TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+24.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչո՞ւ պետք է քաղաքացին հենց «Ինքնիշխան Հայաստան»-ին ընտրի․ պարզաբանում է Դավիթ Սանասարյանը

22:38 15.06.2021

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը շարունակել է Երևանում։ Կուսակցության ներկայացուցիչները շրջել են մայրաքաղում և բուկլետներ բաժանել քաղաքացիներին, ծանոթացրել իրենց նախընտրական ծրագրի դրույթներին։ Իսկ թե ինչո՞ւ պետք է քաղաքացին հենց «Ինքնիշխան Հայաստան»-ին ընտրի, պարզաբանել է ցուցակը գլխավորող Դավիթ Սանասարյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Դրոշներ և նամակներ քաղաքացիներին․ «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության շրջայցը Երևանում

22:29 15.06.2021

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության առաջնորդ Կարին Տոնոյանը և կուսակցության ներկայացուցիչները շրջել են Երևանի Կենտրոն վարչական շրջանում, ներկայացրել իրենց քաղաքական ուժի նախընտրական ծրագիրը, ազգային ու հզոր Հայաստան կերտելու իրենց տեսլականը։ Կարին Տոնոյանի անունից նամակներ են բաժանվել կանանց, որոնց նա կոչ է անում անմասն չմնալ ներկայիս գործընթացներից։ «Ես ամենաթանկն եմ տվել հայրենիքիս, բայց որոշել եմ ոտքի […]

̰
Ամբիոններ մայրաքաղաքի տարբեր հատվածներում․ ՔՈ կուսակցության նախաձեռնությունը

22:20 15.06.2021

«Քաղաքացու որոշում» սոցիալ-​դեմոկրատական կուսակցությունը մայրաքաղաքի տարբեր հատվածներում ամբիոններ է տեղադրել։ Այդ ամբիոնների մոտ քաղաքացիները կարող են ծանոթանալ կուսակցության նախընտրական ծրագրին ու իրենք այդ ամբիոններից խնդիրներ մատնանշեն ու հարցեր ուղղեն կուսակցությանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ավազակային հարձակում Էջմիածնում. կասկածյալները ձերբակալվել են

21:32 15.06.2021

Հունիսի 13-ին Էջմիածին քաղաքում ավազակային հարձակում էր եղել: Տուժողը, որ ոստիկանության Վաղարշապատի բաժին էր դիմել, տաքսու վարորդ էր։ Երևանում գիշերը երկու տղամարդ կանգնեցրել էին նրա «Տոյոտա Քեմրի» մակնիշի տաքսին և պատվիրել իրենց տեղափոխել Էջմիածին։ Երբ հասել էին Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամաս, ուղևորները փորձել էին խեղդել վարորդին։ Նրա կյանքին և առողջությանը վտանգավոր բռնություն գործադրելով՝ հափշտակել էին […]

̰
Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպմանը

21:20 15.06.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին նա ասել է հունիսի 15-ին Ժնև ժամանելուց հետո։ «Ես միշտ պատրաստ եմ»,- ընդգծել է Բայդենը՝ ի պատասխան այն հարցի, թե պատրա՞ստ է արդյոք նա Պուտինի հետ բանակցություններին։ Նշենք, որ Բայդենի և Պուտինի հանդիպումը տեղի կունենա վաղը՝ հունիսի 16-ին, […]

̰
Հայաստանի զարգացման այս փուլը պետք է թևակոխենք միասին, համատեղ աշխատանքով․ Ռոբերտ Քոչարյան

19:20 15.06.2021

ՀՀ երկրորդ նախագահ,«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն ու դաշինքի անդամները Երևանի Շենգավիթ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշել են, որ հունիսի 21-ից հետո ծանր աշխատանք է սպասվում երկրի տնտեսությունն ու անվտանգային համակարգը, բանակը վերականգնելու ուղղությամբ: «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը շեշտել է, որ «Հայաստան» դաշինքում համախմբած են կարող ու պրոֆեսիոնալ ուժեր: ՀՅԴ Գերագույն […]

̰
Բայդենը ժամանեց Ժնև, որտեղ վաղը կհանդիպի Պուտինին

19:06 15.06.2021

Երեքշաբթի ԱՄՆ նախագահ Բայդենի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ժնևում, որտեղ հաջորդ օրը հանդիպում  կանցկացնի Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ: Հաղորդում է «Ռիա Նովոստին»։ Պուտինի ու Բայդենի հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին: Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ այդ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել «երկկողմ հարաբերություններում  առկա  խնդիրները»: Ակնկալվում է, […]

̰
Միջազգային մամուլը անդրադարձել է Էրդողան-Բայդեն հանդիպմանը

18:48 15.06.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 14-ին Բրյուսելում հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Միջազգային մամուլը լայնորեն արձագանքել է երկու նախագահների հանդիպմանը։ Այսպես, «Reuters»-ը նկատել է, որ Բայդենի՝ ԱՄՆ նախագահ դառնալուց հետո առաջին անգամ կայացած այս հանդիպումը թեև «դրական» մթնոլորտում է անցել, սակայն Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում առկա խոշոր տարաձայնությունների հանգուցալուծման համար որևէ առաջընթաց չի ապահովել։ […]

̰
Արցախի ԱԳՆ-ն դատապարտում է Թուրքիայի նախագահի այցը Շուշի

18:40 15.06.2021

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ Թուրքիայի, Ադրբեջանի նախագահների Շուշի կատարած այցի կապակցությամբ․ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա ընտանիքի ուղեկցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ընտանիքի անդամների այցը Արցախի պատմական մայրաքաղաք Շուշի, որը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ավերվել է 1920 և 2020 թվականներին, միջազգային իրավունքի կոպտագույն խախտման, մարդատյացության, ցեղասպան ու […]

̰
Էրդողանը հայտարարել է Շուշիում Թուրքիայի հյուպատոսություն բացելու ծրագրերի մասին

18:27 15.06.2021

  Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Շուշիում ծրագրում են նախատեսվում է Թուրքիայի հյուպատոսության բացել, գրում է «ՌԻԱ Նովոստի» լրատվականը:   Էրդողանն երեկ է ժամանել Բաքու, որտեղ տեղի է ունեցել դիմավորման արարողություն։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրք գործընկերոջ հետ Շուշիում ստորագրել է դաշնակցային  հարաբերությունների մասին լայնամասշտաբ միջպետական համաձայնագիր։   «Շուտով մենք նախատեսում ենք հյուպատոսություն […]

̰
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Արցախի օկուպացված տարածքներ այցելության առնչությամբ

18:18 15.06.2021

Որպես տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ակնհայտ սադրանք՝ խստորեն դատապարտում ենք հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների համատեղ այցելությունն Արցախի՝ ներկայումս ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայկական պատմական և մշակութային կենտրոն՝ Շուշի քաղաք: Հատկանշական է, որ այս այցելությանը նախորդել էր բռնի կերպով տեղահանված հայկական բնիկ բնակչության կրոնական և պատմամշակութային ժառանգության ավերումը, այդ թվում` Արցախի դեմ […]

̰
Էրդողանը՝ ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերությունների և ղարաբաղյան խնդրի մասին

16:00 15.06.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո մամուլի ասուլիս է տվել։ Խոսել է աշխարհում ՆԱՏՕ-ի դերի մասին՝ նշելով, որ համաշխարհային կայունությունը պահպանելու հարցում աճել է ՆԱՏՕ-ի թե՛ վճռականությունը և թե պարտավորությունը։ Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, այս համատեքստում Էրդողանը նշել է․ «ՆԱՏՕ-ի անդամ պետությունները պետք է տեր կանգնեն հիմնադրման սկզբունքներին և դաշինքը պետք է ամրապնդեն։ […]

̰
Դեբեդ գետում դիտվել է ջրի ելքի որոշ նվազում

15:29 15.06.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հունիսի 14-15-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, Դեբեդ գետում դիտվել է ջրի ելքի որոշ նվազում: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

̰
Թուրք լրագրողը մեկնաբանել է Բայդենի առաջ խոնարհված Էրդողանի լուսանկարը

15:17 15.06.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումից հետո միջազգային մամուլում ակտիվորեն սկսեց տարածվել մի լուսանկար, որտեղ Էրդողանը խոնարհվում է Բայդենի առաջ: Ինչպես հաղորդում է Ermenihаber-ը՝ թուրք գրող և լրագրող Մուրաթ Յեթքինը, անդրադառնալով լուսանկարի պատմությանը, պնդում է, որ Թուրքիայի նախագահը չի խոնարհվել Բայդենի առաջ, իսկ լուսանկարը պարզապես անհաջող կադրի շահարկում է։ «Հանդիպման […]

̰
Զորամասերից մեկում անցկացվել է շարային ստուգատես

15:10 15.06.2021

1-ին զորամիավորման զորամասերից մեկում հունիսի 15-ին անցկացվել է շարային ստուգատես, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Մարտական հերթապահության հերթափոխի մեկնող անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնները խստագույնս պահպանելու վերաբերյալ։ Ստուգվել են զինծառայողների պատրաստվածության աստիճանը, ամրակցված հանդերձանքն ու հաստիքային միջոցները, համապատասխան փաստաթղթերի առկայությունը։

̰
Դատական նիստը հետաձգվեց մինչև հունիսի 29-ը

14:55 15.06.2021

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը մինչև հունիսի 29-ը։ Դատական նիստին ներկա չեն եղել ՀՀ երկրորդ նախագահը և իր պաշտպանները, որոնք նախապես տեղեկացրել են դատարանին, որ չեն կարող ներկայանալ: Այս մասին հայտնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։ Պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրել է, որ […]

̰
Կոմիի ղեկավարը բացատրել է «Ձեզ մոտ ես եմ Պուտինը» իր կողմից արված արտահայտությունը

14:03 15.06.2021

Կոմիի ղեկավար Վլադիմիր Ույբան, որի՝ «Ձեզ մոտ ես եմ Պուտինը» տեղի բնակիչներին ուղղված խոսքերը հասարակական ռեզոնանս էին առաջացրել, բացատրել է, թե ինչու հանրապետությունում խնդիրները պետք է լուծվեն իր, այլ ոչ թե պետության ղեկավարի միջոցով: Մայիսի վերջին YouTube-ում հայտնվել է Ույբայի՝ Կոմիի գյուղերից մեկի բնակիչների հետ հանդիպման տեսանյութը, որտեղ նա խնդրում է անմիջական կապ հաստատել իր […]

̰
ԱՀ ոստիկանությունը՝ ՀՀ-ում ԱՀ քաղաքացիների տույժ-տուգանքների մարման և փոխհատուցման մասին

13:34 15.06.2021

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 31-ը ՀՀ տարածքում ճանապարհային երթևեկության խախտումների համար վարչական պատասխանատվության ենթարկված ԱՀ քաղաքացիների տույժ-տուգանքների մարման և փոխհատուցման նպատակով դիմումների ընդունման գործընթացն արդեն սկսված է: Մինչև հուլիսի 13-ը կարող եք ներկայանալ ԱՀ ՆԳ նախարարության ճանապարհային ոստիկանություն և տեղում լրացնել դիմումը՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը: Ինչպես նաև կարող եք [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել […]

̰
Պուտինն ու Բայդենը Ժնևում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը

12:25 15.06.2021

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը Ժնևում կքննարկեն ռազմավարական կայունության, COVID-19- ի դեմ պայքարի, կիբերհանցագործության դեմ պայքարը, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր, ներառյալ իրավիճակը Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Հունիսի 14-ին կայացել է Ուշակովի զրույցը Ռուսաստանում ԱՄՆ դեսպան […]

̰
ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է անում հետ կանչել Վրաստանի գրավյալ շրջանների ճանաչումը

11:12 15.06.2021

Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո հրապարակված ամփոփիչ փաստաթղթով անդամ-երկրներն աջակցություն են հայտնել Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը: Այս մասին հայտնում է Gruziya Online-ը։ «Մենք սատարում ենք Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Միջազգային պարտավորություններին համապատասխան ՝ մենք Ռուսաստանին կոչ ենք անում հետ կանչել բոլոր երեք երկրներում տեղակայված զորքերը: Ռուսաստանին կոչ ենք անում […]

̰
Քվորումի բացակայության պատճառով ԱԺ-ին չի հաջողվել սկսել հերթական նիստը

10:46 15.06.2021

Ազգային ժողովին այսօր չի հաջողվել սկսել հերթական նիստերի աշխատանքը՝ քվորումի բացակայության պատճառով: Հիշեցնենք, որ մեկ օր առաջ դարձյալ քվորում չլինելու պատճառով չէր կայացել Ազգային ժողովի խորհրդի նիստը: Ազգային ժողովի այսօրվա լիագումար նիստին ներկայացել են երկու փոխնախագահները և 10 պատգամավոր:

̰
Բագրատյանն անդրադարձել է սյունեցիների համար ամենամտահոգիչ խնդիրներին

10:11 15.06.2021

«Ազատություն» կուսակցության ներկայացուցիչները հունիսի 14-ին Հրանտ Բագրատյանի գլխավորությամբ Սյունիքում էին։ Կապանցիների հետ հանդիպմանը Բագրատյանն անդրադարձել է սյունեցիներին ամենամտահոգող խնդիրներին, մասնավորապես սահմանների և ճանապարհների անվտանգությանը, ապա ներկայացրել է կուսակցության ծրագրերը` նշելով, որ տնտեսական մասով իրենց մոտեցումները տարբերվում են բոլոր մյուս քաղաքական ուժերի մոտեցումներից։

̰
«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության անդամները մայրաքաղաքում բուկլետներ ու դրոշներ են բաժանել

09:43 15.06.2021

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության անդամները նախընտրական քարոզարշավի 7-րդ օրը շրջել են մայրաքաղաքում, զրուցել բնակիչների հետ, նախընտրական բուկլետներ ու դրոշներ բաժանել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Շարունակո՞ւմ եք արդյոք Պուտինին մարդասպան համարել․ հարց Բայդենին

00:42 15.06.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համարում է արժանի մրցակից, խելացի և կոշտ քաղաքական գործիչ: «Ես արդեն հանդիպել եմ նրա հետ։ Նա խելացի է, կոշտ, և ես կասեի, որ նա արժանի մրցակից է», – ասել է Բայդենը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսում: ԱՄՆ նախագահը հրաժարվել է ուղիղ պատասխանից ՝ շարունակո՞ւմ է […]

̰
Բայդենը վստահություն է հայտնել, որ «իրական առաջընթաց» կլինի Թուրքիայի հետ հարաբերություններում

00:34 15.06.2021

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը դրական և արդյունավետ է համարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ իր հանդիպումը, ինչպես նաև վստահություն է հայտնել թուրք-ամերիկյան հարաբերություններում «իրական առաջընթացի» հասնելու հարցում: «Ես հենց նոր ավարտեցի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպումը։ Մենք ունեցել ենք դրական և արդյունավետ հանդիպում»,-նշել է ԱՄՆ նախագահը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ […]

̰
Զախարովան մեկնաբանել է Չեխիային և ԱՄՆ-ին ոչ բարեկամական երկրների ցուցակից հանելու ՆԱՏՕ-ի կոչը

00:07 15.06.2021

ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է կողմնորոշվեն Մոսկվայի նկատմամբ իրենց քաղաքականության հարցում, եթե նրանք չեն ցանկանում հայտնվել ոչ բարեկամական պետությունների ցուցակում։ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ոչ բարեկամական երկրների ցանկից Չեխիային և ԱՄՆ-ին հեռացնելու ՆԱՏՕ-ի կոչը Ռուսաստանին: «Ես ճի՞շտ եմ հասկանում, որ ՆԱՏՕ-ում դրանով մեզ վստահեցրել են ընկերություն անելու ցանկության մեջ։ Տրամաբանությունն ակնհայտ է. […]

̰
Էրդողանը Բայդենին հայտարարել է` С-400-ի հարցում Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել

23:58 14.06.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ԱՄՆ նախագահին հայտնել է, որ C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման հարցում Անկարայի դիրքորոշումը մնում է անփոփոխ: «Թուրքիայի դիրքորոշումը C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման հարցում մնում է անփոփոխ։ Ես այդ մասին հայտարարել եմ նախագահին (Ջո Բայդենին)։ Դա վերաբերում է նաև F-35 ծրագրին», […]

̰
Մուրացան փողոցում բռնկված հրդեհը մարվել է

23:40 14.06.2021

Հունիսի 14-ին` ժամը 21։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուրացանի 2-րդ փողոցում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի […]

̰
 «Հայոց հայրենիք» կուսակցության անդամներն այսօր ուղերձ-երդում են տարածել

23:33 14.06.2021

«Հայոց հայրենիք» կուսակցության անդամներն այսօր ուղերձ-երդում են տարածել՝ իրենց  նախընտրական ծրագրի դրույթների ու դրանց իրականացման ուղիների մասին: Նրանք  այցելել են Մայր Հայաստան հուշահամալիր ու այնտեղ երդվել պաշտպանել երկիրն ու վերադարձնել կորցրածը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է տարբեր բնակավայրերի ընտրողների հետ

23:18 14.06.2021

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը նախըտրական քարոզարշավի 8-րդ օրը շարունակել է մարզային հանդիպումները և ներկայացրել դաշինքի նախընտրական ծրագրի դրույթներն ու իրականացման ուղիները: «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն շեշտել է, որ երկրում տնտեսական ու ներքաղաքական կայունության հասնելն անհնար կլինի առանց սահմանների բացարձակ անվտանգությունն ապահովելու: Իսկ ընտրողների վստահության քվեն ստանալուց հետո հաշվետու են լինելու […]

̰
BACK_TO_TOP