TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+15.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Կարևոր է, որ խաղաղության հնարավոր պայմանագրի իրագործման երաշխավորող միջազգային մեխանիզմներ ձևավորվեն.Փաշինյան

15:07 18.04.2023

Չափազանց կարևոր է, որ խաղաղության հնարավոր պայմանագրի իրագործման երաշխավորող միջազգային մեխանիզմներ ձևավորվեն, հակառակ դեպքում՝ պայմանագրի ստորագրման հաջորդ օրը կարող է պատերազմ բռնկվել կամ նոր էսկալացիա տեղի ունենալ: Այս մասին ԱԺ-ում խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կարևոր է նաև կողմերի միջև ծագած վեճերի լուծման մեխանիզմների գոյությունը, որ եթե կողմերը ի վիճակի չլինեն ծագած խնդիրները՝ պայմանագրի տեքստի մեկնաբանությունների […]

̰
Հույս ունեմ, որ առաջիկայում Հայաստան-Թուրքիա սահմանը կբացվի. Նիկոլ Փաշինյան

13:01 18.04.2023

ՀՀ վարչապետի գնահատմամբ՝  Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերություններ հաստատելու մեծ հնարավորություն կա։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է խորհրդարանում: «Այդ հնարավորությունը  մեծացել է վերքաղաքական, վերդիվանագիտական գործոնների, ավելի ճիշտ՝ մարդկային արժեքների շնորհիվ, այն բանից հետո, երբ մենք որոշեցինք արձագանքել Թուրքիայում  տեղի ունեցած աղետալի երկրաշարժին»,-ասել է նա: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Թուրքիան էլ, եթե չհավատար Հայաստանի անկեղծությանը, […]

̰
G7 երկրները ողջունել են Թեհրանի և Էր-Ռիադի միջև հարաբերությունների կարգավորումը

10:22 18.04.2023

G7-ի արտգործնախարարները ողջունել են Մերձավոր Արևելքի երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև հարաբերությունների կարգավորումը։ Այս մասին ասվում է երեքշաբթի ընդունված նրանց համատեղ հայտարարության մեջ։ «Մենք ողջունում ենք նախաձեռնությունները, որոնք ուղղված են երկրների միջև երկկողմ հարաբերությունների բարելավմանը և տարածաշրջանում լարվածության նվազեցմանը, ներառյալ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունը կապերը վերականգնելու վերաբերյալ», […]

̰
Ստամբուլի քաղաքապետը պոլսահայերին հորդորում է նախագահ ընտրել Քեմալ Քլչդարօղլուին

20:32 17.04.2023

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն այցելել է Պոլսի հայոց պատրիարքարան: Նա հանդիպում է ունեցել պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ: Ի՞նչ առիթով էր հանդիպումը և ինչո՞ւ է հայերին շնորհավորելու եկել ոչ թե ինքը՝ Քլչդարօղլուն, այլ Իմամօղլուն: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն եկել էր պատրիարքություն հայերին Սուրբ Զատկի կապակցությամբ  շնորհավորելու համար և […]

̰
Իրանը շարունակում է տեխնիկական բանակցությունները ՄԱԳԱՏԷ-ի հետ. Քանանի

19:54 17.04.2023

Իրանի տեխնիկական բանակցությունները Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ շարունակվում են։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին՝ հույս հայտնելով, որ գործակալության ջանքերը հեռու կլինեն քաղաքական ճնշումներից։ Մատնանշելով ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի վերջերս Իրան կատարած այցը, Քանանին իր ամենշաբաթյա ասուլիսում ասել է, որ Իրանի տեխնիկական բանակցությունները գործակալության հետ շարունակվում են՝ հիմնվելով […]

̰
Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը նշել է այն երկրների անունները, որոնք շահագրգռված են գազ գնել հանգույցի միջոցով

19:15 17.04.2023

Եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում՝ Հունգարիան և Սերբիան, շահագրգռված են գազ գնել արևմտյան Թուրքիայի տարածքում ստեղծվող գազային հանգույցի միջոցով` երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը։ «Մենք շփվում ենք գազի կարիք ունեցող եվրոպական երկրների հետ: Բուլղարիան առաջինն էր, որ աջակցեց մեր առաջարկին, տարեսկզբին մենք համաձայնություն ձեռք բերեցինք և սկսեցինք մատակարարումները: Հյուսիսային Մակեդոնիայի գործընկերները […]

̰
Ստամբուլի քաղաքապետն այցելել է Պոլսի հայոց պատրիարքարան

18:08 17.04.2023

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Զատկի տոնի կապակցությամբ այցելել է Պոլսի հայոց պատրիարքարան, հանդիպել պատրիարք Սահակ արք․ Մաշալյանի հետ։ Իմամօղլուին ուղեկցել են նախկին դեսպան Նամըք Թանը և Ստամբուլի քաղաքապետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Մահիր Փոլաթը։ Պոլսի Հայոց պատրիարքի հետ միասին նրանց ընդունել են հոգևորականներ, Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցու թաղային խորհրդի ատենապետ Հրանտ Մոսքոֆյանը, պատրիարքարանի ընկերային օժանդակության […]

̰
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

17:53 17.04.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]

̰
Թուրքական որոշ դեղամիջոցների մատակարարումը Վրաստան ուշանում է

11:16 17.04.2023

Վրաստանի Դեղագործական ընկերությունների ասոցիացիան հայտարարություն է տարածել, ըստ որի` թուրքական շուկայի որոշ դեղամիջոցներ ուշացումով են մատակարարվում։ Այս մասին հայտնում է Ալիք մեդիան։ Ըստ ասոցիացիայի՝ իրենք դեղագործական ընկերություններից տեղեկություն ունեն, որ թուրքական դեղամիջոցների մատակարարներից որոշակի դեղամիջոցների մատակարարման սահմանափակում է եղել թե՛ տեսականու, թե՛ քանակի առումով, ինչը որոշակի ժամանակահատվածից հետո կարտացոլվի տեղական շուկայի վրա։ «Բնակչությանը խնդրում ենք […]

̰
Շատ երկրներ ինքնաթիռները վերանորոգման համար ուղարկում են Իրան․ նախարար

23:42 16.04.2023

Շատ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, իրենց ինքնաթիռները վերանորոգման են  ուղարկում են Իրան։ Այս մասին հայտարարել է ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազարփաշը։ «Իրանը ժամանակին ի վիճակի չէր վերանորոգել ինքնաթիռների մասերը, սակայն այժմ  ինքնաթիռներ է վերանորոգում շատ երկրների համար»,- շաբաթ օրը ասել է նախարարը՝ ելույթ ունենալով նախարարության գիտատեխնիկական խորհրդի նիստում։   Ավելի վաղ ռուսական խոշորագույն «Աէրոֆլոտ» […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

13:11 15.04.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը […]

̰
Ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը, ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Արցախը. ամփոփում է Արամ Սարգսյանը

21:00 14.04.2023

Այս շաբաթ Ադրբեջանը դիմեց սադրանքի: Դարձյալ արտաքին խաղացողների կողմից տարբեր հայտարարություններ հնչեցին: Ի՞նչ լծակներ կարող են գործի դրվել: Արդյունավետ գործելու ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Արցախը: Այս ամենի ողջ ենթատեքստին ու հարցերի շրջանակին անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

̰
11 տարի անց Եգիպտոսի ԱԳ նախարարը առաջին պաշտոնական այցն է կատարել Թուրքիա

20:18 14.04.2023

Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին ապրիլի 13-ին պաշտոնական այցով մեկնել է Անկարա: 11 տարվա ընթացքում սա Եգիտպոստի ԱԳՆ-ի ղեկավարի  առաջին պաշտոնական այցն է Թուրքիա: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այցի ընթացքում Շուքրին հանդիպել է իր գործընկերոջ՝ Մևլյութ Չավուշօղլուի հետ, որից հետո կողմերը համատեղ մամուլի ասուլիս են տվել: Չավուշօղլուն շնորհակալություն հայտնելով Շուքրիին Թուրքիա կատարած այցի համար ասել է. «Մենք ուրախ […]

̰
Վրաց-ռուսական Կազբեգի-Վերին Լարս անցակետում մեքենաների կուտակումներ են

20:08 14.04.2023

Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» անցակետում հինգերորդ օրն է հարյուրից ավելի վարորդներ գիշերն անցկացնում են մեքենաների մեջ, Aliq Media-ի փոխանցմամբ՝ գրում է RadioTavisupleba-ն: Հաղորդագրության համաձայն, վարորդները չեն կարող հատել սահմանը: Ըստ ռուսական կողմի՝ կոտրվել է իրենց մաքսային բազան, և փաստաթղթերի ստուգումը հետաձգվել է։ Վարորդների խոսքով, բեռնատարները դեպի սահմանակետ ուղեկցող ոստիկաններն անտեսում են իրենց։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ ապրիլի 10-ին […]

̰
Թուրքիայում փլուզված 57 հազար շենքերից մոտ 41 հազարի փլատակները մաքրվել են. ՆԳ նախարար

19:48 14.04.2023

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մանրամասներ է ներկայացրել ավերիչ երկրաշարժից հետո տարվող աշխատանքների վերաբերյալ: Ըստ Սոյլուի՝ առաջիկայում երկրաշարժից տուժած շրջանների, բացառությամբ Թուրքիայի հարավում գտնվող Հաթայ նահանգի, փլատակների մաքրման աշխատանքներն կավարտվեն: Թուրք նախարարի խոսքով՝ 57.029 փլուզված շենքերից 40.969-ի փլատակները մաքրվել են: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Սոյլուն տեղեկացրել է նաև, որ 431.000 ընտանիքի տեղափոխման ծախսերը հոգալու համար յուրաքանչյուրին […]

̰
Թուրքիան կշարունակի գազ ներկրել Ռուսաստանից

10:56 14.04.2023

Թուրքիան, Սև ծովի Սաքարյա հանքավայրից գազի օգտագործումը սկսելուց հետո, նախատեսում է շարունակել վառելիքի ներկրումը, այդ թվում՝ Ռուսաստանից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նավթային ընկերության (TPAO) գլխավոր տնօրեն Մելիհ Խան Բիլգինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Գիտեք, որ բնական գազի պահանջարկի 99,5 տոկոսը բավարարվում է դրսից մատակարարումների հաշվին։ Ոչ միայն Ռուսաստանից, այլ մատակարարներ էլ կան։ Բայց, իհարկե, սեփական […]

̰
Վրաստանում վաճառված անշարժ գույքի գրեթե 1/5-ը ձեռք են բերել օտարերկրացիները

20:35 13.04.2023

2022 թվականի ընթացքում Վրաստանում վաճառված անշարժ գույքի գրեթե մեկ հինգերորդը ձեռք են բերել օտարերկրյա քաղաքացիները։ Խոսքը 15 հազար բնակարանների մասին է, որոնք գնել են 10,6 հազար օտարերկրյա քաղաքացիներ։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ վիճակագրության համաձայն, ամենաշատը՝ 6 062 բնակարան, ձեռք են բերել ՌԴ քաղաքացիները, թեև տեղեկատվության մեջ չի նշվում, թե դրանցից քանիսն են միաժամանակ եղել նաև Վրաստանի […]

̰
Վրաստանի նախագահը 10 դատապարտյալի ներում է շնորհել

18:57 13.04.2023

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ 10 դատապարտյալի ներում է շնորհել: Նախագահի լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն՝ այս դատապարտյալներից 5-ն լիովին ազատվել են քրեակատարողական հիմնարկում ազատազրկման պատիժը կրելուց։ Հաղորդում է Aliq Media-ն։ 3 դատապարտյալների նկատմամբ կրճատվել է քրեակատարողական հիմնարկում կրելու համար նախատեսված պատիժը, իսկ 2 դատապարտյալ ամբողջությամբ ազատվել է հետագա պայմանական ազատազրկումից։

̰
Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում

18:19 13.04.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից […]

̰
Ստամբուլում վտանգի տակ է գտնվում շուրջ 220.000 շենք. Էրդողան

15:35 13.04.2023

ermenihaber.am-ը գրում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով սեյսմավտանգ շենքերի մասին, հայտնել է. «Ստամբուլում վտանգի տակ է գտնվում շուրջ 220.000 շենք և 1.5 մլն օժանդակ շինություններ։ Դրանցից 300.000-ը ունեն հրատապ վերակառուցման կարիք»։ «CNN TÜRK»-ի և «Kanal D»-ի համատեղ եթերում Էրդողանը, խոսելով «ռեզերվային քաղաքների» մասին, հայտնել է, որ կսկսվեն «ռեզերվային քաղաքների» շինարարությունները և մարդիկ […]

̰
Ցավոք չհաջողվեց Տեղ գյուղի հատվածում սահմանապահների ընթացող տեղակայումը իրականացնել առանց սրացումների. վարչապետ

12:17 13.04.2023

«Ի հեճուկս մեր կողմից գործադրված բոլոր ջանքերի՝ ցավոք, չհաջողվեց Հայաստան-Ադրբեջան սահմանի Տեղ գյուղի հատվածում սահմանապահների ընթացող տեղակայումը իրականացնել առանց սրացումների». կառավարության այսօրվա նիստի մեկնարկին արձանագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ ապրիլի 11-ին ադրբեջանական զինված ուժերի հերթական սադրանքի հետևանքով զոհվեցին ՀՀ Զինված ուժերի 4 զինծառայողներ ՝ անձնվիրաբար կատարելով իրենց զինվորական պարտքը և պաշտպանելով […]

̰
Թուրքիան կշարունակի Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը. լրատվամիջոցներ

11:14 13.04.2023

Անկարան մայիսին Մոսկվայում Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպմանը մտադիր է Դամասկոսի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց վարել չորս կետերով, հինգշաբթի գրում է Hürriyet թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրները։ Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ մայիսի սկզբին Մոսկվայում նախատեսված է Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը։ «Թուրքիայի և Սիրիայի միջև […]

̰
Փորձագետը գնահատել է Իրանի փորձը տնտեսական զարգացման գործում

10:19 13.04.2023

Իրանի փորձը, որը 44 տարի ապրում է արևմտյան պատժամիջոցների տակ, հուշում է, որ Ռուսաստանի տնտեսությունը պետք է առաջնահերթորեն ինքնուրույն բարձրացվի։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Մոսկվայի Առևտրաարդյունաբերական պալատի՝ Իրանի գործընկերների հետ արտաքին տնտեսական համագործակցության հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Մաշկովը։ «Իրանը 44 տարի գտնվում է Արևմուտքի ճնշման տակ, կարո՞ղ է արդյոք նրա փորձն օգնել Ռուսաստանին այս […]

̰
Միրզոյանը ԱՄՆ պաշտոնյային է ներկայացրել Տեղ գյուղում ադրբեջանցիների  իրականացրած սադրանքի մանրամասներ

08:04 13.04.2023

Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության խնդիրների: Նախարար Միրզոյանը ներկայացրել է նախօրեին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի մանրամասներ՝ նշելով, որ այն Ադրբեջանի ընդհանուր ագրեսիվ քաղաքականության հերթական […]

̰
Սադրանքներն անպակաս են լինելու, որի վերջնարդյունքը լինելու են ռազմական լայնածավալ գործողությունները. ռազմական փորձագետ

19:52 12.04.2023

Սահմանային լարված իրավիճակին և վերջին բախումներին «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը: Հարցին, թե դիտարկելով երեկ տեղի ունեցած բախումներին նախորդող և հաջորդող հանգամանքներ, ի՞նչ նպատակ էր այս գործությամբ հետապնդում Ադրբեջանը, Հովհաննիսյանը պատասխանել է. «Մեծ հաշվով այս սադրանքը կարելի է դիտարկել այն համալիր գործողությունների մեջ, որին որ տանում է Ադրբեջանը և որի վերջնարդյունքը ռազմական […]

̰
Վրաստանը տնտեսական աճի տեմպերով զիջում է Հայաստանին. ԱՄՀ

18:59 12.04.2023

Արժույթի միջազգային հիմնադրամը (IMF) թարմացրել է համաշխարհային տնտեսական տվյալները։ Կազմակերպության գնահատմամբ՝ այս տարի Վրաստանի տնտեսությունը կաճի 4 տոկոսով, ինչը նման է հիմնադրամի նախորդ կանխատեսմանը։  Հաղորդում է Aliq Media-ն։ IMF-ի կանխատեսած 4 տոկոսն ավելի քիչ է, քան Վրաստանի կառավարության կանխատեսած տնտեսական աճը` 2023 թվականի համար 5 տոկոս, իսկ 2024 թվականի համար` 5,2 տոկոս։ Տնտեսական աճի այս […]

̰
Ադրբեջանի սադրանքը՝ Տեղում. իրավիճակի քրոնիկոնը

16:58 12.04.2023

Երեկ ամեն ինչ սկսվեց այստեղից. Սյունիքի մարզի Տեղ համայնքն է: Տարածքում ինժեներական աշխատանքներ էին կատարում ՀՀ ԶՈՒ զինծառայողները: Գուցե այդ աշխատանքներն անխոչընդոտ շարունակվեին և օրն էլ ավարտվեր առանց պատահարի: Սակայն թշնամու ձեռագիրն անփոփոխ է: Եվ ահա տեսնում ենք, թե ինչպես է ադրբեջանական ավտոմեքենան մոտենում ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր տղաներին ու դիմում սադրանքի: Րոպեներ անց՝ ժամը […]

̰
Վերին Լարսում բարդություններ են առաջացել անցակետը հատող մեքենաների մաքսային ձևակերպումների հետ կապված. դեսպանություն

13:26 12.04.2023

Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ Վերին Լարս անցակետի ռուսական հատվածում առկա տեխնիկական խնդրի պատճառով բարդություններ են առաջացել անցակետը հատող մեքենաների մաքսային ձևակերպումների հետ կապված: «Վրաստանում ՀՀ դեսպանությունը և Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հարցի առնչությամբ մշտական կապի մեջ են համապատասխան երկրների պատկան գերատեսչությունների հետ: Աշխատանքներ են տարվում խնդրի շուտափույթ կարգավորման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության […]

̰
ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան նշել են Իրանի կողմից սպառնալիքները զսպելու անհրաժեշտությունը

09:04 12.04.2023

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և վարչապետ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը երեքշաբթի հեռախոսով քննարկել են իրավիճակը Եմենում և ընդգծել Իրանի կողմից սպառնալիքները զսպելու անհրաժեշտությունը: Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։ Փաստաթղթի համաձայն՝ Սալիվանը և Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը «քննարկել են մի շարք […]

̰
Արցախի իշխանությունները Բաքվի պատվիրակներին հրավիրում են բանակցելու

22:45 11.04.2023

Արցախի իշխանությունները հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին։ Ի՞նչ օրակարգով, որտե՞ղ:  10 օր առաջ էլ Բաքուն էր հանդիպում անցկացնելու առաջարկ ուղղել Արցախին: Ինչո՞ւմ են այս երկու առաջարկների տարբերությունները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Արցախի իշխանություններն առաջարկում են այս հանդիպումն անցկացնել նույն այն վայրում, ուր կայացել էր ադրբեջանցիների հետ առաջին հանդիպումը: Խոսքը ռուս […]

̰
BACK_TO_TOP