22:03 14.06.2021
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում եղել է Շիրակի մարզում։ Կուսակցության անդամները այցը սկսել են մարզի սահմանամերձ գյուղերից և նշել, որ հատկապես կարևորում են սահմանամերձ բնակավայրերի խնդիրները։ Իսկ ընդհանրապես կուսակցության ծրագրերում առաջնային են պետականության, բանակի, եկեղեցու և ընտանիքի գաղափարները։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:51 14.06.2021
«Անտարբեր մի եղեք երկրի համար այս կարևոր ու օրհասական ժամանակահատվածում և սթափ եղեք ընտրություն կատարելու հարցում»․ Մալիշկայում և Սևանում ընտրողների հետ հանդիպմանը նշել են «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ներկայացուցիչները։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:38 14.06.2021
«Ազատական» կուսակցության ներկայացուցիչներն էլ Շիրակի մարզում են եղել: Կուսակցության ցուցակը գլխավորող Սամվել Բաբայանն իրենց նախընտրական ծրագրին անդրադարձել է հարցուպատասխանի ձևաչափով: Մանրամասները՝ տեսանյութում։
21:20 14.06.2021
Մենք պետք է Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական նոր փաստաթուղթ ստորագրենք: Հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը սյունեցիների հետ հանդիպման ժամանակ: «Անվտանգություն ապահովելու համար ամենակարևորը մենք պետք է մեր բարեկամ երկրի՝ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական փաստաթուղթ ստորագրենք, որ հայ զինվորը ռուս զինվորի հետ սահմանը պահի, որ մեր սյունեցին հանգիստ քնի, լարված չլինի»,- ասել է Ծառուկյանը:
20:27 14.06.2021
Հունիսի 10-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին 18 և 19 տարեկան երկու երիտասարդի, որոնցից մեկը Աբովյան քաղաքի բնակիչ էր, մյուսը` Նորաշեն թաղամասի: Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին դեղնականաչավուն յուրահատուկ հոտով բուսական զանգվածներ: Ըստ բերման ենթարկվածների՝ հայտնաբերվածը թմրանյութ է, […]
16:24 14.06.2021
Ռուսաստանը պատրաստ է Միացյալ Նահանգների հետ քննարկել բանտարկյալների փոխանակման հարցը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը NBC-ին տված հարցազրույցում: «Այո, այո»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահը նշել է, որ Միացյալ Նահանգները ավելի շատ ռուսների են հսկողության տակ պահում, քան ռուսները՝ ամերիկացիների:
16:00 14.06.2021
Մեղադրանքն այն մասին, որ Ռուսաստանը կիբերպատերազմ է տանում Միացյալ Նահանգների դեմ, ապացույցներ չունի: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է NBC-ին տված հարցազրույցում: Երկրի ղեկավարը չի բացառել նաև, որ ամերիկյան հետախուզությունը կարող է կիբերտարածքում գործել Ռուսաստանի դեմ:
15:57 14.06.2021
Վիեննայում իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շուրջը բանակցություններում կողմերը համաձայնեցրել են բոլոր սեկտորային պատժամիջոցների, ներառյալ նավթային պատժամիջոցների չեղարկումը: Հունիսի 14-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիփզադեն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Այսօրվա դրությամբ համաձայնեցված է բոլոր սեկտորային պատժամիջոցների չեղարկումը, ներառյալ պատժամիջոցները էներգետիկայի ոլորտում»,- ասել է նա: […]
15:53 14.06.2021
Տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի, Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության և Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալության կազմակերպած երրորդ տարածաշրջանային երկօրյա առցանց համաժողովը՝ նվիրված «Մշակութային ժառանգության նշանակությունը հասարակության համար» (Ֆարոյի) ԵԽ շրջանակային կոնվենցիային: Միջոցառումը տեղի է ունեցել «Ֆարոյի կոնվենցիան հանուն մշակութային ժառանգության հստակ գործողությունների» խորագրի ներքո: Համաժողովին մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի […]
15:51 14.06.2021
Միջազգային գործերի ամենակարևոր գործոնները կանխատեսելիությունն ու կայունությունն են, բայց Ռուսաստանը վերջին տարիներին չի տեսել, որ ԱՄՆ-ը դրանք ցուցադրի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Նա [ԱՄՆ նախագահ Բայդենը] մի բան է ասում, ես՝ մեկ այլ»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե Բայդենը հենց Ռուսաստանին է մեղադրում աշխարհում անկայունություն […]
15:01 14.06.2021
Ս․թ․ հունիսի 13-ին ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջուզեպ Բորելը հայտարարություն է տարածել վերջին զարգացումների վերաբերյալ։ «Եվրոպական միությունը ողջունում է Վրաստանի աջակցությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի գործողությունները, որոնք հանգեցրել են շաբաթ օրը Ադրբեջանի կողմից 15 հայ պահվող անձանց ազատ արձակմանը և Հայաստանի կողմից ականապատ տարածքների քարտեզների փոխանցմանը։ Այս գործողությունները կարևոր մարդասիրական և վստահության ամրապնդմանն ուղղված ժեստեր են Բաքվի […]
14:30 14.06.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բրյուսել մեկնելուց առաջ պատասխանել է լրագրողների հարցերին՝ ներկայացնելով, թե ինչ հարցեր է պատրաստվում բարձրացնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ընթացքում, փոխանցում է Ermenihaber-ը։ Իր կողմից օրակարգ բերվելիք հարցերի շարքում Էրդողանը հիշատակել է նաև «ապրիլի 24» հարցը՝ նկատի ունենալով այս տարի Բայդենի կողմից ցեղասպանություն եզրույթի կիրառումը: […]
14:15 14.06.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 7-13։ Սևանա լճի մակարդակը հունիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 4սմ-ով և կազմել` 1900.87 մ (13.06.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հունիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 16.250 մլն մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ մայիսի 25-ից հունիսի […]
14:07 14.06.2021
Երկուշաբթի` հունիսի 14-ին, ՆԱՏՕ-ի` ղեկավարվող հրթիռներով զինված երկու ռազմանավ մտել է Սև ծով. նրանց հետևում են ՌԴ-ի Սևծովյան նավատորմի ուժերը: Այդ մասին լրագրողներին ասել են Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում (ՌԴ ՊՆ-ի մաս): «Սևծովյան նավատորմի ուժերն ու միջոցներն անցել են Բրիտանիայի ռազմածովային ուժերի Defender կործանիչի և Նիդեռլանդների Everton ֆրեգատի գործողություններին հետևելուն, որոնք Սև ծով են մտել […]
13:45 14.06.2021
Երևանի գիշային երթևեկությունն առավել լուսավոր ու անվտանգ դարձնելու համար Երևանի քաղաքապետարանը նախաձեռնեց արդիականացնել տրանսպորտային թունելների լուսավորությունը: «Ինձ պետք է, որ բոլոր թունելները լուսավորված լինեն: Անվտանգության առումով հիանալի է՝ մասնավորապես ցերեկային ժամերին, երբ լուսավոր տեղից մտնում ես թունել»,- ընդգծել էր Երևանի քաղաքապետը դեռևս նախորդ տարի: Ծրագիրը մեկնարկել էր 2020-ին: Մի քանի թունելներում լուսավորության փոփոխումից հետո արդյունքը […]
12:50 14.06.2021
Չինաստանը ծայրահեղ դժգոհություն և բողոք է հայտնում Անգլիայում կայացած G7 գագաթնաժողովում իր դեմ արված հայտարարությունների կապակցությամբ, ասվում է Մեծ Բրիտանիայում ՉԺՀ դեսպանության մամուլի քարտուղարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է դիվանագիտական առաքելության կայքում: G7- ի գագաթնաժողովի ավարտին, որը հունիսի 11-ից 13-ը անցկացվել է Անգլիայի հարավային Քորնուոլ կոմսությունում, G7- ը հանդես է եկել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի […]
11:53 14.06.2021
Բաքվի դատարանը որոշել է լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին դատապարտել 20 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է Sputnik Armenia-ն՝ հղում անելով Sputnik-ի ադրբեջանական ծառայությանը։ Դատարանի վճռի համաձայն՝ առաջին հինգ տարիները Էուլջեքչյանը կանցկացնի բանտում, իսկ մնացած ժամկետը կրելու է խիստ ռեժիմի գաղութում։ Ավելի վաղ հաղորդել էինք, որ Բաքվի Յասամալի դատարանում հունիսի 8-ին մեկնարկել է Էուլջեքչյանի գործով նախապատրաստական նիստը: […]
10:31 14.06.2021
ՆԱՏՕ-ի երկրները Բրյուսելում հունիսի 14-ին կայանալիք գագաթնաժողովի ավարտին եզրափակիչ հայտարարության մեջ կարձանագրեն միմյանց օգնելու պատրաստակամություն՝ կիբերհարձակումների դեպքում: Այս մասին կիրակի լրագրողներին ասել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Ջեյք Սալիվանը: «Ինչ վերաբերում է կիբերհարձակումներին և ՆԱՏՕ-ի Վաշինգտոնյան պայմանագրի հինգերորդ հոդվածին (կազմակերպության մեկ անդամի վրա հարձակումը համարվում է հարձակում դաշինքի բոլոր անդամների վրա), դա դիտարկվելու […]
08:59 14.06.2021
Հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, դաշինքի նոր ռազմավարության մշակումից բացի, մասնակից 30 երկրների ղեկավարների մասնակցությամբ կքննարկվի Ուկրաինայի հարցը: Սպիտակ տան կայքում հրապարակված նախագահ Ջո Բայդենի հայտարարության համաձայն՝ ՆԱՏՕ-ն կսկսի հետապնդել ռուսական զորքերն ուկրաինական սահմանների երկայնքով: «Կքննարկվեն ռազմական հայեցակարգեր և ռազմավարություններ, որոնք կամրապնդեն ՆԱՏՕ-ի զսպման և պաշտպանական դիրքերը՝ Ռուսաստանի և այլ երկրների սպառնալիքներին հակազդելու համար: […]
08:49 14.06.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Իսրայելի նոր վարչապետ Նաֆթալի Բենեթին և նրա հետ իշխանությունը կիսող Յաիր Լապիդին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նա խոստացել է զարգացնել համագործակցությունն Իսրայելի հետ՝ անվանելով ԱՄՆ-ն Իսրայելի լավագույն բարեկամ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: «Իմ վարչակազմը լիովին հանձնառու է Իսրայելի նոր կառավարության հետ աշխատանքի՝ իսրայելցիների, պաղեստինցիների և տարածաշրջանի ողջ բնակչության […]
08:37 14.06.2021
2020 թվականին միջուկային տերությունները մեծացել են միջուկային մարտագլխիկներ թվաքանակն օպերատիվ ուժերի կազմում։ Այս մասին իր զեկույցում հայտնել է Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը (SIPRI)։ Ինստիտուտի տվյալներով՝ 9 միջուկային տերություններ (ԱՄՆ, ՌԴ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Հնդկաստան, Պակիստան, Իսրայել և Հյուսիսային Կորեա) 2021 թվականի սկզբի դրությամբ՝ ունեն ընդհանուր մոտ 13 080 միավոր միջուկային զենք։ Դա […]
22:45 13.06.2021
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 13-ին գումարած նիստում քննության է առել Էդգար Ղարզարյանի և Նաիրա Զոհրաբյանի դիմումները։ Դրանցից առաջինով պահանջվել էր անվավեր համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գրանցումը և վարչական վարույթ հարուցել։ Նաիրա Զոհրաբյանը ԿԸՀ էր դիմել՝ պահանջելով, որ հանձնաժողովը դիմի Վարչական դատարան` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու […]
22:15 13.06.2021
«Յամինա» կուսակցության առաջնորդ Նաֆտալի Բենետը կիրակի օրը Կնեսետում (երկրի խորհրդարանում) տեղի ունեցած արարողության ժամանակ երդում է տվել որպես Իսրայելի 13-րդ վարչապետ: «Ես ՝ Նավթալի Բենեթը, որպես վարչապետ, պարտավորվում եմ հավատարիմ մնալ Իսրայելին և նրա օրենքներին, հավատարմորեն կատարել վարչապետի պարտականությունները և Կնեսետի որոշումները», – ասել է կառավարության ղեկավարը խորհրդարանի ամբիոնից: Երդման արարողության հեռարձակումն իրականացնում է խորհրդարանական […]
20:53 13.06.2021
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, դաշինքի և Մոսկվայի միջև բարդ հարաբերությունների համատեքստում հատկապես կարևոր է համարել Ռուսաստանի հետ երկխոսության պահպանումը: Այս մասին նա հայտարարել է բրիտանական Times Radio ռադիոկայանին տված հարցազրույցում: «Մենք պետք է անենք հնարավորինս, որպեսզի խուսափենք միջադեպերից, պատահականություններից և սխալ հաշվարկներից, ինչը միշտ էլ կարևոր է, բայց հատկապես հիմա, երբ ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները բարդ […]
19:31 13.06.2021
G7-ի երկրների առաջնորդները նպատակ են դրել՝ 2022 թվականին վերջ դնելու նոր կորոնավիրուսի համավարակին: Այս մասին ասված է Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ճապոնիայի գագաթնաժողովի արդյունքների համատեղ կոմյունիկեում: «Մեր առաջիկա նպատակն է հաղթել COVID-19-ին: Մեր հավաքական նպատակն է վերջ դնել համավարակին 2022 թվականին … մենք պարտավորվում ենք ակտիվացնել COVID-19- ի դեմ պայքարի գլոբալ […]
19:14 13.06.2021
Կորոնավիրուսը հազիվ թե լաբորատոր ծագում ունենա, հայտարարել է ՄԹ վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Sky News-ը հայտնում է, որ համապատասխան հայտարարությունը քաղաքական գործիչն արել է G7 գագաթնաժողովում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Բրիտանիայի վարչապետը հավելել է, որ «ցանկացած ողջամիտ մարդ պետք է անաչառ լինի այս հարցում»: Ջոնսոնը նշել է՝ G7- ի մասնակիցները համամիտ են, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը […]
18:57 13.06.2021
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը համաձայն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ռուս-ամերիկյան հարաբերությունների գնահատման հարցում: Նա իր կարծիքը հայտնել է մամուլի ասուլիսի ժամանակ: «Կարծում եմ, որ նա (Պուտինը) ճիշտ է այն հարցում, որ ԱՄՆ-ՌԴ հարաբերություններն ամենացածր մակարդակի են», – ասել է Բայդենը: Միաժամանակ, հավաստիացրել է, որ Վաշինգտոնը հակամարտություն չի փնտրում Մոսկվայի հետ: Ամերիկացի առաջնորդի […]