TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+15.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Իրանում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

18:58 04.06.2023

Կիրակի առավոտյան Իրանի Քերմանշահ նահանգում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 08։21-ին։ Օջախը գտնվել է 8 կմ խորության վրա։ Երկրաշարժին հետևել է 4 մագնիտուդով  հետցնցում։  Զոհերի և  ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

̰
Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳՆ նոր ղեկավարի հետ

16:39 04.06.2023

  Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանի միջև։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ըստ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության, Ջեյհուն Բայրամովը շնորհավորել է Հաքան Ֆիդանին՝ Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ։ Ադրբեջանի արտգործնախարարը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև բազմակողմ և ռազմավարական դաշնակցային հարաբերությունների զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը […]

̰
Թուրքիայում երիտասարդների շուրջ 63%-ը ուզում է լքել երկիրը

19:51 03.06.2023

Գերմանական «Konrad Adenauer» հիմնադրամը հետազոտություն է արել Թուրքիայի Z սերնդի շրջանում (միջազգային տերմին, նկատի է առնվում 1997-2012թթ. ծնվածների տարիքային խումբը): Այսպես 18-25 տարեկանների շրջանում անկացված հարցմանը մասնակցել է 2.140 երիտասարդ: Ուսումնասիրությունը վերաբերել է Թուրքիայում բնակվող երիտասարդների տեսակետներին` կապված քաղաքականության, տնտեսական վիճակի և արտագաղթի հետ: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ըստ հարցման արդյունքների՝ երիտասարդների շուրջ 63%-ը նշել է, որ  հնարավորության դեպքում մշտական […]

̰
Ես կարծում եմ, որ Միխեիլ Սաակաշվիլիի մասին պետք է հոգ տանել, և ես բարձրաձայն խոսեցի դրա մասին․ Զուրաբիշվիլի

17:20 03.06.2023

Կարծում եմ, որ Միխեիլ Սաակաշվիլիի մասին պետք է հոգ տանել, և ես բարձրաձայն խոսել եմ այդ մասին, ինչպես նաև աշխարհի շատ այլ նախագահներ, ովքեր դատապարտվել են բանտարկության,-1tv.g-ի փոխանցմամբ՝ «Ֆրանս 24»-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Սալոմե Զուրաբիշվիլիին հարց են ուղղել Միխեիլ Սաակաշվիլիի մասին. «Արևմուտքում շատերը մտածում են՝ արդյոք Վրաստանի նախագահը ներում կշնորհի […]

̰
Էրդողանը երդվել է և ստանձնել նախագահի պաշտոնը

17:09 03.06.2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում երդվել է, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Այսպիսով, նա հինգ տարի ժամկետով ստանձնեց Թուրքիայի Հանրապետության նախագահի պաշտոնը։ Խորհրդարանի նախագահի պաշտոնակատար, «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին Էրդողանին է հանձնել նաև նախագահի գործադիր վկայականը։ Իսկ  նախագահական համալիրում տեղի կունենա երդմնակալության արարողությանը, որտեղ նրան սպասում են տասնյակ թուրք […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

16:40 03.06.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը

09:22 03.06.2023

Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների` ս.թ. մայիսի 25-ին Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման նպատակով հունիսի 2-ին ՌԴ մայրաքաղաքում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը: Նիստն […]

̰
Բաքուն և Վաշինգտոնը քննարկել են ռազմական համագործակցության հեռանկարները

21:50 02.06.2023

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քալի հետ հեռախոսով քննարկել է ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Պաշտպանության գերատեսչության տվյալներով՝ զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ «Կողմերը մտքերի հանգամանալից փոխանակում են անցկացրել երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանում տիրող իրավիճակի և անվտանգության […]

̰
Թուրքիան և ԱՄԷ-ն համաձայնագիր են ստորագրել

20:51 02.06.2023

Թուրքիան և Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) համապարփակ գործընկերության համաձայնագիր են ստորագրել։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ԱՄԷ-ի արտաքին առևտրի նախարար Թանի Բին Ահմեդ Ալ Զեյուդին։ Նախարարը մասնավորապես նշել է․ «Այս համաձայնագիրը նախանշում է մեր երկարամյա բարեկամության նոր համագործակցության շրջանը, որը հնարավորություն կտա  երկու երկրներին առաջիկա 5 տարվա ընթացքում ավելացնել առևտուրը՝ հասցնելով մինչև 40 մլրդ […]

̰
Սուրեն Պապիկյանը և Քոլին Քահլը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

20:26 02.06.2023

Հունիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ:  Այս մասին հայտնում են  ՀՀ  ՊՆ -ից։ Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Քննարկվել է 2022 թ. սեպտեմբերին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի` ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում դոկտոր Քահլի հետ տեղի […]

̰
Թուրքական լիրան արժեզրկվում է, իսկ դրանով արտահայտված պարտատոսմերը՝ ոչ․ Bloomberg

19:43 02.06.2023

«Goldman Sachs» ներդրումային բանկը վերլուծություն է կատարել Թուրքիայում փոխարժեքի և պարտատոմսերի գնաձևավորման պրոցեսում առկա տարբերությունների մասին: Ամերիկյան «Bloomberg» պարբերականում տեղ գտած վերլուծության համաձայն՝ Չնայած այն բանին, որ թուրքական արժույթի արժեզրկումը մեծ վտանգ է ներկայացնում արտարժույթով արտահայտված պարտատոմսերի համար, դրանք շարունակվում են պահպանել իրենց արժեքը արտարժույթով արտահայտված ֆորվարդային շուկաներում: Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ բացի այդ նշվում է, […]

̰
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հունիսի 3-4-ը կայցելի Անկարա

19:09 02.06.2023

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հունիսի 3-4-ը կայցելի Թուրքիա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով դաշինքի մամուլի ծառայությանը: Ըստ աղբյուրի՝ Ստոլտենբերգը ներկա կգտնվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը, ինչպես նաև մի շարք հանդիպումներ կունենա: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է այցելել Անկարա ՝ ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի […]

̰
Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործելու են երթևեկության սահմանափակումներ

17:28 02.06.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործելու են երթևեկության սահմանափակումներ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը

14:54 02.06.2023

Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը։ Այս մասին հունիսի 2-ին «Известия»-ին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մամուլի քարտուղար Անդրեյ Մատվեեւը։ «Մոսկվայում, համաձայն պետությունների ղեկավարների հանձնարարականների, սկսել է աշխատանքը եռակողմ աշխատանքային խումբը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համատեղ նախագահությամբ»,- ​​ասել է […]

̰
Էրդողանի երդմնակալության արարողությանը կմասնակցեն 20 պետությունների ղեկավարներ և 45 նախարարներ

14:29 02.06.2023

Հունիսի 3-ին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը կմասնակցեն առնվազն 20 պետությունների ղեկավարներ և 45 նախարարներ։ «Մենք ակնկալում ենք, որ նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությանը կմասնակցեն տարբեր երկրների 20 պետությունների ղեկավարներ և 45 նախարարներ։ Ակնկալվում է, որ կմասնակցեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Կատարի Էմիր Շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին։ Նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար […]

̰
ԱՄՆ պետքարտուղարություն. Երևանի ու Բաքվի միջև բաց երկխոսությունը կարևոր է առաջընթացի համար

09:04 02.06.2023

ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է «Ամերիկայի Ձայնի» հարցմանը, իսկ վարչապետ Փաշինյանը տեղեկացրել հունիսի 12-ին Վաշինգտոնում սպասվող Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին։ ԱՄՆ պետքարտուղարությունը կարևորում է Երևանի ու Բաքվի միջև բաց երկխոսությունն՝ առաջընթաց գրանցելու համար՝ ի պատասխան «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայության հարցմանն՝ արձագանքել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնյան, ով, սակայն, չի ցանկացել հրապարակել իր անունը։ […]

̰
Ռուսաստանն 1-ին տեղում է Թուրքիա նավթ արտահանողների շարքում

20:53 01.06.2023

Թուրքիայի Էներգետիկ շուկան կարգավորող մարմինը հրապարակել է նավթի շուկայի ոլորտի հաշվետվությունը մարտ ամսվա համար, ըստ որի` նավթի և նավթամթերքի ներմուծումը անցյալ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 7․27% -ով կազմելով 4մլն 199․ 359 տոննա։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ըստ հրապարակված հաշվետվության` ամենաշատ նավթի հումք և նավթամթերք ներմուծվել է ՌԴ-ից՝ 1 մլն 843․087 տոննա։ ՌԴ-ից հետո 2-րդ տեղում […]

̰
Ինչ հարցեր են քննարկվել Քիշնևում կայացած  հնգակողմ հանդիպմանը

20:36 01.06.2023

Քիշնևում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնգակողմ հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային […]

̰
Հուլիսի 21-ին Բրյուսելում կկայանա Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը

20:25 01.06.2023

Հուլիսի 21-ին Բրյուսելում նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ կառավարությունից: «Քիշնևում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնգակողմ հանդիպումը: […]

̰
Վրաստանի ապագան Եվրամիության ընտանիքում է․ Շառլ Միշել

19:44 01.06.2023

«Ես լիովին վստահ եմ, որ Վրաստանի ապագան Եվրամիության ընտանիքում է»,-Aliq Media-ի հաղորդմամբ՝ Մոլդովայում Եվրոպական քաղաքական միության (EPC) գագաթնաժողովից առաջ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Միշելն ասել է՝ ճիշտ որոշումներ պետք է կայացնի նաև Վրաստանի կառավարությունը, որպեսզի իրականացվեն անհրաժեշտ բարեփոխումները: Միշելի խոսքով, վրաց ժողովուրդը գիտի, որ կարող է հույս դնել իր անձնական և Եվրամիության […]

̰
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի Թուրքիա

19:17 01.06.2023

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը հայտարարել է, որ մոտ ժամանակներս կմեկնի Անկարա՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկելու Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Թուրքիայի ունեցած առարկությունները։ Բացի այդ Ստոլտենբերգը նշել է. «ՆԱՏՕ-ի դաշնակիցները համաձայն են, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ և այդ ուղղությամբ մենք քայլեր ենք ձեռնարկում»։ Ermenihaber. am -ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հետ […]

̰
Շառլ Միշելը հուսով է, որ Քիշնևում Հայաստանը և Ադրբեջանը կհաստատեն հարաբերությունները կարգավորելու քաղաքական կամքը

13:36 01.06.2023

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հույս է հայտնում, որ Քիշնևում հունիսի 1-ին նախատեսվող հնգակողմ հանդիպմանը Հայաստանը և Ադրբեջանը կրկին կհաստատեն հարաբերությունները կարգավորելու ընդհանուր քաղաքական կամքը: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ Միշելն այս մասին ասաց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բացման արարողության ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի Քիշնևում կայանալիք հնգակողմ հանդիպումից: «Այս […]

̰
Գլխավոր դատախազն այցելել է Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

09:30 01.06.2023

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Վրաստան կատարած այցի շրջանակում մայիսի 30-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի ուղեկցությամբ այցելել է Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսություն։ Գլխավոր դատախազը հանդիպել է Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանին և աշխատակազմին, ծանոթել Հյուպատոսության գործունեությանը:

̰
Ստամբուլում մոտ 60 ցուցարար է բերման ենթարկվել

08:52 01.06.2023

Չորեքշաբթի օրը Ստամբուլի կենտրոնում ոստիկանությունը ձերբակալել է 59 ցուցարարի բախումներից հետո, որոնք տեղի են ունեցել Գեզի այգում տեղի ունեցած իրադարձությունների տասնամյակին նվիրված միջոցառման ժամանակ, հայտնում է DHA-ն։ Գործակալության տվյալներով՝ 2013 թվականի իրադարձությունների զոհերի հիշատակին նվիրված ակցիան Թաքսիմ հրապարակում անցել է առանց միջադեպերի։ Սակայն դրանից հետո Թուրքիայի կոմունիստական ​​կուսակցության մի խումբ ակտիվիստներ կուսակցական դրոշներով գնացել են […]

̰
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի այսօրվա հայտարարությունը խորը հիասթափություն և տարակուսանք է առաջացնում. Արցախի ԱԳՆ

22:13 31.05.2023

Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանություն է արել ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության վերաբերյալ, ոում մասնավորապես ասվում է. «ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի ս.թ. մայիսի 30-ի հայտարարությունը, որում նա ողջունել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնակիչների, այսպես կոչված, համաներման հարցը դիտարկելու պատրաստակամության մասին Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները, խորը հիասթափություն և տարակուսանք է առաջացնում։ Անբացատրելի է, թե ինչպես կարելի է ամբողջությամբ […]

̰
Թյուրքական պետությունների կազմակերպությունը արժույթի սեփական հիմնադրամ է ստեղծում

20:52 31.05.2023

Թյուրքական պետությունների կազմակերպութունը հիմնում է արժույթի միջազգային սեփական հիմնադրամը։ Այս քայլը թյուրքական պետությունների միջև տնտեսական ինտեգրումն ապահովելու տեսանկությունից բավական կարևոր քայլ է համարվում: Թյուրքական ներդրումային այդ հիմնադրամի կենտրոնական գրասենյակը տեղակայվելու է Թուրքիայի երկրորդ մայրաքաղաք համարվող Ստամբուլում: Կազմակերպության անդամ երկրներից յուրաքանչյուրը (Թուրքիա, Ղազախստան, Ուզբեկստան, Ադրբեջան և Ղրղզստան), ստեղծված հիմնադրամի նախնական կապիտալի ձևավորման համար պետք ներդնի 100 մլն […]

̰
Մոսկվայում խորհրդակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխարտգործնախարարների միջև

20:24 31.05.2023

Մայիսի 31-ին Մոսկվայում խորհրդակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովի միջև։ «Ռուս-ադրբեջանական համագործակցության վիճակը և հեռանկարները, ներառյալ ընթացիկ օրակարգի ամենաարդիական հարցերը, դիտարկվել են առարկայական և դաշինքային ոգով»,-ասվում ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։։ Մայիսի 25-ին Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի շրջանակներում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի […]

̰
Ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է. Փաշինյան

20:16 31.05.2023

«Ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, հարակից և աջակցող բրենդներ կունենա շարունակաբար, որոնցից մեկը կլինի տնտեսական բարձր աճը, երկրորդը՝ խաղաղությունը». այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ժողովրդավարության հայկական ֆորումին»: Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն էլ նշել է, որ ԱՄՆ-ն այս ճանապարհին Հայաստանի կողքին է՝ դեպի ավելի բաց, հաշվետու, բարեկեցիկ և անվտանգ ապագա: Փաշինյանն արձանագրեց, որ […]

̰
Վերին Լարսի ռուսական կողմում հեղեղումներ են

19:13 31.05.2023

Հյուսիսային Օսիայում ջրհեղեղի հետևանքով ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետ եկող մայրուղին՝ ռուսական կողմում հեղեղվել է։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Հյուսիսային Օսիա-Ալանիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։ «Հեղեղումների սեզոնի պատճառով Վերին Լարսի անցակետի շրջակայքում իրավիճակը բավականին լարված է, մայրուղին հեղեվել է։ Համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հետ եղանք վտանգավոր հատվածում»,- Telegram-ի իր ալիքում գրել է Մեյնայլոն։ Ըստ […]

̰
Իրաքը հայտարարում է Թուրքիան ներառող մասշտաբային մի նախագծի մեկնարկի մասին

18:46 31.05.2023

Իրաքի իշխանությունները հայտարարել են  «Զարգացման ուղի» նախագծի մեկնարկի մասին: Այն ներառում է երկաթուղիներ և մայրուղիներ, որոնց միջոցով Իրաքը կկապի նավթով հարուստ մերձավորարևելյան երկրի հարավային շրջանները Թուրքիայի միջերկրածովյան ափի հետ և մեծապես կհեշտացնի առևտուրն Ասիայի և եվրոպական երկրների միջև: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նախագիծը քննարկվել է  Բաղդադում տեղի ունեցած  համաժողովում, որին մասնակցել են Բահրեյնի, Հորդանանի, Իրանի, Կատարի, Քուվեյթի, […]

̰
BACK_TO_TOP