18:57 15.06.2023
Վրաց-ռուսական սահմանի Վերին Լարսի անցակետում ավարտվել են վերանորոգման աշխատանքները, Aliq Media-ի փոխանցմամբ՝ գրում է BusinessPressNews-ը՝ հենվելով ռուսական աղբյուրներին: Տեղեկության համաձայն, անցակետն ընդլայնվել է մինչև 39 գոտի, որից 15-ը նախատեսված է բեռնափոխադրումների համար։ Ըստ տեղեկության՝ բեռնատարների թողունակությունն օրական 1 200-ից կհասցվի 1 500 մեքենայի։ Ի դեպ, վրացական կողմը վերակառուցումն սկսել է մայիսի սկզբին։ Վրաստանի իշխանությունները մայիսի […]
17:42 15.06.2023
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի և Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվան գիտության ազգային հիմնադրամի միջև ստորագրվել է «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» ծրագիր: Ծրագրով հստակեցվում և ամրապնդվում են 2022 թ. հոկտեմբերի 20-ին կողմերի միջև ստորագրված մտադրությունների հուշագրի դրույթները: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրով նախատեսվում է համատեղ հետազոտական և մշակումների նախագծերի իրականացում՝ ներառյալ հետազոտության արդյունքների, […]
17:30 15.06.2023
Ճանաչողական այցելություն Իրանի Իսլամական Հանրապետություն Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հրավերով հունիսի 11-ին Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը ճանաչողական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում էր։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: Այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել «Արաս» ազատ տնտեսական գոտու ներկայացուցիչների, «Արաս ՅՈՒՆԵՍԿՈ Գլոբալ Գեոպարկ»-ի աշխատակազմի և իրանահայ […]
11:30 15.06.2023
«Կովկասի ժառանգության մշտադիտարկում» կայքը հրապարակել է տիեզերական լուսանկարներ, որտեղ երևում է, որ ադրբեջանցիները ավերել են Հալիվորի կամուրջը։ Հալիվորի կամ Հալևորի կամուրջը գտնվում է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից 2կմ հարավ-արևմուտք` Իշխանագետի վրա: Համաձայն կամրջի հոսքընթաց ճակատին ագուցված քարի վրա փորագրված և ցարդ պահպանված շինարարական 7 տողանի արձանագրության` կառուցվել է 1835թ.: Այն Իշխանագետի և նրա վտակների […]
10:45 15.06.2023
Հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունից։
09:21 15.06.2023
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին չորեքշաբթի երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Կուբա։ Այս մասին հայտարարել է Կարիբյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլան։ «Մենք ջերմորեն ողջունեցինք Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիին Կուբա: Նրա պաշտոնական այցը թույլ կտա մեզ շարունակել ամրապնդել գրեթե 44-ամյա երկկողմ հարաբերությունները և ակտիվացնել կապերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում»,- գրել է նա […]
22:15 14.06.2023
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Հանդիպմանը մասնակցել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Վարչապետը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը հագեցած է և կողմերն աշխատում են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի իրականացման ուղղությամբ: Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակման ուղղությամբ Հայաստանի, Ռուսաստանի և […]
21:53 14.06.2023
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը լսումներ է անցկացրել՝ քննարկելու Մարկ Լիբբիի թեկնածությունը Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում։ Լիբբին խոստացել է նոր պաշտոնում նշանակվելու դեպքում աջակցել Վաշինգտոնի ջանքերին՝ նպաստելու Ադրբեջանի ու Հայաստանի միջև արդար և կայուն խաղաղության համաձայնագրի կնքմանը: Այս մասին հայտնում է «Լուրեր»-ը: «Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, և ԱՄՆ-ը պետք է շարունակի […]
21:48 14.06.2023
Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանել է., թե ինչ ծավալներով ու ինչպիսի գործունեություն է ծավալելու Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցվող մետաղաձուլարանը՝ պատասխանելով այս մասին Ադրբեջանի բնապահպանության նախարարության այն պնդմանը, թե մետաղաձուլարանի կառուցումը և շահագործումը վնաս է հասցնելու իրենց երկրի շրջակա միջավայրին։ Նախարարության պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է. «Համաձայն «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» […]
20:55 14.06.2023
82 կողմ, 2 դեմ ձայներով Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Ապաօլիգարխացման մասին» օրենքի նախագիծը, որի քննարկմանը նախորդել էր Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունն այս օրենքի նախագծի վերաբերյալ։ Հաղորդում է Aliq Media-ն։ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ Վրաստանի իշխանություններին խորհուրդ է տրվում հրաժարվել Ապաօլիգարխացման օրենքի նախագծի վերանայված տարբերակից և իրականացնել երկրում օլիգարխիկ ազդեցության դեմ պայքարի գործող համակարգային միջոցառումները։ […]
19:21 14.06.2023
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է` ի՞նչն է պատճառը, որ Թուրքիայի նախագահը Հայաստանի սուվերեն տարածքով անցնող ճանապարհին հերթական անգամ տալով միջանցքային տրամաբանություն` խնդիր է համարել ոչ թե Հայաստանի, այլ Իրանի դիրքորոշումը: Արարատ Միրզոյանը նշել է, որ չի մեկնաբանի Թուրքիայի նախագահի` ասուլիսում հնչեցրած հայտարարությունը, հատկապես այն […]
19:15 14.06.2023
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շարունակում է հանդիպումները Բրյուսելում։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վարչապետին աշխատանքային ճաշի է հրավիրել, aliq.ge-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը: Նշվում է, որ Ղարիբաշվիլի-Միշել հանդիպման հիմնական թեման եղել է Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը։ Կողմերը քննարկել են Վրաստանի ձեռք բերած առաջընթացը Եվրահանձնաժողովի 12 առաջնահերթությունների կատարման առումով։ Ընդգծվել է, որ Վրաստանի […]
19:03 14.06.2023
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հանդես է եկել հայտարարությամբ Հայաստան-Ադրբեջան սահմանի վերջին լարվածության վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կլաարը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում «Եվրամիությունն ուշադիր հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին: Պետք է դադարեցնել կրակոցները բոլոր հատվածներում։ Կարևոր է պահպանել հանդիպումների դրական դինամիկան և բանակցությունների սեղանի շուրջ […]
13:28 14.06.2023
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ հայկական կողմն անհանգստություն է հայտնում Թուրքիայի նախագահի ՝ Շուշիում հյուպատոսություն բացելու ու դա հատկապես Հայաստանին ուղղված ուղերձ համարելու վերաբերյալ հայտարարությունների առիթով։ Նման հայտարարությունները, ըստ Խանդանյանի, չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության ու կայունության հասնելու գործընթացին: Խանդանյանի խոսքով՝ մի կողմից հայտարարում են, որ անհրաժեշտ է […]
11:11 14.06.2023
Հունիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Զոհուրիին՝ Հայաստանում պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման […]
10:46 14.06.2023
Սփյուռքի հարցերով Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ: Ողջունելով դեսպանին՝ Զարեհ Սինանյանը կարևորել է հայ-իրանական եղբայրական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը: Երկուստեք ընդգծվել է իրանահայ համայնքի դերը երկկողմ հարաբերությունների և ծրագրերի իրականացման գործում: Շեշտվել է, որ երկու ժողովուրդների հազարամյակների պատմությունը, մշակույթը հանրահռչակելու ու պատմական […]
09:16 14.06.2023
Այս շաբաթ Վաշինգտոնում սպասվում էր Հարավային Կովկասի հարցով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպումը, որը հետաձգվել է: Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հարցին, թե որքանով է սա արտացոլում բանակցային գործընթացի վիճակը: «Դա 100 տոկոսով պայմանավորված էր ժամանակացույցի հետ կապված խնդիրներով: Մենք անհամբերությամբ սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների ևս մեկ փուլ ընդունելուն, քանի որ […]
22:59 13.06.2023
Այսօր կայացել է Թուրքիայի նախագահ Էրդողանի այցը Ադրբեջան: Ինչո՞վ է այն տարբերվում նախորդ այցերից և ի՞նչ հարցեր էին օրակարգում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վաղը լրանալու է Շուշիի հայտնի հռչակագրի 2-րդ տարելիցը և, իհարկե, պատահական չէ, որ Էրդողանի այցը հենց այսօր էր ընտրված: Իրականում որևէ գործնական նպատակ այս այցը չէր կարող հետապնդել, քանի […]
20:57 13.06.2023
Հունիսի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ դիմելով ուժի կիրառման, կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Երասխ բնակավայրի մոտ տեղակայված ՀՀ ԶՈւ դիրքերի և քաղաքացիական նշանակության օբյեկտների նկատմամբ: Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը թիրախավորված կրակ է վարել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Սրան նախորդել էին Ադրբեջանի կեղծ մեղադրանքները հայկական կողմի հասցեին վերոնշյալ գործարանի […]
18:47 13.06.2023
Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է վերջնական կարծիքը «Ապաօլիգարխացման մասին» վրացական օրենքի նախագծի վերաբերյալ: Վերնետիկի հանձնաժողովը նշել է՝ Վրաստանի խորհրդարանի օրինագիծն անարդյունավետ է օլիգարխիկ ազդեցությունը տապալելու առումով։ Հաղորդում է aliq.ge-ն։ Ծավալուն փաստաթղթում կետ առ կետ դիտարկվում են օրենքի նախագիծը և դրա թույլ կողմերը։ Եզրափակելով՝ ասվում է, որ թերի օրենքի նախագիծ ընդունելու փոխարեն Վրաստանը պետք է համակարգված մոտեցում […]
18:25 13.06.2023
Թուրքիայի ներքին միգրացիայի վարչությունից հայտնում են, որ 2023-ի սկզբից մինչ օրս Թուրքիայի տարածքով չարտերային և կանոնավոր թռիչքներով բռնի արտաքսվել է 42.685 անօրինական ներգաղթյալ կամ փախստական։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ հայտարարության համաձայն՝ այս տարի դեպի Աֆղանստան իրականացվել է 28 չարտերային թռիչք։ Ընդհանուր առմամբ և՛ չարտերային, և՛ կանոնավոր թռիչքներով 13.725 աֆղանցի բռնի կերպով արտաքսվել է, մինչդեռ անցած տարվա նույն […]
17:57 13.06.2023
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ, ով առաջիկայում կդադարեցնի իր լիազորությունները ՀՀ-ում։ Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ ոլորտային համագործակցությունը կայուն զարգացում է ունեցել՝ վերջին շրջանում առավել ընդլայնելով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ընդհանուր […]
16:50 13.06.2023
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ հայկական ու իրանական տեխնոլոգիական ընկերությունների միջև կապերի զարգացման հնարավորությունները: Նախարար Ռոբերտ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Զոհուրիին Հայաստանում […]
13:14 13.06.2023
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, ԼՂ պաշտպանության բանակի կողմից հրադադարի խախտումների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հաշվի առնելով արդեն իսկ ավանդական դարձած ադրբեջանական փորձը՝ ուժի կիրառման հերթական գործողություններն իրականացնելուց առաջ ապահովել դրանց «տեղեկատվական նախապատրաստումը» և ապագա գործողությունների պատասխանատվությունն […]
11:58 13.06.2023
Ենթադրյալ ավտոմեքենայի գողի որդին սպանվել է ոստիկանների կողմից, երբ նրա հայրը հետապնդել է: Այս մասին գրում է Fox News-ը՝ վկայակոչելով Իրանի ՆԳՆ-ի հաղորդագրությունը։ Իրանի Խուզեստան նահանգում ոստիկանները կրակել են գողացված մեքենայի վրա, որը վարել է նախկինում գողության և թմրանյութերի մաքսանենգության համար դատապարտված տղամարդը: Նա, ինչպես պարզվել է, տիրացել է տրանսպորտային միջոցին, իսկ հետո խցիկում իննամյա […]
10:31 13.06.2023
Հունիսի 6-ին Թեհրանում տեղի է ունեցել «FlyOne Armenia» ավիաընկերության Երևան – Թեհրան – Երևան երթուղով կանոնավոր չվերթների բացման արարողությունը։ Չվերթի բացման արարողությանը ներկա են եղել ԻԻՀ և ՀՀ մի խումբ պաշտոնյաներ, այդ թվում՝ ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանն ու Թեհրանի հարավում գտնվող Էմամ Խոմեյնիի անվան օդանավակայանի ղեկավար Սայիդ Չալանդարին: Այս մասին հայտնում […]
09:00 13.06.2023
Վենեսուելան և Իրանը մի շարք հուշագրեր են ստորագրել ագրոարդյունաբերական համալիրի, հանքարդյունաբերության, նավթաքիմիայի և տրանսպորտի ոլորտում, հաղորդում է VTV պետական հեռուստաալիքը։ Փաստաթղթերը ստորագրվել են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի բանակցություններից հետո։ «Ստորագրվել են համագործակցության նոր համաձայնագրեր տարբեր ոլորտներում, ինչպիսիք են համագործակցությունը տեխնոլոգիայի և կապի ոլորտում, փոխըմբռնման հուշագիր … սառեցված մսի արտահանման համար […]
19:33 12.06.2023
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, մինչև 2013 թվականն արտադրված մեքենաների ներմուծումը կսահմանափակվի։ Այս մասին հաղորդում է aliq.ge-ն։ Վարչապետը նշել է՝ որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից. նա այս որոշումը կապել է օդի աղտոտվածության դեմ պայքարի հետ։ Ըստ նրա՝ նույն օրենքը բեռնատարների և ավտոբուսների համար կգործի 2025 թվականի հունվարի 1-ից, սակայն այս հարցը դեռ քննարկումների […]
18:47 12.06.2023
Վրաստանում այսօրվանից՝ հունիսի 12-ից, ուժի մեջ է մտնում Վրաստան ներկրվող ալյուրի վրա սահմանված հարկի մասին դրույթը։ 200 կգ-ից ավելի ցորենի ալյուրի մաքսազերծման համար ներկրողը յուրաքանչյուր կիլոգրամի համար պետք է վճարի 20 թեթրի, որը հավասար է 200 լարիի յուրաքանչյուր 1 տոննայի համար։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ […]
18:17 12.06.2023
Թուրքիայում մայիսի 28-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների 2-րդ փուլից հետո երկրի ազգային արժույթը՝ թուրքական լիրան օր օրի արժեզրկվում է։ Հունիսի 12-ի դրությամբ ամերիկյան 1 դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքը հասել է 23.66-ի, իսկ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 25.40։ Հիշեցնենք, որ հունիսի 3-ին տեղի էր ունեցել Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը, որից հետո […]