15:57 14.06.2021
Վիեննայում իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շուրջը բանակցություններում կողմերը համաձայնեցրել են բոլոր սեկտորային պատժամիջոցների, ներառյալ նավթային պատժամիջոցների չեղարկումը: Հունիսի 14-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիփզադեն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Այսօրվա դրությամբ համաձայնեցված է բոլոր սեկտորային պատժամիջոցների չեղարկումը, ներառյալ պատժամիջոցները էներգետիկայի ոլորտում»,- ասել է նա: Դիվանագետը ճշտել է, որ խոսքը վերաբերում է ֆինանսական, նավթային և տրանսպորտային ոլորտներն: «Ինչ-որ համաձայնություններ չկան միջուկային գործարքի սահմաններից դուրս, քանի որ Գործողությունների համատեղ համապարփակ պլանը վերանայման ենթակա չէ և քննարկվում է ԳՀՀՊ-ի լիակատար իրականացումը»,- հավելել է նա:
Իրանի նկտամամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները բաժանվում են երկու տիպի. սեկտորային, որոնք ներառում են նավթի արտահանումը, բանկային և ապահոգրական բնագավառները, նավագնացությունը, նավթաքիմիան, շինարարությունը և ավտոմոբիլների արտադրությունը, և անձնական, որոնք սահամանվել են Իրանի ֆիզիկական և իրավական անձանց նկատմամբ: Խաթիբզադեի խոսքով՝ «այն, ինչ այժմ տեղի է ունենում Վիեննայում, առնչություն չունի (Իրանի նախագահական) ընտրությունների և Իրանի ներքին իրադրության հետ»:
«(Բանացությոնների) հարցերով պետք է քաղաքական լուծում ընդունվի (երկխոսության մասնակից երկրների) մայրաքաղաքներում: Եթե դա տեղի ունենա, ապա միջուկային գործարքին վերադարձը հնարավոր է»,- հավելել է նա:
Հունիսի 12-ին ԳՀՀՊ-ի շուրջը Համատեղ հանձնախումբը Վիեննայում սկսել է իրանական միջուկային գործարքի վերականգնման բանակցությունների վեցերորդ փուլը: Ինչպես հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին՝ բանակցությունների նոր փուլը հազիվ թե դառնա եզրափակիչը, և բանակցողները կոնսուլտացիաների համար ստիպված դեռ պետք է առնվազն մեկ անգամ մեկնեն իրենց պետությունների մայրաքաղաքներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...