TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+26.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ռուսաստանը, Թուրքիան և Ուկրաինան կքննարկեն ամոնիակի տեղափոխման հարցը

10:50 04.05.2023

Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները ուրբաթ օրը Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ ծրագրում են քննարկել ուկրաինական նավահանգիստներով ռուսական ամոնիակի տեղափոխման հարցը, ՄԱԿ-ը բանաձեւ կառաջարկի, RIA Novosti-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։ Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր մայիսի 5-ին Ստամբուլում Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպման մասին՝ հացահատիկի գործարքի երկարաձգման հարցը քննարկելու համար։ Գործարքի […]

̰
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում և խրախուսում ենք շարունակական երկխոսությունը. Ջեյք Սալիվան

10:29 04.05.2023

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սպիտակ տանը Արարատ  Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ տեղի ւնեցծ հանդիպմանը: «Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում և խրախուսում ենք շարունակական երկխոսությունը: Կայուն և արդար համաձայնագիրը առանցքային կլինի երկու երկրների և տարածաշրջանի համար հնարավորություններ բացելու տեսանկյունից», -գրել է […]

̰
Սիրիան կարծում է, որ Իրանի հետ գործարքները կնվազեցնեն Արևմուտքի պատժամիջոցների բացասական ազդեցությունը

08:47 04.05.2023

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը բարձր է գնահատել չորեքշաբթի օրը Դամասկոսում իր իրանցի գործընկեր Էբրահիմ Ռաիսիի հետ կայացած բանակցությունների արդյունքները։ Սիրիայի ղեկավարի խոսքերը մեջբերել է SANA գործակալությունը։ «Առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման վերաբերյալ ստորագրված համաձայնագրերն ու հուշագրերը շատ կարևոր են մեզ համար, քանի որ դրանք կնվազեցնեն արևմտյան պատժամիջոցների բացասական հետեւանքները»,- ասել է Ասադը։ Նա ասել է, որ Սիրիան […]

̰
ՀՀ անվտանգությունը կարող է ապահովել համապարփակ խաղաղությունը. Նիկոլ Փաշինյան

22:35 03.05.2023

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում խնդրել է վարչապետին ներկայացնել տարածաշրջանում իրադրության ռազմավարական գնահատականը: «Եթե մեր տարածաշրջանում ռազմավարական իրադրությունը գնահատելու լինենք, նախ պետք է արձանագրենք՝ միջազգային իրադրությունը ռազմավարական ուղիղ ազդեցություն ունի մեր տարածաշրջանում ռազմավարական իրադրության գնահատականի վրա»,- ասել է վարչապետը եւ հավելել, որ մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները նաեւ որոշակի ազդեցություն […]

̰
Եթե Հայաստանում նման հուշարձան չլիներ, ի՞նչ կլիներ, ի՞նչը կտուժեր, և ի՞նչ կշահեինք մենք. Նիկոլ Փաշինյան

22:30 03.05.2023

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը հետաքրքրվել է տարածաշրջանի ապաշրջափակմամբ՝ նշելով, որ այդ նպատակի մասին ամրագրված է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրում: «Մենք ի՞նչ գին ենք վճարում, ի՞նչն ենք զիջում, որ զարգանանք»,- հարցրել է պատգամավորը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրերս Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների համար՝ դեպի երրորդ […]

̰
Անկարան պահանջել է ապամոնտաժել «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանը․ ո՞րը կլինի Երևանի պատասխանը

22:07 03.05.2023

Թուրքիայի իշանություններն այսօր պաշտոնապես հաստատել են, որ փակել են իրենց օդային տարածքը հայկական ինքնաթիռների համար: Այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Ինչո՞վ են պատճառաբանում և սպասելի՞ էր նման զարգացումը. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը, ով նաև Երևանում «Նեմեսիսի» հուշարձանի տեղադրման երկու նախաձեռնողներից մեկն է։ «Հիշեցնեմ՝ 2 օր առաջ Թուրքիայի օդային […]

̰
Դադիվանքն ազատելու մասին Ադրբեջանի հայտարարությունը հանդիսանում է Արդարադատության միջազգային դատարանի որոշման կոպիտ խախտում. ԱՀ ԱԳՆ

21:51 03.05.2023

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է արել Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմանն ու յուրացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության մասին, որում ասվում է. «Խստիվ դատապարտում ենք Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահի կողմից մայիսի 2-ին արված հայտարարությունն այն մասին, թե հայ վանականները պետք է լքեն Դադիվանքը, քանի որ այն իբր պատկանում է […]

̰
Վաշինգտոնում կայացել է Արարատ Միրզոյանի, Ջեյք Սալիվանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը

21:12 03.05.2023

Մայիսի 3-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: Արարատ Միրզոյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Արդբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը, […]

̰
Վրաստանից Հայաստան վերաարտահանումն աճել է

18:39 03.05.2023

Վրաստանից Հայաստան վերաարտահանումն աճել է 280 տոկոսով,  alig.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat): Ըստ Geostat-ի՝ 2023 թվականի 3 ամսում Վրաստանի տարածքով Հայաստան է ներմուծվել 176,010 մլն դոլարի արտադրանք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 46,399 մլն դոլարի։ Վրաստանից Հայաստան 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին վերաարտահանված 10 ապրանքատեսակներն են. թեթև մարդատար մեքենաներ՝ 87,290 մլն դոլար, տրանսպորտային միջոցներ, որոնք […]

̰
Ադրբեջանական զինծառայողները շարունակում են դրսևորել ագրեսիվ վարքագիծ. ՄԻ պաշտպանն այցելել է Գեղարքունիքի մարզ

11:48 03.05.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 2-ին աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր։ Պաշտպանի այցի նպատակն էր տեղում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստահավաք աշխատանքներ իրականացնելը, դրանց վերաբերյալ հաստատող փաստեր և ապացույցներ հավաքագրելը, քաղաքացիական բնակչությանը մտահոգող խնդիրներին ծանոթանալը։ Կատարված այցի արդյունքում հավաքագրված տվյալները վկայում են, որ ադրբեջանական զինծառայողները շարունակում են դրսևորել ագրեսիվ վարքագիծ, սպառնալիքներ […]

̰
ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը ելույթ է ունեցել զինված հակամարտություններում մշակութային ժառանգության պաշտպանության թեմայով քննարկմանը

10:59 03.05.2023

Մայիսի 2-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի շրջանակներում տեղի է ունեցել թեմատիկ քննարկում՝ «Մշակութային ժառանգության պաշտպանությունը զինված հակամարտությունների ընթացքում» խորագրով, որը կազմակերպել էին ԱԽ-ում Ֆրանսիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների մշտական ներկայացուցչությունները։ Քննարկմանը ելույթներով հանդես են եկել Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն և ՄԱԿ մի շարք անդամ-պետությունների ներկայացուցիչներ: Իր ելույթում […]

̰
Իրանը հայտարարել է BRICS-ին միանալու պատրաստակամության մասին

09:14 03.05.2023

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին ասել է, որ իր երկիրը մտադիր է միանալ BRICS-ին՝ բազմաբևեռ աշխարհի ստեղծմանը մասնակցելու համար։ Այդ մասին նա երեքշաբթի օրը հայտարարել է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալուց հետո մենք որոշեցինք դիմել BRICS-ին և պատրաստվում ենք միանալ երկրների այս խմբին,- նշել է իրանցի քաղաքական գործիչը,- մենք […]

̰
Բաքուն հիմքեր է նախապատրաստում Դադիվանքը գրավելու համար

21:52 02.05.2023

Պաշտոնական Բաքուն հիմքեր է նախապատրաստում Դադիվանք հայկական վանական համալիրը գրավելու համար: Այսօր դա, ըստ էության հաստատել է Ալիևի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը։ «Ադրբեջանի կրոնական հարցերով պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին  այսօր հարցազրույցում ասել է, մեջբերում եմ. «Հայերը պարտավոր են լքել այդ վանքը, քանի որ նրանք այդ վանքի […]

̰
Թուրքիայում նավթի նոր հանքեր են հայտնաբերվել

21:00 02.05.2023

Թուրքիայի հարավ-արևելքում նավթի նոր հանքեր են հայտնաբերվել, որոնց հզորությունը գնահատվում է օրական 100,000 բարել, երեքշաբթի օրը հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Մենք հայտնաբերել ենք նավթի հանք Գաբարի լեռներում՝ Ջիզրե քաղաքի մոտ, օրական մոտ 100 հազար բարել հզորությամբ: Մենք արդեն սկսել ենք բարձրորակ նավթ մատակարարել նավթավերամշակման գործարան», – ասել է Էրդողանը Քոնիայում նախընտրական հանրահավաքում: . […]

̰
Վրաստանում կեղծ փողերի շրջանառությունն ավելացել է

20:00 02.05.2023

Վրաստանի Ազգային բանկի (ԱԲ) զեկույցի համաձայն, Վրաստանում կեղծ փողերի շրջանառությունն ավելացել է: ԱԲ-ի տվյալներով՝ աճել է կեղծ լարիի, ինչպես նաև եվրոյի ու դոլարի թղթադրամների շրջանառությունը։ Հաղորդում է aliq.ge-ն։ Ըստ տեղեկության՝ կեղծ թղթադրամների մեջ ամենատարածվածը 100 լարիանոցներն են։ 2022 թվականին հայտնաբերված կեղծ փողերի 65 տոկոսը ստացվել է 100 լարիանոց թղթադրամներից, 18 տոկոսը՝ 50 լարիանոցներից, իսկ 4 […]

̰
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի ֆիննախի եկամուտների ծառայության ղեկավարը քննարկել են բեռնափոխադրումներին վերաբերող հարցեր

19:20 02.05.2023

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ, տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանատնից։ Հանդիպմանը կողմերն անդրադարձել են Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումներին վերաբերող մի շարք ընթացիկ հարցերի։ Կարևորվել է Հայաստանի և Վրաստանի մաքսային ծառայությունների միջև առկա բազմաշերտ համագործակցության հետագա խորացումն ու ընդլայնումը։

̰
Թուրքիան պետք է ռազմավարական կարևոր որոշում կայացնի․ Հունաստանի վարչապետ

18:38 02.05.2023

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը «Delphi» 8-րդ տնտեսական համաժողովին անդրադարձել է  Թուրքիայում մայիսի 14-ին սպասվող համապետական ընտրություններին: Ermenihaber. am-ի հաղորդմամբ՝ համաժողովի ժամանակ «Financial Times»-ի խմբագիր Պետել Սպիգելը Միցոտակիսին հարց է ուղղել Թուրքիայում կայանալիք ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանի, իսկ Հունաստանում հենց իր՝ Միցոտակիսի վերընտրման պարագայում երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ընթացքի մասին: Հունաստանի վարչապետն ի պատասխան նախ  ասել […]

̰
ԱԺ-ում ընդդիմությունը իշխանությանը մեղադրեց «գաղտագողի» բանակցությունների մեջ

11:32 02.05.2023

Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքները: Մինչև օրակարգային հարցերին անդրադառնալը ընդդիմությունը անդրադարձել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող բանակցություններին: Ընդդիմադիրները իշխանությանը մեղադրել են «գաղտագողի» բանակցությունների մեջ, իշխող խմբակցության անդամներն էլ արձագանքել են, թե այդ բանակցությունները ամբողջ աշխարհի աչքի առջև են տեղի ունենում: Ընդդիմադիրներին հետաքրքրել է նաև, թե ինչո՞ւ է այդ բանակցություններին մասնակցում նաև […]

̰
Դելի-Թբիլիսի ուղղությամբ կանոնավոր չվերթեր կիրականացվեն

10:35 02.05.2023

Դելի-Թբիլիսի ուղղությամբ կանոնավոր չվերթեր կիրականացվեն, հայտնում է TAV Georgia-ն, փոխանցում է Ալիք մեդիան: Ընկերության հաղորդմամբ` հնդկական Indigo ավիաընկերության թռիչքները հուլիսի 31-ից կիրագործվեն շաբաթական երեք անգամ։ «Indigo ավիաընկերությունը հուլիսի 31-ից ուղիղ, կանոնավոր չվերթեր կսկսի Վրաստանի և Հնդկաստանի մայրաքաղաքների միջև՝ շաբաթական երեք անգամ։ Indigo-ի ղեկավարությունը հաջորդ շաբաթ կայցելի Վրաստան և կհանդիպի TAV Georgia-ի ղեկավարության հետ՝ քննարկելու նպատակով […]

̰
Երկխոսությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու բանալին է. Բլինքեն

09:46 02.05.2023

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով Վաշինգտոնում Արարատ Միրզոյանի և Բայրամովի հետ կայացած հանդիպմանը: Նա մասնավորապես գրել է. «Այս շաբաթ խաղաղության բանակցություններ ենք վարում ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ Ջորջ Պ. Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում՝ մեր նոր հաստատությունում: Երկխոսությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու […]

̰
ԱՄՆ 17 կոնգրեսականներ միացել են Ադրբեջանին զենքի վաճառքը թույլատրող լիցենզիայի արգելափակմանն ուղղված կոչին

09:08 02.05.2023

ԱՄՆ Կոնգրեսի տասնյոթ ներկայացուցիչներ միացել են կոնգրեսական Ադամ Շիֆին (D-CA)՝ կոչ անելով Բայդենի վարչակազմի առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոյին արգելափակել առաջարկվող լիցենզիան, որը թույլ է տալիս  ամերիկյան արտադրության գերհզոր հրացաններ վաճառել Ադրբեջանին։ Այս մասին հայտնում են ԱՄՆ Հայ դատի գրասենյակից: Շիֆի նամակը հաջորդում է անցյալ ամիս ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի (D-NJ) կողմից […]

̰
Լարսը բաց է

08:38 02.05.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց […]

̰

08:17 02.05.2023

Թուրքիայի արեւելյան հատվածում երեքշաբթի 4,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ըստ աղբյուրի` ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սինջիկ քաղաքից 7 կմ հյուսիս, որտեղ ապրում է 7,1 հազար մարդ։ Օջախը գտնվել է 5 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները Վաշինգտոնում քննարկել են հաշտեցման ճանապարային քարտեզը

22:10 01.05.2023

Վաշինգտոնում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների շուրջ Արտյոմ Երկանյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանի հետ: «Եռակողմ հանդիպումներին նախորդել են Էնթոնի Բլինքենի առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Դրանք կրել են պրոտակոլային բնույթ, քանի որ երկար չեն տևել: Օրինակ՝ հայտնի է, որ Բայրամովի հետ հանդիպման համար նախատեսված է եղել ընդամենը […]

̰
Վաշինգտոնում կայացել է Միրզոյան-Բլինքեն-Բարյամով հանդիպումը

20:58 01.05.2023

Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:

̰
Վրաստանում տղամարդը ձերբակալվել է 2 միլիոն դոլար արժողությամբ ուրան վաճառելու փորձի համար

20:52 01.05.2023

Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայությունը (ԱԱՊԾ) ձերբակալել է մի տղամարդու, ով պլանավորել է ռադիոակտիվ նյութ վաճառել 2 մլն դոլարով, հայտնում է Rustavi-ն։ Նշվում է, որ ճառագայթային հետազոտությունից հետո մարդու մոտից առգրավված զանգվածի մեջ հայտնաբերվել է ուրան։ «Պետական ​​անվտանգության ծառայության հակահետախուզության վարչության աշխատակիցները Վրաստանի դատախազության հետ մեկտեղ ձերբակալել են մեկ անձի՝ ռադիոակտիվ նյութերի ապօրինի իրացման փորձի փաստով»,- […]

̰
Վրաստանում աշխատողների իրավունքների պաշտպանության պահանջով բողոքի ակցիա է տեղի ունեցել

20:12 01.05.2023

Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ Վրաստանի արհմիությունները բողոքի ակցիա և երթ են կազմակերպել։ Այս մասին հայտնումէ Ալիք մեդիան: Հանրահավաքի մասնակիցները Հանրապետության հրապարակից երթով շարժվել են դեպի խորհրդարան։ Արհմիությունները պահանջում են բարելավել աշխատողների պայմանները, պաշտպանել նրանց իրավունքները, բարձրացնել նվազագույն աշխատավարձի չափը, ապահովել գենդերային հավասարություն, վերացնել կանանց և տղամարդկանց աշխատավարձերի տարբերությունները և անցնել պրոգրեսիվ եկամտահարկի։

̰
2022-ին Վրաստանից արտագաղթը գերազանցել է ներգաղթին

19:39 01.05.2023

FactCheck.ge-ն հիմնվելով Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներին, գրում է՝ 2022 թվականին Վրաստանի բնակչության թիվն աճել է 47,8 հազարով (1,3 տոկոս) և կազմել 3 մլն 736 հազար 400 մարդ։Aliq Media-ի փոխանցմամբ՝ ըստ FactCheck.ge-ի՝ Վրաստանում բնակչության աճը պայմանավորված է օտարերկրյա քաղաքացիների ժամանումով, որոնց մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներ են։ «Բնակչության փոփոխությունը որոշվում է երկու հիմնական գործոնով՝ բնական աճ (ծնունդների […]

̰
«Hurjet»կործանիչը Թուրքիայի ռազմաօդային ուժերում կկարողանա մասնակիորեն փոխարինել F-16-ին․ Էրդողան 

18:37 01.05.2023

  Թուրքական «Hurjet» մարտական ​​ուսումնական կործանիչով կվերազինվի ներքին սպառազինությունը և Թուրքիայի ռազմաօդային ուժերում կկարողանա մասնակիորեն փոխարինել F-16 ինքնաթիռներին։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը Քահրամանկազան քաղաքում ռազմական ավիացիայի նոր մոդելների ներկայացման արարողության ժամանակ։ ««Hurjet»-ը շուտով կհամալրվի հայրենական զենքերով, ռադարներով և կներառվի ռազմաօդային ուժերում: Այն կկարողանա մասամբ փոխարինել F-16 ինքնաթիռները»,- ասել է Էրդողանը։

̰
Պատժամիջոցներին չմիանալու պատճառով իշխանությունը ԵՄ-ի համար խնդիր է դարձել․ Թբիլիսիի քաղաքապետ

18:28 01.05.2023

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, Վրաստանն արժանի էր Եվրամիության թեկնածուի կարգավիճակին նախորդ տարի ևս, քանի որ դրա համար կոնկրետ քայլեր էր ձեռնարկել։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ քաղաքապետը նշել է՝ Վրաստանին կարգավիճակ չտրամադրելը քաղաքական որոշում էր, և հասարակությունը շատ լավ հասկացավ, թե ինչու դա տեղի չունեցավ։ Կալաձեի խոսքով, Վրաստանի ներկայիս իշխանությունը ԵՄ-ի համար խնդիր է, քանի որ […]

̰
BACK_TO_TOP