19:55 08.06.2023
Վրաց-թուրքական «Սարփի» մաքսային անցակետում կանխվել է օրենքի 3 խախտման դեպք։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը տարածել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։ «Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները Վրաստանի 1 քաղաքացու և 2 օտարերկրյա քաղաքացիների զննման արդյունքում հայտնաբերել են 43 հազար 460 լարիի չհայտարարագրված ոսկյա զարդեր (ընդհանուր քաշը՝ 451,89 գրամ)»,- ասված է Եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ։ […]
19:35 08.06.2023
Համաշխարհային բանկը (ՀԲ) Թուրքիայի տնտեսական աճի կանխատեսման ցուցանիշը 2.7%-ից բարձրացրել է 3․2%-ի։ Հրապարակվել է համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումների վերաբերյալ ՀԲ-ի հունիսյան զեկույցը։ Ըստ այդմ՝ այս տարի Թուրքիայի տնտեսության աճն ակնկալվում է 3․2%, հաջորդ տարի՝ 4․3%, իսկ 2025 թվականին՝ 4․1%։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Համաշխարհային բանկը հունվարին հրապարակած իր կանխատեսումներում նշել էր, որ 2023-ին Թուրքիայի տնտեսությունը կաճի 2․7%-ով, […]
19:03 08.06.2023
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին ընդգծել է, որ Իսլամական Հանրապետության հրթիռային ծրագիրը պաշտպանական բնույթ ունի և նաև օրինական՝ հիմնված միջազգային իրավունքի վրա։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Մեկնաբանելով «Ֆաթթահ» հրթիռի փորձարկման վերաբերյալ արևմտյան որոշ պետությունների միջամտողական հայտարարությունները՝ Քանանին նշել է, որ այդ երկրները միջուկային փորձարկումների, ատոմային հրթիռների և միջազգային պարտավորությունները խախտելու երկար պատմություն ունեն։ Տարածաշրջանային և […]
18:39 08.06.2023
Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երեք երկրների՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Ղազախստանի տարածքով անցնող «Անդրկասյպան» նավթամուղը պաշտոնապես հանձնվել է շահագործման: Նավթամուղի շահագործման սկզբնական հատվածում նավթի տարեկան շրջանառությունը կազմելու է 1.5 մլն տոննա, որն էլ ապագայում ծրագրվում է հասցնել մինչև 70 մլն տոննայի: Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ վերոհիշյալ նավթամուղի շահագործման հանձնումից հետո թուրքական որոշ շրջանակներ Թուրքիա և Ադրբեջան պետությունների […]
10:53 08.06.2023
Իրանի Իսլամական Հանրապետության Ահվազ քաղաքում 2024 թ. հունվարի 31-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունենալու «Թարգմանության, օտար լեզուների, լեզվաբանության և գրականության ընթացիկ խնդիրների քննություն» խորագրով միջազգային հեղինակավոր 9-րդ գիտաժողովը: Գիտաժողովին ներկայացված բոլոր զեկույցները հրատարակվելու են հոդվածների ժողովածուում: Գիտաժողովին մասնակցել ցանկացողները պետք է մինչև 2023 թվականի հոկտեմբերի 31-ն ուղարկեն զեկույցի սեղմագրերը, իսկ ամբողջական զեկույցի ուղարկման […]
08:29 08.06.2023
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ դարձյալ անդրադարձել է հաջորդ շաբաթ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը: Լրագրողը հետաքրքրվել է, թե սպասվո՞ւմ է արդյոք, որ այս անգամ կողմերը կարող են իրականում ինչ-որ հստակ արդյունքի հասնել: «Ես, անշուշտ, չեմ պատրաստվում հաստատել կամ առաջարկել որևէ պատկերացում ժամանակացույցի կամ հնարավոր ամսաթվերի վերաբերյալ, բացի միայն ասելուց, որ մենք, […]
20:56 07.06.2023
Գերմանիան ակնկալում է, որ խաղաղության շուրջ բանակցությունների շրջանակում անհապաղ ազատ կարձակվեն նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանում կայացած ասուլիսին ասել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը: «Ակնկալում ենք, որ խաղաղության շուրջ բանակցությունների շրջանակում անհապաղ ազատ կարձակվեն նաև հայ ռազմագերիները, որոնք պահվում են Բաքվում, և, որ սահմանազատման գործընթացի արդյունքում […]
20:34 07.06.2023
Թուրքիայում նախագահական ընտրությունների ժամանակ քաղաքների տարբեր հատվածներում փակցվել էին «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախընտրական պաստառները: Մերսին քաղաքում փակցված Էրդողանի պաստառներից մեկի վրա 16-ամյա մի տղա նրա վրա նկարել է Հիտլերի բեղեր։ Նրան է վերագրվում նաև պաստառի վրա հայհոյանքներ գրել։ Ոստիկանները պարզել են տղայի ինքնությունը և բերման են ենթարկել։ Ermenihaber.am -ի […]
20:27 07.06.2023
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը Ադրբեջանին հորդորում է հարգել Արդարադատության միջազգային դատարանի որոշումն ու անմիջապես բացել Լաչինի միջանցքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռոթն այս մասին ասել է Երևանում լրագրողների հետ զրույցում: «Ես հորդորում եմ Ադրբեջանի՝ պատասխանատու բոլոր քաղաքական անձանց՝ հարգել միջազգային դատարանի որոշումն ու անմիջապես բացել Լաչինի միջանցքը»,-ասել է Ռոթը: Նա հայտնել […]
19:52 07.06.2023
Թուրքիայում մայիսի 28-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկրի ազգային արժույթը՝ լիրան կրկին սկսել է շարունակաբար արժեզրկվել: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հունիսի 7-ին 1 ամերիկյան դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը հասել է 22.51-ի: Մեկ եվրոյի փոխարժեքն էլ 24.05 լիրա է: 1 օրում լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 5 տոկոսով: Հունիսի 6-ին բորսաների փակման ժամանակ 1 […]
19:44 07.06.2023
Ժնև կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ փորձի փոխանակմանը, վերապատրաստումների իրականացմանը, ինչպես նաև նախատեսվող հուշագրերի կնքման ժամկետներին, գործողությունների պլանին առնչվող […]
19:23 07.06.2023
Մայիսի 30-ին Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող Ստամբուլ քաղաքի Քյուչուքչեքմեջե թաղամասում գործող դպրոցում պայթյուն է տեղի ունեցել: Տեղեկությունների համաձայն՝ դեպքը եղել է դպրոցում «Գիտության փառատոն» խորագրով միջոցառման ժամանակ, երբ աշակերտները տարբեր քիմիական փորձեր են կատարել: Մասնավորապես պայթել է փորձանոթներից մեկում լցված էթիլային սպիրտը, որի հետևանքով էլ տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել 5 աշակերտ, ովքեր առաջին բուժօգնություն ստանալուց […]
19:19 07.06.2023
Ադրբեջանի hանրային հեռուստաընկերություններից մեկը հունիսի 5-ին հեռարձակել է տեսանյութ, որում անդրադարձել է հայ ռազմագերիներին։ Ռեպորտաժում ադրբեջանցի լրագրողը զրուցում է 5 հայ ռազմագերու հետ։ Տեսանյութի և դրա տարածման վերաբերյալ Պաշտպանը հարկ է համարում ընդգծել հետևյալը. Ռազմագերիներին չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա. այդպիսի գործողություններն ուղղակիորեն արգելված են Ժնևյան 3-րդ կոնվենցիայի 13-րդ հոդվածով։ Արգելքը հետապնդում է 2 […]
18:58 07.06.2023
Հունիսի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության դրական դինամիկան, այդ թվում նաև՝ խորհրդարանական ձևաչափով, և պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ ջանքերը տարբեր հարթակներում փոխգործակցության հետագա խորացման ուղղությամբ։ Մտքեր են փոխանակվել նաև ՀՀ-ԵՄ ընդլայնվող գործընկերության […]
18:38 07.06.2023
Վրաստանում Ղրիմ-Կոնգո տենդով վարակված ութ քաղաքացիներից մեկը՝ 60-ամյա տղամարդը, հունիսի 3-ին մահացել է: Aliq Media-ի փոխանցմամբ՝ ըստ տեղեկության, նա Ախալցխայի Ծկղալթբիլա գյուղի բնակիչ էր: Տղամարդը Ախալցիխեի կլինիկա էր դիմել հունիսի 1-ին: Ախալցիխեի կլինիկան՝ հաշվի առնելով հիվանդի ծանր վիճակը, նրան տեղափոխել է Թբիլիսի, որտեղ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի նախաձեռնությամբ հիվանդը հետազոտվել է։ Ընտանիքի անդամները պատմել են, […]
17:36 07.06.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Գորիսի տարածաշրջանում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
23:39 06.06.2023
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը «խաղաղության շեմին են»։ Այս մասին նա ասել է երեքշաբթի՝ հունիսի 6-ին, ելույթ ունենալով Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) մշտական խորհրդի արտահերթ նիստում, փոխանցում է Իզվեստիա-ն: Նրա խոսքով՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում և Քիշնևում կայացած բանակցությունները «հնարավորություն են տվել ավելի լավ […]
19:19 06.06.2023
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ավստրիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկայի, Չեխիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Մարկետա Պերակովա Ադամովայի և Սլովակիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Բորիս Կոլարի հետ։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը տարածել է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը: Նշվում է, որ կողմերը քննարկել են Վրաստանի և Ավստրիայի, Չեխիայի և Սլովակիայի հանրապետությունների միջև բարեկամական հարաբերություններն ու համագործակցության […]
18:19 06.06.2023
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տեղեկացմամբ՝ հունիսի 5-ին երկրի ազգային ազգային հետախուզական կազմակերպության նոր ղեկավար է նշանակվել մինչ այդ երկրի նախագահի խոսնակի և գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Իբրահիմ Քալընը: Ermenihaber.am -ի փոխանցմամբ՝ 2014-ից նախագահի խոսնակի պաշտոնը զբաղեցրած Քալընը այս առիթով Twitter-ի իր միկրոբլոգում տարածել է հայտարարություն, որում նախագահի պաշտոնում վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանին շնորհակալություն է […]
21:30 05.06.2023
Էրդողանը Թուրքիայի տնտեսական խնդիրները լուծելու համար որոշել է շահագործել իր երկրի աշխարհագրական դիրքը: Նա կրկին բարձրացնում է Բոսֆորի ու Դարդանելլի նեղուցներով անցնելու տուրքի չափը: Նոր սակագինը կգործի հուլիսի 1-ց: Էրդողանին, կարծես, հաջողվում է անվերջ շահագործել իր երկրի աշխարհագրական դիրքը: Արդյունքում որքա՞ն փող է ստանալու Թուրքիան և արդյո՞ք դա օրինական է: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է […]
19:26 05.06.2023
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը CNN International-ի հետ է զրույցում հայտնել է, որ Թուրքիայի վարած անկախ արտաքին քաղաքականությունը չի նշանակում առանցքի փոփոխություն։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ պատասխանելով Թուրքիայում անցկացված նախընտրական քարոզարշավի ընթացքում հակաամերիկյան հռետորաբանության վերաբերյալ հարցին, Սալիվանը պատասխանել է. «Նման հռետորանաբանությունը կրկնվում է մինչ օրս և պետք չէ չափազանցնել այն մեկնաբանությունները, թե Թուրքիան հակաամերիկյան […]
19:15 05.06.2023
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, կառավարությունը դիտարկում է նախկին Վազիանիի օդանավակայանի տեղում նոր օդանավակայան կառուցելու հնարավորությունը։ Ղարիբաշվիլիի խոսքով, կառավարությունը նախատեսում է երկրում զարգացնել այս ոլորտը և դարձնել տարածաշրջանում «ավիացիոն հանգույց», քանի որ Թբիլիսիի միջազգային օդանավակայանի ենթակառուցվածքները բավարար չեն: Ըստ նրա՝ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը վերջին մի քանի ամսվա ընթացքում ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ […]
18:25 05.06.2023
Ամերիկաբնակ պոլսահայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն Ստամբուլում կազմակերպված «Աշխարհը և Թուրքիան մոտ ապագայում» պանելային քննարկման ժամանակ հանդես է եկել դասախոսություն-ելույթով։ Նա, անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին Թուրքիայի ներքաղաքական ու տնտեսական ծանր իրավիճակի վերաբերյալ և թե ինչ սցենարներ կարող են տեղի ունենալ ապագայում, ասել է, որ ամեն երկիր ունի 3 հնարավոր սցենար։ «Իմ կարծիքով ամենավատ բանը Թուրքիայի համար գալիք […]
14:22 05.06.2023
ԱԺ արտաքին հարաբերությունների ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է արդյունքային ցուցանիշներն ու արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Նախարարի խոսքով հաշվետու տարում շարունակել են առաջնային մնալ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման, հարեւան երկրների հետ խաղաղ բանակցությունների միջոցով հարաբերությունների կարգավորման եւ Հայաստանի Հանրապետության շուրջ անվտանգային միջավայրի ձեւավորման խնդիրները: Ադրբեջանի […]
11:30 05.06.2023
Սեղանի թենիսիստ Աննա Նիկոյանը Վրաստանից երրորդ Եվրոպական խաղերին մասնակցելու իրավունք է ստացել։ Նիկոյանը 23-ամյա սեղանի թենիսիստ է և վերջին մի քանի տարիներին հանդես է գալիս սերբական և հունգարական պրոֆեսիոնալ ակումբներում։ Լեհաստանի Կրակով քաղաքում հունիսի 21-ից կանցկացվեն երրորդ Եվրոպական խաղերը, որտեղ հանդես կգան Եվրոպայի լավագույն սեղանի 31 թենիսիստուհիները և Նիկոյանը` որպես Wild քարտի սեփականատեր: Կազմակերպիչների որոշմամբ, […]
23:12 04.06.2023
Այս պահին մեր՝ ՀԱՊԿ-ում գտնվելը մեծ հաշվով, իհարկե, որոշակի խնդիրներ ստեղծում է, բայց չի սահմանափակում մեր համագործակցությունը տարբեր երկրների հետ. մենք ինտենսիվ աշխատում ենք մեր արևմտյան գործընկերների հետ՝ անվտանգության ոլորտում մեր համագործակցությունը ամրապնդելու համար, և շարունակելու ենք այս աշխատանքը։ Այդ մասին «Լուրերի» տաղավարում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե […]
22:58 04.06.2023
Ապաշրջափակման մասով մի կարևոր բան կա, որը կարծում եմ՝ այլևս հստակ է բոլոր ներգրավված գործընկերների համար, որ սահմանային ծառայությունների ամբողջ վերահսկողությունը լինելու է հայկական կողմի վերահսկողության տակ։ Այդ մասին «Լուրերի» տաղավարում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Ապաշրջափակումը ՀՀ կոնտեքստում նշանակում է, որ սահմանային բոլոր ծառայությունները իրականացվում են ՀՀ ծառայությունների կողմից։ Այս հարցում Հայաստանի դիրքորոշումը […]
22:38 04.06.2023
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Լուրերի» տաղավարում անդրադարձել է Ադրբեջանում պահվող գերիների հարցին։ «Անցած տարի ապրիլին, երբ Բրյուսելում տեղի ունեցավ հանդիպումը, Ադրբեջանի նախագահ Ալիևը նախագահ Միշելին խոսք էր տվել 10 գերի ազատել. մեկ տարուց ավելի է անցել, և գերիներն ազատ չեն արձակվել»,- հիշեցրել է ԱԽ քարտուղարը։ Նրա խոսքով՝ հայկական կողմն ամբողջ ընթացքում այդ հարցը բարձրացնում […]
22:05 04.06.2023
Ընդհանուր առմամբ մենք դրական ենք գնահատում հանդիպումը, որովհետև կարծում եմ՝ սա լավ հնարավորություն է, որպեսզի այն օրակարգը, որը գոյություն ունի. այսինքն՝ խաղաղության օրակարգը, հնարավոր լինի առաջ մղել։ «Լուրերի» տաղավարում անդրադառնալով Քիշնևում կայացած Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հանդիպմանն՝ ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա ընդգծել է, որ միջազգային հանրության աջակցությունը խաղաղության օրակարգին շատ կարևոր է։ «Օրակարգային բոլոր […]
18:58 04.06.2023
Կիրակի առավոտյան Իրանի Քերմանշահ նահանգում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 08։21-ին։ Օջախը գտնվել է 8 կմ խորության վրա։ Երկրաշարժին հետևել է 4 մագնիտուդով հետցնցում։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։