19:18 07.06.2021
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր այցելել է ՀՀ Սյունիքի մարզ և իրավապահ բոլոր մարմինների մարզային կառույցների ղեկավարների մասնակցությամբ մարզի դատախազությունում անցկացրել խորհրդակցություն՝ հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների օրինականության ապահովման վերաբերյալ։
Հաշվի առնելով, որ հունիսի 7-ին պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը՝ Արթուր Դավթյանը նշել է, որ հատկապես այս փուլում խիստ կարևոր է օրենքով սահմանված կարգով, առանց հանցավոր միջադեպերի, անվտանգության անհրաժեշտ միջոցառումների իրականացմամբ քարոզարշավի պատշաճ ընթացքի ապահովումը: Դրա խիստ անհրաժեշտությունն ակնառու է հատկապես Սյունիքի մարզում՝ նկատի ունենալով սահմանային անվտանգության ապահովման խնդիրները:
Ըստ գլխավոր դատախազի՝ մարզի իրավապահ մարմինները պարտավոր են իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ՝ թույլ չտալու համար ընտրողների ազատ կամարտահայտմանը որևէ բնույթի միջամտություն, ներգործություն՝ ինչպես պետական և ՏԻՄ մարմիններում վարչական լծակների կիրառման, անհատների անձնական հեղինակությունների գործադրման, այնպես էլ մասնավոր, արտադրական կամ այլ կազմակերպություններում, ՍՊԸ-ներում աշխատակիցներին որևէ քաղաքական ուժի օգտին քվեարկելուն հարկադրելու տեսքով: Նման դեպքերում անմիջապես պետք է գործադրվի նաև քրեադատավարական գործիքակազմը և յուրաքանչյուր կոնկրետ դեպքի տրվի իրավական գնահատական:
Գլխավոր դատախազը Սյունիքի մարզի իրավապահներին ևս զգուշացրել է քաղաքական զսպվածության օրենսդրական պահանջը անվերապահորեն պահպանելու անհրաժեշտության, այն խախտելու, իրենց իրավասություններից դուրս որևէ ապօրինի գործընթացի մեջ ներքաշվելու իրավական հետևանքների անխուսափելիության մասին: Նման դրսևորումները Արթուր Դավթյանի գնահատմամբ աններելի են, և չպետք է թույլ տալ ընտրական հանցագործությունների դեմ պայքարում լիակատար անաչառություն պահպանելու, իրենց գործառույթների կատարման մեջ իրավապահ մարմինների ազնվության և օրինահենության հանդեպ հանրության վստահության խաթարում:
Այս համատեքստում խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընտրությունների օրինական ընթացքի ապահովմանն ուղղված իրավապահ մարմինների փոխգործակցության կառուցակարգերի արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր, գլխավոր դատախազի կողմից տրվել են կոնկրետ հանձնարարականներ:
23:05 01.07.2025
Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է ԶելենսկիինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...
23:00 01.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանըՀուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...
22:52 01.07.2025
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանումԲաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […] ...
22:45 01.07.2025
Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանըՈւկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...
22:35 01.07.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...
22:22 01.07.2025
Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունըԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...