18:35 24.04.2023
Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում Հայոց ցեղասպանությանը նվիրված բարեխոսական կարգ է անցկացվել:Aliq Media-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը տարածել է «Հայարտուն» մշակութային կենտրոնը: Նշենք, որ Թբիլիսիում Հայոց Մեծ Եղեռնի սրբադասված զոհերի հիշատակին նվիրված վիրահայերի խաղաղ երթ է իրականացվել դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանատուն: Այս տարի լրանում է Հայոց Մեծ Եղեռնի 108-րդ տարելիցը։ Հայոց ցեղասպանության փաստն այս պահի դրությամբ ընդունել են հետևյալ երկրները՝ […]
18:17 24.04.2023
Շվեդիայի «Դեմոկրատական կուսակցության» անդամ և խորհրդարանի պատգամավոր Բյորն Սոդերը հայտարարել է, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործում Թուրքիան նախ և առաջ պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ «Առաջընթաց ապահովելու համար Թուրքիան պետք է առերեսվի անցյալի հետ և դա կլինի Հայաստանի հետ հարարբերությունների կարգավորման առաջին քայլը։ Եվ ցանկացած անհատական քննարկում կամ գործողություն,որը միտված է կանխելու այսպիսի հանցագործությունները կնպաստի […]
18:09 24.04.2023
Անկարայի նահանգապետարանը հայտարարել է, որ արգելել է Հայոց ցեղասպանության թեմայով անցկացվելիք բոլոր պանելային քննարկումները, մամուլի ասուլիսները, հավաքները, երթերը և միջոցառումները: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ հայտարարությունում մասնավորապես նշվել է, որ նմանատիպ միջոցառումների կազմակերպումն ըստ №5442 Նահանգի կառավարման մասին օրենքի 11/C կետի և № 2911 Հավաքների և երթերի մասին օրենքի 17-րդ հոդվածի դրույթների նպատակահարմար չի դիտարկվում հանգստության պահպանման, անվտանգության […]
17:56 24.04.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս […]
15:03 24.04.2023
2023 թվականի ապրիլի 17-ից 24-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 42 հաղորդում: Նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը: Գրանցված հաղորդումներից 34-ը հանցագործությունների մասին է: Դրանցից 32-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է: Բացահայտվել է հերթապահ մասում գրանցված կենցաղային հողի վրա […]
14:42 24.04.2023
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Բաքվին և Երևանին կոչ է անում անհապաղ վերադառնալ առկա պայմանավորվածություններին՝ անընդունելի համարելով որևէ միակողմանի քայլ։ «Ծայրահեղ մտահոգությամբ արձանագրում ենք հրադադարի ռեժիմի խախտումների և տարաբնույթ միջադեպերի թվի աճ, որոնց արդյունքում երկու կողմից էլ պարբերաբար զոհեր են լինում: Ոչ պակաս վտանգավոր ենք համարում Ադրբեջանի և Հայաստանի հանրային տարածքում մեղադրական և ագրեսիվ հռետորաբանության աճող […]
13:56 24.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետականներ» խմբակցության նախագահ, Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր և նախագահ, Արևելքի քրիստոնյաների հարցով կապի խմբի նախագահ Բրունո Ռետայոյի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Սենատի պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել Ֆրանսիայի աջակցությունը մեր երկրին այս բարդ ժամանակաշրջանում: Կառավարության ղեկավարը առանձին շնորհակալություն է հայտնել Սենատին՝ Հայաստանին […]
13:25 24.04.2023
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ, նաև անդրադարձել Արցախում տիրող իրավիճակին ու սպառնալիքներին: «Սիրելի՛ հայրենակիցներ, Ամեն տարի ապրիլի 24-ին մենք ազգովի հիշում և ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, մեր 1.5 միլիոն սուրբ նահատակների, որ դարձան թուրքական յաթաղանի զոհ միայն այն բանի համար, որ հայ էին: Մարդկության դեմ […]
11:55 24.04.2023
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Ադրբեջանի հետ սահմանագծում իրադրությունն հարաբերականորեն կայուն է: «Մեր սահմանագծում ընդհանուր առմամբ իրադրությունը հարբերականորեն կայուն է»,-ասաց նա՝ հավելելով, որ որևէ փոփոխության դեպքում ՊՆ-ն կհայտնի: Նա պատասխանեց նաև Տեղ գյուղում ստեղծված իրավիճակի մասին հարցին՝ հայտնելով, որ Տեղ գյուղի հետ կապված ամբողջ տեղեկատվությունը տրամադրվել է, այդ հատվածում որևէ […]
11:38 24.04.2023
Արցախն ավելի քան 4 ամիս իր գործակալների միջոցով անմարդկային շրջափակման մեջ պահելուց հետո Ադրբեջանն ապրիլի 23-ին ապօրինաբար հսկիչ անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջի վրա։ Հերթական անգամ ընդգծում ենք, որ Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողության հաստատմանն ուղղված Ադրբեջանի քայլերը ուղղակիորեն հակասում են 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 6-րդ կետին։ Եռակողմ հայտարարության տակ Ադրբեջանի […]
10:50 24.04.2023
Ապրիլի 23-ին Թբիլիսիի Իսանի թաղամասից Ավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի հատուցման ու ճանաչման կոչերով և հայրենասիրական երաժշտությամբ` վիրահայերն անցկացրել են ավանդական դարձած ջահերով երթը։ Այս մասին պատմում է Ալիք մեդիան: «Այսօրվա երթը շատ ոգևորիչ էր, իսկապես մարդաշատ երթ էր, կոչ եմ անում ողջ հայությանը վաղը նույնպես մեկ մարդու նման ժամը 13։00-ին հավաքվել Ֆիլարմոնիայի շենքի մոտ և […]
10:09 24.04.2023
Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից ռուսական Խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում անցակետի տեղադրումը բացարձակ անընդունելի է, քանի որ դա 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 6-րդ դրույթի կոպիտ խախտում է։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա նաև ՌԴ-ին ուղղված կոչով է հանդես եկել՝ մասնավորապես գրելով. «Կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը […]
09:53 24.04.2023
Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուզոն ընդգծում է՝ Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց որևէ մեկը չպետք է անլուրջ մոտենա հայ ժողովրդի դեմ նոր բռնության ռիսկին։ Նատալի Լուզոն նման կարծիք է հայտնել «Արմենպրես»-ի հետ զրույցում։ «Հայոց ցեղասպանության տարելիցը տխուր պահ է, սակայն նաև հնարավորություն է անցյալից դասեր քաղելու համար։ Անցյալում հայ ժողովուրդը, հայկական մշակույթը, ինքնությունը շատ […]
09:42 24.04.2023
1915 թվականին, երբ հայ ժողովրդի պատմության անիվը խափանվեց, երբ հայաթափման ոճիրն իր գագաթնակետին հասավ ու հավերժական լռություն ճանապարհվեց արեւմտահայ մտավորականության ձայնը, երկրագնդի անտարբերությունը ճեղքեցին հայտնի մարդասերները: Նրանք աղաղակում էին հայասպան քաղաքականության դեմ բոլոր հնարավոր միջոցներով, նրանք արձանագրում էին անարդարությունը՝ ուշադրություն հրավիրելով մեկուկես միլիոն հայերի կոտորածին: Ջարդերի օրերին է, երբ Գերմանիայի կանցլերը նամակ է ստանում իր […]
09:31 24.04.2023
Այսօր՝ ապրիլի 24-ին, աշխարհասփյուռ հայ ժողովուրդը ոգեկոչում է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը: Ծրագրված և իր ծավալներով նախադեպը չունեցող մարդկության դեմ ուղղված այս հանցագործության հետևանքով 1915-1923թթ․ ընթացքում սպանվեց 1,5 մլն հայ, հարյուր հազարավորները ենթարկվեցին բռնության ու բռնի տեղահանության՝ զրկվելով հայրենիքում սեփական ինքնության պահպանման հնարավորությունից: Այս ոճրագործությունը, որն իրականացվեց մի […]
09:12 24.04.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրվա առթիվ, որում ասվում է. «Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք 20-րդ դարասկզբում Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակը, և տասնյակ հազարավոր քաղաքացիներ այսօր հարգանքի, հիշատակի և խոկումի երթ կիրականացնեն դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ապրիլքսանչորսյան երթը, թերևս, մեր […]
09:00 24.04.2023
Հայ ճարտարապետությունը մինչև Հայոց Մեծ Եղեռնը. Հայոց Ցեղասպանության Թանգարան-ինստիտուտը ներկայացրել է ճարտարապետական կոթողների նմուշներ .
08:25 24.04.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս […]
08:14 24.04.2023
Այսօր աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս տարի լրանում է 1915 թ. Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը: Վաղ առավոտից Ծիծեռնակաբերդի բարձունք են քայլում հազարավոր մարդիկ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Չնայած ապրիլի 24-ն է համարվում որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, սակայն հայերի ջարդերը սկսվել են դեռևս 19-րդ դարի վերջին, […]
20:43 23.04.2023
Ապրիլի 23-ին ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի մարտական դիրքից արձակված հրազենային կրակոցից պարանոցի հատվածում վիրավորում է ստացել նշված զորամասի զինծառայող Արտյոմ Արսենի Պողոսյանը։ Ստացած հրազենային վիրավորումից դիրքից հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին զինծառայողը մահացել է: Հաշվի […]
20:18 23.04.2023
Շուրջ 2 տարի է, ինչ ահազանգում ենք Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի մտադրության մասին։ Այսօր Ադրբեջանն անօրինական անցակետ է տեղադրում Լաչինի միջանցքում, ինչը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Սա նշանակում է, որ 120 հազար խաղաղ հայեր հայտնվել են Լեռնային […]
18:35 23.04.2023
2023թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի իշխանությունները, կոպտորեն խախտելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, արդեն պաշտոնապես արգելափակել են Լաչինի միջանցքը՝ քայլեր ձեռնարկելով միջանցքում՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում անցակետ տեղադրելու ուղղությամբ: Ադրբեջանի զինված ուժերի կողմից այսօր իրականացված այս քայլը չի կարելի համարել Ադրբեջանի հերթական սադրանք անգամ․ այն իրապես 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթներից […]
17:32 23.04.2023
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ապրիլի 23-ին՝ ժամը 15:10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
13:40 23.04.2023
Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Արցախի իշխանությունները խստորեն դատապարտում են ադրբեջանական հերթական սադրանքը՝ այն համարելով […]
23:43 22.04.2023
Ադրբեջանի ՊՆ հերթական սադրիչ հայտարարությունն այն մասին, թե իբր այսօր Շուշիի շրջանում ադրբեջանական բանակի ռազմական բեռնատար է պայթել հայկական կողմի հատուկ տեղադրած ականների վրա, բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Այս հայտարարությանը նախորդել էր ապատեղեկատվություն պարունակող մեկ այլ հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասվում էր, թե իբր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ ռազմամթերք է տեղափոխվել: Վերոնշյալ […]
23:21 22.04.2023
ՀՀ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Հայաստանի Հանրապետությունը կապ չունի ականի վրա պայթած Ադրբեջանի ՊՆ բեռնատարի հետ. Հայաստանի հասցեին Ադրբեջանի մեղադրանքներն անհիմն են և Ադրբեջանի համար միայն Հայաստանի դեմ նոր ագրեսիայի կամ սադրանքի քարոզչություն են»։ The Republic of Armenia has nothing to do with the truck of the Azerbaijani Ministry […]
19:19 22.04.2023
Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 50 հազարը։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ «Քահրամանմարաշի երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 50783-ի»,- ասել է նա CNN Turk-ին։ Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնության երկրաշարժեր են տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են […]
18:37 22.04.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վերականգնումից հետո ներկա է գտնվել Ստամբուլի Սուլթանահմեթ մզկիթի վերաբացման արարողությանը, հանդես եկել հայտարարություններով։ Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Էրդողանին ուղեկցել են Թուրքիայի Միլլի մեջլիսի նախագահ Մուսթաֆա Շենթոփը, մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Թուրքիայի նախագահը իր ելույթում կրկին հիշատակել է ընդդիմությանը՝ մզկիթի վերաբացումը դարձնելով ընտրարշավի քարոզի վայր։ «Ընդդիմությունն […]
17:47 22.04.2023
2023 թվականին Վրաստանում օտարերկրացիների կողմից գնված հողատարածքների գրեթե 62 տոկոսը պատկանում է Ռուսաստանի քաղաքացիներին, որին հաջորդում է Հայաստանի Հանրապետությունը։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ նշված տեղեկությունը փոխանցել են արդարադատության նախարարությունից: Ավելի կոնկրետ՝ 2023 թվականի առաջին եռամսյակում օտարերկրացիները Վրաստանում գրանցել են 2 038 ոչ գյուղատնտեսական հողատարածք, որից 1 256-ը դարձել է Ռուսաստանի 447 քաղաքացու սեփականությունը։ 5 երկրների ցանկը, […]