TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+12.43 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Արայիկ Հարությունյանը և Վասիլիս Մարագոսն անդրադարձել տարածաշրջանային և անվտանգային զարգացումներին

14:14 06.12.2023

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը շնորհակալություն է հայտնել փոխգործակցության ակտիվացմանն ուղղված ջանքերի համար և հույս հայտնել, որ Եվրոպական միության հետ համագործակցությունը խորացնելու փոխադարձ հանձնառությունը նոր թափ կհաղորդի ընթացիկ և սպասվող նախաձեռնությունների արագ կենսագործմանը: Արայիկ Հարությունյանն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրներին, կարևորել […]

̰
ՀՀ ԱԱԾ-ն արձագանքել է Թելման Գասիմովի տարածած տեսագրությանը

12:53 06.12.2023

Ադրբեջանի փորձագիտական շրջանակներում որպես ռազմական փորձագետ և հայագետ ներկայացող, հայտնի և «լուրջ մասնագետ» Թելման Գասիմովի՝ ս.թ. դեկտեմբերի 5-ին տարածած տեսագրության վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Թելման Գասիմովը նշված տեսագրությունը ստացել է դեռևս 2017թ. նոյեմբերին երկքաղաքացի «Ա. Ք.»-ից, ով տեսագրել է շենքը, որտեղ «ծնվել և մեծացել է» Թ.Գասիմովը և ուղարկել նրան: Սակայն, Թ.Գասիմովը […]

̰
Ալիևն ասել է, որ Բաքուն չի ցանկանում պատերազմ Երևանի հետ

12:12 06.12.2023

Ադրբեջանական կողմը չի ցանկանում պատերազմ Հայաստանի հետ, և այդ հարցում երաշխիքներ պետք է լինեն, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Մենք կցանկանայինք, որ պատերազմ չլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև, և այդ առումով երաշխիքներ պետք է լինեն», – ասել է Ալիևը Բաքվում ֆորումի ընթացքում։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը բախվել է մի շարք միջազգային մարտահրավերների։ «Ցավոք սրտի, մենք […]

̰
ՄԱԳԱՏԷ-ի տնօրենը հաստատել է, որ Բաքուն և Անկարան չեն կարողանա խանգարել Մեծամորի ատոմակայանի շահագործմանը

21:38 05.12.2023

Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեությանը: ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին կրկին հաստատել է, որ մեր ԱԷԿ-ի շահագարծումը տարածաշրջանի համար ոչ մի վտանգ չի ներկայացնում: Ինչո՞ւ է այդ հարցն ընդհանրապես առաջացել:  Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Դե բնական է, որ պատճառը մեր հարևանների՝ ադրբեջանցիների և թուրքերի ցուցաբերած, այսպես ասած, […]

̰
Կայացել է «Տարածաշրջանային նոր իրողությունները» և «Խաղաղության խաչմերուկը»» փորձագիտական համաժողովը

17:26 05.12.2023

Իրանը ողջունում է այն նոր քայլերը, որոնք Հայաստանը ձեռնարկել է՝ հանուն խաղաղության ու անվտանգության: Հնդկաստանն էլ Հայաստանի համար կդյուրացնի Չաբահար նավահանգստի օգտագործման հնարավորությունը և պատրաստ է մասնակցել Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին: Այս մասին նշել են Իրանի ու Հնդկաստանի  դեսպանները՝ Հայաստանի վարչապետի աշխատակազմի կողմից կազմակերպված «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը»» խորագրով փորձագիտական համաժողովի ընթացքում: Մանրամասները՝ ռեպորտաժում: […]

̰
Իրանցի փորձագետը կարևորում է գիտական դիվանագիտությունը խաղաղության կերտման գործում

17:06 05.12.2023

Իրանի նախագահի աշխատակազմի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրենի միջազգային հարցերով խորհրդական Ալիրեզա Քուհքանի համոզմամբ՝ խաղաղության կերտման կարևորագույն գործիք կարող են հանդիսանալ գիտությունն ու գիտական դիվանագիտությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայկական, իրանական, հնդկական, վրացական և թուրքական վերլուծական կենտրոնների փորձագետների մասնակցությամբ դեկտեմբերի 4-ին Երևանում անցկացված «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը» խորագրով համաժողովում, իրանցի փորձագետն անդրադառնալով Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի […]

̰
Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները պատժամիջոցներին հակազդելու մասին փաստաթուղթ են ստորագրել

16:29 05.12.2023

Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը փաստաթուղթ են ստորագրել պատժամիջոցներին հակազդելու մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ստորագրումը տեղի է ունեցել Մոսկվայում, որտեղ Իրանի ԱԳ նախարարը ժամանել է՝ մասնակցելու մերձկասպյան հինգ երկրների (Ռուսաստան, Իրան, Ղազախստան, Ադրբեջան, Թուրքմենստան) նախարարական հանդիպմանը, ինչպես նաև Լավրովի հետ երկկողմ բանակցություններին։

̰
Լավրովը և Բայրամովը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը

16:12 05.12.2023

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի նրա գործընկեր Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում հանդիպման ժամանակ հաստատել են, որ հարկավոր է զարկ տալ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ արտգործնախարարության տարածած հաղորդագրությունը։ «Տարածաշրջանային հարցերի քննարկման համատեքստում հաստատվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման […]

̰
«Խաղաղության խաչմերուկը»՝ հայկական, իրանական, հնդկական և վրացական կենտրոնների փորձագետների քննարկման թեմա

15:26 05.12.2023

ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը կազմակերպել է հայկական, իրանական, հնդկական, վրացական և թուրքական վերլուծական կենտրոնների փորձագետների մասնակցությամբ «Տարածաշրջանային նոր իրողությունները» և «Խաղաղության խաչմերուկը» խորագրով փորձագիտական համաժողովը, որի նպատակն է նշված երկրների առաջատար փորձագետների մասնակցությամբ քննարկել տարածաշրջանային առկա իրողությունները, փոխադարձ հետաքրքրությունները և տարածաշրջանային այն նախագծերը, որոնք կարող են շահավետ լինել բազմաթիվ դերակատարների համար: […]

̰
Հայաստանը պատրաստ է նախաձեռնել գործնական քայլեր «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կյանքի կոչման համար. Արայիկ Հարությունյան

14:38 05.12.2023

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկ»-ը» խորագրով փորձագիտական համաժողովին: Համաժողովին մասնակցել են նաև Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, փորձագետներ Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Հնդկաստանից և Թուրքիայից: Արայիկ […]

̰
Սեյսմոլոգը խոսել է Թուրքիայում հնարավոր հզոր երկրաշարժի մասին

10:12 05.12.2023

Դեռևս հայտնի չէ, թե արդյոք երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 4-ին, արևմտյան Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը ավելի մեծ աղետի մասին է վկայում։ Այս հարցի շուրջ «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում իր կարծիքն է հայտնել սեյսմոլոգ, Ստամբուլի քաղաքապետարանի երկրաշարժերի գծով գիտնականների խորհրդի անդամ Հալուք Էյդողանը։ Գիտնականը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ անցյալ օրը Թուրքիայում գրանցված ստորգետնյա ցնցումները ավելի ուժեղների […]

̰
Ջուղայի ոչնչացված խաչքարերի մեծ մասն արվեստի գլուխգործոցներ էին, որոնց ոչնչացումը ռասիզմի հիմքով վանդալիզմ է. Գարդման-Շիրվան-Նախիջևան միություն

19:40 04.12.2023

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացման կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Դեռևս 2003 թ․ դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի կողմից հայկական խաչքարերի ոչնչացման կապակցությամբ մի խումբ հայ պատմաբաններ և հնագետներ պաշտոնական բողոք են ներկայացրել համապատասխան միջազգային կազմակերպություններին։ Այդ ժամանակ վերսկսվել էր Ջուղայի հայկական գերեզմանատան համակարգային ոչնչացման ակտը, որի դրվագները արձանագրվել […]

̰
Կայացել է օպերատիվ խորհրդակցություն՝ Վերին Լարսի մաքսային անցակետում ստեղծված իրավիճակի քննարկման նպատակով

17:46 04.12.2023

2023 թվականի դեկտեմբերի 1-ին Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կայացել է օպերատիվ խորհրդակցություն Վերին Լարսի մաքսային անցակետում ստեղծված իրավիճակի քննարկման նպատակով։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, արդյունքում՝ դեկտեմբերի 2-ից Վերին Լարսի մաքսային անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների, այդ թվում՝ արագ փչացող գյուղատնտեսական նշանակության արտադրանք տեղափոխող բեռնատարների համար։ «Միաժամանակ, հայտնում ենք, […]

̰
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ից երաշխիքներ է ստացել իր ֆինանսական միջոցների ապասառեցման վերաբերյալ

16:53 04.12.2023

Թեհրանն անհրաժեշտ երաշխիքներ է ստացել, որ Միացյալ Նահանգները կկատարի Իրանի սառեցված ակտիվների ապասառեցման համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԻՐՆԱ գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանիին: Նա այդ հայտարարությունն արել է Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում, երբ նրան հարցրել են ԱՄՆ Կոնգրեսի կողմից Իրանի ապասառեցված միջոցները կրկին արգելափակելու […]

̰
Ադրբեջանը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի վերջին առաջարկներին

12:13 04.12.2023

Ադրբեջանը դեռևս չի արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի վերջին առաջարկներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Մնացական Սաֆարյանը։ «Երբ պատասխան լինի, կնշենք»,- ասաց Սաֆարյանը։ Նոյեմբերի 21-ին հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր 6-րդ առաջարկը։

̰
Անահիտ Մանասյանը հանդիպել է Վրաստանի օմբուդսման Լևան Իոսելիանիի հետ

15:30 02.12.2023

Շարունակվում է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի այցը Վրաստան: Դեկտեմբերի 1-ին Թբիլիսիում՝ Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակում, Անահիտ Մանասյանը հանդիպել է Վրաստանի Ժողովրդական պաշտպան (օմբուդսման) Լևան Իոսելիանիի հետ: Մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկու երկրների արդյունավետ համագործակցության կարևորությունը: Այս համատեքստում վրացի գործընկերոջ հետ քննարկվել են երկկողմ համագործակցությանը […]

̰
Լարս տանող ճանապարհին նոր թունել է հորատվել

21:33 01.12.2023

Վրաց-ռուսական սահման տանող Վրաստանի ռազմավիրական Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Քվեշեթի-Կոբի հատվածում 1,5 կմ երկարությամբ նոր թունել է հորատվել: Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի տվյալներով, ակտիվորեն շարունակվում է Քվեշեթի-Կոբի 23 կմ երկարությամբ ճանապարհի և թունելների շինարարությունը, փոխանցում է «Ալիք մեդիան»: Ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ նախագիծը բաժանված է 2 հատվածի, որի շրջանակում կառուցվում է 2 գոտի ասֆալտբետոնե ճանապարհ, 5 կամուրջ, […]

̰
Թուրքիայի արևելքում երկրաշարժ է գրանցվել

09:55 01.12.2023

Թուրքիայի Մալաթիա նահանգում՝ երկրի արևելքում, 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD): X սոցիալական ցանցում գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 03.18-ին Աքչադաղի շրջանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:12 01.12.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում կան մի շարք մարդասիրական հարցեր, որոնք չեն կարող անտեսվել․ Միրզոյան

20:45 30.11.2023

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովին։ «Հարգելի՛ գործընկերներ, Նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել Հյուսիսային Մակեդոնիայի նախագահությանը ԵԱՀԿ-ում` վերջին մեկ տարվա ընթացքում այս կազմակերպությունն առաջնորդելու համար: Իսկապես դա հեշտ գործ չէր, քանի որ ԵԱՀԿ-ն, որը դեռևս հանդիսանում է աշխարհի ամենամեծ անվտանգային կազմակերպությունը, արագորեն հետընթաց է ապրում, քանի որ ժամանակին պատշաճ կերպով […]

̰
Ադրբեջանում պահվող որևէ հայ չի կարող զերծ մնալ ապօրինի դատական գործընթացներից․Սիրանուշ Սահակյան

19:18 30.11.2023

Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի համոզմամբ՝ ներկայում Ադրբեջանում պահվող որևէ հայ չի կարող զերծ մնալ ապօրինի դատական գործընթացներից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասել է «Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն» թեմայով ասուլիսում։ «Այս իրավական գործընթացները պաշտպանություն են տալիս Ալիևների ռեժիմին։ Միջազգային մարդասիրական իրավունքը նախ հստակ է սահմանում՝ անհապաղ ազատ արձակելն ակտիվ հակամարտության դադարից […]

̰
ԵԱՀԿ գործող նախագահը կողմ է արտահայտվել Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցություններին

16:52 30.11.2023

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահությունը կողմ է հանդես է եկել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված երկխոսությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ և Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին Սկոպյեում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։ «Նախագահությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հասնելուն […]

̰
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների հինգերորդ հանդիպումը

15:09 30.11.2023

Նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հինգերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, […]

̰
ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում չի նախատեսվում

13:43 30.11.2023

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում չի նախատեսվում: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը: Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում` մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովին: Այցի շրջանակում […]

̰
Արարատ Միրզոյանը և Լորանս Բունը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլերին

12:42 30.11.2023

Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետնախարար Լորանս Բունի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության օրակարգին և առանցքային ոլորտներում գործնական համագործակցությանն առնչվող հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի, առկա մարտահրավերների շուրջ: Անդրադարձ է կատարվել […]

̰
Վրաստանում գրանցված մեքենաների համար հունվարի 1-ից մաքսատուրք և այլ հարկեր կգանձվեն

11:47 30.11.2023

2024 թ. հունվարի 1-ից Վրաստանից կամ ԵՏՄ անդամ պետություն չհանդիսացող երկրից ժամանակավոր օգտագործման նպատակով ներկրված ավտոմեքենաների համար քաղաքացիները պետք է մաքսային մարմնի կողմից տնօրինվող դեպոզիտային հաշվին գումար վճարեն։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում: Այս պահին ՀՀ տարածքում այդ կարգավիճակով շահագործվում է շուրջ 9000 միավոր ավտոմեքենա: Գումարը կվերադարձվի, երբ մեքենան ՀՀ-ում ժամանակավոր ներմուծումից դուրս հանվի, […]

̰
Եվրախորհրդարանի հանձնաժողովն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչ է արել

23:17 29.11.2023

Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Անվտանգության և պաշտպանության միասնական քաղաքականության իրականացման եւ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման տարեկան զեկույցները։ «Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցի փոխանցմամբ՝ զեկույցները դատապարտում են Ադրբեջանի ագրեսիայի քաղաքականությունը, նախապես ծրագրված ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ։ Անվտանգության և պաշտպանության միասնական քաղաքականության իրականացման տարեկան զեկույցում նշված է, որ Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումը չի կարող […]

̰
ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

17:35 29.11.2023

Թբիլիսի կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական երկկողմ օրակարգին առնչվող հարցեր և գոհունակությամբ ընդգծել Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների միջև առկա համագործակցությունը: Ա. Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքը: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը:

̰
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հետ

17:20 29.11.2023

Նոյեմբերի 29-ին, Թբիլիսի կատարած աշխատանքային այցի ընթացքում, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցեր, ինչի շրջանակներում կողմերն անդրադարձել են կատարել տարածաշրջանային ձևաչափով համագործակցությանը: Կողմերը մտքեր են փոխանակել հայ-վրացական երկկողմ համագործակցության օրակարգի շուրջ:

̰
Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան պաշտպանության նախարարների հանդիպում՝ Բաքվում

11:48 29.11.2023

Վրաստանի պաշտպանության նախարարն Ջուանշեր Բուրճուլաձեն Ադրբեջանում է: Վրաստանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ Բուրճուլաձեն մասնակցում է պաշտպանության նախարարների մակարդակով Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ նախարարական հանդիպմանը: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»: Հանդիպմանը պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցեր։ Նշվել է, որ արդյունավետ տարածաշրջանային համագործակցությունը կարևոր է անվտանգության, կայունության և կայուն զարգացման համար։ Վրաստանը ևս մեկ անգամ հաստատել […]

̰
BACK_TO_TOP