15:45 22.06.2021
Վարչապետի պաշտոնակար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի են ունենում քաղաքական խորհրդակցություններ մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Դրանց շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանի հետ: Արամ Սարգսյան – Շնորհավորում եմ շատ համոզիչ հաղթանակի համար, մաղթում եմ բեղմնավոր աշխատանք: Նիկոլ Փաշինյան- Շնորհակալ եմ շատ, ուրախ եմ հանդիպման համար, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար: Ուզում […]
15:41 22.06.2021
Կանադան շնորհավորել է Հայաստանին խորհրդարանի արտահերթ ընտրությունների հաջող կայացման համար: «Մենք ակնկալում ենք համագործակցել մեր հայ գործընկերների հետ՝ շարունակելու Հայաստանում ժողովրդավարության խթանման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված մեր ջանքերը»,- նշվում է Կանադայի արտգործնախարարության Twitter-ում արված գրառման մեջ: Canada congratulates #Armenia on concluding successful parliamentary elections. We look forward to collaborating with our Armenian […]
15:18 22.06.2021
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մտադիր են ամրապնդել փոխգործակցությունը: Հունիսի 22-ին այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ընթացքում, գրում է ТАСС-ը: «Թույլ կտամ ասել, որ թե՛ ԵԱՀԿ-ն, թե՛ ՀԱՊԿ-ն պահպանում են համագործակցությունը մի քանի ոլորտներում, բայց կան նաև […]
15:03 22.06.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հոդվածը հրապարակվել է գերմանական թերթում, քանի որ նրա խոսքերն ուղղված են եվրոպացիներին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Խոսքը եվրոպական պատմության մասին է: Նախագահի խոսքերը ուղղված են եվրոպացիներին. նրանց, ում հետ մենք կիսում ենք նույն մայրցամաքը»,- բացատրել է Պեսկովը: Ինչպես հայտնել ենք՝ Վլադիմիր Պուտինը գերմանական Die […]
14:53 22.06.2021
Շվեյցարաբնակ քուրդ դերձակ-մոդելավորող Խվենդեկաթ Քելեշը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ կարելով աշխարհի ամենամեծ տաբատը, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ տաբատի երկարությունը կազմում է 70 մ, քաշը՝ 700 կգ, իսկ կայծակաճարմանդի ընդհանուր երկարությունը՝ 16մ: Տաբատը նախատեսված է 180 մ հասակ ունեցող մարդու համար: 44-ամյա քուրդ դերձակ-մոդելավորողը տաբատը պատրաստել է 8 ամսում: Ընդհանուր առմամբ, պատրաստման համար […]
14:45 22.06.2021
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտախորհրդարանական ուժերի հետ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու համատեքստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 22-ին հանդիպել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նորիկյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Հարգելի բարեկամներ, այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ հանդիպել եմ վերջինիս՝ արտախորհրդարանական ուժերի հետ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու […]
14:39 22.06.2021
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության (Պենտագոն) խոսնակ Ջոն Քիբրին հայտարարել է, որ Վաշինգտոնը Անկարայի հետ քննարկում է Քաբուլի օդանավակայանի պահպանության գործընթացի կազմակերպումը Թուրքիային հանձնելու հարցի մանրամասները, փոխանցում է Ermenihaber-ը։ Ամենօրյա բրիֆինգի ժամանակ Քիբրին հայտարարել է նաև, որ չնայած նրան, որ Վաշինգտոնը ուշադրությամբ հետևում է Աֆղանստանում անվտանգային իրավիճակին՝ ԱՄՆ-ի զորքերի այդ երկրից դուրս գալու ժամկետները չեն երկարաձգվի: Քիրբին […]
14:33 22.06.2021
Հունիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը՝ Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի և Բելառուսի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ այցելել է Հաղթանակի զբոսայգի, ծաղկեպսակներ դրել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների հիշատակին: Այնուհետև նրանք այցելել են Վետերանների միություն՝ հանդիպելու և երախտիք հայտնելու հաղթանակը կերտած վետերաններին: Հիշեցնենք, որ 80 տարի առաջ […]
14:29 22.06.2021
Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI) հրապարակել է հոդված, որով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի և Վրաստանի հանրային պաշտպանի համատեղ փորձը պետական սահմանի անցման կետերի մշտադիտարկման հարցում համարվել է առաջատար Եվրոպայում: Հայաստանի և Վրաստանի սա եղել է երբևէ առաջին փորձը: ENNHRI-ի նպատակն է պաշտպանել և խթանել մարդու իրավունքները Եվրոպայում: Կառույցին անդամակցում է 40 ԵՄ և […]
14:22 22.06.2021
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան շնորհավորել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ, որոնք ԵԱՀԿ կողմից բնորոշվել են որպես «մրցակցային և լավ կազմակերպված»: Լիտվայի նախագահը հաջողություն, հաստատակամություն և նվիրվածություն է մաղթել Նիկոլ Փաշինյանին պատասխանատու գործունեության մեջ՝ նշելով. «Նիկոլ Փաշինյանը գլխավորելու է նոր ձևավորվող կառավարությունը, նրան տրվել է Հայաստանի ժողովրդի մանդատը՝ […]
14:11 22.06.2021
Ընտրությունների ժամանակ աշխատել է նախկին իշխանությունների վերադարձի գործոնը: Քարոզարշավի ժամկետի կարճ լինելու պատճառով «Հայաստան» դաշինքին չի հաջողվել կոտրել այդ մտածելակերպը՝ այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ ընտրությունների արդյունքներն անսպասելի էին իրենց համար։ Մանրամասները՝ տեսանյութում։
14:08 22.06.2021
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունիսի 21-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 31-ամյա Սերոբ Ե.-ին, որը մայիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
13:57 22.06.2021
Զինծառայողների՝ հրաձգային զենքին տիրապետելու հմտությունները կատարելագործելու նպատակով 1-ին զորամիավորման ենթակա զորամասում հունիսի 22-ին անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։
13:31 22.06.2021
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը գերմանական Die Zeit-ում Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի 80-ամյակին նվիրված իր հոդվածում ասում է, որ լարվածությունն աճում է, և այդ ֆոնին սպառազինությունների նոր մրցավազքի ռիսկերը դառնում են իրական: Ռուսերեն թարգմանված հոդվածը տեղադրվել է Կրեմլի կայքում: Երկրի ղեկավարը կարծիք է հայտնել, որ ներկայումս եվրոպական անվտանգության ամբողջ համակարգը մեծապես դեգրադացվել է: «Մենք բաց […]
10:06 22.06.2021
ԵԽԽՎ նստաշրջանում Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը կրկին խոսել է հայ ռազմագերիների խնդրի մասին` կոչ անելով Եվրոպայի Խորհրդին անհետևանք հայտարարություններից անցնել կոնկրետ քայլերի։ Զոհրաբյանը կոչ է արել Եվրոպայի խորհրդին կասեցնել ադրբեջանական պատվիրակության լիազորություններն ու կալանք դնել Ալիեւի ընտանիքի եւ այդ երկրի քաղաքական էլիտայի եվրոպական բանկային հաշվիների վրա։ […]
09:38 22.06.2021
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարությամբ է հանդես եկել հունիսի 20-ին Հայաստանում կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների կապակցությամբ․ «ԱՄՆ-ը շնորհավորում է հայ ժողովրդին հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Մենք ողջունում ենք ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ընդհանուր դրական գնահատականը: Ուրախ ենք, դիտորդական առաքելության նախնական եզրահանգումներում նշվել է, որ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները հիմնականում պահպանվել են, […]
23:50 21.06.2021
«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնք վստահեցին մեզ և քվեարկեցին «5165» շարժման օգտին: Այս բոլոր ձայները չափազանց թանկ և պարտավորեցնող են մեզ համար, և հավատացնում ենք, որ մեր շարունակական պայքարը ապացուցելու է […]
23:41 21.06.2021
«Ազատ հայրենիք» դաշինքը չի ճանաչում ընտրությունների արդյունքը: Դաշինքը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Մենք միավորեցինք մեր կուսակցությունների ուժերը՝ նպատակ ունենալով «արտահերթ խորհրդարանական ընտրություններ» կոչվող միջոցառումը օգտագործել ազգօգուտ գործունեություն ծավալելու՝ երկրում վիճակը արմատապես բարեփոխելու համար։ Սակայն, հունիսի 20-ի քվեարկությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ գործող սահմանադրությամբ և դրանից բխող հակաիրավական ընտրական օրենսգրքով, սպառնալիքներով և […]
22:51 21.06.2021
Անկարան և Վաշինգտոնը երկկողմ հարաբերություններում նոր դարաշրջան են թևակոխում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՝ մեկնաբանելով հունիսի 14-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ հանդիպման արդյունքները: «Թուրքիան և ԱՄՆ-ը երկկողմ հարաբերություններում նոր դարաշրջան են թևակոխում՝ դրական և կառուցողական հիմքի վրա»,- ասել է նախագահ Էրդողանը հեռուստաուղերձում։ Նրա խոսքով ՝ Թուրքիայում պատրաստ են […]
22:44 21.06.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ կայացած գագաթնաժողովում հայտարարել է, որ եթե ռուս հաքերներին վերագրվող ԱՄՆ-ի կարևոր օբյեկտների վրա կիբերգրոհները շարունակվեն, ապա ՌԴ-ի համար հետևանքներ կլինեն, և դրանց մասին Վաշինգտոնը չի նախազգուշացնի, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին: Հարցին, թե ինչու Բայդենը չի տրամադրել այն օբյեկտների ցանկը, որոնց կարող է […]
22:31 21.06.2021
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հայտարարում է, որ չի ճանաչում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները։ Հայաստանի Դեմոկրատական կուսակցության հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2021 թվականի մայիսի 31-ին կայացրել է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակը գրանցելու մասին» […]
22:07 21.06.2021
Հանրապետության հրապարակում ժամը 20-ին մեկնարկել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից նախօրոք հայտարարված հանրահավաքը։ Սկզբում հարթակից ելույթներ են ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները՝ խոստանալով հենց վաղվանից լծվել Հայաստանը նորովի կառուցելու գործին։ Ապա ելույթ է ունեցել Նիկոլ Փաշինյանը, ներկայացրել առաջիկա անելիքները։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:40 21.06.2021
Հայաստանում անցկացված 8-րդ գումարման ԱԺ արտահերթ ընտրություններին հետևող միջազգային ու ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչներն այսօր ամփոփել են նախընտրական ու ընտրական գործընթացները: Նրանց գնահատականները հիմնականում դրական են: Դիտորդներն արձանագրել են, որ ընտրությունն անցել է առանց էական խախտումների: Մանրամասները՝ տեսանյութում։
21:29 21.06.2021
Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 21-ին, ժամը 11:01-ին ահազանգ է ստացել, որ Գեղադիր-Գառնի ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Ըստ աղբյուրի՝ հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են […]
21:17 21.06.2021
Դուք հաշվե՞լ եք, թե 8 ամիսը քանի լուսաբաց ու քանի գիշեր ունի, ու ահա այդքան լուսաբաց ու այդքան գիշեր հայ մայրերը սպասում են գերեվարված իրենց որդիներին՝ այսօր Ստրասբուրգում հայտարարել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Զոհրաբյանը կոչ է արել Եվրոպայի Խորհրդին հստակ պատժամիջոցներով պարտադրել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիական անձանց։ Իր […]
20:46 21.06.2021
Մայիսի 26-ին Էրեբունի վարչական տարածքում կողոպուտ էր կատարվել: Առավոտյան Լիսինյան փողոցի տներից մեկի մոտ մի կնոջ պարանոցից պոկել էին ոսկե շղթան և դիմել փախուստի։ Դեպքից րոպեներ անց ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ ստացվեց: Հերթապահ խումբը մեկնեց Լիսինյան փողոց: Ոստիկանները զրուցեցին տուժողի հետ, ըստ նրա կողոպտողը գանգրահեր էր, կանաչ տաբատով, դեմքը չէր հասցրել տեսնել։ […]
20:21 21.06.2021
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է, որ քիչ առաջ վերջին անգամ, որպես ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում։ «Թույլ տվեք ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որւև նոյեմբերի 9-ի հրադադարից հետո մինչ այժմ ադրբեջանական իշխանությունը դեռևս չի ազատել հայ գերիներին, այդ թվում՝ […]
19:30 21.06.2021
Հունիսի 21-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների և իշխող թիմի հաղթանակի կապակցությամբ։ Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են իրադրությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում և […]
19:18 21.06.2021
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Շառլ Միշելն ընդգծել է, որ Եվրոպական միությունը կանգնած է Հայաստանի կողքին՝ աջակցելով խոր բարեփոխումների արդյունավետ իրականացմանը: Միաժամանակ, ԵԽ նախագահը շեշտել է, որ ԵՄ-ն պատրաստ է նաև աջակցել տարածաշրջանային կայունացմանն ու հակամարտությունների համապարփակ կարգավորմանը:
18:40 21.06.2021
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը փախստականների մասին նոր համաձայնագիր կնքելու կոչով դիմել է Թուրքիային։ Այդ մասին նա հայտնել է «Welt» թերթին տված հարցազրույցի ընթացքում։ Հաղորդում է Ermenihaber․am-ը։ Գերմանիայի արտգործնախարարը մասնավորապես նշել է. «Մենք պետք է նոր թափ հաղորդենք Թուրքիայի հետ համագործակցությունը միգրացիայի հարցում։ Չնայած Թուրքիայի կառավարության հետ ունեցած բոլոր խնդիրներին՝ մենք պետք է ընդգծենք, […]