ

18:53 17.06.2021

ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ խստորեն դատապարտել էր Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների համատեղ այցն Արցախի Հանրապետության՝ ներկայումս օկուպացված Շուշի քաղաք և այն որակել որպես տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ակնհայտ սադրանք։ Նույնքան դատապարտելի և սադրիչ են Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հռչակագիրը և Թուրքիայի նախագահի կողմից Ադրբեջանի խորհրդարանում հնչեցված […]

̰
Էրդողանը հայտնել է, որ մոտ ժամանակներս մտադիր է հանդիպել Պուտինի հետ

15:55 17.06.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է մոտ ժամանակներս շփումներ հաստատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Էրդողանը հայտարարել է լրագրողներին Ադրբեջանից վերադառնալուց հետո։ Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Էրդողանը նշել է, որ մոտ ժամանակներս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մտադիր է բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: […]

̰
Դատախազությունը պարզաբանում է ներկայացրել նախընտրական պաստառները պոկելու կամ վնասելու երևույթների վերաբերյալ

14:48 17.06.2021

2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում առերևույթ ընտրական հանցագործությունների, իրավախախտումների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից ստացված հաղորդումների, ահազանգերի ընդհանուր բովանդակային դիտարկումը փաստում է, որ դրանցում քիչ չեն ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, նրանց ներկայացուցիչների նախընտրական կամ այլ բնույթի պաստառները վնասելու, պոկելու, ոչնչացնելու, առանձին դեպքերում՝ նաև գողանալու, դրանց […]

̰
Հետախուզվողը հայտնաբերվել է և ներկայացվել դատարան

13:37 17.06.2021

Ոստիկանության Թումանյանի և Ստեփանավանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 16-ին Ամրակից գյուղից Ստեփանավանի բաժին բերման է ենթարկվել 50-ամյա Արտակ Խ.-ն, որը հունիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը […]

̰
ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվել են

13:32 17.06.2021

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ կայքը։ «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Համազասպ […]

̰
Վրաստան մուտք գործող մինչև 10 տարեկան երեխաների համար հանվել է PCR թեստ ներկայացնելու պահանջը

12:40 17.06.2021

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ Վրաստան մուտք գործող մինչև 10 տարեկան երեխաների համար հանվել է PCR թեստ ներկայացնելու պահանջը։ Մինչև 10 տարեկան երեխաների համար չի գործի նաև ժամանումից 72 ժամ հետո ևս մեկ PCR թեստ անելու պայմանը։

̰
Ռուսաստանը չպետք է թելադրի աշխարհին. Բայդեն

00:00 17.06.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ ինքը հայտարարել է իր ռուս գործընկերոջը, որ Ռուսաստանը չպետք է թելադրի աշխարհին: «Նրանք չեն կարող թելադրել, թե ինչ է կատարվում աշխարհում։ Կան այլ կարևոր պետություններ, Ամերիկայի Միացյալ Նահանգները դրանցից մեկն է», – ասել Է Բայդենը Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

̰
«Պատիվ ունեմ» դաշինքը շարունակում է մամուլի ասուլիսների շարքը

23:49 16.06.2021

«Պատիվ ունեմ» դաշինքը համայնքային հանդիպումների հետ մեկտեղ շարունակում է մամուլի ասուլիսների շարքը։ Այսօր դաշինքի բանախոսը «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանն էր: Նա իր կարծիքն է հայտնել, թե ինչու ընտրողները պետք է հունիսի 20-ին կատարեն իրենց քաղաքացիական պարտքն ու ձայնը տան հենց «Պատիվ ունեմ» դաշինքին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը ներկայացրել է շատ արագ փոփոխությունների ծրագիր

23:42 16.06.2021

Ինչպե՞ս է հնարավոր Հայաստանում իրականացնել շատ արագ փոփոխություններ, եթե դրանք կապված են լրջագույն խնդիրների հետ։ Նման հարց է այսօր տրվել «Մեր տունը Հայաստանն է» քաղաքական ուժի կողմից առաջադրված վարչապետի թեկնածու, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանին։ Հիշեցնենք, որ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը  ներկայացրել է շատ արագ փոփոխությունների ծրագիր։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Շիրակի մարզի ընտրողների հետ

23:37 16.06.2021

Նախընտրական քարոզարշավի 10-րդ օրը ՀՀ երկրորդ նախագահ , «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Շիրակի մարզի Մարալիկ, Արթիկ, Գյումրի քաղաքների բնակիչների հետ: «Հայաստան» դաշինքի մարզային ներկայացուցիչները հիշեցրել են, որ աղետից հետո մարզում լայնածավալ շինարարությունն ու ենթակառուցվածքների վերականգնումը սկսվել է 90-ականների վերջին: Այս մարզային հանդիպումը «Հայաստան» դաշինքն ավարտել է Գյումրիում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՔՊ-ն ավարտել է քարոզարշավի շրջանակներում մարզային այցերը

23:32 16.06.2021

Սյունիքյան երեկվա հանդիպումներն այսօր Գորայքում եզրափակելուց հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը շարունակել է Վայոց ձորում: Այսպիսով` կուսակցությունն ավարտել է քարոզարշավի շրջանակներում մարզային այցերը: Իսկ նախընտրական հերթական օրն ամփոփել է Երևանի Զեյթուն վարչական շրջանում քայլերթով: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Ազատություն» կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավն անցկացնում են մարզերում

23:15 16.06.2021

«Ազատություն» կուսակցության ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավով եղել են Կապան, Գորիս, Վանաձոր, Վարդենիս քաղաքներում։ Նախատեսում են քարոզարշավն ավարտել Երևանում։ Մանրամասնել է՝ «Ազատություն» կուսակցության պատգամավորի թեկնածու Արամայիս Ավետիսյանը։

̰
Բավական արդյունավետ աշխատանք է տարվում ընտրակաշառքի բացահայտման ուղղությամբ․ Արա Ֆիդանյան

22:33 16.06.2021

«Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական փուլում ոստիկանության կողմից իրականացված ու կատարելիք աշխատանքները» թեմայով մամուլի ասուլիս է տվել փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։ Նա նշել է, որ  ոստիկանության ծառայությունները պատշաճ կազմակերպելու, իրավախախտումների մշտադիտարկում իրականացնելու նպատակով, ոստիկանությունում ձևավորվել են օպերատիվ շտաբ և աշխատանքային ենթախմբեր, իսկ ոստիկանության պաշտոնական կայքէջում պարբերաբար տրվում են պարզաբանումներ՝ քրեական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունների ու […]

̰
Որո՞նք են «Ազգային օրակարգ» կուսակցության որդեգրած գաղափարները․ Վարազդատ Հարությունյան

22:25 16.06.2021

«Ազգային օրակարգ» կուսակցությունն այս ընտրություններին որոշեց մասնակցել առանձին՝ նպատակ ունենալով հանրությանը հասցնել սեփական գաղափարները։ Այս մասին Շանթնյուզի թղթակցի հետ ունեցած հեռախոսազրույցում հայտնել է կուսակցության խորհրդի անդամ Վարազդատ Հարությունյանը՝ հավելելով, որ իրենց ծրագրային դրույթների մեջ առանձնահատուկ տեղ ունի Արցախյան հարցի լուծումը։ Կուսակցության ներկայացուցիչները հիմնականում քարոզարշավն իրականացնում են հարցազրույցների, բանավեճերի, դահլիճային հանդիպումների ձևաչափով։ Մանրամասները՝ ձայնագրությունում։

̰
«Ազատական» կուսակցության պատկերացումները Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի և  լուծման տարբերակների մասին

22:18 16.06.2021

«Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավոր Սամվել Բաբայանը Շիրակի մարզում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին և իրենց քաղաքական ուժի պատկերացումներին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Հայոց հայրենիք» կուսակցությունից կոչ են անում նախընտրական քարոզարշավն անցկացնել զսպվածության մթնոլորտում

21:50 16.06.2021

«Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Եղոյանը ընտրություններին մասնակցող մյուս ուժերին հորդորում է նախընտրական քարոզարշավի ընթացքում դրսևորել զսպվածություն։ Անահիտ Եղոյանը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ ունեցած հեռախոսազրույցում ներկայացրել է իրենց ծրագրային դրույթները և խոսել առաջիկա անելիքների մասին։ Մանրամասները՝ ձայնագրությունում։

̰
«Հայաստանի եվրոպական» կուսակցությունը Հայաստանի համար նոր հեռանկարներ է տեսնում

21:45 16.06.2021

«Հայաստանի եվրոպական» կուսակցության ներկայացուցիչներն էլ նախընտրական քարոզարշավն անցկացնում են մեդիա տարբեր հարթակներում հարցազրույցներ տալով և մարզեր այցելելով։ Այս և ծրագրային այլ դրույթների մասին SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել է կուսակցության ներկայացուցիչ Ներսես Զեյնալվանդյանը։ Մանրամասները՝  ձայնագրությունում։

̰
BACK_TO_TOP