16:43 31.05.2023
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպումը կկայանա մոտ ապագայում, չորեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը։ Նրա խոսքով՝ մայիսի 31-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այս աշխատանքային խմբի հանդիպումը «կկայանա շատ մոտ ապագայում»։
13:30 31.05.2023
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը, ի պատասխան լրատվամիջոցների հարցումների, մեկնաբանություն է հրապարակել ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի կողմից մայիսի 30-ին արված մամուլի հայտարարության վերաբերյալ։ «Հայկական կողմը մշտապես ողջունել է ԱՄՆ կողմից գործադրվող ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման գործընթացում: Կարծում ենք՝ մեր բոլոր գործընկերների համար ակնհայտ պետք է լինի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման […]
09:42 31.05.2023
Մենք ուրախ են տեսնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվել են. այսպիսի հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը՝ մեջբերելով պետքարտուղար Բլինքենի կարծիքը, որ Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է ձեռք բերել։ «Վերջերս մենք երախտագիտություն հայտնեցինք վարչապետ Փաշինյանի խաղաղության հանձնառության համար և ողջունեցինք նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները համաներման հնարավորության մասին։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները այս շաբաթվա վերջին […]
21:09 30.05.2023
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունը Ռումինիայի Պատգամավորների պալատի արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Բիրո Ռոզալյա-Իբոլյայի հրավերով Բուխարեստում է: Պատվիրակության կազմում են նաեւ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբի անդամ Արսեն Թորոսյանը: Այցի շրջանակում մայիսի 29-ին պատվիրակության անդամները հանդիպել են Ռումինիայի արտաքին գործերի նախարարության […]
20:18 30.05.2023
Մայիսի 30-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ավստրիայի դաշնային կանցլերի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Բարբարա Կաուդել-Ջենսենի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և ավելի լայն արտատարածաշրջանային անվտանգային միջավայրը: Քարտուղար Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքից և շեշտել հայկական կողմի դիրքորոշումները մի շարք հարցերի շուրջ: Կողմերը քննարկել են երկկողմ հայ-ավստրիական հարաբերությունների հետաքրքրության շրջանակը ներառող հարցեր: […]
19:49 30.05.2023
Թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝ իշխանության կուլիսներում բուռն քննարկվում է պաշտոնների բաժանման թեման։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նշվում է, որ նախագահական ընտրություններում հաղթելով երրորդ անգամ նախագահ վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է կառավարության իր նոր կազմում անակնկալ անուններ ներառել։ Կուլիսներում պնդում են, որ Էրդողանի փեսան՝ Բերաթ Ալբայրաքը, կրկին կդառնա էներգետիկայի և բնական պաշարների նախարար։ Նշվում է, […]
19:40 30.05.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին մայիսի 26-ի՝ Վրաստանի անկախության և հանրապետության հռչակման տոնի կապակցությամբ և հաջողություններ մաղթել Վրաստանին և վրաց ժողովրդին: Դեսպան Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության և շնորհավորանքի համար և ասել, որ փոխադարձաբար շնորհավորում է Հանրապետության նախագահին և հայ ժողովրդին […]
18:45 30.05.2023
Ռուս բլոգեր Իրինա Ալեմանին թույլ չեն տվել մուտք գործել Թուրքիա ՝ հինգ տարով: Որպես պատճառ առաջ է քաշվել այն հանգամանքը, որ բլոգերը վտանգ է ներկայացնում Թուրքիայի ազգային անվտանգության համար: Ինչպես հաղորդում է Ermenihaber.am-ը, Բլոգերը հայտնել է, որ Ստամբուլի օդանավակայանից նրան տարել են ոստիկանական բաժանմունք և հարցաքննել։ Թուրքական իշխանությունների այս որոշումը Իրինա Ալեմանը կապում է Թուրքիայի […]
18:08 30.05.2023
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազանգի միջոցով շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նշվում է նաև, որ երկու երկրների առաջնորդները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային մարտահրավերների վերաբերյալ, ինչպես նաև հայտնել իրենց հաստատակամությունը՝ շարունակելու իրենց երկրների միջև համագործակցությունը առկա բոլոր ոլորտներում: Ըստ բրիտանական «Reuters» […]
11:33 30.05.2023
Ադրբեջանը Բերձորում հողին է հավասարեցրել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: «Հետաքրքիր է՝ արձագանք կլինի՞ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի ոչնչացմանը, ռեպորտաժներ կամ թոք շոուներ կլինե՞ն, որտեղ հայրենասերներն իրենց «կպատառոտեն» մեր մեծ հաղթանակը պղծելու համար։ […]
11:18 30.05.2023
Գերմանիայի իշխող կոալիցիայի մաս կազմող «Սոյուզ-90/Կանաչներ» կուսակցության համանախագահ Օմիդ Նուրիպուրը կարծում է, որ Թուրքիայի իշխանությունները Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո պետք է դադարեցնեն արգելափակել Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ: Երեքշաբթի նա իր տեսակետն է հայտնել Rheinische Post թերթին։ «Թուրքիայի կառավարության վերջին կուրսը խորացրել է Թուրքիայի և Եվրամիության միջև տարաձայնությունները և վախեցրել արևմտյան ներդրողներին, որոնց […]
10:40 30.05.2023
Սույն թվականի մայիսի մայիսի 28-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել Ադրբեջանի իրավասության ներքո գտնվող ՀՀ ԶՈՒ երկու զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում և պահանջել, որպեսզի Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց կիրառվի Ադրբեջանի նկատմամբ՝ զերծ մնալու հայ զինծառայողների իրավունքների խախտումներից: Միաժամանակ պահանջ է ներկայացվել տրամադրելու տեղեկատվություն վերջիններիս […]
10:06 30.05.2023
Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ11+400 հատվածում (Արամավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրի մոտ) գտնվող կամուրջն ամբողջովին կազմատվել է. վթարավտանգ դարձած կամրջի փոխարեն կկառուցվի նոր կամուրջ։ Կտեղեդրվեն կամրջի հիմքերը, այնուհետև՝ երկաթբետոնե սալերը, կկատարվեն նախագծով նախատեսված այլ աշխատանքներ։ Կամուրջը կառուցում է «Կամուրջշին» ՓԲԸ-ն, տեխնիկական հսկողությունը կատարում է «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն։ Տրանսպորտային օբյեկտը կառուցվում է ՀՀ պետական […]
20:02 29.05.2023
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 29-ին գյուղատնտեսական աշխատանքների քողի տակ իրականացվել են նոր ամրաշինական կառույցների ինժեներական աշխատանքներ Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտունու, Շուշիի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի դիմաց և որոնք իբրև թե կասեցվել […]
19:48 29.05.2023
Իրանական արտադրության հիպերձայնային բալիստիկ հրթիռը հաջողությամբ անցել է բոլոր փորձարկումները, երկուշաբթի օրը հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն, հայտնում է Ինտերֆաքսը։ «Թեհրանում գիտական անձնակազմի հետ հանդիպման ժամանակ բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն ասել է, որ հայրենական հիպերձայնային բալիստիկ հրթիռն անցել է բոլոր փորձարկումները և շուտով կներկայացվի», […]
19:32 29.05.2023
Թուրքական լիրայի փոխարժեքը մայիսի 29-ին հերթական անգամ հասել է պատմական նվազագույնի ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ նախագահական ընտրությունների ավարտին։ Ազգային արժույթը վաճառվում է 20,0872 լիրա/1 դոլար՝ նախորդ շրջանի ավարտի 19,9731 լիրա/1 դոլարի դիմաց։ Վերջին տասներկու ամիսների ընթացքում լիրան էժանացել է մոտ 23%-ով։ BIST 100 ֆոնդային ինդեքսը երկուշաբթի օրը սակարկությունների ժամանակ տատանվել է 3,7%-ով՝ հասնելով երկշաբաթյա առավելագույնին: Մեկ […]
19:03 29.05.2023
Ամերիկյան «Financial Times»-ը «Թուրքիայի տնտեսության և դեմոկրատիայի համար անհանգստացնող ապագա» վերնագրով հոդված է հրապարակել, որտեղ խոսվում է նախագահական ընտրությունների 2-րդ փուլից հետո ստեղծվելիք իրավիճակի մասին։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ կենտրոնական բանկը տարբեր ոչ շուկայական պայմանավորվածություններով և «հետին դռնից» արտարժույթի վաճառքով փորձում է զսպել թուրքական լիրայի արժեզրկումը։ Իսկ դա էլ իր հերթին լուրջ ռեզերվների կորստի է բերում։ Տնտեսության ղեկավարների նկատմամբ ունեցած […]
18:46 29.05.2023
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան մեկնաբանել է Սոխումիի օդանավակայանի վերականգնման աշխատանքները: Aliq Media-ի հաղորդմամբ՝ Բժանիան նաև անդրադարձել է Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային հաղորդակցության վերականգնման փաստին։ «Ինչ վերաբերում է օդային հաղորդակցություններին, մենք նույնպես աշխատում ենք այդ ուղղությամբ (Ռուսաստանի հետ- խմբ.), պետք է ստորագրվի Աբխազիայի և Ռուսաստանի Դաշնության միջև օդային հաղորդակցությունների մասին միջկառավարական […]
18:35 29.05.2023
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը մեկնաբանություն է տարածելԱդրբեջանի նախագահի՝ մայիսի 28-ի հայտարարությունների վերաբերյալ։ «Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ի հայտարարությունները հերթական անգամ ընդգծված սպառնալիքներ են պարունակել Արցախի ժողովրդի և իշխանությունների հանդեպ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը և Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները: Այս անգամ պահանջելով Արցախի ժողովրդի կողմից ժողովրդավարական հիմունքներով ընտրված մարմինների՝ […]
16:20 29.05.2023
Մայիսի 28-ին Թբիլիսիում նշվել է Սայաթ-Նովային նվիրված և արդեն ավանդական դարձած Վարդատոնը։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից: Տոնական միջոցառումը մեկնարկել է Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում տոնական պատարագով, որին հաջորդել է Վիրահայոց թեմի առաջնորդ Հգշ․ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի կողմից կատարված հոգեհանգստյան կարգը Սայաթ-Նովայի շիրմաքարի մոտ։ Գորգասալի հրապարակում անցկացվել է տոնական համերգ՝ կազմակերպված […]
12:22 29.05.2023
ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին ու նշել, որ ռազմաքաղաքական իրադրությունը տարածաշրջանում շարունակում է մնալ լարված, ինչը պայմանավորված է ոչ միայն մեր ունեցած բարդ հարաբերություններով, այլ նաեւ` գլոբալ գործընթացներով: «Մենք որդեգրել ենք խաղաղության օրակարգ եւ ռազմավարություն ու անում ենք հնարավորը` այդ օրակարգը կյանքի կոչելու համար»,- ասել է նա: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել […]
10:38 29.05.2023
Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձգտում է դառնալ համաշխարհային առաջնորդ, սա է նրա հիմնական քաղաքական նպատակը։ Այս կարծիքին է ՌԴ Ազգային հետազոտական համալսարանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի արտաքին տարածաշրջանային հետազոտությունների ամբիոնի պրոֆեսոր Անդրեյ Բակլանովը։ Փորձագետի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։ Բակլանովի խոսքով՝ Էրդողանն իր նպատակին հասնելու համար կշարունակի միջազգային […]
10:23 29.05.2023
Նրանք, ովքեր վերջին ընտրություններում պաշտպանել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը, չեն գիտակցում նրա վերընտրվելու հետևանքները, հայտարարել է Գերմանիայի պարենի և գյուղատնտեսության նախարար Ջեմ Օզդեմիրը։ Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «Հետաքրքիր է, թե ինչ է տեղի ունենում, որտեղ Էրդողանի կողմնակիցները տոնում են՝ պատասխանատվություն չկրելով իրենց ընտրության հետևանքների համար»,- գրել է Գյուղատնտեսության […]
08:32 29.05.2023
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ցանկացել է շնորհավորել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ, սակայն Թուրքիայի ղեկավարի փոխարեն Twitter-ում իր շնորհավորանքում նշել է ֆուտբոլային երկրպագուի: «Շնորհավորում եմ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Այս տարի մենք նշում ենք Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը և Լեհաստանի և Թուրքիայի հանրապետությունների միջև բարեկամության պայմանագրի ստորագրման 100-ամյակը: Մենք […]
23:46 28.05.2023
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով։ «Շնորհավորում եմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ։ Ակնկալում եմ, որ կշարունակենք համատեղ աշխատանքը մեր երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,-Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Փաշինյանը:
22:32 28.05.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո առաջին ելույթի ժամանակ երգել իր կողմնակիցների համար, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Էրդողանը գլխավորում է ընտրությունները՝ հավաքելով ձայների 52%-ը՝ քվեաթերթիկների ավելի քան 98%-ի հաշվարկից հետո։ Էրդողանը դուրս է եկել Ստամբուլի Սկյուտար թաղամասում հավաքված բազմության մոտ և սկսել իր ելույթը՝ կատարելով «Duyanlara Duymayanlara» երգը։ Ելույթից հետո, […]
19:58 28.05.2023
Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն նվազագույն առավելությամբ առաջատար է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից։ Այս մասին հայտնում է ընդդիմադիր ANKA գործակալությունը՝ հղում կատարելով իր հաշվարկներին։ Ըստ տվյալների՝ քվեաթերթիկների 70 տոկոսը մշակելուց հետո Քըլըչդարօղլուն հավաքում է 50,87 տոկոս, իսկ Էրդողանը՝ 49,12 տոկոս։
10:16 28.05.2023
Թուրքիայում տեղական ժամանակով ժամը 08:00-ին ընտրատեղամասերը բացվել են նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության համար։ Ամբողջ երկրում տեղադրվել է ավելի քան 191 հազար քվեատուփ։ Ընտրողների թիվը գերազանցում է 60 միլիոնը։ Մայիսի 14-ին կայացած քվեարկության առաջին փուլի արդյունքներով թեկնածուներից ոչ մեկը չէր հավաքել ձայների 50 տոկոսը: Ընտրությունների երկրորդ փուլում պայքարում են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և […]
04:26 28.05.2023
Ադրբեջանի դատարանը առևանգված երկու հայ զինծառայողներին կալանավորելու որոշում է կայացրել։ Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր: Ադրբեջանի դատախազությունը հայտարարել է, որ 2 հայ զինծառայողները ձերբակալվել են և ներգրավվել իբրև մեղադրյալ «ահաբեկչության, ապօրինի ներթափանցման և զենքի ապօրինի տեղափոխման համար»։ ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել է, որ հաշվի […]
00:09 28.05.2023
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն արձանագրում է, որ ադրբեջանական բանտերում գտնվող հայ ռազմագերիների թիվը շարունակաբար ավելանում է, նրանց բոլորին ազատ արձակելու փոխարեն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մարուքյանն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքից 2 հայ զինծառայողի առևանգմանը։ «Հայաստանի ինքնիշխան տարածքից ապօրինի առևանգվել է 2 հայ զինծառայող։ Այսպիսով՝ […]