11:46 26.04.2023
Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անդամ, Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուռլասի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում Պարույր Հովհաննիսյանը և Լուկաս Ֆուռլասը անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգային իրավիճակին, ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությանը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նոր ոտնձգություններին, […]
10:56 26.04.2023
Ապրիլի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման և տարածաշրջանային անվտանգության ապահովման թեմայով խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալներ Մնացական Սաֆարյանը և Վահե Գևորգյանը, ռուսական պատվիրակությունը՝ ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը: Խորհրդակցությունների շրջանակներում կողմերը քննարկել են հայ-ռուսական երկկողմ օրակարգի մի […]
10:48 26.04.2023
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Հայաստանի փոխարտգործնախարարներ Վահե Գեւորգյանի և Մնացական Սաֆարյանի հետ խորհրդակցություններում ընդգծել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը։ Այս մասին ասված է ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Խորհրդակցությունները տեղի են ունեցել ապրիլի 25-ին Երեւանում։ Գալուզինը առանձին զրույց է ունեցել նաեւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ «Մանրամասն քննարկվել […]
09:52 26.04.2023
Թուրքիայի Ադանա նահանգում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Աղետների կառավարման գործակալությունը (AFAD)։ Նախարարության Twitter-ում հայտնել են, որ երկրաշարժը գրանցվել է Մոսկվայի ժամանակով 07:48-ին։ Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ցնցումները զգացվել […]
09:47 26.04.2023
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցը կտրուկ ընդհատվել է, թուրք առաջնորդն ուղիղ եթերում իրեն վատ է զգացել ստամոքսի ցավի պատճառով, հայտնում է Ռիա Նովոստին: Հարցազրույցը սկսվել է երեքշաբթի ուշ երեկոյան՝ հանրապետության ղեկավարի նախընտրական զբաղվածության պատճառով։ Ուղիղ հեռարձակումը կտրուկ ընդհատվել է, մինչ լրագրողը սկսել է հարց տալ կաբինետի ապագա վերադասավորումների մասին։ Երկար դադարը մեծ […]
23:11 25.04.2023
Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի պաշտոնական կայքէջում, Սենատի` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային իրազեկման խմբի նախագահ, «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոյի գլխավորությամբ Հայաստանում գտնվող պատվիրակության նախաձեռնությամբ, հրապարակվել է «Լաչինի միջանցքի արգելափակում. Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հրդեհ է, իսկ միջազգային հանրությունն իր հայացքն ուղղել է այլ ուղղությամբ» խորագրով կոչ-ուղերձը։ «Արմենպրես»-ը ներկայացնում է կոչ-ուղերձի ոչ պաշտոնական թարգմանությունը. «Հայոց […]
22:24 25.04.2023
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քննարկմանն է ներկայացվել բանաձևի նախագիծ, որը ենթադրում է Արցախի անկախության ճանաչումը: Ի՞նչ մանրամասներ են հայտնի, արդյո՞ք համաձայնեցված եղել է իշխանության հետ ու որքանո՞վ է հավանական, որ այն կընդունվի: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Օրինագծի հեղինակը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան հայկական խմբի նախագահի տեղակալ Ադամ Շիֆն է, ով նաև հետախուզության […]
20:05 25.04.2023
Արցախի Հանրապետության կառավարության և ՌԴ խաղաղապահ զորակազմի ջանքերի արդյունքում այսօր հաջողվել է որոշակիորեն վերականգնել վերջին օրերին՝ Արցախ-Հայաստան սահմանագծին ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրման պատճառով խափանված հումանիտար բեռների ներկրումը Հայաստանի Հանրապետությունից: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: Խաղաղապահների միջոցով ներկրված բեռի հիմնական մասը եղել է առաջին անհրաժեշտության՝ կտրոնային համակարգում ներառված սննդամթերք, որը վաղվանից մատակարարվելու է խանութներ, […]
19:28 25.04.2023
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսել կատարած այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Aliq Media-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը տարածել է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը: Նշվում է, որ հանդիպման հիմնական թեման եղել է Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը։ Վրաստանի կառավարության ղեկավարը Եվրոպական խորհրդի նախագահին է ներկայացրել Վրաստանի ջանքերը Եվրահանձնաժողովի 12 առաջնահերթությունների կատարման ուղղությամբ և նշել, որ […]
18:59 25.04.2023
2023 թվականի հունվար-մարտ ամիսներին դեպի Վրաստան բենզինի և դիզվառելիքի ներմուծումն աճել է։Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս տեղեկությունը տարածել է Վրաստանի «Նավթ ներմուծողների միություն»-ը։ Տվյալների համաձայն, վառելիքի ներմուծումը կազմել է 275 հազար տոննա, ինչը 17,8 հազար տոննայով կամ 6,9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այստեղից բենզինի վառելիքի ներկրման ծավալը կազմել է 127,6 հազար տոննա, իսկ […]
18:35 25.04.2023
Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարներն ու հետախուզական ծառայությունների ղեկավարները քառակողմ հանդիպման ընթացքում քննարկել են իրավիճակը Սիրիայի հյուսիսային շրջաններում։ SANA գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Սիրիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ «Բանակցությունների մասնակիցները քննարկել են Սիրիայի տարածքից թուրքական զորքերի դուրսբերման հարցը»,- ասվում է փաստաթղթում։ Բացի դրանից, քննարկվել է միջազգային M4 մայրուղով տեղաշարժի վերաբերյալ հատուկ […]
18:28 25.04.2023
Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժներից հետո ԱՄՆ-ի Հարավային Կալիֆորնիայի համալսարանի երկրաֆիզիկոսները երկրաշարժի գոտում հեռավար ստուգման մեթոդն օգտագործելով վերլուծել են հնարավոր երկրաշարժի հավանականությունը։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ հետազոտություններն անցկացվել են Մալաթիայի նահանգի Փյութուրգե շրջանում, որտեղ ցանկացած պահի կարող են լինել ստորգետնյա ցնցումներ։ Հետազոտության արդյունքերի համաձայն տեկտոնական խզվածքի մի մասը մնում է արգելափակված և ապագայում հնարավոր է […]
18:09 25.04.2023
Թուրքական ավիացիայի և տիեզերքի արդյունաբերության ՍՊԸ կողմից տեղական և ազգային հնարավորություններով զարգացված Թուրքիայի առաջին ռեակտիվ շարժիչով ուսումնական և թեթև հարձակողական «Hürjet» ինքնաթիռն իրականացրել է 1-ին թռիչքը։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Արտադրողի տեղեկացմամբ՝ «Hürjet»-ն ունակ է զարգացնել 1500 կմ/ժ արագություն, իրականացնել թռիչք իրականացնել մինչև 13.7կմ բարձրության վրա և կրել մինչև 3 տոննա օգտակար բեռ։ Այն կարող է […]
16:01 25.04.2023
ՀՀ փաստաբանների պալատը հյուրընկալել է Փարիզի և Օ-դը-Սենի փաստաբանների միությունների պատվիրակություններին, նախաձեռնվել է այցելություն Սյունիքի մարզի Տեղ համայնք:Հայ գործընկերների ուղեկցությամբ Ֆրանիսիայից ժամանած փաստաբանների պատվիրակությունը տեղում ծանոթացել են Ադրբեջանի կողմից ուղիղ նշանառության տակ գտնվող հայկական սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակին: Մասնավորապես՝ Տեղ համայնքում ֆրանսիացի գործընկերներն արձանագրել են, որ Ադրբեջանը փակել է Կոռնիձորով անցնող ճանապարհը, որն իր նշանակությամբ […]
13:08 25.04.2023
Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Արդարադատության միջազգային դատարանում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործերով Հայաստանն իր ամբողջական հայցադիմումն ընդդեմ Ադրբեջանի ներկայացրել է Դատարան ս.թ. հունվարի 23-ին, միաժամանակ ստանալով նաև Ադրբեջանի ամբողջական հայցադիմումն ընդդեմ Հայաստանի։ Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։ Դատարանի Կանոնների համաձայն […]
11:04 25.04.2023
Ադրբեջանական զինված ծառայողները անօրինական ներկայությամբ ու ներխուժումներով անելանելի վիճակ են ստեղծել Հայաստանի Տեղ համայնքի բնակիչների համար: Այս մասին է հայտնում Թաթոյան հիմնադրամը, որի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ բացի խաթարված անվտանգությունից, մարդիկ չեն կարողանում օգտագործել սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածքները: Հրապարակված տեսանյութում ներկայացված է Տեղ համայնքում բնակիչների հետ հանդիպումները, նրանց բողոքները և իրավունքների խախտումների դեպքերը: […]
10:39 25.04.2023
Ապրիլի 24-26-ը Հայաստանում է գտնվում Եվրոպական Խորհրդարանի կիպրոսցի պատգամավոր, Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասը՝ իր գրասենյակի աշխատակիցների հետ։ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի ուղեկցությամբ ապրիլի 24-ին Ֆուրլասը մեկնել է ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններ, դիտարկումներ իրականացրել Բերձորի միջանցքի սկզբնամասին հարակից հատվածներում, որտեղ՝ Հակարի գետի կամրջի վրա, […]
10:27 25.04.2023
Ապրիլի 24-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի նախագահությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանությունը․ Արդյունավետ բազմակողմանիությունը ՄԱԿ կանոնադրության սկզբունքների պաշտպանության միջոցով» (Maintenance of international peace and security: Effective multilateralism through the defense of the principles of the UN Charter) թեմայով։ Ելույթներով հանդես են եկել ՄԱԿ Գլխավոր քարտուղարը և մի […]
10:12 25.04.2023
Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնան կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ ապրիլի 26-28-ը։ Երևանում նախարարը կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նա կայցելի Ջերմուկում գտնվող Եվրոպական միության դիտորդական առաքելության կենտրոնակայան և Հայոց ցեղասպանության հուշահամալիր։
09:14 25.04.2023
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ադամ Շիֆն (D-CA) ապրիլի 24-ին ներկայացրել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) աջակցությունը ստացած բանաձևը, որը կոչ է անում ԱՄՆ-ին և միջազգային հանրությանը ճանաչել Արցախի անկախությունը: Այս մասին հայտնում են ԱՄՆ Հայ դատի գրասենյակից: «Մենք միանում ենք կոնգրեսական Շիֆին՝ կոչ անելով ամերիկյան կողմից ճանաչել Արցախի անկախությունը»,- ասել է ANCA-ի գործադիր […]
22:43 24.04.2023
Արցախը Հայաստանին կապող մայրուղուՀՀ-ի հետ սահմանին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների բնակիչները մնացել են լիակատար շրջափակման մեջ, նրանք կտրվել են ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ Հայաստանի Հանրապետություն մեկնելու հնարավորությունից: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ «Ես անձամբ եմ կապի […]
21:33 24.04.2023
Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումը հակասում է տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու ԵՄ կոչին։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ԵՄ խորհրդի նիստից հետո տեղի ունեցած ասուլիսում։ «Քննարկել ենք Լաչինի միջանցքում անցակետ ստեղծելու մասին Ադրբեջանի միակողմանի որոշումը, ինչը հակասում է լարվածությունը նվազեցնելու մեր կոչին»,-ասել է նա։ Բորելը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է […]
21:15 24.04.2023
Հակառակ իշխանությունների արգելքի, Ստամբուլում նույնպես կայացել են հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնեղ միջոցառուներ: Արդյո՞ք արգելողը երկրի քաղաքական իշխանություններն են եղել: Ովքե՞ր են ակցիայի կազմակերպիչները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. ««Ապրիլի 24-ի հիշատակի պլատֆորմ» կոչվող հանրային շարժումը, որն արդեն մի քանի տարի է, ինչ կազմակերպում է այդ օրը միջոցառումներ, այս տարի ևս նախապես պաշտոնապես […]
21:00 24.04.2023
Ֆրանսիայի սենատի անդամ Վալերի Բուայեն Թվիթերի իր միկրոբլոգում կիսվել է հոդվածով, որը պատմում է ֆրանսիացի Սենատի պատվիրակների Հայաստան այցի մասին, նրանք եկել են Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողություններին մասնակցելու նպատակով: Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունը՝ ի դեմս Արևելյան քրիստոնյաների հետ կապի խմբի նախագահ Բրունո Ռետյոյի և Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դևինազի և Քրիստին Լավարդի, ապրիլի 23-ին մեկնել […]
20:35 24.04.2023
Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել. զոհեր և վիրավորներ չեն եղել. այս մասին նշված է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ապրիլի 24-ի տեղեկագրում: Նշվում է, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը հետաքննում է այս փաստը: Ըստ տեղեկագրի՝ 2023 թվականի ապրիլի 23-ին միակողմանի և չհամաձայնեցված գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը արգելափակել է երթևեկությունը Լաչինի միջանցքով՝ ռուսական խաղաղապահ զորախմբի […]
20:25 24.04.2023
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին առաջիկա վեց ամսում կայցելի աֆրիկյան մի քանի երկրներ։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի արտգործնախարարության աֆրիկյան դեպարտամենտի ղեկավար Վալիուլահ Մոհամմադի Նասրաբադին։ «Այս տարվա առաջին կիսամյակում (մինչև սեպտեմբերի 22-ը իրանական օրացույցի համաձայն-նշում է ՏԱՍՍ-ը) նախագահը այցեր կկատարի աֆրիկյան մի շարք երկրներ»,- ասել է Նասրաբադին ISNA-ին տված հարցազրույցում։ Ճամփորդության ժամերը պետք է […]
20:17 24.04.2023
Թուրքիայում մայիսի 14-ին նշանակված նախագահական ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կանցկացվեն երկու փուլով։ Հանրապետության ղեկավարի պաշտոնի երկու հիմնական հավակնորդների՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության առաջնորդ Քեմալ Քլչդարօղլուի վարկանիշների տարբերությունը, ըստ Sonar-ի անցկացրած հարցման, կազմում է մոտ 2 տոկոս։ Ներկայում Էրդողանի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 42,8 տոկոսը, Քլչդարօղլուի օգտին՝ 40,9 տոկոսը։ Հաշվի առնելով ընտրազանգվածի չկողմնորոշված […]
19:27 24.04.2023
Թուրքիայի «Աշխատավորական կուսակցությունը» (TİP-ԹԱԿ) Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել Twitter-ում: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ «Մենք շարունակում ենք ապրել այն ցավը, որ ունեցել են մեր աշխարհամասի հնագույն ժողովուրդներից հայերը՝ իրենց հողերից բռնի տեղահանվելիս։ Այս մեծ աղետին առերեսվելը մեր պատասխանատվությունն է ոչ միայն մեր անցյալի, այլև համատեղ ապագայի հանդեպ։ Միասին կառուցելու ենք մի երկիր, որտեղ եղբայրաբար ապրելու […]
19:20 24.04.2023
Սուդանից Վրաստանի քաղաքացիների տարհանման գործընթացը սկսվել է. Ինչպես հաղորդում է Aliq Media-ն, այս տեղեկությունը տարածել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ)։ «Արդեն լքել են այն վայրը, որտեղ տեղափոխվել էին երեկ, և սկսվել է նրանց երկրից դուրս բերելու գործընթացը»,- նշված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։ ԱԳ փոխնախարար Ալեքսանդրե Խվթիսիաշվիլիի խոսքով, իրենք մշտական կապի մեջ են և՛ տարհանող ավիաընկերությունների, […]
19:04 24.04.2023
Մոսկվայում կհավաքվեն Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի պաշտպանության գերատեսչությունների և հետախուզական ծառայությունների ղեկավարները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, փոխանցում է Anadolu գործակալությունը։ «Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի պաշտպանության նախարարությունների և հետախուզական ծառայությունների ղեկավարների քառակողմ հանդիպումը նախատեսված է երեքշաբթի օրը՝ ապրիլի 25-ին, Մոսկվայում»,- ասել է Աքարը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի, […]