Պուտինը խոսել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի արդյունավետ աշխատանքի հնարավորության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    394.07
  • RUBLE
    4.19
  • 420.75
WEATHER
+27.09 oC

Պուտինը խոսել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի արդյունավետ աշխատանքի հնարավորության մասին

13:39 13.06.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ հանդիպումից առաջ ասել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ունեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

«Դա ռազմավարական կայունությունն է, և տարածաշրջանային հակամարտությունները, շրջակա միջավայրի պաշտպանության միջոցառումները, ընդհանուր՝ գլոբալ առումով շրջակա միջավայրի համար մտահոգությունը», – ասել է Պուտինը Смотрим մեդիահարթակին տված հարցազրույցում:

«Այսինքն՝ կան հարցեր, որոնց շուրջ մենք կարող ենք իսկապես արդյունավետ կերպով աշխատել», – հավելել է նա:

Ինչպես հայտնել ենք, Պուտինը խոսել է Բայդենի հետ հանդիպումից ունեցած ակնկալիքների մասին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵԱՏՄ-ից ամենաշատը շահում է Հայաստանը․ Լավրով

15:55 19.04.2024

ԵԱՏՄ-ից ամենաշատը շահում է Հայաստանը․ Լավրով

ԵԱՏՄ-ից ամենաշատը շահում է Հայաստանը, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Համամասնորեն Հայաստանը ստանում է ամենաշատ օգուտը; Դա հաշվարկվում է։ Եթե ​​վերցնենք անցյալ տարին, ապա Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմում է մոտ քսան միլիարդ դոլար, դրա երեսունյոթ տոկոսը Եվրասիական տնտեսական միությունն է, տասներեք տոկոսը՝ Եվրամիությունը, երեք տոկոսը՝ ԱՄՆ», – ասել է Լավրովը Sputnik ռադիոկայանին, «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին […] ...

G7-ի երկրները կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին

15:49 19.04.2024

G7-ի երկրները կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին

«Մեծ յոթնյակի» ԱԳ նախարարները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին հավատարիմ մնալ ուժի չկիրառման և սահմանների անձեռնմխելիության սկզբունքների վրա հիմնված խաղաղ գործընթացին, ասվում է G7-ի հայտարարության մեջ։ «Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին լիովին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին՝ հասնելու արժանապատիվ և տեւական խաղաղության՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգման, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների […] ...

Սերգեյ Լավրովն ասել է, որ Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով շփումների հույս ունի

14:58 19.04.2024

Սերգեյ Լավրովն ասել է, որ Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով շփումների հույս ունի

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ հույս ունի Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով շփումների՝ Ղարաբաղում իրավիճակի «ազնիվ քննարկման համար»։ «Նիկոլ Վովաևիչ Փաշինյանն ասաց, որ իրենք արժեւորում են այն, ինչ ունեցել են Ռուսաստանի հետ, դժվար է գերագնահատել այն, ինչ արել է Ռուսաստանը անվտանգության, տնտեսության, ինքնիշխանության համար, և այն, ինչ կար և կա մեր […] ...

Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում․ Լավրով

14:23 19.04.2024

Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում․ Լավրով

Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք դեռևս դաշնակիցներ ենք Հայաստանի հետ, կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով, և կան մարդիկ, ովքեր հասկանում են Ռուսաստանի կարևորությունը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման համար»,-ասել է նա Sputnik ռադիոյին, Комсомольская правда-ին և Говорит Москва-ին տված հարցազրույցում։ ...

Դուբայի օդանավակայանը սահմանափակել է մուտքային թռիչքները 48 ժամով

14:12 19.04.2024

Դուբայի օդանավակայանը սահմանափակել է մուտքային թռիչքները 48 ժամով

Դուբայի միջազգային օդանավակայանը՝ աշխարհի խոշորագույն տրանսպորտային հանգույցներից մեկը, ապրիլի 19-ին տեղական ժամանակով ժամը 12:00-ից, 48 ժամով սահմանափակում է մուտքային թռիչքների թիվը: Այս մասին հայտնել է օդանավակայանի օպերատոր ընկերությունը։ «Մենք պարտավորվում ենք անել ամեն ինչ՝ վերջին աննախադեպ եղանակային պայմանների հետևանքով առաջացած ուշացումներից տուժած հյուրերին աջակցելու համար: Այնուամենայնիվ, շարունակական խափանումներից  վերականգնման գործընթացը արագացնելու պատճառով մենք ժամանակավորապես սահմանափակում […] ...

ԱՄՆ-ը կարող է Իսրայելին տրամադրել ավելի քան 1 միլիարդ դոլարի զենք․ WSJ

13:57 19.04.2024

ԱՄՆ-ը կարող է Իսրայելին տրամադրել ավելի քան 1 միլիարդ դոլարի զենք․ WSJ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Իսրայելին ավելի քան 1 միլիարդ դոլարի սպառազինություն տրամադրելու հարցը, որը կլինի ամենամեծ օգնության փաթեթը այն պահից, երբ հրեական պետությունը սկսեց իր գործողությունները Գազայի հատվածում և առաջինը Իրանի հետ էսկալացիայի սկսվելուց հետո: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ ամերիկյան պաշտոնյաներին հղումով։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ նոր գործարքները, բացի […] ...

BACK_TO_TOP