TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+20.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

10:13 28.04.2023

Թուրքիայում Սիրիայի հետ սահմանի մոտ ուրբաթ օրը 4,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ըստ աղբյուրի՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Անթաքիա քաղաքից 12 կմ հարավ-արևելք հեռավորության վրա, որտեղ ապրում է 210 հազար մարդ։ Օջախը գտնվել է 1 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Թուրքիայի Իզմիրում էլիտար բնակելի համալիրում խոշոր հրդեհ է բռնկվել

09:15 28.04.2023

Թուրքիայի Իզմիր քաղաքի էլիտար բնակելի համալիրում անհայտ պատճառով խոշոր հրդեհ է բռնկվել, բնակիչները տարհանվել են, հայտնել են նահանգի նահանգապետի գրասենյակից։ Ուրբաթ գիշեր հրդեհը պատել է արեւմտյան Իզմիրի Ենիկալե շրջանում գտնվող տունը։ Առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան Twitter-ում հայտնել է, որ հրդեհի հետևանքով տուժել է յոթ մարդ, որոնցից վեցը ածխաթթու գազ են շնչել։ Իզմիրի նահանգապետ Սելիմ Կոշգերը […]

̰
Դեվդորակի թունելի նորոգման պատճառով Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի մի հատվածը ապրիլի 29-ից փակ կլինի

09:05 28.04.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց […]

̰
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

07:30 28.04.2023

Ուրբաթ օրը Իրանի հյուսիս-արևելքում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Աղետի էպիկենտրոնը գտնվել է Մաշհադ քաղաքից 45 կմ հարավ՝ մոտ 2,3 մլն բնակչությամբ։ Օջախն ընկել է 8 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն դեռևս չի ստացվել։

̰
Միխայիլ Գալուզինն առանձնազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ

22:07 27.04.2023

Ապրիլի 27-ին ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինն առանձնազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպաններ Վաղարշակ Հարությունյանի և Փոլատ Բյուլբյուլօղլուի հետ: Այս մասին հայտնում են Ռուսաստանի արտաքին գերատեսչությունից։ Քննարկվել են Լաչինի միջանցքում և ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացումները։ Վերահաստատվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև […]

̰
Ի՞նչ հիվանդություն ունի Էրդողանը․ նրա առողջական վիճակը կարող է խանգարել վերընտրվելու հարցում

21:48 27.04.2023

Իրականում ի՞նչ է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որտե՞ղ է հիմա նա: Էրդողանի առեղծվածային հիվանդության ու նրա վիճակի մասին «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը։ «Էրդողանի առողջությունը վատթարացել էր ուղիղ եթերում՝ հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ: Ռեժիսորը ստիպված էր եղել ընդհատել ուղիղ եթերը գովազդով, որը տևեց ավելի քան 20 րոպե: Այնուհետև Էրդողանը, այնուամենայնիվ, վերադարձավ, […]

̰
Ադրբեջանի հռետորաբանությունը և ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սադրանքները չեն խոսում հայ ժողովրդի հետ այդ երկրի հայտարարած խաղաղ համակեցությամբ ապրելու մասին. Սեյրան Օհանյան

21:29 27.04.2023

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանն ու Արթուր Խաչատրյանն ապրիլի 27-ին հանդիպել են Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի հետ: Սեյրան Օհանյանն անդրադարձել է Հայաստանի անվտանգային խնդիրներին, Լաչինի միջանցքի փակման հետեւանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին, ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմանը: Նա կարեւորել է եվրոպական երկրների արդարացի, […]

̰
Վրաստանի բնակչության թիվն աճել է 1,3 տոկոսով

19:49 27.04.2023

2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բնակչությունը կազմել է 3 մլն 736 հազար 400 մարդ, ինչը 1,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, aliq․ ge-ի հաղորդմամբ՝ նշված է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տարածած հաշվետվության մեջ: Հաշվետվության համաձայն, 2022 թվականին գրանցվել են բնական բացասական աճ (-6 799) և դրական միգրացիոն մնացորդ (54 հազար […]

̰
Լեհաստանի և Վրաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են Սաակաշվիլիի առողջական խնդրին

19:22 27.04.2023

Վրաստանում գտնվող Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի խոսքով, իր վրացի գործընկեր Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը։ Հաղորդում է Aliq Media-ն։ Նրա խոսքով՝ Լեհաստանը փորձում է կառուցողական լուծում գտնել։ «Ընթացիկ շաբաթվա ընթացքում Եվրոպական խորհրդի պատվավոր հյուրն էր նախարար Դարչիաշվիլին։ Բնական և […]

̰
Պուտինն ու Էրդողանն առցանց միացել են «Ակկույու» ատոմակայանում տեղի ունեցող արարողությանը

18:28 27.04.2023

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը տեսակապի միջոցով միացել են Թուրքիայում «Ակկույու» ատոմակայանի 1-ին էներգաբլոկի համար միջուկային վառելիքի առաջին խմբաքանակի ժամանման արարողությանը: Արարողությունից հետո կայանը կստանա ատոմակայանի կարգավիճակ։ Նշվում է, որ այս տեսակապը Թայիփ Էրդողանի առաջին հրապարակային երևալն է այն բանից հետո, երբ նրա ինքնազգացողությունը վատացել էր ապրիլի 25-ին՝ տեղական […]

̰
Ֆրանսիան խրախուսում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները և կոչ անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը. Ֆրանսիայի ԱԳ նախարար

18:11 27.04.2023

Տարածաշրջան այցելած Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում ամփոփել է Բաքվի այցերն ու հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքների մասին։ «Երկար առարկայական զրույց եղավ նախագահ Ալիևի հետ։ Ֆրանսիան խրախուսում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները միջազգային իրավունքի նորմին համապատասխան, կոչ անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Վստահության վերագտնումը կոնկրետ գործողություններ է պահանջում»,- […]

̰
Էրդողանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

17:36 27.04.2023

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը հինգշաբթի հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հաղորդում է TRT հեռուստաալիքը։ Պուտինը Էրդողանին մաղթել է շուտափույթ ապաքինում, հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։ Պետությունների ղեկավարները հեռախոսով քննարկել են  նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը, հացահատիկի գործարքը և Սիրիայում վերջին զարգացումները։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահը վատ էր զգացել հեռուստաալիքներին տված […]

̰
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հնարավորություն կա. Ֆրանսիայի ԱԳ նախարար

14:34 27.04.2023

Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Հաղորդում է Radar Armenia-ն։ Կոլոնան, մասնավորապես, հայտարարել է. «Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հնարավորություն կա։ Ադրբեջանը հանդես է եկել խաղաղության նախաձեռնությամբ, և Ֆրանսիան ողջունում է այն»։ Ի հավելումն, Կոլոնան Ադրբեջանի ԱԳ նախարարին հրավիրել […]

̰
Ադրբեջանի ջանքերը՝ ԼՂ-ն վերածելու հայության նոր կառափնարանի, պետք է կասեցվի. վարչապետ

11:53 27.04.2023

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ մինչ օրակարգի քննարկումը, վարչապետն անդրադարձել է տարածաշրջանային իրավիճակին, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից ապօրինի կերպով հսկիչ անցագրային կետի տեղադրմանը և այս համատեքստում՝ Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայության […]

̰
Բացի ՌԴ-ից, որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի. Փաշինյան

11:39 27.04.2023

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը և այսպիսով ապահովի միջանցքի բնականոն գործունեությունը: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ապօրինաբար Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելուն: «ՌԴ խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը և այսպիսով ապահովի միջանցքի բնականոն գործունեությունը: Այսինքն՝ բացի ՌԴ-ից, որևէ մեկը Լաչինի միջանցքում […]

̰
Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի մի հատվածը փակ կլինի Դեվդորակի թունելի նորոգման պատճառով

08:57 27.04.2023

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 132-135-րդ կմ-ում գտնվող Դեվդորակի թունելի նորոգման պատճառով ապրիլի 29-ին ժամը 00։00-ից մինչև 06։00-ն ավտոճանապարհը փակ կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ավտոճանապարհի փակ լինելու ժամանակ վարորդներին կառաջարկվի այլընտրանքային ճանապարհ։

̰
Էրդողանն Աքքույու ատոմակայանի միջոցառումներին կմասնակցի տեսակապով

08:40 27.04.2023

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակը հաստատել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը տեսակապով մասնակցելու է Աքքույու ատոմակայանի միջոցառումներին, հինգշաբթի օրը նախատեսված հանրահավաքը նույնպես հետաձգվել է։ «Նախագահը առցանց կմասնակցի Akkuyu ատոմակայանում կայանալիք արարողությանը», – մեջբերում է IHA-ն կուսակցության օգնական Էրքան Կանդեմիրի խոսքերը։ «Մերսինի հանրահավաքը հետաձգվել է անորոշ ժամկետով»,- ասել է Կանդեմիրը։ Հանրահավաքը […]

̰
Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Երևանում «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձան տեղադրելու կապակցությամբ

22:31 26.04.2023

Անկարայում ու Բաքվում արձագանքել են երեկ Երևանում կայացած «Նեմեսիս» գործողության մասնակիցների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացմանը: Ադրբեջանի արգործնախարարությունը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել: Ի՞նչ է ասվում հայտարարությունում. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունը դատապարտում է այդ հուշարձանի տեղադրումը և  «Նեմեսիս» գործողության մասնակիցներին անվանում է ահաբեկիչներ: Պնդում են, թե Հայաստանը պետական մակարդակով […]

̰
Հայաստանը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ նամակ է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան

21:20 26.04.2023

Երեկ, ապրիլի 25-ին Հայաստանի Հանրապետությունը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Արդարադատության միջազգային դատարանում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի շրջանակներում նամակ է ներկայացրել Դատարան 2023թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու հետևանքով առաջացած կարևոր զարգացումների վերաբերյալ, շեշտելով, որ անցակետի տեղադրումը Ադրբեջանի կողմից Դատարանի ս.թ. փետրվարի 22-ի Ադրբեջանի նկատմամբ ժամանակավոր […]

̰
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով նավթի փոխադրման ծավալն աճել է

20:28 26.04.2023

2023 թվականի մարտին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) խողովակաշարով Թուրքիայի տարածքով փոխադրվել է 19,761 մլն բարել նավթ, ինչը 8,48 տոկոսով կամ 1,545 մլն բարելով ավելի է 2022 թվականի մարտի ցուցանիշից, alig.ge-ի փոխանցմամբ՝ գրում է BusinessPressNews-ը: Ըստ տեղեկության՝ հունվար-փետրվար-մարտին ԲԹՋ խողովակաշարով Թուրքիայի տարածքով փոխադրվել է 54,810 մլն բարել նավթ, ինչը 7,94 տոկոսով կամ 4,032 մլն բարելով ավելի է, քան […]

̰
Ռումինիան Թուրքիայից գնել է 18 միավոր «Bayraktar TB2» հարվածային ԱԹՍ

19:50 26.04.2023

Ռումինիան «Bayraktar TB2» հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) ձեռք բերման նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերել թուրքական «Baykar» ընկերության հետ: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին Twitter-ում տեղեկացնում է ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը. «Ռումինիան ևս մտավ այն երկրների շարք, որոնք գնել են «Bayraktar TB2» հարվածային ԱԹՍ-ները»: Գործարքի մասին հայտարարություն է տարածել նաև Ռումինիայի պատշտպանության նախարարությունը «Tenders Electronic […]

̰
Դեսպան Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ԿԳ նախարարին

19:12 26.04.2023

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարիի հետ: Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ Վրաստան կատարած վերջին այցի ընթացքում ստորագրված հուշագրերի շրջանակներում կողմերի միջև համագործակցությանը։ Մտքեր են փոխանակվել կրթության և գիտության ոլորտում առաջիկա երկկողմ ծրագրերի վերաբերյալ։

̰
Թուրքիայի ցամաքային ուժերում փորձարկվում են թուրքական արտադրության նոր տանկերը

18:39 26.04.2023

Ապրիլի 24-ին Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Սաքարիայի Արիֆիե նահանգում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է թեստավորման նպատակով 2 միավոր նոր «Altay» տանկերը  ցամաքային զինուժին հանձնելու միջոցառմանը: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ըստ էրդողանի՝ «Altay» տանկն ավելի կարողունակ է, քան 3-րդ սերնդի տանկերը, ինչպես նաև ստեղծված է ժամանակակից մարտական գործողությունների պայմաններին համապատասխան: Միջոցառման ընթացքում Թուրքիայի նախագահը նշել է, որ ռազմական […]

̰
Ֆրանսիայի նման երկրները բարդացնում են Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ գործընթացը. Էրդողանի խոսնակ

15:03 26.04.2023

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը անդրադարձել է հայ-ադրբեջանական կարգավորման հարաբերություններին: Այս մասին հայտնում է Radar Armenia-ն: «Ֆրանսիայի նման երկրները բարդացնում են Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ գործընթացն՝ օգտագործելով այն իրենց օգտին։ Ֆրանսիան պետք է ավելի կառուցողական դիրքորոշում ցուցաբերի այս հարցում»,-հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը։

̰
Լաչինի միջանցքի երկայնքով միակողմանի անցակետի տեղադրումը հակասում է լարվածությունը նվազեցնելու և հարցերը երկխոսության միջոցով լուծելու ԵՄ կոչերին. Բորել

14:40 26.04.2023

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն անդրադարձել է Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրմանը: «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի երկայնքով միակողմանի անցակետի տեղադրումը հակասում է լարվածությունը նվազեցնելու և հարցերը երկխոսության միջոցով լուծելու ԵՄ կոչերին։ Եվրամիությունը շարունակում է մասնակցել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմանը։ Պետք է ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը»,- գրել […]

̰
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքում իրադրությունը

12:46 26.04.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են Լաչինի միջանցքին և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցեր:

̰
ԱԳ փոխնախարարը և Եվրոպական խորհրդարանի անդամն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգային իրավիճակին

11:46 26.04.2023

Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անդամ, Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուռլասի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում Պարույր Հովհաննիսյանը և Լուկաս Ֆուռլասը անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգային իրավիճակին, ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությանը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նոր ոտնձգություններին, […]

̰
Երևանում տեղի են ունեցել խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև

10:56 26.04.2023

Ապրիլի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման և տարածաշրջանային անվտանգության ապահովման թեմայով խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալներ Մնացական Սաֆարյանը և Վահե Գևորգյանը, ռուսական պատվիրակությունը՝ ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը: Խորհրդակցությունների շրջանակներում կողմերը քննարկել են հայ-ռուսական երկկողմ օրակարգի մի […]

̰
Գալուզինը նշել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը

10:48 26.04.2023

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Հայաստանի փոխարտգործնախարարներ Վահե Գեւորգյանի և Մնացական Սաֆարյանի հետ խորհրդակցություններում ընդգծել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը։ Այս մասին ասված է ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Խորհրդակցությունները տեղի են ունեցել ապրիլի 25-ին Երեւանում։ Գալուզինը առանձին զրույց է ունեցել նաեւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ «Մանրամասն քննարկվել […]

̰
Թուրքիայի Ադանայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:52 26.04.2023

Թուրքիայի Ադանա նահանգում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Աղետների կառավարման գործակալությունը (AFAD)։ Նախարարության Twitter-ում հայտնել են, որ երկրաշարժը գրանցվել է Մոսկվայի ժամանակով 07:48-ին։ Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ցնցումները զգացվել […]

̰
BACK_TO_TOP