TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+25.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանը խորհրդարանում արձագանքել է կառավարության հասցեին հնչած մեղադրանքներին

20:45 10.05.2021

Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջադրման նպատակը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտ ընթացակարգեր ապահովելն է: Այս մասին հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը, իսկ Փաշինյանը խորհրդարանում մեկ ժամ տևած ելույթի ընթացքում արձագանքել է կառավարության հասցեին հնչած մեղադրանքներին: Պատգամավորները վարչապետի պաշտոնակատարին հարցեր են ուղղել արտաքին, սոցիալ-տնտեսական ու ներքաղաքական մարտահրավերների մասին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվեց վարչապետի պաշտոնում. 7-րդ գումարման ԱԺ-ն կլուծարվի

20:00 10.05.2021

ԱԺ-ում ավարտվեց կեսօրին մեկնարկած հատուկ նիստը, որը հրավիրվել էր իրավունքի ուժով, վարչապետի ու կառավարության հրաժարականի հիմքով: Սա արդեն երկրորդ հատուկ նիստն էր: Առաջինն անցկացվել էր անցյալ երկուշաբթի: Այդ օրը, ինչպես նախապես հայտարարվել էր, վարչապետի թեկնածու էր առաջադրվել Նիկոլ Փաշինյանը: Նա չէր ընտրվել 1 կողմ, 3 դեմ, 75 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Այս նիստին ևս «Իմ քայլը» […]

̰
ՀՀ ԱԺ փոխնախագահը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամների հետ հանդիպմանն անդրադարձել է ռազմագերիների վերադարձին, Արցախում մշակութային արժեքների պահպանությանը

19:37 10.05.2021

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը մայիսի 10-ին հանդիպել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամներ Ժան-Շառլ Լուպերտոյի, Սոֆի Մետի, Աուրորա Մադաուլայի, Ջոշուա Օսիհի, Էմանուել Մորիի ու Ֆատմիր Լեչիի հետ: Հանդիպմանը մասնակցել է ՖԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հովհաննես Իգիթյանը: Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության այցը Հայաստան նախատեսված է եղել դեռևս նախորդ տարվա նոյեմբերին, սակայն պայմանավորված հայտնի իրադարձություններով` […]

̰
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը քաղաքացիներին հորդորում է հյուպատոսական ծառայությունների մատուցման գործում չվստահել «միջնորդ» անձանց

19:30 10.05.2021

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ  դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում իր  մտահոգությունն է հայտնել հյուպատոսական ծառայությունների  մատուցման հարցում  ի հայտ եկած անցանկալի դեպքերի առնչությամբ․ « Դեսպանատունը պարբերաբար տեղեկություններ է ստանում այն մասին, որ որոշ անձինք փորձում են մոլորեցնել քաղաքացիներին՝ առաջարկելով նրանց դեսպանատան գործունեության հետ կապված, այսպես  կոչված, «միջնորդական ծառայություններ»: Որպեսզի այդ խաբեբաների զոհը չդառնաք, խնդրում ենք չվստահել  […]

̰
Ադրբեջանցիները հայկական գերեզմանաքարերն օգտագործում են ճանապարհների կառուցման նպատակով. Դավիթ Բաբայան

19:16 10.05.2021

Մենք ունենք տեղեկություններ, որ ադրբեջանցիները բարբարոսաբար ոչնչացնում են Արցախի պատմամշակութային կոթողները, գերեզմանատները և գերեզմանաքարերը: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: Նրա խոսքերով՝ ադրբեջանցիները գերեզմանաքարերն օգտագործում են որպես շինանյութ, հատկապես իրենց կողմից տարբեր ճանապարհների կառուցման նպատակով: «Սա մշակութային ցեղասպանության հերթական դրսևորումն է, բարբարոսություն, որն ունի քաղաքական նպատակ: Ոչ միայն հայկական […]

̰
Արա Այվազյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման հրատապությանը

19:02 10.05.2021

Մայիսի 10-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել ՄԱԿ-ի տարբեր մասնագիտացված կառույցների և Հայաստանի միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը: Զրույցի առանցքային թեմաներից է եղել  ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումների հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար և սոցիալ-տնտեսական իրադրությունը մեղմելու ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: Ներկայացնելով Արցախի դեմ ադրբեջանական […]

̰
Ռուստամ Բադասյանը և Սուրեն Գրիգորյանը մայիսի18-20-ը կգործուղվեն Մոսկվա

18:50 10.05.2021

  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը մայիսի 18-20-ը գործուղման կմեկնեն  Ռուսաստանի Դաշնություն․ ««Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանին […]

̰
«Հայաստանի Հանրապետության քաղաքացին գիտի, որ ինքը որոշում է». Նիկոլ Փաշինյանի ելույթը Ազգային ժողովում վարչապետի ընտրության հատուկ նիստին

18:27 10.05.2021

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ է ունեցել ԱԺ հատուկ նիստի ընթացքում, որում ասվում է․ «Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Մեծարգո փոխնախագահներ, Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, Սիրելի հայրենակիցներ, Տեղյակ ենք բոլորս, որ մեր այսօրվա հավաքի նպատակը ոչ թե վարչապետ ընտրելն է, այլ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ ընթացակարգերը պահպանելը: Բայց, հաշվի առնելով նաև, որ, […]

̰
Մայիսի 9-ի երեկոյան տեղացած անձրևի և ուժեղ քամու հետևանքով վնասներ են կրել Շիրակի մարզի մի շարք համայնքներ

18:20 10.05.2021

Մայիսի 9-ի երեկոյան տեղացած անձրևի և ուժեղ քամու հետևանքով վնասներ են կրել Շիրակի մարզի մի շարք համայնքներ։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Այսօր Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ եղել է մարզի Գեղանիստ, Գետափ, Նոր Կյանք համայնքներում, ծանոթացել իրավիճակին։ Մարզպետը խոսել է համայնքների ներկայացուցիչների հետ, հստակեցրել բնակավայրերին հասցված վնասները։ Նշենք, որ այս պահի […]

̰
Վրացական դատարանը վճռեց ազատ արձակել Նիկա Մելիային ԵՄ գրավի վճարումից հետո

18:07 10.05.2021

Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել կալանքից ազատել «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ղեկավար, պատգամավոր Նիկա Մելիային, Եվրամիության կողմից 40 հազար լարի (ավելի քան 11,6 հազար դոլար) գրավը վճարելուց հետո: Գրում է ՏԱՍՍ-ը։   «Դատարանը լսեց մեղադրող և պաշտպանական կողմերի դիրքորոշումները և որոշեց, որ Նիկա Մելիան պետք է լքի քրեակատարողական հիմնարկը, քանի որ բավարարվել է […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն Վանաձոր, Արմավիր, Աբովյան, Աշտարակ և Սևան քաղաքներում

17:55 10.05.2021

Ճանապարհային ոստիկանության մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները շարունակում են ուժեղացված ծառայությունները։ Հերթականն իրականացվեց մայիսի 7-ին և 8-ին՝ Վանաձոր, Արմավիր, Աբովյան, Աշտարակ և Սևան քաղաքներում։ Հայտնաբերվեց ճանապարհային երթևեկության կանոնների 330-ից ավելի խախտում։ Պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխվեց 32 ավտոմեքենա։ Հայտնաբերվեց ոչ սթափ՝ 41, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 8 անձ, ինչպես և առանց համարանիշերի՝ 1, համարանիշերը ոչ […]

̰
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

15:34 10.05.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևը հեռախոսազրույցում հաստատել են փոխգործակցությունը մեծացնելու իրենց տրամադրվածությունը և պայմանավորվել են տարբեր մակարդակներում շփումների մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն ու Ալիևը ջերմորեն շնորհավորել են միմյանց Հայրենական մեծ պատերազմում տարած hաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ՝ նշելով, որ երկու երկրներն էլ հարգում են ազատամարտիկների հերոսության […]

̰
ԱՄՆ-ի հետ ԵՄ հարաբերությունները բարելավվում են, իսկ ՌԴ-ի հետ՝ վատանում․ Բորել

13:00 10.05.2021

Այսօր Բրյուսելում ԵՄ 27 երկրների ԱԳ նախարարների մակարդակով դեմ առ դեմ պլանային հանդիպում կանցկացվի։ Օրակարգի հիմնական հարցը կլինի անդրատլանտյան կապերի զարգացումը։ Հանդիպմանը տեսակապի միջոցով կմասնակցի ԱՄՆ նախագահի կլիմայի հարցերով հատուկ բանագնաց Ջոն Քերին։ Հանդիպմանը կքննարկեն Ռուսաստանի հետ հարաբերությունները, Արևմտյան Բալկաններին աջակցելու հարցը, Աֆղանստանում տիրող իրավիճակը և իրանական միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը: «ԱՄՆ-ի հետ մեր […]

̰
Անցած գիշեր Աշոցքի հատվածում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -6, Ամասիայում և Ծաղկահովտում` -3 աստիճան

12:39 10.05.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ ինչպես և կանխատեսվել էր, մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը հանրապետության գրեթե բոլոր լեռնային շրջաններում դիտվել է ձյուն, առանձին հատվածներում նաև ձևավորվել է ձնածածկույթ։ Այս երևույթի պատճառը Սև ծովի շրջաններից ներթափանցած ցուրտ մթնոլորտային ճակատն էր, որն իր հետ բերեց ջերմաստիճանի կտրուկ անկում։ Անցած գիշեր Աշոցքի հատվածում օդի ջերմաստիճանը նվազել […]

̰
Լավրովը մեկնում է Բաքու, Ալիևը՝ Նախիջևան

12:13 10.05.2021

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 10-ին կայցելի Բաքու, որի ընթացքում Ադրբեջանի ղեկավարության հետ կքննարկի երկկողմ և տարածաշրջանային հարցեր: Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Բաքվում կգտնվի մայիսի 10-11-ը: Լավրովի՝ Բաքու այցի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Նախիջևան, որտեղ մասնակցում է ռազմական օդանավակայանի բացման արարողությանը: Ավելի վաղ, […]

̰
Նոր Զելանդիայի սուպերմարկետներից մեկում զինված հարձակում է տեղի ունեցել

11:50 10.05.2021

Հինգ մարդ է տուժել Նոր Զելանդիայի Դանիդին քաղաքի սուպերմարկետում դանակով զինված տղամարդու հարձակման հետևանքով։ Այս մասին հաղորդել է տեղի ռադիոն: Խանութի մենեջերը հաստատել է հարձակման փաստն ու տուժածների առկայությունը: 2-ը սուպերմարկետի աշխատակիցներ են: Բոլորը տեղափոխվել են հիվանդանոց: 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են: Ականատեսներից մեկը պատմել է, որ հարձակվողը, ամենայն հավանականությամբ, թմրանյութի ազդեցության տակ է եղել: […]

̰
ՀՀ վարչապետի ընտրության հարցով ժամը 12․00-ին կանցկացվի ԱԺ հատուկ նիստ

11:42 10.05.2021

ԱԺ-ում քիչ անց հատուկ նիստ կգումարվի: Նիստը հրավիրվում է իրավունքի ուժով, վարչապետի ու կառավարության հրաժարականից հետո: Արտահերթ ընտրություններ անցկացնելու համար օրենսդրությունը սահմանում է մեկ տարբերակ, այն է՝ ԱԺ արձակում: Հիշեցնեմ, որ սա արդեն երկրորդ հատուկ նիստն է: Առաջինն անցկացվել էր անցյալ երկուշաբթի: Այդ օրը, ինչպես նախապես հայտարարվել էր, վարչապետի թեկնածու էր առաջադրվել Նիկոլ Փաշինյանը: Նա […]

̰
Անցած շաբաթ գրանցվել է 406 դեպք, որից 144-ն՝ արտակարգ

11:27 10.05.2021

Մայիսի 3-ից 9-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 406 դեպք, որից 144-ը՝ արտակարգ, այդ թվում՝ հրդեհի 53, փլուզման 2, քարաթափման 3, ինքնասպանության 11 փորձի դեպք, 63 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 155 կենցաղային կանչ. տուժել է 83 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 5 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է […]

̰
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել

10:33 10.05.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Արտակ Սուրենի Ղազարյանին նշանակել քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղար»,-ասված է որոշման մեջ։ Մեկ այլ որոշման մեջ […]

̰
Ռուսական բանակը կունենա նորագույն՝ ռադարների համար անտեսանելի ավիառումբ

23:31 09.05.2021

Ռուսական բանակը 2021թ կհամալրվի նորագույն «Дрель» ավիառումբով: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է փոխվարչապետ Յուրի Բորիսովը: «Փորձարկման արդյունքները հաստատել են «Дрель»-ի մարտական արդյունավետությունը»,- ասել է նա: 2018-ի մարտին հաղորդվել էր, որ  նորագույն ավիառումբը կարող է նետվել ռուսական հինգերորդ սերնդի Cy-57 կործանիչների կողմից: Նրանցով հնարավոր է հարվածներ հասցնել թիրախներին ՝ առանց թշնամու հակաօդային պաշտպանության գոտի մտնելու: Ռումբի […]

̰
Կեմերովոյում Հաղթանակի շքերթի ժամանակ ռազմական մեքենայում հրդեհ է բռնկվել

20:43 09.05.2021

Կեմերովոյում Հաղթանակի շքերթի ժամանակ ռազմական մեքենայում հրդեհ է բռնկվել։ Համացանցում տեսանյութ է հրապարակվել Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուֆայում մայիսի 7-ին Հաղթանակի շքերթի փորձի ժամանակ այրվել է Տ-26 խորհրդային տանկը: https://youtu.be/bZr66VJQm9s    

̰
Եղիսաբեթ 2-րդի եղբորը մեղադրել են Պուտինի հետ հանդիպումը վաճառելու փորձի մեջ

18:55 09.05.2021

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու զարմիկ արքայազն Մայքլ Քենթսկուն մեղադրել են Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հնարավորությունը վաճառելու փորձի մեջ, հաղորդում է BBC-ն ՝ վկայակոչելով Sunday Times-ը: Լրագրողները Հարավային Կորեայից գործարարների անվան տակ կապվել են արքայազնի հետ և խնդրել են օգնել Կրեմլում հանդիպում հնարավորություն ստանալու՝ իբր բիզնեսը ոսկու ներդրումներով առաջ մղելու համար: Նրանք մասնակցել են տեսազանգի […]

̰
Գիտնականը Նապոլեոն կայսեր մահը կապել է օծանելիքի նկատմամբ նրա սիրո հետ

18:40 09.05.2021

Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտը, ըստ պաշտոնական վարկածի, մահացել է ստամոքսի քաղցկեղի հետևանքով: Գիտնական Պարֆեզ Հարիսը՝ Լեստերի համալսարանից, ենթադրում է, որ Նապոլեոնի համար մահաբեր կարող էր լինել նրա մեծ սերն օծանելիքի նկատմամբ: Այս մասին գրում է Daily Mail-ը: Հենվելով նախորդ հետազոտությունների վրա՝ գիտնականը նշել է, որ եթերային յուղերի մեծ քանակությունը կարող է լուրջ վնասել ներզատական համակարգը, […]

̰
Նիկոլ Փաշինյանը պետական պարգևներ է հանձնել մի շարք զինծառայողների

18:13 09.05.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզի N զորամաս։ Վարչապետի պաշտոնակատարը Հայրենիքին մատուցած ծառայությունների համար, ինչպես նաև Մայիսի 9-ի եռատոնի կապակցությամբ ԶՈՒ երկրորդ բանակային կորպուսի զորամասերից մի շարք զինծառայողների հանձնել է պետական տարբեր պարգևներ՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի և «Սուրբ Վարդան Մամիկոնյան» […]

̰
Մտքովս էլ չէր անցնի, որ կարող եմ վերադառնալ քաղաքականություն. Քոչարյան

17:48 09.05.2021

Ազատության հրապարակում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի հանրահավաքը: Իր ելույթի սկզբում Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ այսօր դաշինքի ձևավորման մեկնարկն են տալիս: «Մտքովս նույնիսկ չէր անցնում, որ կարող եմ վերադառնալ և հայտ ներկայացնել իշխանության համար»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։ Ավելի վաղ «Երևան» հյուրանոցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան […]

̰
Քոչարյանը ներկայացրեց` ինչու է ընտրություններին մասնակցում ՀՅԴ-ի և «Վերածնվող Հայաստան»-ի հետ

17:33 09.05.2021

Հայ Յեղափոխական Դաշնակցություն և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները`ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են «Հայաստան» դաշինքով:  Իր ելույթում Քոչարյանը նշեց, որ պետք են մարդիկ, որոնք բավարար փորձ ունեն առկա մարտահրավերները հաղթահարելու համար: «Ինչու ես: Ունեմ կառավարման մեծ փորձ ճգնաժամային իրավիճակներում,ունեմ կուտակած փորձ և գիտելիքներ անվտանգության ու պաշտպանության համակարգում, ինչպես նաև տնտեսական ճգնաժամ […]

̰
Մեկնարկում է «Հայաստան» դաշինքի հանրահավաքը

17:08 09.05.2021

«Երևան» հյուրանոցում ստորագրվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը ստորագրեցին «Հայաստան» դաշինքի ձևավորման հուշագիրը: Դաշինքը ընտրություններին կմասնակցի «Դեպի ուժեղ Հայաստան» կարգախոսով: Ազատության հրապարակում մեկնարկում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի հանրահավաքը: Հիշեցնենք, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշում էր կայացրել հնարավոր արտահերթ խորհրդարանական […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վարդենիս և Ծովակ համայնքների բնակիչների հետ

16:16 09.05.2021

Գեղարքունիքի մարզ այցի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չնախատեսված կանգառներ է ունեցել Վարդենիս և Ծովակ համայնքներում: Այդ մասին ֆեյսբուքի էջում գրել է վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Մանե Գևորգյանը՝ հրապարակելով լուսանկարներ:    

̰
Նիկոլ Փաշինյանը ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզի N զորամաս

15:28 09.05.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզի N զորամաս։ Այդ մասին ֆեյսնուքյան իր էջում հայտնել է վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Մանե Գևորգյանը: Վարչապետի պաշտոնակատարը Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մի շարք զինծառայողների հանձնել է պետական պարգևներ: «Մեր պարտքը մեր նահատակների առաջ ուժեղ, արդար, օրինական, հպարտ և երջանիկ երկիր կառուցելն է: […]

̰
Մենք հայ ժողովրդի կողքին ենք․ ԱՄՆ դեսպանատուն

15:00 09.05.2021

Այսօր առավոտյան ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռայան Քեմփբելը և Ռազմական կցորդ Սքոթ Մաքսվելը ծաղկեպսակ դրեցին Երկրորդ աշխարհամարտի հուշահամալիրում։ «Մենք հայ ժողովրդի կողքին ենք՝ հիշելով Երկրորդ աշխարհամարտի ողբերգությունները և դրան հաջորդած, շատերի համար, ազատության երկար ճանապարհը։ Մենք հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր ի հեճուկս բռնապետության ոտքի կանգնեցին հանուն մարդկության ու ազատության»,- ասված է […]

̰
BACK_TO_TOP