18:07 07.06.2021
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի մայրաքաղաք Էրբիլում՝ խորհրդարանի շենքի դիմաց, «Քուրդիստանի կոմունիստական կուսակցության» (KKP) կոչով կազմակերպվել է բողոքի ակցիա՝ ընդդեմ թուրքական պետության հարձակումների: Ցուցարարները պահանջում են, որ Իրաքյան Քուրդիստանում վերջ տրվի Թուրքիայի ռազմական ներկայությանը: Բողոքի ակցիայի մասնակիցները կարծում են, որ պետք է խզվի Իրաքի և Թուրքիայի միջև ստորագրված սահմանների անվտանգության վերաբերյալ համաձայնագիրը և Թուրքիային դուրս […]
15:56 07.06.2021
2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման ՀՀ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով, 356-րդ հոդվածի 3-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել և առանձին վարույթում առանձնացվել է քրեական […]
15:48 07.06.2021
Իսպանիան իր սահմանները բացում է հունիսի 7-ին՝ երկուշաբթի օրվանից, Եվրոպական դեղերի գործակալության (EMA) կողմից արտոնագրված Pfizer, Modern, AstraZeneca և Janssen պատվաստանյութերով, ինչպես նաև չինական Sinopharm և Sinovac-Coronavac-ով պատվաստված ճանապարհորդների համար, հաղորդում է RTVE: Իսպանիա մուտք գործելու համար ճանապարհորդները պետք է հաստատեն, որ պատվաստանյութի վերջին դոզան ստացել են ժամանումից առնվազն 14 օր առաջ՝ համաձայն առողջապահության և […]
15:21 07.06.2021
Հունիսի 5-ի երեկոյան շտապօգնության խումբը կանչով մեկնել էր Ներքին Շենգավիթի 1-ին փողոց։ Տներից մեկում մի կին հայտնաբերել էր եղբոր դին։ Շուտով շտապօգնության 6-րդ ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում ստացվեց, որ 55-ամյա տղամարդու մարմնին վնասվածքներ կան։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը, փորձաքրեագետներն ու դատաբժիշկը պարզեցին, որ վնասվածքը կտրող-ծակող առարկայի հարվածի հետևանք էր։ Դեպքի առթիվ տարածքային քննչական […]
15:12 07.06.2021
Հունիսի 4-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Մասնակցում էին ոստիկանության ներքին անվտանգության, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր և իրավաբանական վարչությունների պետերն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ: «Ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության հինգ աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները վերլուծելուց […]
14:53 07.06.2021
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին մայիսի 31-ից հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 357 զանգ: Բնակչությունը շարունակում է դիմել հիմնականում պետական ֆինանսական աջակցության ծրագրի, վարկերի մարման և այլ սոցիալական բնույթի հարցերով։ Բաց թողնված զանգերին պատասխանելու և բարձրացված հարցերի ճշտման համար թեժ գծի աշխատակիցները կատարել են 89 հետզանգ` իրազեկման, […]
14:49 07.06.2021
Հունիսի 5-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ աշխատասենյակից գողացել են լրատվական կայքերից մեկի գլխավոր խմբագրի պայուսակը, որի մեջ եղել է iPhone հեռախոս, 200 000 դրամ և բանկային 2 քարտ: Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, նույն օրը Արցախի պողոտայից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 56-ամյա տղամարդու, որը տվել […]
14:08 07.06.2021
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ փոփոխվում և արդիականացվում է տրանսպորտային թունելների լուսավորություն ցանցը: Տեղադրվող ԼԵԴ լուսատուներն ապահովում են լավ տեսանելիություն, նաև` ավելի քան 60 տոկոս էներգախնայողություն: Աշխատանքների ընթացքում էլեկտրական մալուխներն անցկացվում են ջրամեկուսիչ հատուկ խողովակներով՝ անվտանգությունն ապահովելու ու ավելորդ խափանումներից խուսափելու նկատառումով: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ ևս 10 հասցեում աշխատանքներն ավարտվել են:
13:45 07.06.2021
Վրաստանը և Հայաստանը վերականգնում են երկաթուղային հաղորդակցությունը, որն ընդհատվել էր կորոնավիրուսային համավարակի պատճառով: Առաջին գնացքը Երևանից Բաթում կմեկնի հունիսի 15-ին, երկուշաբթի օրը կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան: «Ես ուզում եմ ասել, որ Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է: Արդեն հունիսի 15-ին առաջին գնացքը Երևանից […]
12:39 07.06.2021
Ռուսաստանը պատրաստ է ՆԱՏՕ-ի հետ երկխոսության, բայց առանց ռազմական փորձագետների ներգրավման, դա անիմաստ է, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ռուսաստանը չի խուսափում ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունից և պատրաստ է դեէսկալացման և միջադեպերի կանխարգելման հարցերի իրական քննարկմանը, բայց առանց ռազմական փորձագետների ներգրավման։ Այդ թեմաների շուրջ բանակցությունները քիչ իմաստ ունեն», – գրել է նա Facebook- […]
12:30 07.06.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի՝ հունիսի 7-ին, ստորագրել է «Բաց երկնքի մասին» պայմանագրի չեղարկման վերաբերյալ օրենք: «Դենոնսացիայի ենթարկել «Բաց երկնքի մասին» պայմանագիրը, որը ստորագրվել է Հելսինկի քաղաքում 1992 թվականի մարտի 24-ին», – ասվում է օրենքի տեքստում: Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ից ԱՄՆ-ը պաշտոնապես դուրս է եկել «Բաց երկնքի մասին» պայմանագրից, որը մասնակից երկրներին թույլատրել է հետախուզական […]
12:22 07.06.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
23:51 06.06.2021
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է Արցախն իր օրոք բանակցություններից դուրս թողնելու մասին լուրերին: «Ես Հայաստանի նախագահն եմ դարձել 1998 թվականից։ 1996 թվականի դեկտեմբերին կայացած Լիսաբոնյան գագաթնաժողովից հետո որևէ բանակցային գործընթաց չի եղել։ Ըստ էության, ամբողջ 1997 թվականին և մինչև 1998 թ․-ի ապրիլ ամիսը (ես ՀՀ նախագահ եմ ընտրվել 1998թ․-ի […]
22:57 06.06.2021
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ վարչապետի պաշտոնակատարա, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ դիմել է ՀՀ քաղաքացուն՝ նշելով, որ ՀՀ քաղաքացուն փորձում են համոզել, թե նա սխալվել է՝ մտածելով, որ կարող է որոշող լինել իր հայրենիքում, քո պետության մեջ։ «Բարև՛, Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Քեզ դիմում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, չորս երեխաների հայր, […]
19:15 06.06.2021
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է, որ վայր կդնի կառավարություն ձևավորելու իր լիազորությունն ու հրաժարական կներկայացնի, եթե նախագահ Միշել Աունը կրկին մերժի կառավարության կազմի առաջարկված նոր տարբերակը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: Հարիրին խորհրդարանի ղեկավարին հայտնել է, որ ինքը և իր ղեկավարած սուննիստական «Ալ-Մուստակբալ» խմբակցության պատգամավորները կհեռանան խորհրդարանից, եթե կառավարություն ձևավորելու իր ջանքերը տապալվեն: Եթե […]
17:37 06.06.2021
Հունիսի 6-ին՝ Կաթուղիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Այս առիթով եկեղեցում հավատացելոց խոնարհումի և օրհնության համար դրվել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի մասունքները, որպեսզի զորանան հավատքով ու լավատեսությամբ իրենց նոր կյանքը կերտելու […]
17:03 06.06.2021
Հունիսի 6-ին ՆԱՏՕ-ն Բալթիկ ծովում Baltops 2021 միջազգային ռազմածովային զորավարժություններ է սկսել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով Գերմանիայի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ զորավարժությունները կտևեն մինչև հունիսի 18-ը։ Դրանց կմասնակցի 40 ռազմածովային ստորաբաժանում, 60 ինքնաթիռ և շուրջ 4 հազար զինվորական: Առաջին անգամ զորավարժությունները կներառեն կիբերհարձակումների դեպքում պաշտպանության մարտավարության մշակում։ Ավելի վաղ […]
15:50 06.06.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում մասնակցել է Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ մատուցված Սուրբ պատարագին։ Պատարագին մասնակցում էին Արցախի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, Գործադիր և Օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, Անվտանգության խորհրդի անդամներ։
15:03 06.06.2021
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստորտենբերգը սպառնալիք է համարում Ռուսաստանի և Չինաստանի համագործակցությունը: Այս մասին նա հայտարարել է լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում: «Մենք նկատում ենք, որ վերջին շրջանում Ռուսաստանն ու Չինաստանն է՛լ ավելի շատ են համագործակցում ինչպես քաղաքական, այնպես են ռազմական առումով»,-ասել է նա՝ հավելելով, որ դա «նոր չափում է և լուրջ մարտահրավեր»: Ստոլտենբերգը նաև հասկացրել […]
11:39 06.06.2021
Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ ՓԾ ջրասուզակային ջոկատի ջրասուզակ Հարություն Հարությունյանը իր գործընկերների հետ հատուկ ճոպանների միջոցով դին դուրս բերեցին լճից, […]
11:10 06.06.2021
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 17 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում: Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 910: Վերջին մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 504 դեպք, ապաքինվել է 1 201 պացիենտ:
23:47 05.06.2021
Մայրաքաղաքային հանդիպումների շարքում ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Էրեբունի համայնքի բնակիչների հետ: Արձագանքելով նրանց մտահոգություններին՝ Երկրորդ նախագահը նկատել է, որ յուրաքանչյուր ընտրություն իշխանության համար այն պահն է, երբ նա պետք է ներկայացնի կատարած աշխատանքը, ինչ ցուցանիշների են հասել, որքանո՞վ է բարելավվել մարդկանց կյանքը, որքանո՞վ են լուծվել երկրի անվտանգության հարցերը։ Մանրամասները՝ տեսանյութում։
23:10 05.06.2021
Հայաստանում նախընտրական քարոզարշավը մեկնարկում է հունիսի 7-ին: Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն այսօր ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը: Դրանից հետո դրամահավաք է անցկացվել: Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզ, հանդիպել աբովյանցիների հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
20:53 05.06.2021
Ուկրաինական Խարկովում կայացած Հովհաննես Սահակյանի անվան հուշամրցաշարում մեր երիտասարդ ազատ ոճայինները նվաճել են 7 մեդալ: Ոսկե մեդալակիր են դարձել 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը և 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը: Արծաթե մեդալ են նվաճել Լևիկ Միքայելյանը (61կգ) և Սերգեյ Սարգսյանը (92կգ): Բրոնզե մեդալակիր են դարձել 70 կգ Նարեկ Հարությունյանը, Մուշեղ Մկրտչյանը (74կգ) և Կնյազ Իբոյանը […]
19:45 05.06.2021
Ղրղզստանը և Տաջիկստանը պայմանավորվել են սահմանին իրավիճակի խաղաղ կարգավորման շուրջ, ըստ այդմ, սահմաններից ետ են քաշվում բոլոր ստորաբաժանումների՝ բացառությամբ կանոնավոր սահմանային պարեկների: Այս մասին ասվում է Ղրղզստանի և Տաջիկստանի պետական սահմանների սահմանազատման և սահմանանշման միացյալ պետական հանձնաժողովի նիստից հետո ստորագրված արձանագրությունում, որը շաբաթ օրը հրապարակել է Ղրղըզստանի կառավարությունը։ Նշվում է, որ երկու երկրների հանձնաժողովի […]
18:16 05.06.2021
Իսրայելի բանակը ոչնչացրել է Գազայի հատվածում վերահսկող Համաս շարժման ավելի քան 80 անդամների: Այս մասին այսօր հայտարարել է Համասի քաղաքական բյուրոյի ղեկավար Յահյա Սինվարը, գրում է ՏԱՍՍ-ը: «Նրանք հույս ունեին ոչնչացնել շարժման 50% -ը, բայց ունեցան զրոյական արդյունք: Մեր շարքերում զոհերի թիվը գերազանցում է 80-ը», – Սինվարի խոսքերը մեջբերում է Saut Al-Aqsa ռադիոկայանը,-նրանք […]
17:25 05.06.2021
Անցկացվել է ԿԸՀ-ի հերթական արտահերթ նիստը։ Հունիսի 20-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին գրանցված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների պատգամավորի թեկնածուներից ևս 5-ը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել Լուսավոր Հայաստան կուսակցությունից Աստղիկ Ավետիսյանի, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունից Հայկ Մելիք-Ադամյանի, Ստեփան Մանթարյանի և Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունից Լևոն Լևոնյանի գրանցումը։ Իսկ Զարթոնք ազգային քրիստոնեական կուսակցությունից Աստղիկ Ղազարյանի […]
16:37 05.06.2021
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպմանն ընդառաջ հայտնի են դարձել նրանց քննարկման թեմաները: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր պաշտոնակից Ջո Բայդենի հետ պատրաստվում է քննարկել ռազմավարական կայունության, շրջակա միջավայրի, COVID-19-ի համաճարակի, ինչպես նաև թեժ կետերում հակամարտություններին առնչվող հարցեր: Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը պետք է գտնեն երկկողմ հարաբերությունները կարգավորելու ուղիներ, […]