21:22 16.06.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ժնևում հանդիպումից հետո համատեղ հայտարարություն են արել՝ կապված ռազմավարական կայունության հետ: Հայտարարության տեքստը հրապարակել են Կրեմլի և Սպիտակ տան մամուլի ծառայությունները: «Այսօր մենք հաստատում ենք հավատարմությունը սկզբունքին, որի համաձայն՝ միջուկային պատերազմում չեն կարող լինել հաղթողներ և այն երբեք չպետք է սանձազերծվի»,- ասված է հայտարարությունում: Միաժամանակ նշված […]
20:48 16.06.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չկա մի խնդիր, որը Ռուսաստանի Դաշնությունն ու ԱՄՆ-ը միասին չկարողանան լուծել, գրում է Ռիա Նովոստին։ «Եթե մենք՝ բոլորս միասին, շահագրգիռ երկրները, ներառյալ՝ Հյուսիսային խորհրդի անդամ երկրները, միասին աշխատեն այս բոլոր խնդիրները լուծելու համար, ես պարզապես չեմ կասկածում, որ մենք կգտնենք բոլոր լուծումները։ Ես չեմ տեսնում որևէ […]
20:22 16.06.2021
Մոտ 4 ժամ տևած հանդիպումից հետո ավարտվել է ԱՄՆ և ՌԴ նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր պուտինի հանդիպումը: Դրանից մոտ 90 րոպե նախագահները քննարկում անցկացրել են նեղ կազմով, ապա առանց ընդմիջման շարունակել ընդլայնված կազմով: Դրանից հետո նախագահները առանձին առանձին մամուլի ասուլիս են տալիս: Առաջինը լրագրողների հետ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա կառուցողական է […]
20:12 16.06.2021
Վլադիմիր Պուտին-Ջո Բայդեն Ժնևում կայացած բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում,ՌԴ նախագահը ամփոփել է 4 ժամ տևած հանդիպման արդյունքները և հայտնել , որ իր ամերիկացի գործընկերոջ հետ պայմանավորվել են, որ երկու երկրների դեսպանները վերադառնում իրենց աշխատանքին: «Ե՞րբ․․․Կոնկրետ վաղը, մյուս օրը ՝սա զուտ տեխնիկական հարց է», – ասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
20:00 16.06.2021
Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կքննարկեն Արցախյան հակամարտությունը: Այդ մասին Պարմելենն ասել էր երեկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղում այժմ պահպանվող հրադադարը հաստատվել է Ռուսաստանի շնորհիվ: Ավելի վաղ Շվեյցարիայի արտաքին գերատեսչության ղեկավարն էր ասել, որ Պարմելենի և Պուտինի հանդիպմանը կքննարկվի […]
19:35 16.06.2021
ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ընդունել է հունիսի 20-ին կայանալիք ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Նեմատով Իլխոմին և նույն կառույցի շտաբի ղեկավար Եվգենի Կոզյակին։ Տիգրան Մուկուչյանը բարձր է գնահատել միջազգային դիտորդների մասնակցությունն այս ընտրական գործընթացներում և ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքները։ ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչներն էլ նշել […]
19:26 16.06.2021
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի ընդլայնված ձևաչափով բանակցությունների առաջին մասը սկսվել է Ժնևի La Grange վիլլայում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Գագաթնաժողովը բաղկացած է երեք մասից. նեղ և երկու ընդլայնված կազմերով՝ թեյի և սուրճի ընդմիջմամբ: Երկու երկրների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը տևել է գրեթե երկու ժամ: Երկու երկրների ղեկավարներից բացի, մասնակցել […]
18:50 16.06.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպմանը զուգընթաց, որը մեկնարկել է հունիսի 16-ին La Grange վիլլայում, հայ և շվեյցարացի քաղաքական գործիչներ, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և հայ համայնքի անդամներ հավաքվել են վիլլայի դիմացի հրապարակում և գերտերությունների ղեկավարներից պահանջել գործնական քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, հորդորել դատապարտել Ադրբեջանի՝ Հայաստանի և Արցախի դեմ […]
17:00 16.06.2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը «Տիեզերական տարածության հետազոտում» խորագրով Սանկտ Պետերբուրգում անցկացվող GLEX-2021 միջազգային համաժողովի շրջանակներում հանդիպել է «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում տիեզերական ոլորտի զարգացման շրջանակներում հնարավոր համագործակցությանը վերաբերվող հարցեր։ Հայկ Չոբանյանը շեշտադրել է Հայաստանի Հանրապետությունում տիեզերական ծառայությունների և տեխնոլոգիաների զարգացման և այդ […]
16:59 16.06.2021
Հունիսի 16-ին՝ ժամը 01։31-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տոլորսի ջրամբարն ավտոմեքենա է ընկել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «VAZ-2105» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Խ․) ընկել է Տոլորոսի ջրամբարը․ տուժածներ չկան: Մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են։ Ավտոմեքենան ջրամբարից դուրս […]
16:52 16.06.2021
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, որը ղեկավարելու է Հունաստանը ներկայացնող Գեորգիոս Կատրուգալոսը, կժամանի Հայաստան՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ դիտարկելու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը: 20 անդամից բաղկացած պատվիրակությունը մինչև ընտրությունները Հայաստանում հանդիպումներ կունենա քաղաքական կուսակցությունների ու դաշինքների անդամների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, քաղաքացիական հասարակության […]
16:25 16.06.2021
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի նեղ կազմով բանակցությունները սկսվել են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: Երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպման անցկացման վայր է դարձել Ժնևի La Grange վիլլան։ Բանակցությունների մեկնարկից առաջ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարները լուսանկարվել են Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենի հետ շենքի պատշգամբում, միմյանց ձեռք սեղմել և շենք մտել։ […]
16:19 16.06.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ժնևի գագաթնաժողովից առաջ կատակել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Այն պահին, երբ անվտանգության ծառայության աշխատակիցները լրագրողներին և հեռուստաօպերատորներին խնդրել են դուրս գալ շենքից, Ռուսաստանի առաջնորդը ժպիտով ինչ-որ բան է ասել իր ամերիկացի գործընկերոջը, նրանք երկուսն էլ ծիծաղել են: Արարողակարգային տեսալուսանկարահանումից հետո նախատեսված է նախագահների հանդիպումը նախ նեղ կազմով, որին ներկա […]
16:07 16.06.2021
Իրանի նախկին փոխնախագահ Մոհեն Մեհրալիզադեն հրաժարվել է հունիսի 18-ին կայանալիք նախագահի ընտրությանը մասնակցելուց, գրում է IRNA գործակալությունը: Նախագահի պաշտոնի համար պայքարողների թվում են Գերագույն դատարանի ղեկավար Էբրահիմ Ռայիսին, Կայացված որոշումների նպատակահարմարության հարցով խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային, Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմատին, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար Սայիդ Ջալիլին, Մեջլիսի նախագահի տեղակալ Ամիր Հոսեյն […]
15:13 16.06.2021
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Ժնևում առաջինը La Grange վիլլա է ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այնուհետ՝ 10 րոպե անց, ժամանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Նրանց դիմավորել է հյուրընկալող կողմը՝ Շվեյցարիայի նախագահ Գի Պերմելենը: Արարողակարգային տեսալուսանկարահանումից հետո նախատեսված է նախագահների հանդիպումը նախ նեղ կազմով, որին ներկա կլինեն նաև երկու կողմերի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Էնթոնի Բլինքենը […]
15:05 16.06.2021
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Արցախի Շահումյանի շրջանի օկուպացիայի 29-րդ տարելիցի կապակցությամբ․ «Այս օրերին լրանում է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի օկուպացիայի 29-րդ տարելիցը։ 1992 թ. հունիսի 12-ին ձեռնարկված լայնամասշտաբ հարձակման արդյունքում 1992 թ. հունիսի կեսերին ադրբեջանական զորամիավորումներն ամբողջովին գրավեցին Շահումյանի շրջանը։ Օկուպացիայի ընթացքում ադրբեջանական բանակը կատարեց ռազմական և մարդկայնության դեմ ուղղված բազմաթիվ հանցագործություններ, այդ […]
15:00 16.06.2021
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Ժնև՝ բանակցելու ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի հետ: Պուտինի և Բադենի առաջին հանդիպման վայրը ընտրվել է Ժնևի La Grange վիլլայում: Ավելի վաղ Կրեմլը նշել էր, որ բանակցությունները բաղկացած կլինեն երեք մասից. նեղ կազմով և երկուսը՝ ընդլայնված՝ թեյի և սուրճի ընդմիջմամբ: Նախորդ օրը հանդիպման նախապատրաստական աշխատանքներին տեղյակ աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին […]
14:23 16.06.2021
Այսօր Բաքվում սկսվում է այնտեղ պահվող հայ գերիներից 14-ի դեմ քրեական գործով դատավարությունը, հայտնում է haqqin.az-ը։ Ադրբեջանական լրատվամիջոցում նշված է, որ Ադրբեջանը նրանց մեղադրում է Ադրբեջանի տարածքում «դիվերսիայի», «ահաբեկչության» և այլ «հանցավոր գործողությունների» համար: Դատարանի առջև են կանգնելու Գեղամ Սամվելի Սերոբյանը, Հրաչ Արզումանի Ավագյանը, Արմեն Եղիազարի Բաղասյանը, Գոռ Վահրամի Գասպարյանը, Կամո Կարենի Սեֆիլյանը, Վոլոդյա Վաչագանի […]
13:46 16.06.2021
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Բրյուսելում ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի, ԵԽ նախագահ Շառլ Միշելի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ավարտին համատեղ հայտարարություն է հրապարակվել: Հրապարակման մեջ մի շարք միջազգային ու տարածաշրջանային թեմաներին զուգահեռ անդրադարձ կա նաև Թուրքիայի հետ հարաբերություններին ու Արևելյան Միջերկրածովում առկա լարվածությանը, փոխանցում է Ermenihaber-ը։ Միջերկրականում թուրք-հունական լարվածության […]
13:21 16.06.2021
Մեկնարկել են Էջմիածին քաղաքի փողոցների ու բակերի հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Էջմիածնի քաղաքապետարանից։ Թորամանյան, Կոմիտաս, Թորոս Ռոսլին (նախկին Լիսիցյան) փողոցներում և Արամ Մանուկյան 1-ին թաղամասում մեկնարկել են ամբողջական ասֆալտապատման աշխատանքները: Ելնելով հաստատված նախագծի ծավալից՝ աշխատանքները մեկնարկել են միաժամանակ մի քանի փողոցներում՝ սահմանված ժամկետում ասֆալտապատումն ավարտելու համար: Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսի 10-ին ավագանու […]
12:28 16.06.2021
Հիմք ընդունելով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների կողմից իրականացված վերահսկողության արդյունքները՝ Տեսչական մարմնի ղեկավարը կայացրել է մի շարք ընկերությունների գործունեության կասեցումը վերացնելու որոշումներ: Կաթնամթերք արտադրող «ԽԱՔ» ՍՊԸ-ն (Արարատի մարզ), պանրի արտադրությամբ զբաղվող Ա/Ձ Ռոմիկ Կիրակոսյանը (Լոռու մարզ, գ.Կաթնառատ), ինչպես նաև հացի և խմորեղենի արտադրությամբ զբաղվող «ԱՐՄԻՆԱՇՈՂ» ՍՊ ընկերությունն ու Ա/Ձ Ներսես Քիվոն (Երևան) վերացրել են […]
10:49 16.06.2021
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կաջակցի ինը նոր նախագծի, որոնց նպատակն է գտնել կայուն լուծումներ խնդիրների լայն շրջանակի համար՝ ներառյալ առողջապահություն, սոցիալական վերաինտեգրում, հզորացում եւ կրթություն: «Ավրորան՝ Արցախին» ծրագիրն ստեղծվել է օգնության ձեռք մեկնելու 2020 թ. Արցախի պատերազմի հետեւանքով մարդասիրական ճգնաժամի առաջ կանգնած երեխաներին ու մեծահասակներին, եւ այսօր էլ շարունակում է օժանդակել նախագծերի, որոնք աջակցում են եւ […]
09:21 16.06.2021
«Մենք միակարծիք ենք Ռուսաստանի դեմ սկզբունքային մոտեցման հարցում և կարձագանքենք բացասական վարքի և վնասակար գործունեության այն մոդելին, որը Ռուսաստանն օգտագործում է Եվրամիության արևելյան գործընկերների դեմ։ Մենք նաև աջակցում ենք Ուկրաինայում, Վրաստանում և Մոլդովայի Հանրապետությունում բարեփոխումներին և վճռական ենք՝ աշխատելու Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար», – այս մասին ասված է երեկ Բրյուսելում ԱՄՆ-Եվրամիության գագաթնաժողովում ընդունած համատեղ […]
00:00 16.06.2021
Մենք վճռական ենք Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության, կայունության հասնելու հարցում, այս մասին նշված է Եվրամիություն-ԱՄՆ-ի գագաթնաժողովից հետո հրապարակված համատեղ հայտարարության մեջ։ 28-րդ կետում ասվում է. «Մենք վճռական ենք` շարունակելու աջակցել ԵՄ Արևելյան գործընկերների ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը և պաշտպանելու ենք Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության բարեփոխումների ուղին։ Մենք վճռական ենք Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության, […]
23:55 15.06.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
23:26 15.06.2021
Մենք գալիս ենք մաքուր խղճով, մենք գալիս ենք մաքուր ձեռքերով։ Այս կարգախոսով է քարոզարշավն իրականացնում «Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունը: Քաղաքական այս ուժի ներկայացուցիչները եղել են Արարատի և Սյունիքի մարզերում, շրջել են համայնքներում, զրուցել մարդկանց հետ: Հետո պատմել են ընտրողների հետ հանդիպումներից ստացած տպավորությունների մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։
23:19 15.06.2021
«Հայ ազգային կոնգրեսի» ներկայացուցչները քարոզարշավի հերթական օրն այցելել են Սպիտակ և Վանաձոր։ Սեփական ծրագրերին անդրադառնալուց բացի, կոնգրեսականները խոսել են քարոզարշավի ընթացքի մասին։ Նրանց կարծիքով՝ որոշ սոցհարցումներն ունեն ուղղորդված բնույթ և արվում են հատուկ նպատակի համար։ Մանրամասները՝ տեսանյութում։
23:04 15.06.2021
«Պատիվ ունեմ» դաշինքը, քարոզարշավային հանդիպումներից բացի, կազմակերպում է մամուլի ասուլիսներ, որտեղ դաշինքի ներկայացուցիչներն ու համակիրները իրենց տեսակետներն են ներկայացնում նախընտրական զարգացումների և իրենց ծրագրերի մասին, պատասխանում լրագրողների հարցերին։ Այս անգամ բանախոսը Արտակ Զաքարյանն էր։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:55 15.06.2021
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության միասնական ցուցակի ներկայացուցիչներն այսօր եղել են Երևանի Հաղթանակ թաղամասում։ Քաղաքական այս ուժի վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանն անդրադարձել է Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակին և ներկայացրել անվտանգային խնդիրը լուծելու իրենց տարբերակը։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:47 15.06.2021
«Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության ներկայացուցիչներն այս անգամ նաև մամուլի ասուլիսի ձևաչափով են խոսել իրենց ծրագրերի մասին։ Եթե չեք ուզում հայտնվել քաոսում, ընտրեք «Ազգային ժողովրդավարական բևեռ» -ին՝ հորդորել են կուսակցության ներկայացուցիչները։ «Մենք ո՛չ արկածախնդիր ենք, ո՛չ հակառուս»,-հայտարարել է կուսակցության վարչապետի թեկնածու Վահե Գասպարյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։