TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+23.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մակրոնը հայտարարել է Ֆրանսիայում «արդարադատության գլխավոր շտատներ» ստեղծելու մասին

16:04 05.06.2021

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ երկրում կստեղծվեն «արդարադատության գլխավոր շտատներ», ասվում է Ելիսեյան պալատի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Նշվում է, որ նախագահն ուրբաթ օրը հանդիպել է Վճռաբեկ դատարանի առաջին նախագահողին և գլխավոր դատախազին՝ քննարկելու երկրում արդարադատության իրավիճակը, մասնավորապես քաղաքացիների մտահոգությունները անվտանգության խնդիրների վերաբերյալ: Հանդիպման ընթացքում Մակրոնը վերահաստատել է իր նվիրվածությունը դատական ​​համակարգի անկախության […]

̰
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է հնդկաձավարի արտահանումը

15:26 05.06.2021

Ռուսաստանն արգելք է դրել հնդկաձավարի արտահանման վրա: Այն ուժի մեջ կլինի մինչև օգոստոսի 31-ը: Կառավարության նման որոշումը ընդունվել էր ապրիլի վերջին`պարենային անվտանգության ապահովման նպատակով: Արգելքը չի տարածվում միջազգային մարդասիրական օգնության, տարանցիկ ապրանքների, ապրանքների` այլ երկրներում Ռուսաստանի ռազմական կազմավորումների գործունեությանը աջակցելու, ինչպես նաև Բայկոնուրում և Շպիցբերգենում ռուսական կազմակերպությունների ապրանքների վրա: Ապրիլի վերջին Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը հանդես […]

̰
Ռուսաստանը կա, եղել է և կլինի, դրա հետ պետք է հաշտվել. Պուտին

14:13 05.06.2021

Ռուսաստանը եղել է, կա և կլինի, ինչպես Միացյալ Նահանգները, և դրա հետ պետք է հաշտվել, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ռուս-ամերիկյան հարաբերությունները մենք չենք հասցրել այն վիճակին, որում նրանք գտնվում են այսօր: Մենք չենք դա արել: Մենք ոչ մի քայլ չենք արել, որը ռուս-ամերիկյան հարաբերություններին վնաս կհասցներ … Այդ քայլերը բավարար են», – ասել […]

̰
Պուտինն ասել է, որ կկարոտի Մերկելին

13:42 05.06.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ լավ գործնական հարաբերությունների մասին ՝ հավելելով, որ կկարոտի նրան՝ որպես գործընկերոջ: Մերկելը նախապես հայտարարել էր, որ հեռանալու է քաղաքականությունից սեպտեմբերին` Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններից հետո: «Ես չգիտեմ՝ ով կլինի նրա փոխարեն: Մենք իրոք գործնական հարաբերություններ ունենք Անգելայի հետ, և ես շատ եմ գնահատում նրան», – […]

̰
Կալիֆոռնիան վերացնում է հարձակողական զենքի 30-ամյա արգելքը

13:24 05.06.2021

Ուրբաթ օրը Կալիֆոռնիայի շրջանային դատարանը չեղյալ հայտարարեց նահանգի կողմից հարձակողական զենք կիրառելու երեք տասնամյակի արգելքը՝ այն անվանելով «ձախողված փորձ», հայտնում է New York Times– ը: Կալիֆոռնիան 1989 թվականին արգելել էր հարձակողական զենքի վաճառքը: Այնուամենայնիվ, 2019 թ.-ին Սան Դիեգոյի շրջանի զենքի սեփականատերերի քաղաքական կազմակերպության ակտիվիստները որոշեցին վիճարկել այս որոշումը դատարանում: Դատավոր Ռոջեր Բենիտեսը որոշեց, որ նահանգային […]

̰
Հունիսի 7-ին Բայդենը Վաշինգտոնում կհանդիպի Ստոլտենբերգին

12:45 05.06.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունիսի 7-ին Վաշինգտոնում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին: «Երկուշաբթի նախագահը Սպիտակ տանը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ», – ասել է նա: Պսակիի խոսքով՝ Սպիտակ տան ղեկավարն ու Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը կքննարկեն ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի մանրամասները, որը տեղի […]

̰
Ուկրաինան հայտարարել է Ղրիմի «օկուպացիայի» համար Գերմանիայի և Ֆրանսիայի պատասխանատվության մասին

23:51 04.06.2021

«Գերմանիան և Ֆրանսիան պետք է պատասխանատու լինեն Ղրիմի բռնազավթման համար», հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն: Դանիլովը հիշեցրել է, որ Գերմանիան և Ֆրանսիան 2008-ին մերժել էին Ուկրաինային և Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագրից: «Եվ 2008-ին հարձակման ենթարկվեց Վրաստանը: Դրանից հետո բռնազավթման իրավիճակ է Ղրիմում: […]

̰
Նախընտրական խճանկար. ընտրություններին պատրաստվող քաղաքական ուժերը շարունակել են հանդիպումները

22:52 04.06.2021

Հետզհետե ավելանում է ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած այն քաղաքական ուժերի թիվը, որոնք դեռ պաշտոնական քարոզարշավից առաջ ակտիվ նախընտրական աշխատանքներով են զբաղված։ Հետևեք այսօրվա նախընտրական խճանկարին։

̰
Ռոբերտ Քոչարյանն ու Իշխան Սաղաթելյանը խոսել են երկրի անվտանգության ու տնտեսության մասին

22:32 04.06.2021

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ու ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդիպել են Տավուշի մարզի բնակիչների և «Հայաստան» դաշինքի  ներկայացուցիչների հետ:  Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ Տավուշն իրենց համար  յուրահատուկ թիրախ է և հատկապես  Իջևանում պետք է հաղթեն: Իշխան Սաղաթելյանն էլ համոզմունք է հայտնել, որ  «Հայաստան» դաշինքը կարող է երկրին բերել կայունություն, ապահովել սահմանների […]

̰
Արարատ Միրզոյանի հայտարարությունը ԱԺ պատգամավոր Սերգեյ Ատոմյանի հրաժարականի դիմումի մասին

21:26 04.06.2021

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հունիսի 4-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ […]

̰
Ոստիկանության բաժիններում քաղաքացիները ինքնաձիգներ ու ատրճանակներ են կամավոր հանձնել

21:15 04.06.2021

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ Արտաշատ քաղաքի մի բնակիչ Արաբկիրի բաժնում կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պահեստատուփ ու փամփուշտներ: Վայքի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ Զառիթափ գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պահեստատուփեր ու փամփուշտներ։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի […]

̰
Գյումրիում կուսակցությունների և դաշինքների  շտաբներն ակտիվացել են

20:42 04.06.2021

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը քարոզարշավի ակտիվ նախապատրաստական աշխատանքների մեջ են: Գյումրիում կենտրոնական հատվածներում տարբեր կուսակցությունների նախընտրական շտաբներ են բացվել, մեծ ու փոքր պաստառներն էլ վաղուց փակցված են: Ընտրակարգը համամասնական է և Շիրակի մարզից տարբեր կուսակցությունների համամասնական ցուցակներում ընդգրկված թեկնածուներն աշխատելու են թիմային՝ քաղաքական ուժի համար հնարավորինս շատ ձայներ ապահովելու համար: Սրանից է կախված […]

̰
Բաքուն շարունակում է անտեսել միջազգային բոլոր նորմերը և դատում է հայ գերիներին

20:12 04.06.2021

Բաքուն, անտեսելով հայ գերիներին ազատ արձակելու միջազգային կոչերը, օրերս ընթացք է տվել պատերազմից հետո գերեվարված հայ զինծառայողների դատավարությանը։ Եվրոպական կառույցները դատապարտում են Ադրբեջանի վարքը։ Արդյո՞ք այդ հայտարարություններն ազդելու են հայ  գերիների տունդարձի վրա: Մանրամասներ է ներկայացնում հեռուստամեկնաբան Սագօ Արեանը։

̰
Թուրքիան շարունակում է մնալ ԵՄ-ի համար ռիսկային երկրների ցանկում

19:48 04.06.2021

Եվրամիությունը կրկին Թուրքիային չի ներառել այն երկրների ցանկում, որոնց համար առաջիկայում հանվելու են կորոնավիրուսով պայմանավորված ուղևորության սահմանափակումները,- հաղորդում է Ermenihaber.am-ը։ ԵՄ-ից դեպի մի շարք երկրներ ուղևորությունները այսուհետ կիրականացվեն առանց սահմանափակումների։ Արտոնյալ երկրների ցանկում այս անգամ տեղ են գտել Ճապոնիան, Իսրայելը, Նոր Զելանդիան, Ռուանդան, Ավստրալիան, Սինգապուրը, Հարավային Կորեան և Թայլանդը։ Իսկ Թուրքիան նախկինի պես կշարունակի մնալ […]

̰
«Ռուսաստանի իշխանությունները ոչ մեկին չեն ստիպի պատվաստվել կորոնավիրուսի դեմ»․ Պուտին

19:19 04.06.2021

Ռուսաստանի իշխանությունները ոչ ոքի չեն ստիպի պատվաստվել կորոնավիրուսի դեմ, բայց պատվաստումների կարևորության վերաբերյալ իրազեկվածությունը դեռ բավարար չէ: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստում: «Մենք այժմ պատրաստ ենք պատվաստանյութը տրամադրել բոլոր ցանկացողներին: Մենք ոչ ոքի չենք ստիպի»,- ասել է Պուտինը` ավելացնելով, որ հնարավոր է և […]

̰
«Ռուսաստանը պարտավոր չէ կերակրել բոլորին»․ Պուտինը ՝ Ուկրաինայի տարածքով գազի տարանցման մասին

19:00 04.06.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերը ուկրաինական բանակի պահպանման համար ռուսական գազի տարանցման կարևորության մասին, շեշտել է, որ Ռուսաստանը պարտավոր չէ կերակրել բոլորին: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (ПМЭФ) լիագումար նիստի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: Նիստի վարողը հիշեցրել է, որ Զելենսկին նախկինում […]

̰
Խորհրդարանը մերժել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրված թեկնածուին

18:28 04.06.2021

Խորհրդարանում հունիսի 3-ին մեկնարկած և այսօր շարունակված արտահերթ նիստից անմիջապես հետո սկսվել է երկրորդ արտահերթ նիստը, որի օրակարգում եղել է երկու հարց: Խորհրդարանը առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկել և ընդունել է «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Օրակարգի երկրորդ հարցը եղել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրությունը, Մրցութային խորհրդի որոշմամբ պաշտոնում առաջադրվել է […]

̰
Հունիսի 9-ին Հայաստան կայցելի Ֆիլիպ Ռիքերը

16:30 04.06.2021

Տարածաշրջանային այցի շրջանակներում հունիսի 9-ին Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը: Այցը պլանավորված էր ամիսներ առաջ: Այս մասին հայտնել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

̰
Ջերմուկ քաղաքի եկեղեցու մոտակայքում մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է

16:00 04.06.2021

Հունիսի 4-ին՝ ժամը 14:34-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղու թիվ 10 հասցեի մոտակայքում բախվել են «Nissan Patrol» (վարորդ՝ Ս․ […]

̰
Արբիտրաժի ներդրման հայեցակարգային մոտեցումները պատրաստ են. արդարադատության նախարար

15:52 04.06.2021

Այլընտրանքային վեճերի լուծման (արբիտրաժի) ներդրման հայեցակարգային մոտեցումները պատրաստ են, և արդարադատության նախարարությունը Կենտրոնական բանկի հետ քննարկում է ծախսային պլանավորման հետ կապված հարցերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով 2020 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը: «Արբիտրաժի ստեղծման հիմնական նպատակը բարձր հեղինակություն ունեցող որակավորված արբիտրներին Հայաստան բերելը և Հայաստանում դրանց միջոցով […]

̰
Պեսկովն ասել է, որ Պուտինի ու Բայդենի հանդիպումը շատ կարևոր է

15:44 04.06.2021

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը շատ կարևոր է, բայց գերագնահատված սպասումները սխալ են, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նախատեսվում է, որ հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին Ժնևում: «Այս հանդիպումը շատ, շատ կարևոր է: Իրոք, եկեք ասենք այսպես, սխալ կլինի ունենալ գերագնահատված ակնկալիքներ»,- ասել է Պեսկովն «Առաջին […]

̰
Կոտայքի մարզպետը Արամուսի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատարին

15:16 04.06.2021

Այսօր Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Արամուսի համայնքապետարանի աշխատակազմին, ավագանու անդամներին և ՀՈԱԿ-ների ներկայացուցիչներին է ներկայացրել համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար Հրաչյա Վարդանյանին: Մարզպետը շնորհակալություն է հայտնել Արամուս համայնքի ղեկավարի նախկին պաշտոնակատար Տիգրան Գեղամյանին բազմաթիվ ծրագրերի միջոցով համայնքի կայուն զարգացումն ապահովելու համար: Շնորհավորելով համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար Հրաչյա Վարդանյանին՝ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը պատրաստակամություն է հայտնել իր […]

̰
Պուտինը ստորագրել է ծայրահեղականության մեջ ներգրավված անձանց ընտրվելը ժամանակավորապես արգելող օրենքը

15:10 04.06.2021

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով ժամանակավոր արգելք է սահմանվում դատարանի կողմից ծայրահեղական կամ ահաբեկչական ճանաչված ​​կազմակերպությունների հետ փոխկապակցված անձանց համար: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է ուրբաթ օրը՝ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում: Ըստ նոր օրենքի՝ ծայրահեղական կամ ահաբեկչական կազմակերպությունների հիմնադիրներն ու ղեկավարները չեն կարողանա հինգ տարի շարունակ դիմել ընտրովի պաշտոնների համար՝ դրանք արգելելու […]

̰
Ադրբեջանը միջպետական նոր գանգատ է ներկայացրել ՀՀ-ի դեմ

14:22 04.06.2021

Սույն թվականի հունիսի 3-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՀ կառավարությանը ծանուցել է, որ Ադրբեջանի կողմից սույն թվականի հունիսի 1-ին և 2-ին ՄԻԵԴ է ներկայացվել նոր միջպետական գանգատ և միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջ, որոնք վերաբերում են ենթադրաբար ականապատված տարածքների քարտեզների ՀՀ կողմից տրամադրելու պահանջին: Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։ Եվրոպական դատարանը Ադրբեջանի կողմից […]

̰
Հունիսի 3-4-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

13:48 04.06.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հունիսի 3-4-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Բլինկենը Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել կիբերհարձակումները

13:40 04.06.2021

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը CNN-ի իսպանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը պարտավոր է դադարեցնել կիբերհարձակումները, որոնք, ըստ Վաշինգտոնի, իրականացվում են ՌԴ-ից: Զրույցի տեքստը տեղադրվել է Պետդեպարտամենտի կայքում: «Կարծում եմ, որ ցանկացած երկրի պարտականությունն է ամեն ինչ անել՝ գտնելու խմբավորումները և նրանց պատասխանատվության ենթարկելու համար, այդ թվում` Colonial Pipeline-ի վրա կիբերհարձակման դեպքում: Այս հարձակման […]

̰
Պետական կառավարման համակարգը «գնում է на нет». թեժ բանավեճ ԱԺ-ում

13:32 04.06.2021

ԱԺ-ն այսօր շարունակել է արտահերթ նիստի աշխատանքները, օրակարգում երեկ քննարկված նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումներն էին: Նախագծերը ներկայացվել և ընդունվել են առանց որևէ առարկության, փոխարենը «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները քննադատություն են հնչեցրել գործադիրի հասցեին, ի պատասխան՝ հնչել են նաև «Իմ քայլի» մեղադրանքները: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր չկան

11:27 04.06.2021

Հունիսի 3-ին կատարվել է 35 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 16 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8002 քաղաքացու հետազոտություն, որից 870-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի […]

̰
Վահան Քերոբյանը մասնակցում է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին

11:11 04.06.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մասնակցում է հունիսի 2-ից 5-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվող միջազգային տնտեսական համաժողովին։ Միջոցառմանը մասնակցում է նաև էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։ Համաժողովի նպատակն է լայնամասշտաբ քննարկումներ անցկացնել համաշխարհային տնտեսության ու առևտրի վերականգնման խնդիրների շուրջ և համատեղ ջանքերով նպաստել այդ խնդիրների լուծմանը։ Վահան Քերոբյանը հունիսի 3-ին ներկա է գտնվել համաժողովի հանդիսավոր բացմանը։ […]

̰ ̰
BACK_TO_TOP