19:00 05.05.2021
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորումը, ներառյալ հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքը: Այս մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի կարգավորման հիմնախնդրին՝ հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնի և հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների համատեքստում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ […]
17:47 05.05.2021
Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի կողմից երեք հայ ռազմագերիների ազատումը և կողմերին կոչ է անում ավարտել բոլոր կալանավորվածների փոխանակումը: Այս մասին ասվում է պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ չորեքշաբթի օրը Twitter-ում տեղադրած գրառման մեջ: «Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի կողմից երեք հայ կալանավորների ազատ արձակումը: Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում ամբողջությամբ և անհապաղ ավարտել բոլոր […]
16:32 05.05.2021
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի 25-ամյա բնակիչը՝ հանդիսանալով ճանապարհաշինարարական ընկերության տնօրեն, ընկերություններից մեկից վարձակալության հիմունքներով վերցրել է «ԿՈՄԱՑՈ ՄՂԱՆ Դ-155» մակնիշի մեքենամեխանիզմը՝ պարտավորվելով իրականացնել պայմանագրի պայմանները։ Վերջինս ենթավարձակալության պայմանագրով մեքենամեխանիզմը տրամադրել է […]
15:08 05.05.2021
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 16-18-ը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա, նշվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ: «Զարգանում են միջխորհրդարանական կապերը (Ռուսաստանի և Հայաստանի): Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի պատվիրակությունն ապրիլի 24-ին Երևանում մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած հայ ժողովրդի ցեղասպանության հիշատակի միջոցառումներին: Մայիսի 16-18-ը նախատեսված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի […]
12:45 05.05.2021
Մինչև 2020թ-ի սեպտեմբերի 26-ը ներառյալ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած և քրեական օրենսգրքով մեղադրված անձանց նկատմամբ կառավարությունը պատրաստվում է համաներում կիրառել: Օրենքի նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ-ում: Նախագծի շահառու են հանդիսանում 5000-ից ավելի անձինք: Ինչպես երեկ քննարկման ընթացքում է ներկայացվել, հնարավոր է՝ մինչ երկրորդ ընթերցումը շահառուների ցանկն ընդլայնվի: Խորհրդարանն ընդունել է նաև […]
12:26 05.05.2021
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաները նախօրեին հանձնել են մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից: «ՌԴ խաղաղապահները Շոշ և Պառավաթումբ ավանների մանկաբարձաֆելդշերական կետերին են փոխանցել առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար նախատեսված բժշկական սարքավորումների հավաքածուներ։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում Արցախի բժիշկներին է փոխանցվել բժշկական սարքավորումների շուրջ 50 հավաքածու։ Մարտակերտի շրջանային հիվանդանոց հետագա […]
12:21 05.05.2021
Գերմանիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Մարկուս Բուհայտը դիմել է Եվրահանձնաժողով մի քանի հարցերով, մասնավորապես՝ ԵՄ -ի և չինական Huawei ընկերության համագործակցության հետ կապված։ Այս մասին հաղորդում է RT-ն: Բանն այն է, որ մինչ մի քանի երկրներ առանձնապես չեն անհանգստանում այդ ընկերության 5G կապի զարգացման փաստով, մյուսները զրկում են ընկերությանը շուկայի այլ ներկայացուցիչների հետ մրցելու հնարավորությունից, որպեսզի «խանգարեն […]
10:52 05.05.2021
ԱԺ-ն այսօր շարունակում է լիագումար նիստի աշխատանքները: Դրանք սկսվել են երեկ քննարկված ավելի քան տասնյակ նախագծերի քվեարկություններով: Ընդունվել են բոլոր նախագծերը: «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները քվեարկություններին չեն մասնակցել: Դրանց ավարտին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ օրակարգի՝ քննարկվող հերթական նախագիծը 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն է, […]
09:08 05.05.2021
Նյու Յորքում Sotheby’s աճուրդի տանը ներկայացված բրիտանացի նկարիչ Բենքսիի Love is in the Air աշխատանքը, աճուրդների պատմության մեջ առաջին անգամ հնարավոր կլինեն ձեռք բերել կրիպտոարժույթով։ Այս մասին հայտնում է Sotheby’s-ի կայքը։ Կազմակերպիչների խոսքով՝ նկարը գնահատվում է 3-5 մլն դոլար։ Դրա համար վճարել հնարավոր կլինի Bitcoin կամ Ethereum կրիպտոարժույթներով։ Սակայն խաղադրույքները կարվեն դոլարային համարժեքով։ Աճուրդը կկայանա […]
08:50 05.05.2021
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մայիսի 5-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան, հայտնում է երկրի կառավարության մամուլի ծառայությունը: Այցի շրջանակներում առաջին հանդիպումը տեղի կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նախատեսվում է նաև Վրաստանի կառավարության ղեկավարի հանդիպումը Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի ու խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ: Այցի ընթացքում Ղարիբաշվիլիին կուղեկցի Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին։ Վրաստանը և […]
08:18 05.05.2021
Վիտալի Ֆիլիպչենկոն` ծագումով ՌԴ Տոմսկ քաղաքից, մուտք է գործել ԱՄՆ ավելի քան 10 տարի առաջ: Նա ունի ԱՄՆ քաղաքացիություն, ունի իր սեփական առաքման ընկերությունը: Նյու-Յորքի քաղաքապետի ընտրություններին նա կմասնակցի որպես անկախ թեկնածու: Նախնական ընտրությունները նշանակված են հունիսի 22-ին, ընդհանուր ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 2-ին: Ներկայում քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է դեմոկրատ Բիլ դե Բլազիոն։ «Ես հավակնում […]
08:09 05.05.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Մառի փ. 2, 4 շենքեր, Մառի նրբ. 3, 4, 5, 6, 8 շենքեր, Գայի պող. 55, 57, 57/1, 59 շենքեր, Միկոյան փ. 1, 3, 5 շենքեր, թիվ 111 մսուր-մանկապարտեզ […]
00:07 05.05.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հույս է հայտնել, որ 2021-ի հունիսին կկարողանա հանդիպել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»: Այսպիսով, ամերիկյան պետության ղեկավարը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք նա ակնկալում է հանդիպել Պուտինի հետ Եվրոպա կատարելիք ուղևորության ժամանակ՝ հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի և Մեծ Բրիտանիայում՝ հունիսի 11-13-ը G7- ի […]
23:51 04.05.2021
Մայիսի 3-ից 4-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ցեխակույտի մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Վայոց ձորի մազի Ջերմուկ, Տավուշի մարզի Դիլիջան, Արագածոտնի մարզի Ապարան և Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա և 4 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
19:47 04.05.2021
Արցախի Հանրապետության արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով ողջունում է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությունը։ Նրանք դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ կոչ անելով պահանջել Ադրբեջանից Հայաստան վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին․ «Բարձր ենք գնահատում Եվրոպական խորհրդարանի 121 անդամների նամակը՝ ուղղված Եվրոպական հանձնաժողովի նախագահին և Եվրոպական խորհրդի նախագահին՝ […]
19:42 04.05.2021
Մայիսի 2-ին Կալիֆոռնիայի Դեմոկրատական կուսակցությունն ընդունել է Կալիֆոռնիայի նահանգի Դեմոկրատական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ և Լոս Անջելեսի Դեմոկրատական կուսակցության ընտրված անդամ Էլեն Ասատրյանի հեղինակած բանաձևը, որով դատապարտում է Թուրքիային և Ադրբեջանին իրենց գործած պատերազմական հանցագործությունների համար` սեպտեմբերի 27-ին Արցախի վրա հարձակումից հետո տեղի ունեցած 44-օրյա պատերազմի ընթացքում: Բանաձևը նաև հորդորում է ԱՄՆ Կոնգրեսին և Բայդենի […]
19:25 04.05.2021
Եգիպտոսի, Լիբիայի, Լիբանանի, Եմենի, Պաղեստինի և Իրաքի 21 լրագրող, քաղաքական գործիչ և մտավորական Թուրքիայի անդրսահմանային ռազմական գործողությունների վերաբերյալ համատեղ հայտարարություն են արել: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ արաբ մտավորականները ՄԱԿ-ի և միջազգային այլ կառույցների ուշադրությունը հրավիրել են Թուրքիայի գործողությունների վրա, ինչպես նաև «Արաբական պետությունների լիգային» (ԱՊԼ) կոչ են արել արտահերթ նիստ գումարել այդ հարցով: Նրանք մտահոգություն են հայտնել, որ […]
18:20 04.05.2021
Մայիսի 4-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է կենտրոնասիական տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանմանն ուղղված ջանքերի կարևորությունը: Հույս է հայտնվել, որ ձեռնարկվող քայլերի շնորհիվ հնարավոր կլինի ապագայում կանխել սահմանային բախումները։ Արա Այվազյանը ցավակցություն է հայտնել […]
18:12 04.05.2021
Մայիսի 4-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաևի հետ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է կենտրոնասիական տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանմանն ուղղված ջանքերի կարևորությունը: Հույս է հայտնվել, որ ձեռնարկվող քայլերի շնորհիվ հնարավոր կլինի ապագայում կանխել սահմանային բախումները։ Արա Այվազյանը ցավակցություն է հայտնել […]
18:07 04.05.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Շնորհավորելով դիվանագետին առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու երկրները սերտորեն համագործակցում են և՛ երկկողմ, և՛ բազմակողմ ձևաչափերով, բայց, այդուհանդերձ, առևտրաշրջանառության ծավալը չի համապատասխանում առկա ներուժին: «Պետք է մեծ ուշադրություն դարձնել տնտեսական գործընկերության խորացմանը, քանի որ այն համագործակցության […]
16:00 04.05.2021
2021 թվականի մայիսի 4-ին՝ ժամը 05։05-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները շրջայցի ժամանակ հիմնարկի տարածքում նկատել են կասկածելի շարժ։ Անմիջապես կատարել են տարածքի զննում և հայտնաբերել ներնետված փաթեթ՝ պարուրված կպչուն ժապավենով, որին ամրացված է եղել նաև 30 մետրանոց պարան, ինչի միջոցով դատապարտյալները փորձել են փաթեթը ներքաշել իրենց խուց, սակայն գործողությունը մնացել […]
15:30 04.05.2021
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները թմրանյութի անօրինական շրջանառության հերթական դեպքը բացահայտեցին։ Մարտի 18-ին ոստիկանները Երևան քաղաքի Բեկնազարյան փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին Հրազդան քաղաքի Նար-Դոսի փողոցի 47-ամյա մի բնակչի։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց բուպրենորֆին թմրանյութի նմանվող զանգված։ Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը սուբուտեքս էր։ Պարզվեց, որ թմրանյութը նրան 10 000 դրամով իրացրել էր Երևան քաղաքի […]
13:33 04.05.2021
Սահմանադրությամբ ՀՀ քաղաքացին ունի ճիշտ կառավարվելու իրավունք, և եթե բարձրաստիճան պաշտոնյաներ ապատեղեկատվություն են մատուցում, պետք է ենթարկվեն պատասխանատվության: Նման օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Այն նախ բացասական եզրակացություն էր ստացել գլխադասային հանձնաժողովում, ապա մերժվել լիագումար նիստերի դահլիճում: Հարցի քննարկումը հարթ չի ընթացել, բացի այս նախագծից, խորհրդարանը մերժել է բացասական եզրակացություն ստացած […]
13:20 04.05.2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։ Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել է հետաձգել դատական նիստը և տեղեկանք է ներկայացրել առ այն, որ իր պաշտպանյալն առողջական խնդիրներ ունի և չի կարող ներկայանալ այսօրվա դատական նիստին։ Ներկայացված է նաև բժշկական տեղեկանք այն մասին, որ Արմեն […]
12:44 04.05.2021
Եգիպտոսի, Լիբիայի, Լիբանանի, Եմենի, Պաղեստինի և Իրաքի 21 լրագրող, քաղաքական գործիչ և մտավորական Թուրքիայի անդրսահմանային ռազմական գործողությունների վերաբերյալ համատեղ հայտարարություն են արել, փոխանցում է Ermenihaber-ը։ Արաբ մտավորականները ՄԱԿ-ի և միջազգային այլ կառույցների ուշադրությունը հրավիրել են Թուրքիայի գործողությունների վրա, ինչպես նաև «Արաբական պետությունների լիգային» (ԱՊԼ) կոչ են արել արտահերթ նիստ գումարել այդ հարցով: Նրանք մտահոգություն են […]
12:43 04.05.2021
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն անդրադարձել է նախորդ շաբաթ Ժնևում ՄԱԿ-ի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի ու Հունաստանի երաշխավորությամբ Կիպրոսի հարցով տեղի ունեցած բանակցություններին: Անաստասիադիսի խոսքով՝ այդ բանակցություններն անարդյունք են ավարտվել Թուրքիայի ու Կիպրոսի թուրքական հատվածի առաջ քաշած լուծման տարբերակի պատճառով, ըստ որի՝ նրանք ցանկանում են հարցը լուծել կղզում 2 առանձին պետություն (թուրքական և հունական) ստեղծելու միջոցով: Ըստ […]
12:40 04.05.2021
Կոլումբիայի ֆինանսների նախարար Ալբերտո Կարասկիլյան և նրա տեղակալ Խուան Ալբերտո Լոնդոնյոն հարկային բարեփոխումների հետևանքների պատճառով որոշել են լքել պաշտոնները: Այս մասին հայտնել է Marca Claro-ն: Պետական երկու գործիչները համահեղինակներն են վիճահարույց հարկային բարեփոխումների, որոնք խիստ քննադատության են ենթարկվել քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում: Այսպիսով, ինչպես Ալբերտո Կարասկիլյան, այնպես էլ Խուան Ալբերտո Լոնդոնյոն մնացել են առանց […]
12:33 04.05.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կանխատեսել է, որ մինչև ամռան վերջ կորոնավիրուսային իրավիճակը երկրում կբարելավվի, և ամերիկացիների մեծ մասն իմունիտետ ձեռք կբերի COVID-19-ի նկատմամբ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը: Պարբերականը նշում է, որ բնակիչների ավելի քան 30 տոկոսը կասկածում է, որ պատվաստումն անհրաժեշտ է: Սակայն որպեսզի կոլեկտիվ իմունիտետ ձևավորվի, պիտի բնակչության առնվազն 80 […]