TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+17.16 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հայաստանի շուրջ 200 քառ. կմ տարածք հիմա ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո է. Միրզոյան

11:57 03.11.2023

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին հայտնի է Հայաստանի Հանրապետության շուրջ 200 քառ. կմ տարածք, որ այս պահին գտնվում է ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արարատ Միրզոյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին, թե Հայաստանի Հանրապետության տարածքից քանի՞ քառ. […]

̰
Իրանում հրդեհ է բռնկվել թմրամոլության բուժման կենտրոնում. կան մի քանի տասնյակ զոհեր

11:53 03.11.2023

Առնվազն 27 մարդ է զոհվել, ևս 12-ը՝ վիրավորվել Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգի թմրանյութերի բուժման կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով։ Այս մասին հայտնում է իրանական ISNA գործակալությունը՝ հղում կատարելով տարածաշրջանի գլխավոր դատավորին։ Ավելի վաղ Գիլանի նահանգային արտակարգ իրավիճակների կառավարման վարչության ներկայացուցիչ Բաբակ Եկտապարաստը հայտնել էր, որ ուրբաթ վաղ առավոտյան փրկարարները տեղեկություն են ստացել Լենգերուդ քաղաքում գտնվող […]

̰
Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացման առումով գուցե մոտ ապագայում լավ նորություն լինի. Միրզոյան

11:20 03.11.2023

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը լավատեսություն է հայտնում, որ մոտ ապագայում դիվանագիտական անձնագիր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը բացելու առումով գուցե լավ նորություն լինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում: «Մեզ համար շատ կարևոր է նաև Հայաստանի Հանրապետություն-Թուրքիա […]

̰
Ադրբեջանում ձերբակալել են Սանկտ Պետերբուրգում մարդկանց ծեծի ենթարկած հանցախմբի ղեկավարին

09:13 03.11.2023

Ադրբեջանում ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգում անցորդներին ծեծի ենթարկող հանցախմբի ղեկավար Թուրալ Մամեդովը, այս մասին հայտնում է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով հյուսիսային մայրաքաղաքի ադրբեջանական սփյուռքի ղեկավար Վագիֆ Մամիշևին։ Նրա խոսքով՝ Մամեդովին կարտահանձնեն Ռուսաստանին բոլոր ընթացակարգային հարցերը լուծելուց հետո։ «Նա ձերբակալվել է, գտնվում է ոստիկանությունում, դուք պետք է հասկանաք, որ կա ընթացակարգ, ոչ ոք չի կարող մարդուն […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց  է

08:34 03.11.2023

‼️Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Բաքվում շինծու մեղադրանք են ներկայացրել գերեվարված ևս մեկ հայի

21:55 02.11.2023

Բաքվի մամուլն այսօր տեղեկություն է տարածել, որ Արցախի մի քաղաքացու նկատմամբ ծանրագույն հանցանքներ կատարելու մեղադրանք է ներկայացվել: Ո՞ւմ մասին է խոսքը և ինչո՞ւմ են նրան մեղադրում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունն է այսօր հաղորդագրություն տարածել, որի համաձայն, սեպտեմբերի 19-ին Քելբաջարի շրջանի բնակիչ Մադաթ Բաբայանն է ձերբակալվել զինաթափվելուց հետո: Հավանաբար […]

̰
Ռուսաստանը պատրաստ է Երևանի, Մոսկվայի և Բաքվի միջև եռակողմ հանդիպում կազմակերպել․ Զախարովա

16:56 02.11.2023

Ռուսաստանը պատրաստ է մոտ ժամանակներս Մոսկվայում կազմակերպել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մոտ ապագայում մենք պատրաստ ենք Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում», – ասել է Զախարովան։ Մեկնաբանելով հոկտեմբերի 27-ին Հայաստանի և Ադրբեջանի վարչապետեր Նիկոլ Փաշինյանի և Ալի […]

̰
Ստամբուլում մնացել է 50 օրվա ջրի պաշար

16:48 02.11.2023

Թուրքիայի ամենախիտ բնակեցված քաղաքին՝ Ստամբուլին ջուր մատակարարող ջրամբարներում ջրի պաշարների մակարդակը հինգշաբթի նվազել է մինչև 18 տոկոս, այս ծավալը կբավականացնի ևս 50 օր, եթե տեղումներ չլինեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ստամբուլի ջրային ռեսուրսների և կոյուղու վարչությունը հինգշաբթի հայտնել է, որ Ստամբուլում ջրամբարների լցման մակարդակը կազմում է 18,07% (156,9 մլն խմ 868 մլն-ից)։ Ապրիլից ի վեր […]

̰
Նարեկ Մկրտչյանն Իրանում հանդիպել է ԻԻՀ կանանց և ընտանիքի հարցերով նախագահի տեղակալ Էնսիեհ Խազալիի հետ

11:12 02.11.2023

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ կանանց և ընտանիքի հարցերով նախագահի տեղակալ Էնսիեհ Խազալիի հետ։ Ներկայացնելով ոլորտային առաջնահերթություններն ու այս ուղղությամբ իրականացվող ծրագրերը՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շարունակում է անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել ընտանիքների և կանանց տնտեսական զորեղացման, վերջիններիս ներուժի բացահայտման […]

̰

10:44 02.11.2023

Իրանի Հարավային Խորասան նահանգում տեղի է ունեցել 4,5 մագնիտուդով երկրաշարժ. այս մասին հայտնում է Mehr գործակալությունը: Օջախը գտնվել է երկրի մակերևույթից 9 կմ խորության վրա: Երկրաշարժը տեղի է ունեցել Հարավային Խորասանի Սարբիշեհ քաղաքից 50 կմ հեռավորության վրա:

̰
Հայկական պատվիրակությունը հանդիպել է Իրանի սոցիալական բարեկեցության կազմակերպության տնօրենի հետ

18:16 01.11.2023

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը և պատվիրակության մյուս անդամները հանդիպում են ունեցել ԻԻՀ սոցիալական բարեկեցության կազմակերպության տնօրեն Ալի Մոհամադ Ղադերիի հետ։ Ծանոթանալով կազմակերպության գործունեությանն ու ընտանիքների հզորացմանն ուղղված իրանական փորձին, ինչը մեծամասամբ համընկնում է ԱՍՀ նախարարության Միասնական սոցիալական ծառայության գործառույթներին, […]

̰
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ընդլայնման հարցը կքննարկվի Բրյուսելում մինչև տարվա վերջ․ Մարկուս Ռիտեր

15:03 01.11.2023

Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության ընդլայնման հարցը կքննարկվի Բրյուսելում մինչև տարվա վերջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Եղեգնաձորում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։ Ռիտերն ընդգծել է, որ այս պահին դիտորդական առաքելության կազմում են ներկայացուցիչներ Եվրամիության անդամ 23 երկրներից՝ հավելելով, որ հնարավորություն կա, որպեսզի առաքելության կազմում ներկայացուցիչներ լինեն ԵՄ […]

̰
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը Եվրամիության հիմնական նպատակներից է․ Վասիլիս Մարագոս

13:57 01.11.2023

Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը Եվրամիության հիմնական նպատակներից մեկն է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։ «Հոկտեմբերի սկզբին Գրանադայում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Եվրամիությունը կրկին դատապարտել է Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունը և ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության […]

̰
Եղեգնաձորում բացվեց ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կենտրոնակայանը

13:41 01.11.2023

Եղեգնաձորում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելության կենտրոնակայանի բացման հանդիսավոր արարողությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման մեկնարկին հնչեցին Հայաստանի և Եվրոպական Միության օրհներգերը, որից հետո Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն ազդարարեց կենտրոնակայանի բացումը։ Իր ելույթում Ռիտերը հիշեց, որ 2023 թվականի փետրվարի 20-ին ինքը կրկին Եղեգնաձորում էր, կանգնած էր մի քանի փողոց այն կողմ […]

̰
Էկոնոմիկայի փոխնախարարը Թեհրանում մասնակցել է Իրանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացման վերաբերյալ համաժողովին

11:51 01.11.2023

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հոկտեմբերի 29-ից 31-ը աշխատանքային այցով գտնվում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Այցի շրջանակում Ռաֆայել Գևորգյանը Թեհրանում մասնակցել է Իրանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացման վերաբերյալ համաժողովին։ Հայկական պատվիրակության կազմում էին շուրջ 15 բիզնես ներկայացուցիչներ, ովքեր միջոցառման շրջանակում իրանցի գործընկերների հետ դիտարկել են հետագա համագործակցության զարգացման ուղղություններն ու հնարավորությունները։ չ […]

̰
Ադրբեջանի պահանջով Երասխում մետաղաձուլական գործարան չի կառուցվի

22:15 31.10.2023

Ադրբեջանի սահմանից ոչ հեռու՝ Երասխի մոտ կառուցվող մետաղաձուլական գործարանը տեղափոխվելու է այլ վայր: Տեղեկությունն այդ մասին այսօր պաշտոնապես հաստատել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Ինչո՞ւ են տեղափոխում, որքանո՞վ են հիմնավոր Բաքվի մեղադրանքները միջազգային նորմերի տեսակետից, և ինչո՞ւ է Հայաստանը կատարում Ադրբեջանի պահանջը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ այդ գործարանը կառուցվում էր […]

̰
ԱՄՆ-ը չի արձանագրել Իրանի անմիջական մասնակցությունը ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակման կազմակերպմանը

20:49 31.10.2023

Միացյալ Նահանգները չի արձանագրել Իրանի անմիջական մասնակցությունը պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ կազմակերպության՝ Իսրայելի վրա հարձակման պլանավորմանն ու իրականացմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը` ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովում լսումների ժամանակ։ «Մեր դիրքորոշումը դեռևս հիմնված է այն փաստի վրա, որ մենք չենք տեսել Իրանի անմիջական մասնակցությունը հարձակման պլանավորմանն ու իրականացմանը», – ասել […]

̰
Վրաստանի խորհրդարանի պատգամավորը հայտնել է Սաակաշվիլիի գլխավոր երազանքը

20:12 31.10.2023

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Մակի Բոչորիշվիլին նշել է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավոր երազանքը։ Խորհրդարանականն ասել է, որ քաղաքական գործիչը ձգտում է Վրաստանում վերադառնալ իշխանության։ Նրա խոսքերը մեջբերում է Gazeta.ru-ն։ Բոչորիշվիլին հավելել է, որ նախկին ղեկավարն օգտագործում է հանրապետությանը վերաբերող ցանկացած կարևոր խնդիր՝ հանուն իր շահերի և պետական ​​իշխանության դեմ։ «Սաակաշվիլին ապրում է Վրաստանում ինչ-որ […]

̰
Նարեկ Մկրտչյանն այցելել է Իրանի արհեստագործական ուսումնարանների ուսուցանողների վերապատրաստման կենտրոն

16:07 31.10.2023

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԻԻՀ արհեստագործական ուսումնարանների ուսուցանողների վերապատրաստման կենտրոն։ Նախարար Մկրտչյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը և պատվիրակության մյուս անդամները, կառույցի տնօրեն Մեհրդատ […]

̰
Քանի՞ քաղաքացիական անձ և զինծառայող է համարվում անհետ կորած, որքա՞ն զոհեր են եղել Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացված հանցագործությունների ժամանակ. ՔԿ-ն ներկայացրել է քննության արդյունքները

11:44 31.10.2023

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացվում է նախաքննություն՝ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ապօրինի շրջափակելու և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանն ամբողջությամբ պաշարման միջոցով ազգային, էթնիկ, ռասսայական, կրոնական պատկանելության շարժառիթով լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանն ուղղված կյանքի պայմաններ ստեղծելու, ինչպես նաև՝ Ադրբեջանի Հանրապետության […]

̰
«Զանգեզուրի միջա՞նցք», թե՞ «Արազի ճանապարհ»․ Բաքուն որոշել է շրջանցել Սյունիքը

22:05 30.10.2023

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  հարավով Հայաստանը շրջանցող ավտոմայրուղու կառուցմանը վերաբերող հրամանագիր է ստորագրել: Ըստ այդ հրամանագրի՝ շինարարական աշխատանքները շարունակելու համար գումարներ են հատկացվելու պահուստային ֆոնդից: Ի՞նչ նախագիծ է դա, և դրան ինչպե՞ս են վերաբերվում Իրանում, այն նրանց համար արդյո՞ք խնդրահարույց չէ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Խոսքը «Հորադիզ-Ջեբրայիլ-Զանգիլան-Աղբենդ» ավտոճանապարհի մասին է, որը պետք […]

̰
Հայաստանի նախագահությամբ տեղի է ունեցել ՍԾՏՀԿ մշակույթի աշխատանքային խմբի հանդիպումը

16:14 30.10.2023

Ստամբուլում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) մշակույթի աշխատանքային խմբի (ՄԱԽ) հանդիպումը, որը նախագահում էր Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանի։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Դեռևս ապրիլի 4-5-ը կայացած ՍԾՏՀԿ ավագ պաշտոնյաների կոմիտեի հանդիպմանը հավանություն էր տրվել ՍԾՏՀԿ […]

̰
Մեր պլանների մեջ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը․ Փաշինյան

14:38 30.10.2023

Մենք գտնվում ենք Հարավկովկասյան տարածաշրջանում, ունենք չորս հարևաններ, և նրանց հետ հարաբերությունների մեջ են թաքնված այն բոլոր հիմնական սպառնալիքներն ու հնարավորությունները, որ մենք կարող ենք ունենալ: Այս մասին այսօր ԱԺ-ում խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այս առումով կարևոր է Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունների բարեկամական, համագործակցային բնույթի հետագա զարգացումը և հարաբերությունների կարգավորումն […]

̰
Եթե կողմերը մնում են հավատարիմ համաձայնեցված սկզբունքներին, խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական․ Փաշինյան

12:34 30.10.2023

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 30-ին սկսվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Ելույթ ունենալով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդադարձել է Ադրբեջանի հետ հարաբերություններին։ Վարչապետն արձանագրել է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ու խաղաղության երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են. «Եթե կողմերը մնում են հավատարիմ այդ համաձայնեցված սկզբունքներին, խաղաղության […]

̰
Իսրայելցի դիվանագետները լքել են Թուրքիան

11:50 30.10.2023

Իսրայելա-պաղեստինյան համակամարտության սրման և Իսրայելի հասցեին Անկարայի կողմից հնչող կոշտ հայտարարությունների համատեքստում իսրայելցի դիվանագետները լքել են Թուրքիայի տարածքը։ «Էրմենիհաբերի» փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում են դիվանագիտական ​​աղբյուրները՝ մեկնաբանելով Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենի հայտարարությունը Թուրքիայից իսրայելցի դիվանագետներին հետ կանչելու վերաբերյալ։ Թուրքական աղբյուրը նշում է, որ հեռացած դիվանագետների թվում է նաև Անկարայում Իսրայելի դեսպան Իրիտ Լիլիանը։ Ավելի վաղ […]

̰
Թուրքիան Գազայի հարցով միջազգային կոնֆերանս է նախապատրաստում

11:39 30.10.2023

Անկարան աջակցություն է ստացել տարածաշրջանի մի շարք երկրներից Գազայի հարցով միջազգային խաղաղ համաժողով անցկացնելու համար և իրականացնում է համապատասխան աշխատանքներ, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքում դիվանագիտական ​​աղբյուրը: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր խաղաղության միջազգային համաժողով անցկացնելու մտադրության մասին։ «Պարոն Էրդողանի հայտարարությունից հետո տարածաշրջանի մի շարք երկրներից դիվանագիտական ​​ուղիներով հաղորդագրություններ ստացանք […]

̰
Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունն Իրանում է

10:38 30.10.2023

Հոկտեմբերի 29-ից 31-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը կլինի Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ երկու երկրների միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցությանը նոր թափ հաղորդելու, լավագույն փորձին ու նորարարական նախաձեռնություններին ծանոթանալու, ինչպես նաև կառուցողական երկխոսություն ծավալելու նպատակով։ Այցի շրջանակում նախատեսվում է նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև […]

̰
ԱԽ քարտուղարն ու Հունաստանի վարչապետի խորհրդականը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը

16:00 29.10.2023

Հոկտեմբերի 29-ին Մալթայում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աթհանասիոս Նտոկոսի հետ: Զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, ինչի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է մեր տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները և ընդգծել դրանց հանգուցալուծմանն ուղղված ՀՀ ջանքերը: Կողմերն անդրադարձել են նաև անվտագության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորություններին:

̰
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

13:10 29.10.2023

Իրանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել: Այն եղել է Ռիխտերի սանդղակով 4,2 մագնիտուդ: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը: Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել Բեհբահան քաղաքում: Օջախը գտնվել է 9 կիլոմետր խորության վրա:

̰
Իրանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը հատել է կարմիր գծերը

12:18 29.10.2023

Իրանը մեղադրել է Իսրայելին կարմիր գծերը հատելու մեջ, ասվում է X սոցիալական ցանցում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ «Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները հատել են կարմիր գծերը, որոնք կարող են ստիպել քայլեր ձեռնարկել: Վաշինգտոնը խնդրում է մեզ ոչինչ չանել, սակայն շարունակում է լայնածավալ աջակցություն ցուցաբերել Իսրայելին»,- ասվում է հրատարակության մեջ: Նախօրեին Ռաիսին արաբական Al-Jazeera-ին […]

̰
BACK_TO_TOP