Բրյուսելում Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպմանն անդրադարձ է եղել գերիների խնդրին և տարածաշրջանում երկաթուղային կապի կառուցմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+21.44 oC

Բրյուսելում Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպմանն անդրադարձ է եղել գերիների խնդրին և տարածաշրջանում երկաթուղային կապի կառուցմանը

23:41 15.07.2023

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը քննարկված կարեւոր հարցերի շարքում են եղել նաեւ ռազմագերիների, անզգուշությամբ հակառակ կողմում հայտնվածների եւ անհետ կորածների ճակատագրերի հարցերը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բրյուսելից, մոտ երեք ժամ տեւած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց՝ ինքը կողմնակից է, որ երկու կողմերն ազատ արձակեն կալանավորներին։ Միշելի խոսքով` քննարկման ընթացքում կարևորվել են նաեւ ականազերծման հարցերում առավել ակտիվ համագործակցությունն ու անհետ կորածների ճակատագրերը։ ԵՄ խորհրդի նախագահը կողմերին կոչ է արել հնարավորինս շատ տեղեկատվություն փոխանակել այդ հարցում։

Եռակողմ հանդիպման օրակարգում են եղել նաեւ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված հարցերը։ «Մենք քննարկել ենք ապագա տրանսպորտային միջոցառումների ձևերը, որոնք կհարգեն ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության սկզբունքները»,- նշեց Միշելը։ Նրա խոսքով՝ պետք է անհապաղ ձեռնարկել երկաթուղային կապի կառուցումը, ԵՄ-ն պատրաստ է ֆինանսական աջակցություն ցուցաբերել։

Եռակողմ հանդիպման ընթացքում քննարկված կարեւորագույն խնդիրները եղել են Լաչինի միջանցքի ապաշրջափակումը, Լեռնային Ղարաբաղի հայության ճակատագիրը։

«Տեղում գտնվող բնակչությունը հավաստիացումների կարիք ունի՝ առաջին հերթին իր իրավունքների եւ անվտանգության հետ կապված»,-լրագրողների հետ զրույցում նշեց Շառլ Միշելը, հավելելով, որ ԵՄ-ն խրախուսում է Բաքվի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների անմիջական երկխոսությունը։

Լրագրողների հետ հանդիպմանը Միշելը նաև նշել է, որ բոլոր կողմերի թիմերը կմնան սերտ կապի մեջ՝ ապահովելու կոնկրետ հետևողականություն՝ եռակողմ հանդիպմանը քննարկվածի վերաբերյալ: Իրական առաջընթացը կախված է հաջորդ քայլերից, որոնք պետք է ձեռնարկվեն մոտ ապագայում։ Ըստ նրա` որպես առաջնահերթություն՝ պետք է դադարեցնել բռնությունն ու կոշտ հռետորաբանությունը՝ խաղաղության և կարգավորման բանակցությունների համար պատշաճ միջավայր ապահովելու նպատակով։

Եվրոպական խորհրդի նախագահը վերահաստատեց իր մտադրությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին Բրյուսելում ևս մեկ հանդիպման հրավիրել, ինչպես նաև հրավիրել հերթական հնգակողմ հանդիպմանը, որին ներկա կլինեն նաև Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները։ Այդ հանդիպումը տեղի կունենա Գրանադայում՝ հաջորդ եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողողին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդարադատության նախարարի տեղակալը և Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ

19:42 19.05.2025

Արդարադատության նախարարի տեղակալը և Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ

Մայիսի 19-ին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն աշխատանքային այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Նախարարի տեղակալը և Ծառայության պետը շրջել են հիմնարկի հիմնական տարածքներով, հանդիպել են հացադուլ հայտարարած անձանց հետ, լսել վերջիններիս մտահոգությունները, այնուհետև այցելել են տարբեր խցեր, զրուցել ազատազրկված անձանց հետ։ Աշխատանքային այցի շրջանակներում Գևորգ Քոչարյանը և […] ...

Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզային քննչական ստորաբաժանումներում

19:35 19.05.2025

Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզային քննչական ստորաբաժանումներում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը մայիսի 16-ին խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզի քննչական վարչությունում և Զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում։ Շիրակի մարզային քննչական վարչությունում տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Ասլանյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալներ Գագիկ Մարկոսյանը […] ...

Երևանի միջազգային բալետային փառատոնը վերադառնում է. այն կանցկացվի Թումանյանի անվան զբոսայգում

19:27 19.05.2025

Երևանի միջազգային բալետային փառատոնը վերադառնում է. այն կանցկացվի Թումանյանի անվան զբոսայգում

Հունիսի 6-ից 13-ը Թումանյանի անվան զբոսայգում արվեստի սիրահարները ականատեսը կդառնան բալետային արվեստի հրավառության: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ 3-րդ տարին անընդմեջ տարածաշրջանում իրականացվող բացառիկ փառատոնի շրջանակներում ելույթ կունենան Մոսկվայի Մեծ, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնները: Հունիսի 6-ին և 7-ին ելույթ կունենա Մոսկվայի Մեծ թատրոնը՝ լեգենդար «Ժիզել» և «Գալա բալետ» […] ...

Յամալը հանճար է, նրա հետ նոր պայմանագիրն արդեն համաձայնեցված է․ Լապորտա

19:20 19.05.2025

Յամալը հանճար է, նրա հետ նոր պայմանագիրն արդեն համաձայնեցված է․ Լապորտա

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան տեղեկացրել է, որ կատալոնական թիմի 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալի հետ նոր պայմանագիր է համաձայնեցրել, հաղորդում է Mundo Deportivo-ն: «Լամինի հետ նոր պայմանագիրն արդեն համաձայնեցված է, մնում է միայն պաշտոնական ստորագրումը: Նա հանճար է, որը վայելում է «Բարսելոնայում» իր խաղը: Նրա գործակալ Ժորժե Մենդեշի հետ հեշտ է բանակցելը: «Բարսելոնայում» մենք խաղացողներին […] ...

Դատախազական ակտերի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված՝ 1 միլիոն 338 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամը

19:16 19.05.2025

Դատախազական ակտերի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված՝ 1 միլիոն 338 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամը

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ շինարարական և այլ ծառայությունների մատուցմամբ զբաղվող 18 տարբեր ընկերություններ, 2023-2024 թվականների ընթացքում, առանց իրական ապրանքաշրջանառության դուրս գրված կեղծ հարկային հաշիվները ներառել են ընկերությունների ԱԱՀ հաշվետվություններում: Վերոնշյալ գործողությունների հետևանքով՝ ընկերությունները ստացել են ԱԱՀ-ի դեբետային գումարները […] ...

Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

19:12 19.05.2025

Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

Մայիսի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվությունը և գործընկերության խորացման դինամիկան: Անդրադառնալով Երևանում և Նիկոսիայում ռեզիդենտ դեսպանությունների բացմանը՝ Արարատ Միրզոյանը և Անիտա Դիմիտրիուն վստահություն են հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի ընդլայնել համագործակցությունը նոր՝ փոխադարձ […] ...

BACK_TO_TOP