19:05 29.07.2023
Թբիլիսիի Ախմետելիի թատրոնում կայացել է թբիլիսահայ աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի վերջին սցերնարի հիմա վրա բեմադրված «Խոստովանություն» թատերական ներկայացման փակ ցուցադրությունը: Հաղորդում է aliq.ge-ն։ Բեմադրության ռեժիսորը Իրակլի Գոգիան է, նկարիչները՝ Իրենա Օգանջանովան, Գիորգի Կաուլաշվիլին: Դերասանական կազմում էին Գիորգի Գասվիանին, Նինո Ցիմակուրիձեն, Էլենե Բեժիաշվիլին, Գիորգի Փիրանիշվիլին, Բորիս Ղլոնտին, Ջորջ Դվալիշվիլին և Անանո Գուլեդանին: Փարաջանովը ծնվել է 1924 […]
18:12 29.07.2023
Անհանգստացած ենք լուրերով, որ 68-ամյա բուժառուին ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն բուժօգնության տեղափոխելիս ապօրինի տեղադրված հսկիչ-անցագրային կետից առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցները։ Այս մասին Twitter-ում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։ «Միջազգային մարդասիրական պաշտպանության տակ գտնվող անձի առևանգումը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է»,-գրել է Անի Բադալյանը: Troubled by news that 68-year-old patient, being transported […]
20:45 28.07.2023
Արդեն մի քանի օր է, ինչ չի հաջողվում մարել Թուրքիայի՝ առաջատար տուրիստական շրջաններից մեկի Անթալիա նահանգի Քեմեր քաղաքին հարակից անտառային տարածքներում բռնկված հրդեհը։ Հրդեհաշիջման աշխատանքները կատարվում են և՛ ցամաքային, և՛ օդային ճանապարհով, բայց տարածքի զառիթափ ռելիեֆը դժվարացնում է ցամաքով տարվող աշխատանքները։ Հրդեհը մարելու համար հրշեջներն աշխատում են գիշեր-ցերեկ՝ ընդհանուր առմամբ կիրառվել է 4 ինքնաթիռ և […]
16:59 28.07.2023
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը նշում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն ամբողջապես արգելափակելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում շարունակում է ահագնանալ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Վահան Կոստանյանն այս մասին ասել է Կոռնիձորում՝ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչները դեկտեմբերի 12-ից սկսած՝ արդեն ավելի քան 220 օր գտնվում են փաստացի շրջափակման […]
12:45 28.07.2023
Նիդերլանդները լրջորեն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակով։ Այս մասին նշված է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության թվիթերյան հրապարակման մեջ։ «Նիդերլանդները լուրջ մտահոգությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի բնակչության վրա ազդող հումանիտար իրավիճակին և լիովին սատարում է Ժոզեպ Բորելի հայտարարությանը»,- նշված է գրառման մեջ։ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ […]
19:12 27.07.2023
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել: Ցնցումները գրանցվել Թբիլիսիի ժամանակով 16:38-ին։ Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բորժոմից 12 կիլոմետր հեռավորության վրա։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Նախնական տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,3 մագնիտուդ։
18:38 27.07.2023
Հուլիսի 27-ին Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիր նահանգի Օդեմիշ, Թորբալը և Քընըք շրջանների անտառածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել: Շուրջ 9 ժամ տևած հրդեհաշիջման աշխատանքների արդյունքում բոլոր շրջաններում բռնկված հրդեհները մարվել են: Հուլիսի 27-ի դրությամբ հրդեհների մեկուսացման աշխատանքները դեռևս շարունակվում են: Ermenihaber.am-ի հաղորդամամբ՝ այնուամենայնիվ Իզմիրի տեղական իշխանությունները, հրդեհի բռնկման բաձր վտանգի առկայությունը հաշվի առնելով, որոշում են կայացրել […]
15:20 27.07.2023
Հայաստանում և Վրաստանում Դանիայի դեսպան Անն Թովթ Սորենսենը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությանը։ «Լաչինի միջանցքի տևական շրջափակման վերաբերյալ Եվրամիության դիրքորոշումը հետևյալն է՝ Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են անհապաղ երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժի անվտանգությունն ու ազատությունը և թույլ չտալ ճգնաժամի հետագա խորացում»,-գրել է նա։ The EU 🇪🇺 position on the protracted blockade of […]
13:35 27.07.2023
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը թվիթերյան գրառում է արել, անդրադարձեել Լաչինի միջանցքի շրջափակմանն ու Ադրբեջանի պատրավորություններին։ Գրառման մեջ մասնավորապես նշված է․ «Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով և թույլ չտալ ճգնաժամի հետագա սրացում»։ 🇪🇺 “It is incumbent on the Azerbaijani authorities to guarantee safety and freedom of movement along […]
11:50 27.07.2023
Կառավարության նիստի ընթացքում, անդրադառնալով ԼՂ 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկելու թեմային, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցադրում արեց․ «Ինչո՞ւ Ադրբեջանը թույլ չի տալիս այդ բեռների մոտքը ԼՂ, մի՞թե ոչ այն պատճառով, որ Ադրբեջանի իրական նպատակը ԼՂ ժողովրդին սովի մատնելն է, ցեղասպանության ենթարկելը: Սակայն, անկախ մեր գնահատականներից, մենք սպասում ենք ՌԴ խաղաղապահ զորախմբի, պաշտոնական Բաքվի դրական […]
20:48 26.07.2023
Վրաստանի «Նավթամթերք ներմուծողների միության» տվյալների համաձայն, 2023 թվականի 6 ամիսների տվյալներով՝ Ռուսաստանը Վրաստանի համար բենզինի և դիզվառելիքի հիմնական մատակարարն է: Առաջին կիսամյակում Վրաստան ներկրված վառելիքի 81,1 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին։ Ընդհանուր առմամբ, 2023 թվականի առաջին 6 ամիսներին Վրաստան բենզինի և դիզելային վառելիքի ներկրումն աճել է տարեկան 6,2 տոկոսով և կազմել 554 հազար 200 տոննա։ […]
19:16 26.07.2023
Ադրբեջանի պաշտպանության նախարարության և թուրքական «TUSAŞ» ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր «ՍՈՒ-25» գրոհային ինքնաթիռների արդիականացման մասին։ Հայտնում է Haberler.com-ը։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Ստամբուլում, «IDEF–23» ռազմական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի շրջանակում։ Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ռազմատեխնիկական մատակարարման գլխավոր վարչության պետ Ագիլ Քուրբանովը և թուրքական ռազմարդյունաբերական «TUSAŞ» ընկերության տնօրեն Թեմել Քոթիլը։
18:55 26.07.2023
Թուրքիայի վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2022թ. միգրացիայի միջազգային վիճակագրությունը, ըստ որի՝ Թուրքիայից արտագաղթածների թիվը անցյալ տարվա համեմատ աճել է 62․3%-ով, իսկ Թուրքիա ներգաղթածների թիվը նվազել է 33․2%-ով։ 2022-ին Թուրքիա ժամանած օտարերկրյա քաղաքացիների մեջ առաջին տեղը զբաղեցրել են Ռուսաստանի քաղաքացիները (25%)։ Երկրորդ տեղում Ուկրաինան է՝ (8․1%), երրորդում Իրանը՝ (6․5%), իսկ հաջորդաբար Աֆղանստանը (5․4%) և Իրաքը (4․8%)։ […]
11:47 26.07.2023
Հուլիսի 26-ին, տեղական ժամանակով ժամը 11:03-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 07:03-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.32⁰ և արևելյան երկայնության 49.22⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջան՝ Նեֆթչալա քաղաքից 8 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 4,7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է […]
11:44 26.07.2023
Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն հասցնելու անհնարինության մասին գրառմանը: Թվիթերյան իր միկրոբլոգում նա մասնավորապես գրել է. «ԿԽՄԿ-ն հսկայական աշխատանք է կատարում գետնի վրա շատ դժվար հանգամանքներում: Կարևոր է, որ նրանք կարողանան ազատ գործել։ ԵՄ-ն լրջորեն է վերաբերվում նրանց զգուշացումներին»։ Կլաարը կից հրապարակել […]
10:34 26.07.2023
Freedom House ամերիկյան կազմակերպությունը կոչով դիմել է Ադրբեջանին՝ պահանջելով թույլ տալ Կարմիր խաչի միջազային կոմիտեին օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղ: Թվիթերյան միկրոբլոգում հրապարակված գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին թույլ տալ ԿԽՄԿ-ին կենսականորեն անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին և անհապաղ աշխատել ազատ տեղաշարժի ապահովման ուղղությամբ՝ բացելով Լաչինի միջանցքը՝ երաշխավորելով անհատների, տրանսպորտային […]
10:29 26.07.2023
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խախտել է Ռուսաստանի նկատմամբ ստանձնած պարտավորությունները, հայտարարել է Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը, որը մեջբերում է իրանական Tasnim գործակալությունը։ Գործակալության հաղորդագրությունը մեջբերել է Տոլստոյի խոսքերը, որ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միշտ կատարել է իր պարտավորությունները Թուրքիայի հանդեպ և հուսով է, որ նույնը կանեն գործընկերները, սակայն Էրդողանը խախտել է իր պարտավորությունները (Ռուսաստանի հանդեպ)»: […]
09:57 26.07.2023
Երեքշաբթի Ստամբուլ-Մարաքեշ չվերթն իրականացնող Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ալժիրում այն բանից հետո, երբ ուղևորն ինքնասպան է եղել։ Այս մասին ավիափոխադրողը հայտնել է Twitter-ում։ Ավիաընկերության տվյալներով՝ բորտուղեկցորդուհիները նկատել են, որ թռիչքի ուղեւորներից մեկը, ով թռիչքից անմիջապես հետո փակվել է զուգարանում, երկար ժամանակ դուրս չի եկել։ Երբ դուռը բացել են, բորտուղեկցորդուհիները և ինքնաթիռում […]
20:16 25.07.2023
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել քաղաքական նպատակներին հասնելու համար շրջափակումն ու սովն օգտագործելու անթույլատրելիության վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է. «Խստորեն դատապարտում ենք սեփական ռազմաքաղաքական նպատակներին հասնելու համար Արցախի Հանրապետությունում սով առաջացնելու Ադրբեջանի նպատակաուղղված և համակարգված փորձերը: Կրկին շեշտում ենք, որ պաշարման մեջ գտնվող Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյատևման համար անհրաժեշտ մարդասիրական բեռների ներկրմանը դիտավորյալ խոչընդոտումը, ինչպես […]
19:37 25.07.2023
Վրաստանից Եվրամիություն արտահանումը նվազում է, գրում է տնտեսական հարցերով լրատվություն հրապարակող Business Media Georgia-ն: Տեղեկության համաձայն, 2023 թվականի 6 ամսում ԵՄ-ում Վրաստանից արտահանվել է 398 մլն դոլարի ապրանք, ինչը 8 տոկոսով պակաս է նախորդ տարվա համեմատ։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) զեկույցի՝ նվազումը հիմնականում պայմանավորված է պղնձի հանքաքարի և ընկույզի արտահանման […]
19:28 25.07.2023
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP)առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում անկացված ԺՀԿ ժողովի ընթացքում։ Քըլըչդարօղլուն քննադատել է երկրի ներկայիս իշխանությունների տնտեսական վատ քաղաքականությունը։ «Մենք իրականացվող գործընթացը համարում ենք տնտեսական բնաջնջում»։ Այդ ամենն ընդդիմադիր կուսակցության առաջնորդը բացատրում է 2023-ի մայիսից հուլիսն ընկած ժամանակահատվածում երկրի արտաքին պարտքի մեծացմամբ։ Նշված ժամանակահատվածում այն միայն […]
18:24 25.07.2023
Հայկական Armenian Airlines ավիաընկերությունը հայտարարել է Երևանից Բաթում և հակառակ ուղղությամբ ուղիղ կանոնավոր չվերթների մեկնարկի մասին։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ ավիաընկերությունն օգոստոսի 11-ին կիրականացնի իր առաջին կանոնավոր չվերթը Երևան-Բաթում-Երևան ավիագծով։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին։ Ինքնաթիռը Երևանի օդանավակայանից օդ կբարձրանա տեղական ժամանակով ժամը 02:00-ին և վայրէջք կկատարի Բաթումուում ժամը 02:55-ին: Սև ծովի […]
18:09 25.07.2023
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, եռակողմ հանդիպմանը նախորդել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
11:52 25.07.2023
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ երեկոյան հրավիրել էր հրատապ առցանց մամուլի ասուլիս, որին մասնակցել է միջազգային և սփյուռքյան շուրջ 100 լրագրող 35 երկրից, որոնց մեծամասնությունը միջազգային լրագրողներ են եղել, ներառյալ՝ աշխարհի ամենառաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Նախագահն իր բացման խոսքում ասել է. «Ես ծանոթագրական խոսքս կբաժանեմ երեք հիմնական մասի՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) շրջափակում, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի […]
11:13 25.07.2023
Թուրքիայի կենտրոնական հատվածում երեքշաբթի 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է Կոզան քաղաքից 18 կմ հյուսիս-արևելք (Ադանա նահանգ), որտեղ ապրում է 88,1 հազար մարդ։ Օջախը գտնվել է 12 կմ խորության վրա։
10:59 25.07.2023
Թուրքիայի պաշտպանության նախարար Համար Գյուլերի հրավերով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը գտնվում է Թուրքիայում։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Զաքիր Հասանովը այցով գտնվում է Թուրքիայում՝ մասնակցելու Ստամբուլում կայանալիք պաշտպանական արդյունաբերության «IDEF-23» 16-րդ միջազգային ցուցահանդեսին։
09:35 25.07.2023
Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը սրվում է շարունակվող լարվածության ֆոնին, System of a Down-ի ղեկավար Սերժ Թանկյանը բաց նամակ է պատրաստել՝ կոչ անելով ավելի լուրջ միջամտություն ցուցաբերել այդ հարցում: SPIN-ին տված հարցազրույցում երգիչը պատմել է, որ ավելի քան 120,000 մարդ զրկված է անհրաժեշտ սննդից և բժշկական պարագաներից՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի յոթ ամիս շրջափակման պատճառով, որը […]
20:02 24.07.2023
Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Վան քաղաքի (հայկական քաղաք հիմնադրված մ.թ.ա. 9-րդ դարում Վանի թագավոր Սարդուրի Ա-ի կողմից) մի շարք հայկական եկեղեցիներ լքված և անհուսալի վիճակում են՝ օրեցօր ավերվելով: Վանի կիսաքանդ հայկական եկեղեցիներից երկուսը՝ Սբ. Բարդուղեմիոսը և Սբ. Թովմասը կարիք ունեն վերանորոգման: Ինչպես գրում է Ermenihaber. am-ը, չնայած բազմաթիվ կոչերին՝ մինչ օրս թուրքական իշխանությունները փլուզման եզրին գտնվող […]
19:44 24.07.2023
Հուլիսի 24-ին Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Գոհունակությամբ արձանագրվել է, որ երկու բարեկամ և հարևան երկրների միջև ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների հազարամյա եղբայրության վրա: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական բազմաոլորտ համագործակցությանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել երկկողմ հավակնոտ օրակարգը […]