18:28 02.06.2021
Հունիսի 2-ին՝ ժամը 04։14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան փողոցում գտնվող «Պանդոկ Երևան» ռեստորանում կրակ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական […]
17:45 02.06.2021
Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանները հունիսի 1-ին Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 44-ամյա Արմեն Հ.-ին, որը 2019 թ. ապրիլի 25-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 38-325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելուն, իրացնելուն կամ օգտագործելուն հանցակցելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […]
17:00 02.06.2021
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի հետ: Հանդիպման ժամանակ Արման Թաթոյանը ներկայացրել է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, ինչպես նաև բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության […]
16:57 02.06.2021
Հայաստանը էլեկտրաէներգիայի արտադրական հզորության, սպառողների պահանջարկը բավարարելու խնդիր չունի և չի կարող ունենալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: «Մենք ունենք ատոմակայանի պարտադրած 141 օր կանգառ, ՀԱԷԿ-ի ծառայության ժամկետի երկարաձգման ամենահիմնական աշխատանքներն են այս տարի իրականացվելու են: Բնականաբար այդ էլեկտրաէներգիան պետք է փոխարինեինք մեր եղած […]
16:38 02.06.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր Վահրամ Բաղդասարյանին ֆինանսների նախարար նշանակելու մասին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Երկրի ղեկավարն այցելել է ֆինանսների նախարարություն և աշխատակիցներին ներկայացրել նոր ղեկավարին: Նախագահը խոսել է ոլորտի առջև ծառացած խնդիրների մասին ու միաժամանակ ընդգծել կազմակերպված և օպերատիվ աշխատանքի կարևորությունը հետպատերազմյան շրջանում ֆինանսատնտեսական հարցերը […]
16:15 02.06.2021
Ռուսաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է զորավարժությունների քողի տակ Ուկրաինային զենք մատակարարելու մեջ: Մասնավորապես, ՌԴ ՊՆ մամուլի խոսնակ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Sea Breeze-2021 զորավարժության անվան տակ զենքը մատակարարվում է Դոնբասի մերձակայքում գտնվող ուկրաինական զինուժին ու ազգայնական կազմավորումներին: Կոնաշենկովը նշել է, որ Ռուսաստանը կհետևի այդ զորավարժությունների նախապատրաստմանն ու անցկացմանը և արձագանքել՝ ելնելով Ռուսաստանի ազգային անվտանգության շահերից: […]
15:47 02.06.2021
2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական հանցագործությունների վերաբերյալ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը գրանցելու և հաշվառելու, հաղորդումների հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը շարունակում է իր գործունեությունը: Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազի […]
15:42 02.06.2021
Նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին այցելել է Արցախի Հանրապետության պետնախարարի աշխատակազմ և կառավարության անդամներին ու պետնախարարի աշխատակազմի աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ պետական նախարար Արտակ Բեգլարյանին. տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից: Իր խոսքում երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գրիգորի Մարտիրոսյանին, որն աշխատանքից ազատվելուց հետո շարունակելու է իր գործունեությունն Արցախում՝ ֆինանսատնտեսական ոլորտում: Արայիկ Հարությունյանը կարևորել է հատկապես […]
15:34 02.06.2021
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին: Ըստ հրամանագրի՝ ՆԳ նախարարի առաջին տեղակալ է նշանակվել գնդապետ Սամվել Պետրոսյանը: ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն այսօր համակարգի ծառայողներին է ներկայացրել Սամվել Պետրոսյանին, շնորհավորել, միաժամանակ համոզմունք հայտնել, որ նա իր մասնագիտական կարողություններն ու ծառայողական երկարամյա փորձը այսուհետ ևս կծառայեցնի համակարգի գործունեության արդյունավետությանը: […]
14:48 02.06.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել պետական TRT հեռուստաընկերությանը: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ նա անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հունիսին 14-ին կայանալիք հանդիպմանը և արցախյան հիմնախնդրին: Նշել է, որ Բայդենի հետ հանդիպմանը նրան հարցնելու է թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության պատճառը: Ըստ Էրդողանի՝ Բայդենից առաջ իրենք աշխատել են թե՛ դեմոկրատական և թե՛ հանրապետական […]
14:11 02.06.2021
Իսրայելի վեցերորդ նախագահի որդին՝ «Հրեական գործակալության» նախագահ Իցխակ Հերցոգը, ընտրվել է Իսրայելի 11-րդ նախագահ, հայտնում է Gaalei ՑԱԽԱԼ ռադիոկայանը: Ըստ ռադիոկայանի՝ Հերցոգի օգտին քվեարկել է 87 խորհրդարանական, իսկ Իսրայելի մրցանակի դափնեկիր Միրիամ Պերեցի օգտին՝ 26: «Ես շնորհավորում եմ Իցխակ Հերցոգին՝ պետության նախագահ ընտրվելու կապակցությամբ և մաղթում նրան մեծ հաջողություններ Իսրայելի բոլոր քաղաքացիների անունից»,- Twitter-ում գրել […]
13:57 02.06.2021
2021 թվականի մայիսի 31-ից հրապարակվել են ՀՀ Ազգային ժողովի 2021 թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները: Այս մասին հայտնեցին Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Ցուցակները փակցված են ընտրական տեղամասերում: Դրանք տեղադրվել են նաև ԿԸՀ www.elections.am պաշտոնական կայքում՝ որոնման հնարավորությամբ: Ցուցակները հրապարակված են ՀՀ ոստիկանության www.police.am կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ: «Կոչ ենք անում բոլոր ընտրողներին ծանոթանալ ընտրողների ցուցակներին, […]
13:37 02.06.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը Հունիսի 1-2-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:
09:55 02.06.2021
Վարչապետի պատոնակատար Նիկոլ Փաշինյանը Փարիզում Հայաստանի դեսպանությունում հանդիպել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք գործունեություն են ծավալում տարբեր բնագավառներում: Վարչապետի պաշտոնակատարը նախ առանձին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանի և hոգաբարձուների խորհրդի անդամ, Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի հետ: Ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է […]
00:00 02.06.2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Բելգիա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բրյուսելից, հանդիպումները մեկնարկելու են հունիսի 2-ին։ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր դե Կրոնի հետ։ Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում էր, որտեղ հանդիպել է […]
23:42 01.06.2021
Անկախ պետությունների համագործակցության գործադիր կոմիտեի դիտորդական առաքելություն իրականացնող խումբը սկսել է ՀՀ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման մոնիթորինգային աշխատանքը: ԱՊՀ գործադիր կոմիտեի բաժնի ներկայացուցիչներն այսօր հանդիպել են ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ, քննարկել առաջիկա ընտրություններին առնչվող հարցեր: ԱՊՀ դիտորդական առաքելության խմբում ընդգրկված կլինի 70 դիտորդ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՊՀ դիտորդական առաքելության խմբի անդամ, […]
23:08 01.06.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Երևանում և Տավուշում դատավորներ են նշանակվել: Աշոտ Ջավախյանը նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մայիսի 27-ի ԲԴԽ-34-Ո-58 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Աշոտ Ջավախյանին նշանակել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր […]
22:06 01.06.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ պետնախարար է նշանակվել Արտակ Բեգլարյանը: Այս մասին տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակազմից։ Արցախի կառավարությունում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ, որոնց համաձայն` ֆինանսների նախարարի պաշտոնն առանձնացվել է պետական նախարարի պաշտոնից։ Արտակ Բեգլարյանը կհամակարգի հումանիտար ոլորտի չորս նախարարությունների աշխատանքը` արդարադատության, կրթական, առողջապահական և սոցիալական ոլորտները։ Մինչ այդ Բեգլարյանը զբաղեցնում էր ԱՀ նախագահի աշխատակազմի […]
21:44 01.06.2021
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ աշխատանքային այս հանդիպումը տեղի է ունենում լուրջ ճգնաժամի ընթացքում, որը սպառնում է Հայաստանի անվտանգությանը: Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
21:26 01.06.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Փարիզի քաղաքապետարանում հանդիպել է քաղաքապետ Անն Իդալգոյին: Փարիզի քաղաքապետը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա և նշել. «Պարոն վարչապետ, մենք միշտ Հայաստանի կողքին ենք և շարունակելու ենք գտնվել սերտ կապի մեջ: Հայաստանի համար այս դժվարին իրավիճակում մենք հանդես ենք եկել հստակ դիրքորոշումներով: Հավատացած եղեք, մենք Հայաստանին ու հայ ժողովրդին չենք թողնի […]
21:19 01.06.2021
ԱՄՆ-ն Աֆղանստանից դուրս է բերել իր ուժերի արդեն մեկ երրորդը, այսօր` հունիսի 1-ին, հայտնել է երկրի կենտրոնական հրամանատարությունը: «ԱՄՆ – ի կենտրոնական հրամանատարության գնահատականներով՝ մենք ավարտել ենք դուրսբերման ամբողջ գործընթացի 30-44 տոկոսը», – ասված է հրամանատարության կայքում զետեղված հայտարարության մեջ: Աֆղանստանից դուրս են բերել շուրջ 300 բեռնատար ինքնաթիռներ՝ նյութերով, իսկ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գործակալությանը […]
21:11 01.06.2021
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ընդունել է 2021 թվականի հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ Գործադիր կոմիտեի բաժնի ղեկավար Եվգենի Կոզյակին և ԱՊՀ Գործադիր կոմիտեի խորհրդական Օլեգ Կուլեբային։ ԿԸՀ նախագահը ողջունել է հյուրերին՝ ընդգծելով դիտորդական առաքելությունների դերն ու նշանակությունը ընտրական օրենսդրության կատարելագործման հարցում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտրական գործընթացին […]
21:02 01.06.2021
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թողարկել է 2021 թվականի հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության կարգի վերաբերյալ հոլովակ։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:53 01.06.2021
Հունիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Վաղարշակ Հարությունյանը սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկիի ուղեկցությամբ շրջել է ՌԴ սահմանապահ ծառայության վարչության թանգարանում, ծանոթացել ռուս սահմանապահների կողմից Հայաստանի սահմանների պաշտպանության պատմության ցուցադրություններին, հարգանքի տուրք մատուցել երկու բարեկամ ժողովուրդների միասնությունը […]
20:18 01.06.2021
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սենատի նախագահ Ժերար Լարշեին: Պարոն Լարշեն ողջունել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցը և շնորհավորել նրան ծննդյան օրվա կապակցությամբ: Սենատի նախագահը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի այցը Ֆրանսիա, ինչը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ քննարկել երկկողմ օրակարգի հարցերն ու Հայաստանի շուրջ ծավալվող գործընթացներին հակազդելու […]
20:16 01.06.2021
Կառավարությունում փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը ստորագրել են «Հայաստանի համար ՄԱԿ Կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թվականների շրջանակ» փաստաթուղթը: Մինչ ստորագրման արարողությունը Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ նշելով, որ փաստաթղթում նշված բոլոր ոլորտներն ու ուղղությունները Հայաստանի համար առանցքային դերակատարություն ունեն: Փոխվարչապետի պաշտոնակատարն իր խոսքում մասնավորապես նշել է. «Այսօր […]
18:58 01.06.2021
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Շտեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շաֆերը (ԱՄՆ) հնարավոր է համաձայնության գան Ադրբեջանի և Հայաստանի սահման այցելելու շուրջ: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը առցանց մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը: «Շատ կարևոր է, որ համանախագահները մոտ ապագայում կարողանան հասնել տարածաշրջան և տեղում իրավիճակը […]