11:14 22.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ իսլամական Ֆեթր տոնի առթիվ: Վարչապետի՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում ասված է. «Ձերդ վսեմություն, Շնորհավորանքիս ջերմ խոսքերն եմ հղում Ձեզ և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին ինքնամաքրման և ծոմապահության ավարտը խորհրդանշող […]
21:44 21.04.2023
Ապրիլի 18-20-ը Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,130 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 3 օրվա ընթացքում աճելով շուրջ 30 դեպքով։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 337 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, […]
21:10 21.04.2023
Երեկ Երևանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի արտգործնախարարությունների ներկայացուցիչների միջև եռակողմ ձևաչափով: Ի՞նչ մանրամասներ են հայտնի այս հանդիպումից, և ո՞ր փուլում է Պարսից ծոց – Սև ծով տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացումը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ահա այսպիսի եռաչափ ձևաչափով սա նման առաջին հանդիպումն է: Այն կայացել է Երևանում: Կողմերը ներկայացել […]
20:41 21.04.2023
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը թարմացրել է 2023 թվականի առաջին եռամսյակի Վրաստանի արտաքին առևտրի վերաբերյալ նախնական տվյալները։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ հունվար-մարտին, անցյալ տարվա առաջին եռամսյակի համեմատ, Վրաստանի արտաքին առևտուրն աճել է 22,1 տոկոսով և կազմել 4,8 մլրդ ԱՄՆ դոլար։ Արտահանումն աճել է 24,7 տոկոսով և կազմել 1,5 մլրդ դոլար, իսկ ներմուծումը` 21 տոկոսով և կազմել 3,3 […]
20:09 21.04.2023
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան Twitter-ում գրառում է արել՝ հայտնելով, որ Քահրամանմարաշ (պատմ.՝ Մարաշ) Փազարջըք շրջանում ուժգին փոթորիկ է եղել։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Պտտահողմի հետևանքով երկրաշարժից փլուզված շենքերի տանիքների կտորները պոկվել ու ընկել են վրանային կացարանների վրա և կոտրել էլեկտրասյուները։ Ավերածության հետևանքով կա 1 զոհ և 50 վիրավոր։ Հոսպիտալացված քաղաքացիների առողջական վիճակը բժիշկները գնահատում են […]
19:55 21.04.2023
2023 թվականի հունվար-մարտ ամիսներին Վրաստանից թեթև մեքենաների վերաարտահանումը ռեկորդային մակարդակի է հասել, Aliq Media-ի փոխանցմամբ՝ գրում է BusinessPressNews-ը: Ըստ տվյալների՝ 3 ամսում Վրաստանից վերավաճառվել է 411,7 մլն դոլարի 22 հազար 391 տրանսպորտային միջոց։ Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Վրաստանից արտահանվել է 10 հազար 973 միավոր` 94,8 մլն դոլար արժողությամբ։ Ընդհանուր ցուցանիշի հետ մեկտեղ, 112 տոկոսով […]
19:39 21.04.2023
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը, որը նախատեսվում էր Քադըքյոյ թաղամասում։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նահանգապետարանի այդ արգելող որոշումից հետո «Ապրիլի 24-ի հիշատակի» հարթակը հայտարարություն է տարածել. «Ինչպես անցյալ տարի, այս տարի ևս մեր հիշատակի միջոցառումն արգելելու որևէ խելամիտ հիմնավորում չկա։ Անընդունելի է այս միջոցառման արգելումը, որի ընթացքում խաղաղ կերպով և […]
23:33 20.04.2023
Ապրիլի 20-ին՝ ժամը 15:40-19:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ թիրախավորելով նաեւ ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկան: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
21:10 20.04.2023
Թուրքիայի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, որին մեղադրում են հայկական ծագում ունենալու մեջ, թվիթերյան ուղերձ է հրապարակել, որում խոսում է նաև իր արմատների մասին: Ուղերձը մեծ արձագանք է գտել ու հակասական մեկնաբանությունների առիթ տվել: Քըլըչդարօղլուն կոնկրետ ի՞նչ է ասում իր ծագման մասին: Նրա հայ լինելու վարկածը ընտրարշավի ընթացքում շահարկվո՞ւմ է հակառակորդների կողմից: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել […]
18:49 20.04.2023
Թուրքիան այն երկիրը չէ, որն աշխարհում, միջազգային հանրության աչքում որևէ վստահություն ունի Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված։ Ermenihaber.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել թուրք քաղաքագետ, լրագրող, Աթենքի համալսարանի պրոֆեսոր Ջենգիզ Աքթարը։ Հարցին, թե արդյոք ժխտողականության նոր փուլ կարելի է դիտարկել հատկապես վերջին տարիներին համակարգվող և նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի կողմից ապրիլի 5-ին […]
15:58 20.04.2023
Լեռնային Ղարաբաղի հարցն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը երբեք չի դիտարկվել որպես Ադրբեջանի ներքին գործ: Ալիևի վերջին հայտարարություններին են անդրադարձել նաև Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ու ԱՀ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ներքին խնդիր է, և իրենք չեն պատրաստվում այն քննարկել […]
14:36 20.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին: Վարչապետը կարևորել է ԱՄՆ վարչակազմի՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ ներդրվող ջանքերը և ներկայացրել առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները: Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ու ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունն […]
13:24 20.04.2023
Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայմանը պատրաստ է ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև Հայաստանը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ մեջբերելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Ոչ միայն Ռուսաստանն է պատրաստ, Հայաստանը նույնպես պատրաստ է: Մենք մեր մտահոգությունների շրջանակը գծել ենք, և, ըստ էության, մեր մղումն այն է, որ հնարավոր առաքելությունը լինի արդյունավետ։ Սա կարևոր է […]
12:24 20.04.2023
Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործելակերպը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունների մասին հարցին: «Մյուս կողմից ես նաև արձանագրում եմ՝ սադրանքի նպատակն այն է, որ իրադրության էսկալացիայի տանի պրոցեսները: Մենք հանգիստ, մեր քաղաքական հավասարակշռված գնահատականներով գնալու ենք առաջ»,-ասաց Փաշինյանը:
11:49 20.04.2023
Ապրիլի 11-ին Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանները դիմել են Ստրասբուրգի դատարան՝ ժամանակավոր միջոց կիրառելու խնդրանքով:Այս մասին հայտնում է Ալիք մեդիան: Դատարանն ապրիլի 14-ին որոշել է հավելյալ տեղեկություններ ստանալ՝ նախքան պահանջի վերաբերյալ որևէ որոշում կայացնելը։ Ի դեպ, ապրիլի 11-ին երրորդ նախագահի մայրը՝ Գիուլի Ալասանիան, հայտնել էր, որ իրենք դիմել են Ստրասբուրգի […]
11:29 20.04.2023
«Ռոսատոմ»-ի կողմից Թուրքիայի հարավում կառուցվող Akkuyu ատոմակայանը (ԱԷԿ) կկարողանա դիմակայել 9 բալ ուժգնությամբ երկրաշարժին։ Այս մասին չորեքշաբթի օրը՝ ապրիլի 19-ին, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը՝ TPTHaber հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Մենք մոտենում ենք Աքքույու ԱԷԿ-ի շինարարության ավարտին։ Ապրիլի 27-ին առաջին միջուկային վառելիքը կհասցվի կայան։ Հետո, երբ գործարկենք մյուս երեք էներգաբլոկները, կկարողանանք […]
09:59 20.04.2023
Այս տարի ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու Վրաստանի շանսերը չեն գերազանցում 50%-ը։ Այդ մասին չորեքշաբթի IMEDI հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։ «Ինչ վերաբերում է շանսերին, ես չէի ասի, որ դրանք 50%-ից ավելի են, ես սա հաստատ չէի ասի, բայց հուսով եմ, որ ի վերջո քաղաքական ենթատեքստը կաշխատի […]
09:08 20.04.2023
Հինգշաբթի օրը Թուրքիայի արևելքում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Էլազիգ քաղաքից 23 կմ հարավ, որտեղ ապրում է 298 հազար մարդ։ Օջախն ընկել է 2 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
22:59 19.04.2023
Բաքվում պղծվել է քրիստոնեական գերեզմանատունը: Ռուսներին պատկանող մի քանի տասնյակ գերեզմանաքարեր են կոտրվել: Ի՞նչ մանրամասներ են հայտնի այս միջադեպից: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Պղծվել է Բաքվից ոչ հեռու գտնվող «Բալահանի» կոչվող արվարձանի ռուս ուղղափառ գերեզմանատունը, մի քանի տասնյակ և, որոշ տեղեկությունների համաձայն, անգամ 100-ից ավել ռուսական գերեզմանաքարեր, տապանաքարեր են կոտրվել, մի մասն […]
18:53 19.04.2023
Թուրքական «Baykar» ընկերության խորհդրի նախագահ Սելչուկ Բայրաքթարը(Էրդողանի փեսա) հայտարարել է «Kızılelma» թուրքական 1-ին անօդաչու ինքնաթիռի բարեհաջող փորձարկման մասին: Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռի փորձարկումներն իրականացվել են ապրիլի 18-ին Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Չորլու շրջանում: Անօդաչու ինքնաթիռը հաջողությամբ անցել է թռիչքի և վայրէջքի փորձարկումները, ինչպես նաև կարողացել իրականացնել տարբեր մանևրումներ: «Baykar» ընկերությունը ինքնաթիռի սերիական արտադրությունը ծրագրում է սկսել 2024-ին։ […]
18:38 19.04.2023
Ապրիլի 18-ին Վրաստանի խորհրդարանի առջև կայացել է «Հայոց Մեծ Եղեռն և մշակութային ցեղասպանություն» թեմաներով «Վրաստանի Հայ Համայնք» հասարակական կազմակերպության ապրիլ 24-ի հետ կապված երկրորդ ցուցահանդեսը։ Առաջինը տեղի էր ունեցել ապրիլի 5-ին՝ Ռիկղեի այգում։ «Ցուցահանդեսի նպատակն է մեր հասարակությանը տեղեկացնել 1915-ի Հայոց ցեղասպանության մասին։ Ներկայացված են Մեծ եղեռնը պատկերող բազմաթիվ տեսարաններ, բացառիկ նյութեր, նաև ամսագրեր։ Քանի որ […]
15:30 19.04.2023
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան Լիտվայի նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով: Իր խոսքում նախագահ Նաուսեդան ընդգծել է Լիտվայի և Հայաստանի միջև բազմաշերտ համագործակցության խորացմանն ու զարգացմանն ուղղված իր պատրաստակամությունը։ Լիտվայի նախագահը կարևորել է նաև երկու երկրների միջև ինչպես երկկողմ, այնպես էլ […]
15:23 19.04.2023
Ապրիլի 19-ին Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Լիտվայում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Արարողության ավարտին նախագահ Խաչատուրյանը գրառում է կատարել Պատվո հյուրերի գրանցամատյանում, որից հետո կայացել է նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Գիտանաս Նաուսեդայի առանձնազրույցը։ Նախագահների առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Հանդիպման ընթացքում Լիտվայի նախագահը […]
15:03 19.04.2023
2023թ. ապրիլի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները հերթական անգամ ի ցույց են դնում նրա մղումները՝ տորպեդահարելու Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի և միջազգային հանրության ջանքերը։ Իլհամ Ալիևն իր այս հայտարարություններով բացահայտ արհամարհանք է ցուցաբերում միջազգային տարբեր գործընկերների նկատմամբ, ում ներկայությամբ և միջնորդությամբ Ադրբեջանը ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը և ստանձնել է մի […]
11:31 19.04.2023
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հայտնում է, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչներ Աննա Էշուն (D-CA), Դեյվիդ Վալադաոն (R-CA), Թեդ Լիոն (D-CA) և Գաս Բիլիրակիսը (R-FL) կրկին ներկայացրել են Հայոց ցեղասպանության կրթական ակտը, երկկուսակցական միջոցառում, որը հիմնված է ԱՄՆ Կոնգրեսի և Նախագահի կողմից այս հանցագործության պաշտոնական ճանաչման վրա՝ ֆինանսավորելու Կոնգրեսի գրադարանի կրթական ծրագրերը Հայոց ցեղասպանության պատմության, դասերի, […]
11:02 19.04.2023
Ապրիլի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուի Բոնոն: Քննարկվել են տարածաշրջանում կայունության հաստատման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանային անվտանգության, տարածաշրջանում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ հարցեր: […]
09:40 19.04.2023
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 27-ին տեսակապի միջոցով կմասնակցի Աքքույու ատոմակայան միջուկային վառելիքի առաքման արարողությանը։ Այս մասին չորեքշաբթի TRT հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը։ «Ապրիլի 27-ին տեղի կունենա «Աքքույու» ԱԷԿ-ին միջուկային վառելիքի առաքման արարողություն, վառելիքի առաքումից հետո այս օբյեկտը միջուկային օբյեկտի կարգավիճակ կստանա, արարողությանը տեսակապով կմասնակցի նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»,- ասել […]
20:35 18.04.2023
ԼՂ Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է արձանագրվել։ Տուժածներ չկան։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։ Հաղորդագրության մեջ նշված է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ փաստերի վերաբերյալ քննություն է անցկացնում։
19:27 18.04.2023
Լեհաստանն ու Հունգարիան դադարեցնում են ուկրաինական ցորենի ներկրումը: Այս երկրների կառավարությունները պարզաբանել են, որ այդ քայլը տեղի ֆերմերներին կպաշտպանի շուկայում ուկրաինական հացահատիկի գերակշռող դերից։ Հարկ է նշել, որ Եվրահանձնաժողովը դեմ է Լեհաստանի և Հունգարիայի կողմից Ուկրաինայից հացահատիկի ներմուծման արգելքին և հայտարարել է, որ առևտրի հարցում ԵՄ անդամ երկրների միակողմանի գործողություններն անընդունելի են։ Ուշագրավ է, սակայն, որ […]
18:21 18.04.2023
Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) հայ պատգամավոր Կարո Փայլանը թուրքական «Artı gerçek» ընդդիմադիր լրատվակայքին տված հարցազրույցում ամփոփել է 8 տարվա պատգամավորական գործունեությունը: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ Փայլանը անդրադարձել է նաև քաղաքական գործունեությամբ պայմանավորված իր նկատմամբ իրականացված թիրախավորման արշավներին ու լինչի դատաստան տեսնելու փորձերին: Փայլանի խոսքով՝ նա հատկապես ազդվել է մեջլիսում 2016-ին ծագած վեճից, երբ […]