19:47 06.05.2021
ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծին կողմ է քվեարկել 82 պատգամավոր, 1-ը՝ ձեռնպահ։ Ըստ Ընտրական օրենսգրքի նախագծի առաջարկվում է էականորեն նվազենել ԱԺ պատգամավորների թվի ավելացման հնարավորությունը։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը առաջարկում է նվազեցնել կուսակցությունների համար նախատեսվաանցողիկ շեմը՝ 5-ից դարձնելով 4%, իսկ դաշինքներինը՝ հակառակը՝ բարձրացնել: […]
18:50 06.05.2021
Թուրքիան վերաբացել է Իրաքի Մոսուլ քաղաքի իր հյուպատոսարանը: Այս մասին Twitter-ում գրառում է արել Թուրքիայի Մոսուլի ներկայիս հյուպատոս Մեհմեթ Քյուչյուքսաքալլըն: Գրում է Ermenihaber.am-ը։ Նշենք, որ Մոսուլում թուրքական հյուպատոսարանը 2014թ. հարձակման էր ենթարկվել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմից: ԻՊ-ի զինյալները պատանդ էին վերցրել հյուպատոսարանի 49 աշխատակցի, այդ թվում՝ այդ ժամանակվա Մոսուլի գլխավոր հյուպատոս Օզթյուրք Յըլմազին: Մոսուլը […]
16:29 06.05.2021
Ռուսաստանը և Հայաստանը նախատեսում են խորհրդակցություններ անցկացնել եվրաատլանտյան և եվրոպական թեմաների շուրջ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հանդիպմանը: «Արտաքին գործերի նախարարությունների միջոցով մենք կանոնավոր, գաղտնի խորհրդակցություններ ենք իրականացնում ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխգործակցության հարցերի շուրջ: Նախատեսվում են խորհրդակցություններ եվրոպական և եվրաատլանտյան […]
16:24 06.05.2021
Մայիսի 1-ին՝ Աշխատավորների միջազգային օրը նշելու ցույցերից հետո, Աթենքի կենտրոնում տեղի են ունեցել փոքր անկարգություններ, հաղորդում է iefimerida.gr-ը: Աթենքում երեք հանրահավաք են անցկացրել «Ընդհանուր մարտական ճակատ» (PAME) կոմունիստական արհմիությունը, պետական հատվածի աշխատողների արհմիությունը, ADEDY և արտախորհրդարանական ձախ կուսակցություններն ու կազմակերպությունները: Երթի ավարտից հետո մի խումբ անհայտ անձինք ներկերի և քարերի փաթեթներով գրոհել են Հունաստանի բանկի […]
16:17 06.05.2021
Ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում կանխեց հետագա բռնությունները տեղի բնակիչների նկատմամբ: Այս մասին այսօր արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ճեպազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը, փոխանցում է ТАСС-ը։ «Ես կցանկանայի նշել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը կանխեց հետագա վայրագությունները Արցախի (չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) բնակիչների նկատմամբ»,- ասել է նա: Այվազյանը նշել է, որ չպետք […]
16:00 06.05.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է 2021 թվականի ապրիլ ամսվա հարկային եկամուտների ցուցանիշներին, ինչպես նաև հարկային բարեփոխումների ընթացիկ արդյունքներին: Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման միջոցառումների արդյունավետ իրականացնելու նպատակով: […]
15:59 06.05.2021
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև Պետականության և խաղաղարարության հիմնադրամի միջոցներից «Հայաստանի աջակցությունը հակամարտության ազդակիր ընտանիքներին» դրամաշնորհի նամակ համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 3,718,218 ԱՄՆ դոլար։ Դրամաշնորհով կիրականացվի չորս ծրագիր` Հայաստանում Արցախից տեղահանված անձանց և նրանց հյուրընկալող ընտանիքներին կանխիկ դրամական փոխանցումների, ինչպես նաև Հայաստանում տեղահանված […]
15:56 06.05.2021
Անկարան ու Բեռլինը կողմ են Լիբիայից օտարերկրյա զինյալների դուրսբերմանը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Գերմանիա կատարած այցի ժամանակ: «Լիբիայում շատ օտարերկրացի զինվորներ կան, մենք պայմանավորվեցինք նրանց այնտեղից դուրս բերելու անհրաժեշտության մասին: Այլ երկրների միջամտությունն անընդունելի է»,- ասել է Չավուշօղլուն Բեռլինում Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
15:55 06.05.2021
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին հրավիրել է մասնակցել «Ղրիմի պլատֆորմի» գագաթնաժողովին, մայիսի 6-ին գրել է ՏԱՍՍ-ը: Նախագահ Բայդենին ուղղված հրավերի մասին Զելենսկին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպումից հետո: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը գագաթնաժողովին հրավիրել էր Ճապոնիայի վարչապետին՝ ի նշան այդ երկրի կողմից Ուկրաինային ցուցադրվող աջակցության: «Ղրիմի պլատֆորմի» գաղափարն […]
15:55 06.05.2021
Ռուսաստանն անպատասխան չի թողնի Եվրամիության միակողմանի պատժամիջոցները Ռուսաստանի Դաշնության ղեկավարության, ռուս քաղաքական գործիչների, խորհրդարանականների և ընկերությունների դեմ: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում: «Մենք անպատասխան չենք թողնի Ռուսաստանի, Ռուսաստանի ղեկավարության, Ռուսաստանի Դաշնության խորհրդարանականների, մեր ընկերությունների դեմ նման հարձակումները, որոնք, ըստ Եվրամիության, […]
15:44 06.05.2021
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ կատարվածը, որն Անկարայում մնացել էր առանց աթոռի, բացատրել է Եվրոպական խորհրդի և Եվրահանձնաժողովի մրցակցությամբ: Ֆոն դեր Լայենը նախապես ասել էր Եվրախորհրդարանականներին, որ Եվրախորհրդի ղեկավարի հետ Թուրքիա կատարած համատեղ այցի ընթացքում իրեն զրկել են աթոռից, քանի որ նա կին է: «Արարողակարգի շուրջ նման վեճերը մեզ […]
14:45 06.05.2021
Առաջիկա ամիսներին Ռուսաստանը նախատեսում է Sputnik V պատվաստանյութի նոր առաքումներ կատարել Հայաստան, քննարկվում է 1 միլիոն դեղաչափ մատակարարելու հնարավորությունը: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «COVID-19 համավարակի սկզբից մենք սերտորեն համագործակցում ենք, Ռուսաստանը օգնում է Հայաստանին կանխելու կորոնավիրուսային վարակի տարածումը: Sputnik V պատվաստանյութի մի խմբաքանակ անվճար է առաքվել: Անցյալ […]
14:41 06.05.2021
Մայիսի 4-ի գիշերը ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տեղեկություններ ստացան, որ Գյումրիում բնակվող 45-ամյա մի տղամարդ մեքենայում թմրանյութ ունի։ Տեղեկությունների համաձայն՝ նա այդ պահին Արթիկ քաղաքում էր։ Տվյալներն օպերատիվորեն իրացվեցին։ Արթիկի Սասունցի Դավթի և Թումանյան փողոցների խաչմերուկում կասկածվողը հայտնաբերվեց ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց բաժին։ «Օպելի» զննությամբ հայտնաբերվեցին թմրամիջոցի նմանվող զանգվածներ։ Նշանակվել է […]
14:37 06.05.2021
Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը համատեղ ասուլիսով են հանդես եկել Երևանում: Այլ հարցերից զատ, Լավրովն իր խոսքում անդրադարձել է գերիների խնդրին, ինչպես նաև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման անհրաժեշտությանը: «Մենք չենք նվազեցնում պահվող անձանց վերադարձին, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանությանն ուղղված ջանքերը: Տարածաշրջանում իրավիճակի կարգավորման համար կարևոր ներդրում է անում […]
14:32 06.05.2021
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հինգշաբթի օրը ստորագրել են կենսաբանական անվտանգության ապահովման մասին միջկառավարական հուշագիր: «Այսօր մենք ստորագրեցինք միջկառավարական հուշագիր կենսաբանական անվտանգության ապահովման մասին: Դրա իրագործումը կոչված է զգալի ներդրում ունենալու այս զգայուն և ավելի արդիական ոլորտում համագործակցության հետագա զարգացման մեջ և կօգնի ամրապնդելու մեր ընդհանուր կենսաբանական […]
14:31 06.05.2021
Ապրիլի 29-ի երեկոյան հրապարակված նամակում Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը նշել է, որ «շատ հիասթափված է» Վարչական իրավախախտումների օրենսգրքում իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից կատարված «հապճեպ ընդունված» որոշման համար: «Այս փոփոխությունների արագ ընդունումն անհարկի և ապարդյուն էր»,- ասել են դեսպանատանը՝ ավելացնելով, որ «ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքացիական հասարակության և այլ շահագրգիռ կողմերի հետ խոր խորհրդատվությունների բացակայությունը կասկածի տակ է […]
14:25 06.05.2021
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը իր հայ գործընկեր Արա Այվազյանին հրավիրել է այցելել Ռուսաստան: «Ես իմ գործընկերոջը հրավիրեցի մեկ այլ այցով գտնվելու Ռուսաստանի Դաշնությունում, որպեսզի մենք շարունակենք մեր սերտ կապերը արտաքին քաղաքականության և այլ հարցերի շուրջ»,- ասել է Լավրովը Երևանում կայացած բանակցություններին հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում: Հիշեցնենք, որ Լավրովը աշխատանքային այցով Երևանում է մայիսի […]
14:20 06.05.2021
Մոսկվան կոչ է անում զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի քաղաքականացումից, քաղաքական խնդիրները առաջին պլան բերելու փորձերը «գործընթացը գլխիվայր են շրջում», հինգշաբթի ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Խաղաղության գործընթացը, որը սկսվել է նոյեմբերի 9-ին (2020 թ.), շարունակվում է գրեթե կես տարի … Կարիք չկա այժմ քաղաքականացնելու գործընթացը, այն բավականին բարդ ընթացք […]
14:05 06.05.2021
Մոսկվան և Երևանը ընդգծում են ռազմատեխնիկական համագործակցությունը շարունակելու կարևորությունը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Մենք նշել ենք ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության կարևորությունը: 102-րդ ռուսական ռազմաբազայի, ռուս-հայկական զորքերի համատեղ խմբավորման և Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանային վարչության գործունեությունը ծառայում է Անդրկովկասում անվտանգության պահպանմանը»,- ասել է Լավրովը Հայաստան կատարած այցին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ: Ավելի վաղ […]
13:58 06.05.2021
«Եվս մեկ անգամ վերահաստատեցի մեր հստակ դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց: Բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով է հնարավոր հասնել համապարփակ քաղաքական կարգավորման, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները և խաղաղություն ու կայունություն կբերի Հարավային Կովկաս։ Եվ նման կարգավորման հիմքում պետք է առաջին հերթին ընկած լինի Արցախի կարգավիճակի որոշումն այն սահմաններում, որտեղ ինքնորոշվել է […]
13:45 06.05.2021
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն ասել է, որ որոշ հարցերի շուրջ Մոսկվայի և Անկարայի կարծիքները տարբեր են, բայց տարածաշրջանային ամենակարևոր դերակատարներից մեկի՝ Ռուսաստանի հետ երկխոսությունը պետք է բաց պահել և շարունակել փոխգործակցությունը: «Մենք փորձում ենք աշխատանքային հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ: Տարածաշրջանային որոշ հարցերում Ռուսաստանը ամենակարևոր դերակատարն է: Միևնույն ժամանակ, միշտ չէ, որ հեշտ է […]
12:57 06.05.2021
«Դեռևս ողջ ենք, և որևէ վտանգ չկա պատվաստվելուց հետո»,- կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյյանն էլ նշեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երրորդ ալիքը կայունացման որոշակի միտումներ է ցույց տալիս: «Փոթորիկներ էին ստեղծվում կորոնավիրուսի պայքարի դեմ մեր քայլերի շուրջ: Բոլոր այդ մարդկանց՝ տեղեկատվությունը բաց է, խորհուրդ եմ տալիս տեսնել, թե […]
12:40 06.05.2021
Կոլումբիայի մայրաքաղաքում հարկային բարեփոխումների դեմ բողոք ակցիաների ֆոնին դադարեցվել է COVID-19- ի դեմ ախտորոշման և պատվաստման կետերի աշխատանքը։ «Ցավով ես հրամայեցի փակել COVID-19-ի համար PCR ախտորոշիչ կայանները, ինչպես նաև պատվաստումների կայանները, որոնք վերջին օրերին մեր հպարտությունն էին: Ներկայիս պայմանները թույլ չեն տալիս մեզ շարունակել աշխատանքն այնպես, ինչպես կցանկանայինք»,- գրել է Բոգոտայի առողջապահության պատասխանատու Ալեխանդրո Գոմեսը […]
12:35 06.05.2021
Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «ՀՐԱՇԱԼԻ ՈՒ ՇԱՏ ՍՊԱՍՎԱԾ ԼՈՒՐ!!! Լատվիան վերջապես պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը (տեքստը՝ հայերեն թարգմանությամբ ստորև)։ Կողմ արտահայտվեցին Սաեյմայի 100 անդամներից 58-ը։ Այն ինչ տարիներ առաջ դժվար պատկերացնելի էր, այսօր դարձավ իրականություն։ Սա վերջին տարիների տքնաջան աշխատանքի արդյունք է, […]
12:01 06.05.2021
ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը բացման խոսքով է հանդես եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը․ «Հարգելի Սերգեյ Վիկտորի, Սիրելի բարեկամներ, Ուրախ եմ ողջունել ձեզ Երևանում: Ձեր այցը լավ առիթ է՝ շարունակելու հայ-ռուսական միջպետական երկխոսության հարցերի լայն շրջանակի վերաբերյալ քննարկումները: Հուսով եմ, որ մենք կքննարկենք երկկողմ օրակարգի առավել արդիական խնդիրները, որոնք ունեն […]
11:49 06.05.2021
Կառավարության այսօրվա նիստում, մինչ օրակարգին անցնելը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց հարկային եկամուտներիի ավելացման մասին։ Նրա խոսքով՝ մասնավորապես 2021 թվականի ապրիլի հարկային եկամուտները, ներառյալ դրոշմանիշային վճարումները, կազմել են շուրջ 180 միլիարդ դրամ, ինչը Հայաստանի համար պատմական ռեկորդ է։ «Ճիշտ է, այստեղ մի փոքր խորամանկություն կա այն առումով, որ անցյալ տարի, կապված կորոնավիրուսի համավարակի հետ, […]
11:35 06.05.2021
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումն ընդլայնված ձևաչափով։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Արա Այվազյանը Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված ձևաչափով հանդիպման ժամանակ ասել է․ «Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցության դաշնակցային բնույթը կանխորոշում է այն խնդիրների շրջանակը, որոնք մենք համատեղ հասցեագրում ենք` ի շահ մեր ժողովուրդների բարեկամության […]
10:21 06.05.2021
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Երևանի սրճարաններից մեկում արված լուսանկարով: Զախարովան լուսանկարին կից գրել է․ «Բարի լույս, Երևան»: Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-6-ն աշխատանքային այցով գտնվում է Երևանում, իսկ մայիսի 10-11-ը կայցելի Բաքու: