11:36 09.05.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել և խոնարհվել Արցախյան 44-օրյա և Ապրիլյան քառօրյա պատերազմների հերոսների, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
11:30 09.05.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ։ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ: Մայիսի 9-ը սուրբ տոն է Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների համար, ամենանշանակալից և պատվավոր օրերից […]
10:00 09.05.2021
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարություն է տարածել մայիսյան եռատոնի կապակցությամբ․ «Մայիսի 9-ը Արցախի և ողջ հայ ժողովրդի պատմության ամենահիշարժան խորհրդանշական օրերից մեկն է: Այսօր մենք նշում ենք փառապանծ եռատոնը՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը, 1992 թ. մայիսին Շուշիի ազատագրումը և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կազմավորումը: Մենք հպարտությամբ ենք հիշում այն մարտիկների սխրանքները, որոնց շնորհիվ […]
19:23 08.05.2021
Ֆրանսիայի իշխանությունները մտահոգված են ֆրանսիական հասարակության շրջանում կատարվող բռնությունների, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցների վրա հարձակումների աճով: Այս մասին Պորտուում (Պորտուգալիա) ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ավարտին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ մեկնաբանելով Ավինյոնում ոստիկանի սպանությունը: «Իրականությունն այն է, որ հասարակության մեջ բախվում ենք բռնության, և դրա մակարդակն աճում է», -ասել է Մակրոնը, ում […]
18:05 08.05.2021
Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը բուժզննում է անցել, որի արդյունքում ֆուտբոլիստի մոտ հայտնաբերվել է մկանային վնասվածք, հայտնում է մադրիդյան ակումբի կայքը: 35-ամյա պաշտպանի մոտ առկա է ձախ ոտքի մկանների տենինիտ:Թե ինչքան կտևի իսպանացի ֆոիտբոլիստի բուժումն ու վերականգնումը հստակ ժամկետներ չեն հաղորդվում: Լրատվամիջոցների հաղորդմամբ, վերջին երկու օրերին Ռամոսը չի մարզվել «Ռեալի» ընդհանուր խմբում: […]
12:19 08.05.2021
Քենիայի իշխանությունը երկրի պատմության մեջ առաջին անգամ որոշել է գրանցել բոլոր վայրի կենդանիներին, հաղորդում է ВВС -ն՝ հղում կատարելով Քենիայի վայրի բնության ծառայության հաղորդմանը: Գրանցումը սկսվել է երկրի արևելքից՝ Շիմբա Հիլս ազգային արգելոցից: Աշխատանքներում ներգրավված են նաև վայրի բնության հետազոտման ինստիտուտի մասնագետները՝ որպես անկախ կազմակերպության ներկայացուցիչներ: Գրանցման նպատակն է պարզել երկրում վայրի կենդանիների քանակն ու […]
09:22 08.05.2021
Ըստ վրացական լրատվամիջոցների, առաջիկա շաբաթվա ընթացքում կարող է բանտից ազատ արձակվել Վրաստանի ընդդիմադիր ամենամեծ կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան: Եվրամիությունը Նիկա Մելիային ազատ արձակելու համար որպես գրավ վճարել է 40 հազար լարի (11,7 հազար դոլար), հայտնում է տեղական Formula ՀԸ-ն: Մելիան ձերբակալվել էր 2021 թվականի փետրվարի 23-ին`գրավ մուծելուց հրաժարվելուց հետո: Նրան ձերբակալել էին Թբիլիսիում «Գավրիլովյան գիշեր» […]
22:42 07.05.2021
Այսօր հանրապետության մի շարք վայրերում, այդ թվում նաև Երևանում ֆիքսվել է նման երևույթ, որը օդերևութաբանության մեջ կոչվում է ԳԱԼՈ։ Այս մասին գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Բյուրական, լուսանկարը՝ Անուշավան Նիկողոսյանի
21:42 07.05.2021
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն մայիսի 11-ին կայցելի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էլ-Ռիադ, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է Regionmonitor-ը: Սա թուրք բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցը կլինի թագավորություն 2018թ. ի վեր, երբ Ստամբուլում սպանվեց լրագրող Ջեմալ Խաշըգջին: Չավուշօղլուի այցը տեղի է ունենում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին […]
20:50 07.05.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ օրը հայտնել է, որ վստահ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը կազմակերպելու հարցում: Հունիսին Պուտինի հետ հնարավոր հանդիպման մասին Սպիտակ տանը հարցրել են ամերիկացի առաջնորդին։ «Մենք ի վիճակի ենք դա անել (անցկացնել հանդիպումը): Մենք հստակ ժամանակ կամ վայր չունենք: Սա քննարկվում է»,-ասել է Բայդենը: Պատասխանելով այն հարցին, թե […]
20:02 07.05.2021
2021-ի ապրիլ ամսին Թուրքիայից դեպի Սաուդյան Արաբիա արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ռեկորդային 94.4% նվազում են գրանցել՝ 201 մլն դոլարից հասնելով 11 մլն դոլարի: Սա 1980-ականներից այս կողմ Թուրքիայից Ս. Արաբիա արտահանման ամենացածր ցուցանիշն է: Դրան հակառակ 2021-ի մարտին ռեկորդային աճ են գրանցել Սաուդյան Արաբիայից Թուրքիա իրականացվող արտահանման ծավալները՝ հասնելով 284.3 մլն դոլարի: […]
18:10 07.05.2021
Ստացված տեղեկատվության համաձայն՝ Յարոսլավլի մարզի Կուրբա գյուղում անհայտ անձինք վանդալիզմի գործողություն են կատարել հայկական գերեզմանատան տարածքում գտնվող գերեզմանաքարերի նկատմամբ, որի հետևանքով վնասվել է մոտ 50 գերեզմանաքար: «Մենք դատապարտում ենք Կուրբա գյուղի հայկական գերեզմանատան տարածքում գտնվող գերեզմանաքարերի նկատմամբ վանդալիզմի գործողությունը: Մենք կարծում ենք, որ հստակ սադրիչ գործողությունը ոտնձգություն է հոգևոր արժեքների նկատմամբ և կարող է հանգեցնել […]
17:00 07.05.2021
Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը մայիսի 7-ին ընդունել է «Հարավկովկասյան Երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորած պատվիրակությանը: Նախարարի պաշտոնակատարը կարևորելով գերատեսչության և ՀԿԵ-ի միջև ձևավորված համագործակցությունը՝ հույս է հայտնել, որ այն ավելի կընդլայնվի և կունենա շարունակական բնույթ: Անդրանիկ Փիլոյանն անդրադարձել է COVID-19-ի պատճառով հետաձգված համատեղ ծրագրերին, որոնք սկսել են շարունակաբար կյանքի կոչվել: […]
16:59 07.05.2021
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին: Ողջունելով դեսպանին ու հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանը այս ծանր ժամանակահատվածում Հայաստանին ցուցաբերած աջակցության և եղբայրական հարաբերությունների համար: «Մեր երկու երկրների միջև կապը շատ կարևոր է, և մենք գնահատում ենք այն փաստը, որ, չնայած ամբողջ […]
16:51 07.05.2021
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում դավաճանության վերաբերյալ մեկ քրեական գործ արդեն ուղարկվել է դատարան: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցին՝ Դավթյանը նշել է, որ նրանց հայրենիք վերադարձնելու գործընթացում ներգրավված է նաև իր ռուս գործընկերը՝ ՌԴ գլխավոր դատախազը։ Մանրամասները՝ տեսանյութում։
16:14 07.05.2021
Անկարան Վաշինգտոնից նամակ է ստացել, որը կարող է դառնալ երկու երկրների միջև երկխոսության սկիզբ վերջին F-35 կործանիչների հետ կապված խնդրի լուծման շուրջ, որի առաքումները ԱՄՆ-ը սառեցրել էր ավելի վաղ, քանի որ Թուրքիան ձեռք էր բերել ռուսական С-400 ՀՕՊ համակարգեր, ասել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ծառայության ղեկավար Իսմայիլ Դեմիրը: «Մենք արդեն ասել ենք, որ ոչ մի […]
15:57 07.05.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսով քննարկել են սիրիական հակամարտության կարգավորումը միջազգային հարաբերություների ֆոնին: Նրանք պայմանավորվել են շարունակել երկխոսությունը անվտանգության խորհրդի, ռազմական միջամտության ու տնտեսական ուղղություններով: Երկու երկրների ղեկավարները փոխադարձ շնորհավորանքներ են հղել միմյանց Մեծ հայրենականում տարած Հաթանակի օրվա առթիվ:
15:21 07.05.2021
2021թ․ ապրիլին Թուրքիայից կատարված արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 109 տոկոսով՝ կազմելով 18 մլրդ 766 մլն դոլար, իսկ հունվար-ապրիլ ամիսներին արտահանման ընդհանուր ծավալն աճել է 33.1 տոկոսով՝ հասնելով 68 մլրդ 752 մլն դոլարի։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ 2021թ. առաջին 4 ամիսներին Թուրքիայից ամենից շատ արտահանումն […]
15:04 07.05.2021
Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում վերականգնվում է Արագածոտնի մարզում գտնվող Մ-1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր մոտ 9.8 կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այն սկիզբ է առնում Մ-1 միջպետական ճանապարհից, հարում է Վերին Սասնաշեն համայնքին, անցնում է Ներքին Սասնաշեն, Վերին Բազմաբերդ համայնքներով և ավարտվում Մեծաձոր բնակավայրում։ Այս պահին կապալառու կազմակերպությունն իրականացնում է հողային, ջրահեռացման համակարգի վերականգնման, […]
14:53 07.05.2021
Մարզահամերգային համալիրում ժամը 14-ին սկսվել է դատավորների ընդհանուր ժողովը: Օրակարգում Վճռաբեկի դատարանի դատավորների կազմից ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամի ընտրությունն է: Հանձնաժողովի նախկին անդամ Համլետ Ասատրյանն այժմ պաշտոնավարում է որպես Վճռաբեկ քրեական պալատի նախագահ, և հանձնաժողովի անդամի տեղը թափուր է մնացել։ Դատավորները պետք է ընտրեն նաև Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի 3 անդամ: Հիշեցնենք, որ նրանցից մեկը […]
14:05 07.05.2021
Ոստիկանության Էրեբունու բաժնի Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություն ստացան, որ մայիսի 5-ին մի տղամարդ Նուբարաշենի փակ բաժնետիրական մի ընկերության շենքում բջջային հեռախոս է գողացել։ Պարզվեց կասկածվողի ինքնությունը. Էջմիածնի բնակիչ էր, 38 տարեկան։ Նրան հայտնաբերելու միջոցառումները ժամեր տևեցին։ Մայիսի 6-ին նա հայտնաբերվեց մայրաքաղաքի Նալբանդյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում ու բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին։ […]
13:46 07.05.2021
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ողջունել է Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակումը և Twitter-ում հետևյալ գրառումն է կատարել: «Ողջունում եմ Ադրբեջանի կողմից պահվող հայ անձանց ազատ արձակումը: Կողմերին կոչ ենք անում շտապ ավարտին հասցնել պահվող անձանց և բոլոր աճյունների փոխանակումը, ինչպես պարտավորեցնում է միջազգային մարդասիրական իրավունքը: Լիովին սատարում ենք Մինսկի խմբի համանախագահներին […]
13:05 07.05.2021
Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները ՀՀ գխավոր դատախազության աշխատանքի լրջագույն մասն են, այդ գործընթացի մեջ ամբողջությամբ ներգրավված է նաև Ռուսաստանի գլխավոր դատախազը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով դատախազությունում Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հարցով քրեական գործի մասին հարցին: «Մեր ամենօրյա աշխատանքի լրջագույն մասն […]
12:37 07.05.2021
COVID-19-ի դեմ ամերիկյան Johnson & Johnson ընկերության պատվաստանյութի աղտոտումը կարող է հսկայական խմբաքանակի՝ մոտ 70 մլն դեղաչափի որակազրկման պատճառ դառնալ։ Այս մասին գրում է New York Times-ը: Բալթիմորի գործարանում արտադրության ժամանակ շփոթել են երկու հակակորոնավիրուսային պատվաստանյութերի բաղադրիչները, որպես հետևանք՝ Johnson & Johnson ընկերության ավելի քան 15 մլն դեղաչափ փչացել է: ԱՄՆ Սննդի և դեղամիջոցների որակի […]
12:31 07.05.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկ տարով երկարաձգել է Սիրիայի դեմ պատժամիջոցները: Այս մասին ասված է նախագահի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքում ուրբաթ օրը՝ մայիսի 7-ին: «Ազատություն պահանջող սիրիացի ժողովրդի նկատմամբ դաժանությունն ու բռնաճնշումները վտանգում են ոչ միայն Սիրիայի բնակչությանը, այլև ստեղծում են անկայուն իրավիճակ ամբողջ տարածաշրջանում: Սիրիայի կառավարության գործողություններն ու քաղաքականությունը, […]
12:22 07.05.2021
Հնդկաստանում անցած օրվա ընթացքում գրանցվել է COVID-19 վարակի 414188 նոր դեպք: Սա համաշխարհային նոր հակառեկորդ է: Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից մինչ օրս վարակվել է 21 491 598 քաղաքացի, հայտնում է Worldometers- ը: Երկրում COVID-ի դեպքերի թիվը շեշտակի աճում է մարտի 1-ից։ Ավելացել է նաև մահացության ցուցանիշը: Մեկ օրվա ընթացքում վիրուսը խլել է 3915 մարդու կյանք: […]
21:15 06.05.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը գտնում է, որ ՆԱՏՕ-ի դռները պետք է բաց մնան նոր անդամների համար: Այդ մասին հինգշաբթի լրագրողներին ասել է Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան-Պիեռը ՝ մեկնաբանելով Ուկրաինայի դաշինքին միանալու հնարավորությունը: «Բայդենի վարչակազմը հավատարիմ է այն սկզբունքին, որ ՆԱՏՕ-ի դռները բաց մնան ցանկացողների համար, երբ նրանք կատարեն իրենց անդամակցության պարտավորությունները և նպաստեն […]
20:49 06.05.2021
Արդարացնելով Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը Թուրքիայի ներկա իշխանությունները հանցակից են դարձնում ժամանակակից Թուրքիան։ Այս մասին նշել է Արգենտինայում ՀՀ դեսպան Հովհաննես Վիրաբյանը՝ այդ երկրի «Perfil» պարբերականում հրապարակած նամակում, որում անդրադարձել է հայերի հանդեպ Թուրքիայիև Ադրբեջանի քաղաքականությանը։ «Արմենպրես»-ը ներկայացնում է նամակի ոչ պաշտոնական թարգմանությունը։ Ապրիլի 24-ին լրացավ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Արգենտինայում հիշողություն, արդարություն և […]
19:54 06.05.2021
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ԵԱՀԿ տարածաշրջանում իր հատուկ ներկայացուցիչների հետ քննարկել է հակամարտությունների կարգավորման հեռանկարները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Լինդեն գրել է «Թվիթերի» իր միկրոբլոգում: «ԵԱՀԿ նախագահի հատուկ և անձնական ներկայացուցիչների հետ քննարկել ենք Մոլդովայում, Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում հակամարտությունների կարգավորման ձևաչափերը, թե ինչպես շարժվել դեպի կայուն խաղաղություն ԵԱՀԿ […]