TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+15.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ՄԻ պաշտպանը կոչ է անում միջազգային կառույցներին անմիջապես ջանքեր գործադրել առևանգված զինծառայողներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ

23:58 27.05.2023

Ադրբեջանի կողմից մայիսի 26-ին առևանգված երկու հայ զինծառայողի հարազատներից Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ահազանգեր են ստացվել՝ առևանգվածների գտնվելու վայրի և առողջական վիճակի մասին հնարավոր տեղեկություններ ստանալու վերաբերյալ։ Հաշվի առնելով միջազգային իրավունքի, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները՝ Պաշտպանը կոչ է անում միջազգային կառույցներին անմիջապես ջանքեր գործադրել առևանգված զինծառայողների իրավունքների պաշտպանության երաշխավորման և հայրենիք վերադարձնելու […]

̰
Ուկրաինայի Ռադան առաջարկել է անվանափոխել Վրաստանը

20:47 27.05.2023

Ուկրաինայի Գերագույն Ռադան առաջարկել է Վրաստանը պաշտոնապես անվանել «Սակարտվելո»։ Համապատասխան օրինագիծը հրապարակվել է մայիսի 26-ին Ուկրաինայի խորհրդարանի կայքում։ «Օրինագծի նպատակին հասնելու համար առաջարկվում է Ուկրաինայում ներդնել պաշտոնական մակարդակով, պաշտոնական նամակագրության և հաղորդակցության մեջ, ինչպես նաև Վրաստանի փոխարեն պաշտոնական և պատմական «Սակարտվելո» անվանման կիրառումը»: Փաստաթղթի պարզաբանման մեջ ասվում է, որ երկրի անունը փոխելու պատճառը նրա «ռուսականացումն […]

̰
Վրաստանի՝ ԵՄ անդամակցության կարգավիճակի հարցը կորոշվի հոկտեմբերին

19:51 27.05.2023

«Բաց հասարակության հիմնադրամ» հասարակական կազմակերպության եվրաինտեգրման ծրագրի ղեկավար Վանո Չխիկվաձեի խոսքով՝ հոկտեմբերի 17-ին կամ 25-ին հայտնի կդառնա՝ Եվրահանձնաժողովը Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ կտրամադրի, թե ոչ։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին թվիթերյան իր էջում գրել է Վանո Չխիկվաձեն։ «Աղբյուրի համաձայն՝ Եվրահանձնաժողովը հոկտեմբերի 17-ին կամ 25-ին կներկայացնի ընդլայնման փաթեթը։ Այդ ժամանակ կիմանանք՝ արդյոք Եվրամիության խորհուրդը հանձնարարական կտա […]

̰
Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների մեջ ամենամեծ թիվը կազմում են Ռուսաստանի քաղաքացիները

18:09 27.05.2023

2023-ի առաջին 4 ամսում Թուրքիա է մեկնել 11 մլն 93.247 զբոսաշրջիկ։ Անցյալ տարվա նույն ժամանակատվածի համեմատ (9մլն 533.933) այն աճել է 27․51%-ով։ 2022-ի նույն ժամանակահտվածի համեմատ Թուրքիա մեկնողների շարքում առաջին տեղը զբաղեցրել են Ռուսաստանի քաղաքացիները (1մլն 153.341) երկրորդ տեղը՝ Գերմանիայի քաղաքացիները (966․336): Եռյակը եզրափակում է Բուլղարիան՝ 797․ 956։  Հաջորդիվ Իրանը և Մեծ Բրիտանիան են։ Այս […]

̰
Ռուսաստանի հետ թռիչքներն արգելելն անիմաստ է․ Վրաստանի վարչապետ

17:58 27.05.2023

Վրաստանի և Ռուսաստանի սահմանին գտնվող «Կազբեգի-Վերին Լարս» անցակետով ամեն օր անցնում են հազարավոր մեքենաներ, ուստի իմաստ չունի քննադատել երկու երկրների միջև օդային հաղորդակցության վերսկսումը։ Այս կարծիքին է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ «Ամեն օր հազարավոր մեքենաներ են հատում սահմանը՝ Վերին Լարսի անցակետով։ Այդ թվում՝ ուղևորներ, բեռներ, հազարավոր մեքենաներ, և ո՞րն է տարբերությունը, ես չեմ հասկանում, եկեք […]

̰
Զինված բախում է տեղի ունեցել Աֆղանստանի և Իրանի սահմանին

17:11 27.05.2023

Սիստանի և Բելուջիստանի սահմանապահ ծառայության տեղեկատվական կենտրոնը հայտնել է իրանա-աֆղանական սահմանին տեղի ունեցած բախման հմասին։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ «Այսօր՝  կեսօրին, բախում է տեղի ունեցել Զաբուլի սահմանապահ գնդի սահմանապահների և անհայտ զինված անձանց միջև, ովքեր ծրագրում էին հատել Իրանի Իսլամական Հանրապետության տարածք՝ը սահմանի զրոյական կետում, ինչը հանգեցրել է փոխհրաձգության և զինված բախման»,- ասվում է հաղորդագրության […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

15:42 27.05.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Էրդողանն ու Քըլըչդարօղլուն պատրաստվում են նախագահի պաշտոնի համար վերջին մենամարտին. ТАСС

09:01 27.05.2023

Թուրքիայում ավարտվում է նախագահական ընտրությունների ձգձգվող գործընթացը, թեկնածուները մինչև շաբաթ օրը ժամը 18:00-ն ժամանակ ունեն քարոզարշավի համար։ Իրացիճակին անդրադարձել է ТАСС-ը: Շաբաթ օրը՝ քարոզարշավի ավարտից 20 րոպե առաջ, երկու թեկնածուներն էլ կստանան հեռուստատեսությամբ հեռարձակման վերջին հնարավորությունը՝ ուղղված ընտրազանգվածին: Նրանք 10-ական րոպե կունենան, ինչպես պահանջում է ընտրական օրենքը, զուտ նախընտրական ելույթ ունենալու համար։ Կարգը որոշվում է […]

̰
Կայսանովն այցելել է Սաակաշվիլիին

20:50 26.05.2023

Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը «Վիվամեդ» կլինիկայում հանդիպել է Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին: Ըստ Սաակաշվիլիի ֆեյսբուքյան գրառման՝ խոսել են Ուկրաինայի և Վրաստանի հեռանկարների մասին։ Այս մասին գրում է aliq.ge-ն։ «Ես (Կասյանովին-խմբ.) շնորհակալություն հայտնեցի երկու երկրների համար կատարած աշխատանքի համար»,- գրել է երրորդ նախագահը:  2022 թվականի մայիսի 12-ից Սաակաշվիլին […]

̰
Թուրքիայում մեկ տարվա ընթացքում 1 տոննայից ավելի ոսկի է ներմուծվել

20:35 26.05.2023

Արևմտյան երկրների՝ Ռուսաստանի նկատմամբ սահմանած պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի ավանդական ոսկու արտահանումների հիմնական ուղղությունները փոխվել են՝ ուղղվելով դեպի Թուրքիա, Չինաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ։ Ինչպես փոխանցում է Reuters-ը, Թուրքիան մեծ դեր է խաղացել ռուսական ոսկու առևտրի գործում։ Թեև ոչ ռուսական ընկերություններից ոչ մեկը մի քանի տոննայից ավելի ոսկի չի տեղափոխել Թուրքիա, համաձայն մաքսային տվյալների՝ 2022-ի փետրվարի 24-ից […]

̰
Զուրաբիշվիլին քննադատել է երկրի կառավարությանը

19:45 26.05.2023

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ազատության հրապարակում կայացած Անկախության օրվա արարողության ժամանակ իր ելույթում քննադատել է իշխանություններին՝ նշելով, որ «կառավարությունը չի մտածում սեփական քաղաքացիների պատվի ու արժանապատվության մասին»։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ այն ժամանակ, երբ վրաց հասարակությունը աշխարհին ցույց տվեց իր միասնությունը, սկզբունքայնությունը, Ուկրաինայի հետ համերաշխությունը, կառավարությունը պետք է կատարի տված խոստումը. […]

̰
Բանավեճ ու բանակցություններ. Փաշինյանի և Ալիևի մոսկովյան այցը

19:30 26.05.2023

Երեկ Մոսկվայում կայացավ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը: Դրան նախորդել էին Փաշինյանի և Ալիևի հետ Պուտինի առանձին հանդիպումները, նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որի ժամանակ բանավեճ ծավալվեց Նիկոլ Փաշինյանի և Ալիևի միջև: Ի վերջո, ի՞նչ է քննարկվել, ի՞նչ է որոշվել երեկ Մոսկվայում:

̰
ԱՄՆ-ը ձերբակալել է Թուրքիայի պալատի հարձակման հետ կապ ունեցող տղամարդու

19:23 26.05.2023

Բերման է ենթարկվել մի անձ, որը կարող է առնչություն ունենալ Նյու Յորքում Թուրքիայի հյուպատոսության վրա վերջերս տեղի ունեցած հարձակման հետ, ՌԻԱ Նովոստիին հայտնել են քաղաքի ոստիկանության վարչությունից: Երկուշաբթի գիշերը անհայտ անձը կոտրել է Թուրքական տան տասնյակ ապակիներ, որտեղ գտնվում է Թուրքիայի հյուպատոսությունը և ՄԱԿ-ում նրա ներկայացուցչությունը։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարձակվողին ահաբեկիչ է անվանել։ «Հետաքննությանը […]

̰
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Լուիս Բոնոյին

19:10 26.05.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրմանը վերաբերող հարցեր: Վարչապետը […]

̰
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

18:54 26.05.2023

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում ուրբաթ օրը 3,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD): Նախարարության Twitter-ում հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 15.32-ին Գյոքսունի շրջանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 12,53 կմ խորության վրա։

̰
Հունիսի 1-ին խաղաղության պայմանագիր չի կնքվի. Աղվան Վարդանյան

17:09 26.05.2023

ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի` ԱԺ ամբիոնից հնչեցրած «կադաստրի վկայական» արտահայտությանը, խաղաղության պայմանագրի պարամետրերին եւ Արցախին: «Նիկոլ Փաշինյանն ասում է` մենք կադաստրի վկայական չունենք: Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան սահմանները հստակ են, մենակ արեւմտյան սահմաններն է անընդհատ խախտում հակառակորդը»,- ասել է Աղվան Վարդանյանը: Ընդդիմադիր պատգամավորը նաեւ հավելել […]

̰
Պեսկովը հնարավոր է համարում տեսանելի ապագայում Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը

14:51 26.05.2023

Ներկա հանգամանքները թույլ են տալիս ակնկալել, որ տեսանելի ապագայում հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը, սակայն գլխավորը ոչ թե ժամանակն է, այլ բոլոր հարցերի վերջնական լուծումը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС-ից, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները կհավաքվեն […]

̰
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին

14:17 26.05.2023

Մայիսի 26-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին: Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանային անվտանգության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցեր: ԱԽ քարտուղարը Լ.Բոնոյին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում հայկական կողմի դիրքորոշումները: Կողմերը քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ […]

̰
ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետները կքննարկեն տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման տեխնիկական մանրամասները. Օվերչուկ

13:49 26.05.2023

Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների միջև առաջիկա բանակցությունների ընթացքում կքննարկվեն տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված հարցերը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին հինգշաբթի երեկոյան լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Օվերչուկը նշել է, որ «կողմերը նույն կերպ են պատկերացնում, թե ինչպես պետք է ընթանա ապաշրջափակումը», և այժմ քննարկվում են տեխնիկական […]

̰
Հայ և վրացի ժողովուրդներն ապացուցել են անկախ պետություն ունենալու իրենց իրավունքը. Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վրաստանի նախագահին և վարչապետին

11:43 26.05.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Պետական անկախության վերականգնման օրվա առթիվ: Վրաստանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական վրացի ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ Ժողովրդավարական արժեքների վրա խարսխված պետություն կառուցելու նպատակով՝ ավելի քան մեկ […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակում են առաջնահերթություն մնալ ԱՄՆ-ի համար. ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ

11:07 26.05.2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակում են առաջնահերթություն մնալ Միացյալ Նահանգների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով Մոսկվայում երեկ տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը: «Մենք (խմբ.՝ բանակցությունների) սենյակում չենք, սակայն սա շարունակում է մեզ համար առաջնահերթություն մնալ: Ինչպես գիտեք, պետքարտուղարը մի քանի շաբաթ առաջ կողմերին հյուրընկալեց այստեղ՝ Վաշինգտոնում: Ինչպես […]

̰
Պուտինն ասել է, որ իրավիճակը Ղարաբաղում զարգանում է կարգավորման ուղղությամբ

23:57 25.05.2023

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում զարգանում է կարգավորման ուղղությամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպմանը։ «Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, չնայած դժվարություններին և խնդիրներին, որոնք դեռ բավարար կան, այնուամենայնիվ, իրավիճակը զարգանում է դեպի կարգավորում: Այդ ոլորտներից մեկը տրանսպորտային հաղորդակցության վերաբերյալ աշխատանքներն են»,- ասել է Պուտինը։

̰
Պուտինը կարծում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը կնպաստի ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով

23:36 25.05.2023

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ տարբեր ոլորտներում Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ փոխգործակցությունը շարունակում է ակտիվորեն զարգանալ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վլադիմիր Պուտինն այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ «Ընդգծեմ, որ մեր առևտրաշրջանառությունը վտահ դրական դինամիկա է գրանցում։ Անցած տարի այն աճել է ավելի քան 83 տոկոսով, հասել է […]

̰
Վարչապետը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

20:46 25.05.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոբելյանական` 30-րդ նիստին: Միջոցառման նեղ կազմով նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի և Ղազախստանի նախագահները: Ընդլայնված կազմով նիստին որպես հյուր մասնակցել է Ադրբեջանի նախագահը, իսկ հեռավար կարգով` ԵԱՏՄ-ում դիտորդ երկրների` Ուզբեկստանի, Կուբայի առաջնորդները, ինչպես նաև որպես հյուր` Տաջիկստանի նախագահը: Նեղ կազմով նիստում իր […]

̰
Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Ադրբեջանի նախագահի «միջանցքային» խոսույթին

20:07 25.05.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ՝ նշելով. «Իմ արձագանքը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Ադրբեջանի նախագահի «միջանցքային» խոսույթին»:

̰
Թուրքիայի միգրացիայի վարչությունը հրապարակել է երկրում գտնվող սիրիացիների թիվը

19:59 25.05.2023

Ըստ Թուրքիայի միգրացիայի կառավարման վարչության հրապարակված տվյալների` Թուրքիայում ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող սիրիացիների թիվը կազմում է 3 մլն 381 429, իսկ Սիրիա վերադարձած սիրիացիների թիվը` 554.114։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Միջազգային պաշտպանության տակ գտնվող օտարեկրացիների թիվը կազմում է 300.720, իսկ կացության թույտվությամբ երկրում մնացողներինը՝ 1 մլն 308 514։ Ընդհանուր առմամբ Թուրքիայում սիրիացիների թիվն այս պահին կազմում […]

̰
Ո՛չ Իրաքում, ո՛չ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունները չեն դադարելու. Հուլուսի Աքար

19:47 25.05.2023

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ելույթ է ունեցել երկրի հյուսիսում գտնվող Կայսերի քաղաքում «Երիտասարդության տոնի» շրջանակներում կազմակերպված միջոցառմանը և սպառնացել  Սիրիայի քրդական ուժերին, որոնց Անկարան համարում է ահաբեկչական: Աքարը խոսելով Իրաքում և Սիրիայում քրդական ուժերի տարվող պայքարի մասին՝ նշել է, որ դրանք շարունակվելու են: «Ո՛չ Իրաքում, ո՛չ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունները չեն դադարելու: Այս պայքարը […]

̰
Դեղատնային նարկոմանիա. Վրաստանում օրինախախտ 17 դեղատուն է բացահայտվել

19:28 25.05.2023

Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության տվյալներով, Թբիլիսիում հայտնաբերվել է օրենքի խախտումներով գործող 17 դեղատուն: Քննչական ծառայության փոխանցմամբ՝ նշված դեղատները չեն ունեցել իրենց գործունեության համար անհրաժեշտ համապատասխան թույլտվություններ, որոնցից առանց դեղատոմսի վաճառվել են տարբեր անվանումներով և հատուկ հսկողության տակ գտնվող հոգեմետ դեղեր։ Հաղորդում է Aliq Media-ն։ Ըստ հայտարարության՝ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում առգրավվել են մեծ քանակությամբ […]

̰
Իրանը հայտարարել է, որ եթե բնական գազ արտահանի Եվրոպա, ապա դա կանի Թուրքիայի տարածքով

19:19 25.05.2023

Իրանական գազի ազգային ընկերության (NIGC) գլխավոր տնօրեն Մաջիդ Չեգենին ասել է, որ եթե իր երկիրը որոշի բնական գազ արտահանել Եվրոպա, ապա ինչպես դա կանի։ Ինչպես փոխանցում է Ermenihaber.am-ը, իրանական «Աշխատավորների լրատվական գործակալության» (ILNA) հետ զրույցում Չեգենին տեղեկություն է տվել բնական գազի արտահանման հարցում իրենց ունեցած մոտեցումների վերաբերյալ: «Եթե մենք բնական գազ արտահանենք Եվրոպա, դա կլինի […]

̰
Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ

19:05 25.05.2023

Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի։ Այս մասին հինգշաբթի օրը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ արձագանքելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Հայաստանով անցնող միջանցքի մասին հայտարարությանը։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Հանդիպման հիմնական մասից հետո Ալիևն ու Փաշինյանը մտքեր են փոխանակել երկու երկրների հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ։ […]

̰
BACK_TO_TOP