TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+12.43 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

«Խաղաղության խաչմերուկը» բխում է հայ և իրանցի ժողովուրդների շահերից. ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հոդվածը «Irna» լրատվականում

14:27 09.12.2023

Դեկտեմբերի 9-ին իրանական «Irna» լրատվական կայքէջում հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հոդվածը: Այն ամբողջությամբ՝ ստորև․ ‎«Արևելքը արևմուտքին, հյուսիսը հարավին կապող մեծ խաչմերուկի կարևոր մասը հանդիսացող մեր տարածաշրջանը պատմության տարբեր շրջափուլերում եղել է կամուրջ՝ միմյանց կապելով աշխարհի բազմաթիվ անկյուններ: Աշխարհագրական յուրահատուկ դիրքի՝ պարգև հանդիսացող այդ մեծ ներուժը հաճախ հնարավոր չի եղել կյանքի կոչել […]

̰
Կանադան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը

13:39 09.12.2023

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը՝ խրախուսելով երկխոսությունն ու բարի կամքի դրսևորումները, ինչպես նաև երկու երկրների միջև վստահության մթնոլորտը խորացնելուն ուղղված ջանքերը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կանադայի ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունը։ «Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը հենց այն դրական քայլն է, որն անհրաժեշտ է խաղաղության ճանապարհին. ԵԱՀԿ նախագահ

13:14 09.12.2023

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը որակել է որպես դրական քայլ՝ կայուն խաղաղության ճանապարհին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բույար Օսմանին նման դիրքորոշում է հայտնել X-ի իր միկրոբլոգում գրառմամբ: «Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը հենց այն դրական քայլն է, որն անհրաժեշտ է կայուն խաղաղության ճանապարհին։ ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել՝ […]

̰
Կանադան խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության շարունակությունը

10:18 09.12.2023

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հայտարարությունը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի համատեղ հայտարարության առնչությամբ. «Կանադան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որը վերահաստատում է  երկխոսությունը հաստատելու և խորացնելու իրենց մտադրությունը, հայտարարում երկու երկրների կողմից առաջարկվող վստահության ամրապնդման մասին։ Կանադան ողջունում է 2 ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը։ Մենք ընդունում ենք […]

̰
Ո՞ր երկրի աջակցությամբ է ընդունվել հայ-ադրբեջանական  համատեղ հայտարարությունը

22:18 08.12.2023

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ հայ-ադրբեջանական համատեղ համաձայնության արդյունքում Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների: Համատեղ հայտարարությունը համաձայնեցվել է կողմերի միջև ինքնուրո՞ւյն, թե՞, այնուամենայնիվ, ինչ-որ պետություն ներգրավված է եղել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այդ հայտարարության տարածումը վկայում է այն մասին, […]

̰
Նախատեսվում է ուղիղ չվերթներ սկսել Ինգուշեթիայի և Վրաստանի միջև

21:16 08.12.2023

Ինգուշեթիայի և Վրաստանի միջև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման, ինչպես նաև համատեղ միջազգային շրջագայությունների ստեղծման հնարավորությունը Մագասում քննարկվել է ռուս-վրացական խորհրդի՝ «Զբոսաշրջություն. մշակութային արժեքներ» թեմայով արտագնա նիստում», հայտնում է Առևտրաարդյունաբերական պալատի մամուլի ծառայությունը։ Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է և մոտեցել երկու միլիարդ դոլարին։ Թռիչքների թիվը մեկից դարձել է ավելի քան մեկ տասնյակ։ Օրինակ, Թբիլիսիից Միներալնիե Վոդի […]

̰
Հայաստանը կարևորում է, որպեսզի Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվեն Վաշինգտոնում և Բրյուսելում

14:57 08.12.2023

Հայաստանը հուսով է, որ ԱՄՆ-ն բավարար ջանք և ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի բանակցությունները շարունակվեն Վաշինգտոնում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ տեղեկություն կա Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մակարդակով ակնկալվող հանդիպումից և Ադրբեջանը դրակա՞ն է տրամադրված […]

̰
Նշվել է, թե որ դեպքում Հայաստանն Ադրբեջանի հետ կստորագրի խաղաղության պայմանագիր

14:40 08.12.2023

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նշեց, թե որ դեպքում Հայաստանն Ադրբեջանի հետ կստորագրի խաղաղության պայմանագիր։ «Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրի այն ժամանակ, երբ վստահ կլինի, որ դա ի շահ Հայաստանի է լինելու և ի շահ տարածաշրջանային խաղաղության ու կայունության։ Տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքը շատ առանցքային է և պնդում է, որ Ադրբեջանը […]

̰
Հայաստան-Ադրբեջան բանակցությունները եղել են երկկողմ ձևաչափով, հայտարարության մեջ որևէ այլ կողմի մասին նշում չկա. Խանդանյան

13:09 08.12.2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները տեղի են ունեցել երկկողմ ձևաչափով, որի արդյունքում հրապարակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստան-Ադրբեջան բանակցություններում միջնորդ եղել է։ «Տեղի են ունեցել բանակցություններ Հայաստանի վարչապետի […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

10:55 08.12.2023

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Անկարան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման որոշակի քայլեր ձեռնարկելու որոշումը

10:35 08.12.2023

Անկարան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման որոշակի քայլեր ձեռնարկելու որոշումը, որը հայտարարվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և Հայաստանի վարչապետի գրասենյակի համատեղ հայտարարության մեջ: Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳ նախարարության տարածած հայտարարությունում: «Մենք աջակցում ենք վստահության ամրապնդման լրացուցիչ քայլերի ընդունման շուրջ քննարկումները շարունակելու որոշմանը։ Մենք ցանկանում ենք, որ որքան հնարավոր է շուտ […]

̰
ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը 34 գերիների ազատ արձակման վերաբերյալ. Մեթյու Միլլեր

09:02 08.12.2023

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ևս X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից գերիների ազատ արձակման քայլին: «ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը 34 գերիների ազատ արձակման վերաբերյալ, ինչը վստահության ամրապնդման կարևոր միջոց է, քանի որ կողմերն աշխատում են խաղաղության համաձայնագրի ավարտի և հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Մենք հավատարիմ ենք մնում Հայաստան-Ադրբեջան խաղաղ […]

̰
Տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա, և հանձնառու ենք աջակցել այդ ջանքերին. Ժոզեպ Բորել

08:31 08.12.2023

Տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: «ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը կալանավորների փոխադարձ ազատ արձակման մասին և վստահության ամրապնդման այլ միջոցների մասին կարևոր քաղաքական քայլը: Մենք համաձայն ենք, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:16 08.12.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական երկխոսության աննախադեպ մեկնարկը․ Շառլ Միշել

23:40 07.12.2023

Ուրախ եմ ողջունել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում մեծ բեկումը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ «Ողջունում ենք հատկապես պահվող անձանց ազատ արձակումը և քաղաքական երկխոսության աննախադեպ մեկնարկը: Կողմերի միջև երկխոսության հաստատումն ու խորացումը եղել է Բրյուսելյան գործընթացի հիմնական նպատակը. այսօրվա առաջընթացը առանցքային քայլ է։ Ես այժմ խրախուսում եմ առաջնորդներին […]

̰
Ինչո՞ւ է Իլհամ Ալիևը որոշել արտահերթ ընտրություններ անցկացնել

22:06 07.12.2023

Անսպասելի լուր՝ Բաքվից: Փետրվարի 7-ին Ադրբեջանում նախագահական ընտրություններ են անցկացվելու: Իլհամ Ալիևը առավոտյան հրամանագիր է ստորագրել իր իսկ լիազորությունների վաղաժամ դադարեցման ու արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Ինչի՞ համար: Արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումն ինչպե՞ս կարող է կապված լինել Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի կնքման հետ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հերթական ընտրությունները Ադրբեջանում պետք է […]

̰
Արարատ Միրզոյանը և Լուիս Բոնոն քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները

21:46 07.12.2023

Դեկտեմբերի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի: Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները և խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ կողմերի մոտեցումները։ Հայկական կողմը դրական է արձագանքել ԱՄՆ […]

̰
Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցիների

21:08 07.12.2023

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունը․ «Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

18:52 07.12.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Բաքվի դատարանը 18 տարվա ազատազրկման է դատապարտել պահեստազորային Գագիկ Ոսկանյանին

18:43 07.12.2023

Քարվաճառում կալանավորված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի քրեական գործով Բաքվի դատարանում տեղի է ունեցել դատաքննություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Բաքվի Սաբունչինսկի շրջանային դատարանում դատավոր Աբդուլլա Մամեդովի նախագահությամբ տեղի ունեցած դատավարությունից հետո ընթերցվել է վճիռը: Գագիկ Ոսկանյանը կեղծ և շինծու մեղադրանքով դատապարտվել է 18 տարվա ազատազրկման։ ՀՀ ՊՆ-ն օգոստոսի 16-ին հայտնեց, որ պահեստազորային Գ. Ո.-ն, […]

̰
Քննարկվել են կրթության և գիտության ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարները

16:44 07.12.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի աշխատակազմի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի խորհրդական Ալի Ռեզա Քուհքանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ […]

̰
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Հունաստանը կարող են լուծել երկկողմանի խնդիրները

16:38 07.12.2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը Աթենքում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ բանակցություններից հետո ասել է, որ Թուրքիայի և Հունաստանի միջև չկա որևէ խնդիր, որը հնարավոր չէ լուծել։ «Մեր (Թուրքիայի և Հունաստանի) միջև չկա որևէ խնդիր, որը մենք չկարողանայինք լուծել»,- ասել է Թուրքիայի ղեկավարը բանակցություններից հետո լրատվամիջոցներին տված ճեպազրույցում:

̰
Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրություններ կանցկացվեն

16:27 07.12.2023

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել երկրում նախագահի արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Ալիևի հրամանագրի համաձայն՝ Ադրբեջանում 2024 թվականի փետրվարի 7-ին կանցկացվեն նախագահական արտահերթ ընտրություններ։ Ադրբեջանում նախագահի հերթական ընտրությունները նախատեսված էին 2025 թվականին։

̰
Թուրքական «Բայքարը» հայտարարել է 2025 թվականին տիեզերք արբանյակ ուղարկելու մտադրության մասին

10:46 07.12.2023

Թուրքական Baykar ընկերությունը ակնկալում է իր առաջին արբանյակը տիեզերք ուղարկել 2025 թվականին, ասել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սելչուկ Բայրաքթարը։ «Մեր տիեզերական նախաձեռնության վրա աշխատանքը շարունակվում է արդեն 1,5 տարի: Մենք չենք գնում այնտեղ, որտեղ բոլորը գնում են, մենք կանխատեսում ենք ապագան և պատրաստվում ենք մրցել այդ ապագայի համար այսօր: Մենք աշխատում ենք ցածր ուղեծրով […]

̰
Սեյսմոլոգները պարզաբանել են Բաքվի ուժեղ երկրաշարժի տվյալները

09:56 07.12.2023

Երկրաշարժի ուժգնությունը, որը զգացվել է Բաքվում, կազմել է 5,6 մագնիտուդ, ասվում է Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական ​​կենտրոնի պաշտոնական կայքում։ Ավելի վաղ Եվրոպական սեյսմիկ կենտրոնը հայտնել էր Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին։ Ինչպես հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը, ցնցումները զգացվել են Բաքվում։ «Բաքվում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի աղբյուրը գտնվել է […]

̰
Ալիևն ասել է, որ ԱՄՆ-ը կարող է նպաստել Բաքվի և Երևանի միջև բանակցություններին

23:18 06.12.2023

Վաշինգտոնը կարող է նպաստել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հաշվի առնելով նոր իրողությունները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հետ բանակցությունների ժամանակ։ «Նախագահ Ալիևն ընդգծել է, որ հակամարտության ավարտից և Ադրբեջանի ինքնիշխանության ամբողջական վերականգնումից հետո խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություններ են առաջացել, և […]

̰
Ադրբեջանցի գործակալ Թելման Գասիմովի «աներևակայելի արկածները» Երևանում

22:36 06.12.2023

Ադրբեջանի ռազմական փորձագետ Թելման Գասիմովը հայտարարել է, որ օրերս գաղտնի այցելել է Հայաստան և անարգել վերադարձել Բաքու: Որպես ապացույց տարածել է տեսանյութ, որն իբր անձամբ է տեսանկարահանել Երևանում: ՀՀ ԱԱԾ-ն այսօր հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ տարածված տեսանյութը կեղծված է: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այդ տեսանյութը համացանցում տարածվել է երեկ […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի գործընթացը բավականին բարդ ու երկար է լինելու. փոխվարչապետ

19:48 06.12.2023

Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի գործընթացը բավականին բարդ ու երկար է լինելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին: «Դելիմիտացիայի գործընթացը բավականին բարդ ու երկար է լինելու, դա ակնհայտ է: Կարծես թե, փոխադարձ ընկալում կա, որ դելիմիտացիայի գործընթացն իրականացվելու է բացառապես […]

̰
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև բեռնափոխադրումների իրականացմանը վերաբերող հարցեր

19:21 06.12.2023

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ, ԻԻՀ նավահանգիստների և ծովագնացության կազմակերպության գործադիր տնօրեն Ալի Աքբար Սաֆայիի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։ Քննարկվել են հայ-իրանական հարաբերությունները, մասնավորապես՝ երկու երկրների միջև բեռանափոխադրումների իրականացմանը վերաբերող հարցեր։ Երկուստեք ընդգծվել […]

̰
Մեքենաները հիմնականում անցնում են Լարսի անցակետով. Քերոբյանը՝ առաջացած խնդիրների վերաբերյալ

17:25 06.12.2023

Վերին Լարսի անցակետում առաջացած խնդիրը եղել է ուժեղացված հսկողության արդյունք, այժմ հայկական մեքենաները հիմնականում անցնում են Լարսի անցակետով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցին: «Այս պահին մեքենաները հիմնականում անցնում են Լարսի անցակետով: Խնդիրներն առաջացել են ուժեղացված հսկողության արդյունքում Լարսի անցակետում, […]

̰
BACK_TO_TOP