10:22 04.06.2021
Նևադայի համալսարանի բժշկական նոր ֆակուլտետը այսուհետ կկրի հանգուցյալ ամերիկահայ ձեռներեց և բարերար Քըրք Քըրքորյանի անունը։ Կրթական հաստատությունը շուրջ 25 միլիոն դոլար նվիրատվություն է ստացել Քըրքորյանի հիմնադրամից, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
22:33 03.06.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 27- հունիսի 2։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում և Շենգավիթում՝ մայիսի 28-ին: Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:
21:59 03.06.2021
Փարիզում ընթացող օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում 75 կգ քաշային Արման Դարչինյանի մրցակիցը՝ Իռլանդիան ներկայացնող Միշել Նեյվինը, չի ժամանել Փարիզ և մեր մարզիկին կշնորհվի հաղթանակ: Ինչպես հայտնում են ֆեդերացիայից, Դարչինյանը պետք է մենամարտեր հունիսի 4-ին, սակայն հաջորդ մենամարտը կանցկացնի հունիսի 6-ին՝ վրացի Գեորգի Կխարաբաձե և Ֆինլանդիան ներկայացնող Մուհամեդ Աբդիլռասոն զույգի հաղթողի հետ: Այդ մենամարտում հաղթելու […]
21:45 03.06.2021
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը մայրաքաղաքում հանդիպել են Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների բնակիչների և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հետ։ Քննարկվող հարցերն այս անգամ ևս ընդգրկել են բանակի վերազինման, սահմանների ամրության, գերիների վերադարձի, երկրում ստեղծված սոցիալական-քաղաքական ու տնտեսական լարվածության մեղմացման խնդիրները: Մանրամասները՝ տեսանյութում։
21:25 03.06.2021
Իսկ ընտրություններին հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժեր սկսել են ակտիվ հանդիպումներն ու քաղաքացիների հետ շփումները, մյուսները նախընտրում են համախմբման կոչեր հնչեցնել կամ քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո խոսել իրենց ծրագրերի մասին: Մանրամասները՝ տեսանյութում։
19:49 03.06.2021
Թուրքական «MetroPOLL» ուսումնասիրությունների կենտրոնը հետազոտություններ է անցկացրել հասարակության շրջանում՝ պարզելու համար, թե քաղաքացիներն ինչ վերաբերմունք ունեն նախորդ ընտրություններին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջնորդած «Ջումհուր» (Ժողովուրդ) դաշինքի և ընդդիմադիր «Միլլեթ» (Ազգ) դաշինքի նկատմամբ, գրում է Ermenihaber-ը։ Հարցման արդյունքում պարզ է դարձել, որ ընդդիմադիր «Միլլեթ» դաշինքի վարկանիշը աճ է գրանցել, իսկ Էրդողանի գլխավորած «Ժողովուրդ» (Ջումհուր-Cumhur) դաշինքի վարկանիշը […]
18:28 03.06.2021
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային: Քաղաքապետ Մարությանը շնորհավորել է դեսպան Ֆուկուշիմային մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ: Զրուցակիցները կարևորել են Երևանի և Ճապոնիայի քաղաքների միջև տնտեսության, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում կապերի ստեղծումն ու զարգացումը:
15:59 03.06.2021
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հայտնում է, որ ս.թ. հունիսի 2-ից Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ս. Պ. Կոպիրկինը աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում: «Ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարը ծանոթացել է Գորիս – Կապան ավտոճանապարհի (Որոտան, Շուռնուխ) սահմանային հատվածում տեղակայված անցակետերում ռուս և հայ սահմանապահների ծառայությանը, ինչպես նաև Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից […]
15:56 03.06.2021
Սանկտ Պետերբուրգում այսօր մասնակցել եմ միջազգային տնտեսական ֆորումի հանդիսավոր բացմանը։ Այս մասին գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։ «Ֆորումի շրջանակներում հունիսի 3-5 մասնակցելու եմ արդի տնտեսական հիմնախնդիրների շուրջ քննարկումների և հանդիպումների։ Քննարկումներից մեկը, որին արդեն մասնակցել եմ այսօր, զարգացող երկրների վենչուրային տնտեսությունների թեմայով էր։ Վենչուրային կապիտալի թեման առանցքային է մեր երկրի տնտեսության համար: Դրանց ակտիվ […]
15:30 03.06.2021
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը պատվաստվել է COVID-19-ի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութով: Այս մասին հինգշաբթի՝ հունիսի 3-ին, հայտարարել է Ռուսաստանի Դաշնությունում երկրի դեսպան Ռիադ Հադադը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը: «Այո, պատվաստվել է»,- ասաց Հադադը լրագրողներին՝ պատասխանելով համապատասխան հարցին: Սիրիացի դիվանագետը նաև ասել է, որ Sputnik V-ի առաջին խմբաքանակն արդեն առաքվել է իր երկիր: «Sputnik V-ն արդեն […]
14:43 03.06.2021
2021 թվականի հունիսի 7-ին` ժամը 14:30-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե՝ ՀՀ, Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2) տեղի կունենա ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի բողոքարկվող դիմումների քննարկման նիստը: Հանձնաժողովի նիստին կարող են […]
14:30 03.06.2021
ՀՀ արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարում է ամենաերկար պաշտոնավարող տեղակալը: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: -ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականից հետո արդյոք ո՞ւմ կողմից են իրականացվում նախարարի պարտականությունները: Նաև այսօր լրատվականների կողմից լուրեր շրջանառվեցին ԱԳ նախարարի տեղակալների հրաժարական ներկայացնելու մասին: Արդյոք հաստատո՞ւմ եք այդ տեղեկությունը: […]
14:13 03.06.2021
ԱՄՆ-ն հայտարարել է Թուրքիայից ու 5 այլ երկրներից (Միացյալ Թագավորություն, Իտալիա, Իսպանիա, Հնդկաստան և Ավստրիա) ներմուծվող որոշ ապրանքների վրա 25 տոկոս մաքսատուրք սահմանելու մասին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս որոշման մասին հայտնել է ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Քեթրին Թայը: Նման որոշումը պայմանավորված է նրանով, որ վերոնշյալ երկրներում թվային մարքեթինգային ծառայությունների համար սահմանված մաքսատուրքերի մեջ խտրականության են ենթարկվել ամերիկյան […]
14:01 03.06.2021
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: Շմիդտը նկատել է, որ սա նրանց առաջին հանդիպումն է: «Իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում […]
13:38 03.06.2021
Նախորդ տարվա համավարակով պայմանավորված՝ Պետական եկամուտների կոմիտեն թվային նոր լուծումներ է մշակել` հարկ վճարողների հետ փոխհարաբերություններում թղթային գործարքներն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակ տեղափոխելու համար: Ստեղծվել են հաշվետվական ձևեր, ոչ միայն կոմիտեի, այլև պարետատան ու այլ գերատեսչությունների համար։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ 2020թ․ սկզբից մինչ օրս ՊԵԿ-ը մեծածավալ աշխատանքներ է […]
13:32 03.06.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Մինչ օրակարգի քննարկումը, վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» հայտնի կադրերին, որոնց վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը: Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև 2021 թվականի բյուջեի եկամուտների հավաքագրման վիճակագրության մասին: Ստորև ներկայացվում է կառավարության նիստի […]
13:17 03.06.2021
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ՃՈ-ն իրականացնելու է ուժեղացված ծառայություն: Այս մասին հայտարարություն է տարածել ՃՈ-ն։ «Հարգելի՜ քաղաքացիներ Հունիսի 4-ին, «Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված, Ճանապարհային ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն, որի շրջանակներում ուշադրության կենտրոնում են լինելու վարելու իրավունք չունեցող անձանց, մասնավորապես՝ շրջանավարտների կողմից մեքենա վարելու դեպքերը, ինչպես և ճանապարհային երթևեկության այլ կանոնների միտումնավոր խախտումները։ Ծնողներին հորդորում […]
13:10 03.06.2021
«Իդիոտկա»․ այսպես անվանեց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը պատգամավոր Թագուհի Թովմասյանին այն բանից հետո, երբ վերջինս իր ելույթում քննադատեց իշխանության ներկայացուցիչների վերաբերմունքը և դիրքորոշումը Աբովյանի դիահերձարանում զոհվածների մարմինների ու մասունքների պահման պայմանների վերաբերյալ։ Նրա ելույթից հետո Նազարյանը ցածրաձայն ասաց` «իդիոտկա», խոսափողը, սակայն, միացված էր, և նրա ասածը լսվեց դահլիճում։ Ավելի ուշ մեկ այլ ելույթում Թովմասյանն անդրադարձավ […]
13:00 03.06.2021
ԱՄՆ ազգային աերոտիեզերական գործակալությունը՝ NASA-ն, 2028-2030 թվականների ընթացքում երկու առաքելություն կուղարկի Վեներա՝ հետազոտությունները վերսկսելու համար: Դրանց նախապատրաստությունների համար կպահանջվի 1 մլրդ դոլար։ Այս մասին հայտնել է NASA-ի մամուլի ծառայությունը: Թռիչքները դեպի Վեներա իրականացվելու են հիմնականում այն նպատակով, որպեսզի պարզվի, թե ապրելու համար նախատեսված մոլորակն ինչպես դարձավ դժոխք, այն դեպքում, երբ այն ուներ բոլոր բնութագրերը Երկիր […]
12:47 03.06.2021
Եվրամիության մաքսային մարմինները հինգշաբթի օրվանից՝ հունիսի 3-ից, Եվրամիության մաքսային սահմանով 10 հազար եվրոն գերազանցող կանխիկ դրամի փոխադրման համար կկիրառեն նոր կանոններ։ Համապատասխան տեղեկատվությունը հրապարակված է Եվրոպական հանձնաժողովի կայքում: Նշվում է, որ նոր կանոններն ընդունվել են՝ փողերի լվացման և ահաբեկչական գործունեության ֆինանսավորման դեմ պայքարն ուժեղացնելու համար: «Բոլոր այն մարդիկ, ովքեր մտնում կամ դուրս են գալիս Եվրամիության […]
12:13 03.06.2021
Նյու Յորքի տրանսպորտային վարչության համակարգչային համակարգերը կիբերհարձակման են ենթարկվել: Հաքերները կարող են կապված լինել Չինաստանի իշխանությունների հետ, գրում է AP-ն։ Ուղևորների անվտանգությունը չի վտանգվել, քանի որ հաքերները չեն կարողացել մուտք գործել մետրոյի վագոնների տեղաշարժի համար պատասխանատու համակարգեր: Կիբերհանցագործներն ուղևորների անձնական տվյալներին նույնպես չեն կարողացել հասնել: Գործակալությունը պնդում է, որ հաքերները կարողացել են ներխուժել գործակալության 18 […]
10:37 03.06.2021
Հունիսի 2-ին աշխատանքային այցով Բրյուսելում էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այնուհետ հանդիպել է Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր դե Կրոյի հետ։ Վարչապետի պաշտոնակատարն իր խոսքում անդրադարձել է ինչպես Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքին, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին: Շառլ Միշելի հետ առանձնազրույցի ընթացքում քննարկվել է Հայաստան-ԵՄ համագործակցության […]
10:23 03.06.2021
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մի մասը բավականին ակտիվ է քարոզարշավը դեռ չմեկնարկած։ Որոշները համացանցային գրառումների, ընտրողների հետ հանդիպումների և ասուլիսների միջոցով արդեն փորձում են պատկերացումներ տալ ընտրողներին իրենց ծրագրերի և առաջնահերթությունների մասին։ Մարզերում ակտիվ աշխատանքներ տանող քաղաքական ուժերից մեկը «Լուսավոր Հայաստանն» է։ Կուսակցության ղեկավարը հասցնում է նաև մասնակցել ԱԺ հանձնաժողովների աշխատանքին և հարցազրույցներ […]
08:12 03.06.2021
Երեկ Գեղարքունիքի մարզում hայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ծեծկռտուք է եղել, որի հետևանքով երկու հայ զինծառայող թեթև մարմնական վնասվածք է ստացել։ Այս մասին հայտնում է SputnikArmenia-ն՝ հղում անելով ՊՆ-ին։ ՊՆ-ից հայտնել են, որ միջադեպի ընթացքում հրազեն չի կիրառվել։ Ամեն ինչ օպերատիվ կերպով հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով:
00:27 03.06.2021
Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում հանդիպել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ՝ կողմերին կոչ անելով վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները: Այս մասին ասված է Եվրախորհրդի հայտարարության մեջ, որը Բրյուսելում տարածվել է այդ բանակցությունների արդյունքում ։ «ԵՄ-ն պատրաստ է փորձագիտական գիտելիքներ տրամադրել […]
00:00 03.06.2021
Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, խորապես հավատարիմ է կողմերի հետ աշխատատելու սկզբունքին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար: Մենք կողմերին հորդորում ենք հնարավորինս շուտ վերադառնալ Մինսկի խմբի համանախագահների գլխավորած բանակցություններին: Tert.am-ի հարցմանը, թե ինչ կարծիք ունեն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Գեղարքունիքի մարզում ադրբեջանական զինված ուժերի հայտնվելուց հետո ստեղծված ճգնաժամը […]
23:51 02.06.2021
Մոսկվայում ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների եռակողմ խորհրդակցություններ են տեղի ունեցել։ ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ՝ լրագրողներին հայտնել են աղբյուրները: «Հունիսի 2-ին Մոսկվայում տեղի են ունեցել եռակողմ խորհրդակցություններ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են իրավիճակի Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ առանձին շրջաններում իրադրության ապաէսկալացման վերաբերյալ հարցեր»,- նշել են նրանք: Աղբյուրները հայտնել են նաև, որ […]
22:00 02.06.2021
Մայիսի 28-ի գիշերը հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժին հաղորդում էր ստացվել, որ «որովայնի և ազդրի դանակահարված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 37-ամյա տղամարդ: Բաժնի օպերատիվ խումբը մեկնել էր հիվանդանոց, բայց շատ բան պարզել չէր հաջողվել. տուժած դիլիջանցին պնդել էր, թե վնասվածքներն ընկնելու հետևանք են: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կեսգիշերին մոտ տուժած տղամարդը Դիլիջան […]