18:17 12.06.2023
Թուրքիայում մայիսի 28-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների 2-րդ փուլից հետո երկրի ազգային արժույթը՝ թուրքական լիրան օր օրի արժեզրկվում է։ Հունիսի 12-ի դրությամբ ամերիկյան 1 դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքը հասել է 23.66-ի, իսկ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 25.40։ Հիշեցնենք, որ հունիսի 3-ին տեղի էր ունեցել Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը, որից հետո […]
11:53 12.06.2023
Բաթումիում 15-րդ հարկից ընկած 15-ամյա աղջիկը կլինիկայում մահացել է։ Այս մասին հայտնում է Ալիք մեդիան: Աղջկան տեղափոխել էին Բաթումիի միջազգային համալսարանական կլինիկա, որտեղ նրա վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվել։ Նշվում է, որ դեռահասն ընկել է հունիսի 11-ի ուշ գիշերը Բաթումիի Լորիա-Պուշկինի փողոցների խաչմերուկում գտնվող բարձրահարկ շենքից։ Ականատեսների վկայությամբ՝ 15-ամյա աղջիկն ընկել է թեթև մարդատար ավտոմեքենայի […]
22:24 11.06.2023
Իսլամական Հանրապետության հարավ-արևմուտքում գտնվող Խուզեստան նահանգում գտնվող Իզա քաղաքում անհայտ անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ։ Այս մասին կիրակի հայտնել է Երիտասարդ լրագրողների ակումբ գործակալությունը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ոստիկաններից մեկը հրազենային լուրջ վնասվածքներ է ստացել եւ հիվանդանոցում մահացել։ Անհայտ անձը անձնական մեքենայից կրակել է իրավապահների ուղղությամբ, նրա դրդապատճառների և ներկայիս գտնվելու վայրի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Մի […]
21:53 11.06.2023
Ստամբուլում կայացած ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը Թուրքիային ապահովել է 200 միլիոն դոլարի արտարժույթի ներհոսք, կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Մեհմեթ Բույուկաքսին։ «Մանչեսթեր Սիթին» հաղթեց Միլանի «Ինտերին»՝ ակումբի պատմության մեջ առաջին անգամ նվաճելով Չեմպիոնների լիգան։ Եվրագավաթների գլխավոր խաղարկության եզրափակիչ հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով՝ հօգուտ անգլիացիների։ Միակ գոլը 68-րդ րոպեին խփեց իսպանացի կիսապաշտպան […]
20:33 11.06.2023
Ռուսական խաղաղապահ զորախումբը Շուշիի շրջանում հրադադարի խախտման երկու դեպք է արձանագրել. այս մասին նշվում է ՌԴ ՊՆ հունիսի 11-ի տեղեկագրում: «Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի առնչությամբ։ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով», -նշվում է հաղորդագրությունում:
19:56 11.06.2023
Անկարայի կենտրոնի մի քանի թաղամասեր կիրակի հորդառատ անձրեւից հետո հեղեղվել են։ Թուրքիայի մայրաքաղաքի տարբեր շրջաններում կարճատև, բայց ինտենսիվ տեղումներ են եղել։ Ինչպես տեղական հեռուստաալիքների եթերում հայտնել են Գլխավոր օդերևութաբանության վարչության աշխատակիցները, որոշ շրջաններում տեղումներ են եղել մինչև 50 մմ։ Պարզվել է, որ հեղեղված են ցածրադիր վայրերում գտնվող մետրոպոլիայի թաղամասերը, որտեղ ջուրը հոսում է շրջակա տարածքներից՝ […]
18:35 11.06.2023
Արևմտյան պետությունները չէին կարողանա խոչընդոտել Իրանին միջուկային զենք ձեռք բերելու հարցում, եթե նա իր առջեւ նման նպատակ դներ։ Այս մասին կիրակի օրըերկրի միջուկային արդյունաբերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: «Արդեն 20 տարի թշնամիները [ի դեմս արևմտյան տերությունների] խոչընդոտներ են ստեղծում մեր միջուկային արդյունաբերության զարգացման համար՝ թաքնվելով միջուկային զենքի […]
14:33 11.06.2023
Կիրակի օրը Թուրքիայում 5,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ըստ աղբյուրի՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է Քահրամանմարաշ քաղաքից 71 կմ հյուսիս-արեւմուտք, որտեղ ապրում է մոտ 376 հազար մարդ։ Աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
13:30 11.06.2023
Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտի կողմից տարածված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Դևդորակի թունելը հունիսի 15-ին՝ ժամը 00։00-ից մինչև հունիսի 17-ը ժամը 00։00-ն, վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Գործելու է թունելին հարակից այլընտրանքային ավտոճանապարհը։
13:14 11.06.2023
Ստամբուլի եվրոպական մասի Իկիտելլի արդյունաբերական գոտում պլաստմասսա և ստվարաթղթե արտադրանքի գործարանի շենքն ավելի քան 17 ժամ է, ինչ հրդեհվում է, փլուզվել են առաստաղները։ Կիրակի օրը Ihlas գործակալության փոխանցմամբ՝ հրշեջները շարունակում են մարել կրակը, որը վերին հարկից տարածվել է ստորին հարկերը։ Հրդեհը բռնկվել է շաբաթ օրը Մոսկվայի ժամանակով ժամը 16:00-ի սահմաններում չորսհարկանի գործարանի շենքի վերջին հարկում։ […]
00:01 11.06.2023
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և իտալական «Ինտերի» ֆուտբոլիստները Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման առաջին խաղակեսում միմյանց գոլեր չխփեցին։ Հանդիպումը տեղի է ունենում Ստամբուլում՝ Աթաթուրքի անվան օլիմպիական մարզադաշտում, խաղի 45 րոպեից հետո հաշիվը 0:0 է։ Առաջին խաղակեսում «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ստիպված է եղել փոխարինում կատարել կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի վնասվածքից հետո։ 35-րդ րոպեին բելգիացուն փոխարինեց […]
23:55 10.06.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում ժամանել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպմանը, թուրք առաջնորդը նախկինում ակտիվորեն զբաղվել է ֆուտբոլով՝ խաղալով կիսապրոֆեսիոնալ ակումբների համար։ Ժամը 23:00-ին Աթաթուրքի անվան մարզադաշտում մեկնարկեց իտալական «Ինտերի» և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» եզրափակիչ հանդիպումը։ «Էրդողանը ժամանել է մարզադաշտ, ողջունել երկրպագուներին»,- գրում է Hűrriyet թերթը։ Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը ևս «Ինտեր»-ի կազմում գտնվում […]
23:10 10.06.2023
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր» խաղի մեկնարկային կազմերը հայտնի են: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` «Ինտեր»-ը խաղադաշտ դուրս կգա հետևյալ կազմով` Օնանա, Աչերբի, Բաստոնի, Դարմիան, Դյումֆրիս, Չալհանօղլու, Բրոզովիչ, Բարելա, Մարտինես, Դիմարկո, Ջեկո: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի պահեստայինների նստարանին է: «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խաղադաշտ դուրս կբերի հետևյալ ֆուտբոլիստներին` Էդերսոն, […]
23:04 10.06.2023
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակն անդրադարձել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի այն հայտարարությանը, թե իբրև Նախիջևան տանող հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում հսկելու են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից պատասխանել են․ «Եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների, այդ թվում՝ վերջին հանդիպման ընթացքում, նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Հայաստանի դիրքորոշումը եղել […]
21:39 10.06.2023
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր իրանցի պաշտոնակից Էբրահիմ Ռաիսիի հետ զրույցում Թեհրանին կոչ է արել «դադարեցնել աջակցել» Մոսկվային ուկրաինական հակամարտությունում։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի ներկայացուցչին։ Նրա խոսքով՝ Ֆրանսիայի ղեկավարը «ուշադրություն է հրավիրում հետեւանքների լրջության վրա», որոնք իբր կապված են Իրանի կողմից ռուսական կողմին անօդաչու սարքերի մատակարարման հետ։ «Մակրոնը […]
19:14 10.06.2023
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել։ Զրույցը տևել է 90 րոպե։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Նախագահները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ուղիները։ Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել բանակցությունները հակաիրանական պատժամիջոցների չեղարկման և տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ։
18:55 10.06.2023
Վերջին օրերին ադրբեջանական զինուժն ինտենսիվորեն խախտեց հրադադարի պահպանման ռեժիմը նաև Արցախի տարբեր ուղղություններում՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր և տարածելով ապատեղեկատվություն: Ադրբեջանի այս օրերի պահվածքի, թշնամու կողմից՝ Արցախը շուրջ 7 ամիս շրջափակած պահելու և Ստեփանակերտ-Բաքու հնարավոր երկխոսության մասին՝ ռեպորտաժում:
18:09 10.06.2023
«Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը». ՊԲ-ն այս օրերին պարբերաբար է այս մասին հաղորդագրություններ տարածում. բարեբախտաբար հայկական կողմը կորուստներ չունի: Հրադադարի խախտումների մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Ադրբեջանն իր վարած քաղաքականությանը հավատարիմ, այս օրերին շարունակ նաև հանդես է գալիս ապատեղեկատվության տարածմամբ, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացում Արցախի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի […]
17:20 10.06.2023
Թուրքիայի Վանի նահանգի Էդրեմիթի (պատմ. Արտամետ) շրջանի քաղաքապետարանի կայքի «բնակչություն» բաժնում տեղադրված տեքստում խոստովանվել է, որ տեղի հայկական գերեզմանոցը ոչնչացվել է պետական բնարարանաշինական կազմակերպության իրականացրած շինարարության և ճանապարհաշինության հետևանքով: Թուրքական «medyascope.tv»-ի հաղորդմամբ՝ համապատասխան բաժնում տեղադրված հոդվածում նախ անդրադարձ է արվել շրջանի անվանմանը։ Նշվել է, որ հստակ ծագումը հայտնի չէ ու ավելացվել, որ հայկական աղբյուրներն այն կապում են […]
14:30 10.06.2023
Իրանում վերջին երկու օրերի ընթացքում տեղի ունեցած փոթորկի և հեղեղումների հետևանքով զոհվել է 7 մարդ, ևս 59-ը վիրավորվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ հղում կատարելով երկրի Արտակարգ իրավիճակների կազմակերպության ղեկավարին: Իրանի ճգնաժամային կառավարման կազմակերպությունը մինչև կիրակի նախազգուշացում է հայտարարել երկրի 21 շրջանների վերաբերյալ՝ կոչ անելով զերծ մնալ լեռներով ճանապարհորդելուց և գետերի մոտ […]
08:21 10.06.2023
Թուրքիայի իրավապահ մարմինները Ստամբուլում առգրավել են երկրի պատմության մեջ կեղծ թղթադրամների ամենամեծ խմբաքանակը՝ 1 միլիարդ դոլարի չափով, հայտնում է տեղական DHA գործակալությունը։ Մայրաքաղաքի ժանդարմերիայի վարչությունը քաղաքի պահեստից առգրավել է 10 միլիոն դոլար արժողությամբ թղթադրամ։ Նշվում է, որ ծրագրվում էր կեղծ փողեր ներմուծել աֆրիկյան երկրներ։ Բերման է ենթարկվել նաեւ վեց մարդ՝ Շվեդիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գանայի […]
22:28 09.06.2023
Ադրբեջանը փորձում է տապալել Երանում՝ կլիմայի խնդիրներին նվիրված համաշխարային գագաթնաժողովն անցկացնելու Հայաստանի հայտը: Այդ նպատակով Ալիևի վարչակազմը Բաքվի թեկնածությունն է առաջարկել: Երևանի՞, թե՞ Բաքվի շանսերն են ավելի բարձր. ինչո՞վ է պայմանավորված Կլիմայի գլոբար գագաթնաժողովի անցկացման վայրի հարցը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այդ գագաթնաժողվն ամեն տարի անցկացվում է աշխարհի ինչ-որ մի հատվածում, աշխարհի […]
20:52 09.06.2023
Ադրբեջանի Միլի մեջլիսը (խորհրդարանը) վավերացրել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շրջանակներում տարանցման մաքսային ընթացակարգերի պարզեցման մասին համաձայնագիրը, aliq.ge-ի փոխանացմամբ՝ գրում է BusinessPressNews-ը: Նշվում է, որ Ադրբեջանի խորհրդարանի այսօրվա նիստում քննարկվել է «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի շրջանակներում տարանցման մաքսային ընթացակարգերը պարզեցնելու նպատակով Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի կառավարությունների միջև նախնական տեղեկատվության փոխանակման մասին» օրենքի նախագիծը: Քննարկումից հետո փաստաթուղթը քվեարկության է […]
20:39 09.06.2023
Բրիտանական «The Guardian» պարբերականը միգրանտների անօրինական ներթափանցումը Եվրոպա թույլ չտալու նպատակով Անգլիայի կողմից նախաձեռնված քայլերի վերաբերյալ նյութ է հրապարակել: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ հոդվածում նշվում է, որ այդ նպատակով 2019-ին Թուրքիային տրամադրած ֆինանսական օգնությունը կազմել է շուրջ 14.000 ֆունտ ստերլգինգ, որը հետագայում արագորեն աճել է: Անգլիայի կառավարությունը բացի ֆինանսկան օգնությունից տրամադրել է նաև հավելյալ օգնություն, այն է՝ սարքավորումների տրամադրումն […]
20:31 09.06.2023
Հունիսի 9-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Դերեկ Հոգանի միջև, հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության երկկողմ օրակարգի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցերի շուրջ։
20:15 09.06.2023
«Հորիզոնն» այսօր հյուրընկալել էր քարտեզագետ Ռուբեն Գալչյանին: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել 1975 թվականի քարտեզի թեմային, որի մասին վարչապետ Փաշինյանը խոսել էր հունիսի 1-ին Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպումից հետո: Քարտեզագետը անդրադարձել է հարցին, թե ինչո՞ւ է խոսվել հենց 1975 թվականի քարտեզի մասին, արդյո՞ք այն տարբերվում է խորհրդային այդ շրջանի մյուս քարտեզներից: Մասնագետը նաև մանրամասնել է, […]
19:47 09.06.2023
Թուրքիայի նախագահական պալատում երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ գումարվել է ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Հետահայաց քննարկվել են այն մարտահրավերները, որոնց բախվել է Թուրքիայի Հանրապետությունը իր գոյության 100 տարում։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նիստից հետո հայտարարություն է տարածվել, որտեղ նշվել է, որ նույն վճառականությամբ շարունակվելու են Թուրքիայի անվտանգության, խաղաղության ու բարեկեցության ապահովմանն ուղղված քայլերը։ Անդրադարձ է կատարվել […]
11:41 09.06.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի պատվիրակության անդամներին: Ողջույնների փոխանակումից հետո ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ բազմիցս ականատես է եղել բրիտանական խմբի ակտիվ աշխատանքին, ինչը խորհրդարանականների համար լավ օրինակ է: Ալեն Սիմոնյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակը եւ մանրամասնել տարածաշրջանի բարդ իրադրությանն […]
08:30 09.06.2023
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Բարբարա Լին հորդորում է Կոնգրեսի իր գործընկերներին կոչ անել Բայդենի վարչակազմին դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ադրբեջանին՝ հաշվի առնելով Ալիևի կողմից վեց ամիս շարունակվող շրջափակումը Արցախի 120,000 բնիկ հայ քրիստոնյա բնակչության նկատմամբ, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): «Բայդենի վարչակազմի կողմից Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը յուղ է լցնում կրակի […]