12:56 16.03.2023
2023 թվականի փետրվարին Քութայիսիի Դավիթ Աղմաշենեբելիի անվան միջազգային օդանավակայանում ուղևորահոսքն աճել է 59 տոկոսով։ Այս մասին հայտնում է Ալիք մեդիան: Վրաստանի օդանավակայանների միության տվյալներով՝ փետրվարին օդանավակայանից օգտվել է 75 հազար 733 ուղևոր, այնինչ մինչև համաճարակը՝ 2019 թվականի փետրվարին, 47 հազար 573 ուղևոր էր օգտվել։ Նույն աղբյուրի տվյալներով՝ բացի ուղևորահոսքից, փետրվարին ավելացել է նաև չվերթերի թիվը. […]
12:50 16.03.2023
2023 թվականի մարտի 15-ին Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն հանդիպել է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պողոսյանի հետ, տեղեկացնում է Հայաստանում Վրաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջը: Նշվում է, որ կողմերը քննարկել են երկու երկրների զբոսաշրջային ներուժի զարգացման ուղիները, զբոսաշրջային ընկերությունների համագործակցության խորացման ու համատեղ շրջագայությունների անցկացման հեռանկարները։
12:40 16.03.2023
Թուրքիայում հնագույն գերեզմանոց է հայտնաբերվել, որտեղ հուղարկավորության եզակի ծեսեր են անցկացվել, գրում է Phys.org-ը՝ Antiquity ամսագրին հղումով։ Սագալասոսում ուսումնասիրություններ կատարելիս հնագետները հանդիպել են դրան։ 333 թվականին այս քաղաքը գրավել է Ալեքսանդր Մակեդոնացին։ Հայտնաբերված արտեֆակտները թվագրվում են մեր դարաշրջանի 100-150 տարի: Այն ժամանակվա մյուս հռոմեական թաղումներից Սագալասոսում գտնվող գերեզմանոցը տարբերվում է դիակիզման եղանակով։ Դիակները տեղում այրվել […]
11:43 16.03.2023
Մարտի 5-ի՝ Ադրբեջանի կողմից իրականացրած սպանությունները, 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եռակի խախտում են պարունակում. խախտվել է ոչ միայն հրադադարը, ոչ միայն ԼՂ-ի շփման գիծը, այլև՝ Լաչինի միջանցքի 5 կմ-ոց գոտին՝ կառավարության նիստին արձանագրել է Նիկոլ Փաշինյանը, ով կարևոր ու անհետաձգելի է համարում, որ Հայաստանը միջոցներ ձեռնարկի ցեղասպանության կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ, ինչ ուղղությամբ […]
11:35 16.03.2023
Հայ սակրավորներն ականազերծված նոր տարածք են հանձնել Հալեպի իշխանություններին: Այս մասին հայտնում է «Գանձասար» շաբաթաթերթը։ Հալէպի նահանգային խորհուրդի իշխանութիւններուն հաւաստագիրի ստորագրութեամբ յանձնուեցաւ ՀՀ մարդասիրական առաքելութեան 11-րդ խումբին կողմէ ականազերծուած Հալէպ Նահանգի Հանտարաթ շրջանէն ներս 88 հազար քառակուսի մեթր հողատարածք։ Յիշեալ արարողութեան ներկայ գտնուեցան Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Մակար Սրբ. Եպս. Աշգարեան, Հալէպի […]
09:42 16.03.2023
Թուրքիայի հարավ-արևելքում սելավները հանգեցրել են Շանլըուրֆա քաղաքի Բալըքլի Գյոլ լճակում, որը դարեր շարունակ կոչվում է Աբրահամի լճակ, ձկների զանգվածային անկման պատճառ է դարձել: Այս մասին չորեքշաբթի հայտնել է CNN Turk-ը։ Ինչպես հաղորդում է հեռուստաընկերության թղթակիցը տարերային աղետի տարածքից, 13-րդ դարում կառուցված մզկիթի մոտ գտնվող լճում ջուրը խառնվել է ցեխահոսքերին, դարձել դարչնագույն, իսկ այնտեղ ապրող կարասները […]
08:49 16.03.2023
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հերքել է Հյուսիսային Իրաքում ուղղաթիռի կործանման մասին տեղեկությունները, հայտնում է Anadolu գործակալությունը։ Իրաքի հյուսիսում գտնվող Դահուկ նահանգում թուրքական ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել, հայտնում է իրաքյան «Շաֆակ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղի անվտանգության գործակալությունների աղբյուրին։ «Ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները հայտնել են, որ այս հայտարարությունը լիովին չի համապատասխանում […]
22:00 15.03.2023
Ադրբեջանում մեղադրել են Արցախյան իշխանություններին ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար երկկողմ հանդիպում անցկացնելու գաղափարը տապալելու մեջ: Ինչո՞ւ են Բաքվում համարում, որ արցախյան կողմն է խուսափում երկոսությունը շարունակելու առաջարկից. թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հիշեցնեմ՝ երկուշաբթի օրն ադրբեջանական լրատվամիջոցները տարածեցին հաղորդագրություն այն մասին, թե Ադրբեջանի նախագահի աշխատակազմն առաջարկել է Արցախի իշխանություններին կազմակերպել այդ բանագնաց նշանակված […]
21:47 15.03.2023
Թուրքիայի պետական բյուջեն փետրվար ամսվա կտրվածքով ունեցել է մեծ դեֆիցիտ, փոխանցում է Ermenihaber-ը։ Ինչպես հայտնում են Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարությունից, Թուրքիայում փետրվար ամսվա բյուջեի ծախսերը կազմել է 389.4 միլիարդ թուրքական լիրա, իսկ բյուջե մուտք եղած գումարը՝ 218.4 միլիարդ: Բյուջետային դեֆիցիտ (պակասուրդ) է կոչվում այն երևույթը, երբ բյուջեի ծախսերը գերազանցում են որոշակի ժամանակահատվածում կուտակված եկամուտին […]
19:31 15.03.2023
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2023 թվականի փետրվարին, հունվար ամսվա համեմատ, կենսապահովման մակարդակը նվազել է 50 թեթրիով։ Հայտնում է aliq.ge-ն։ Տվյալների համաձայն, փետրվարին աշխատունակ տարիքի տղամարդու կենսապահովման նվազագույնը կազմել է 256,4 լարի, մինչդեռ 2023 թվականի հունվարին այս ցուցանիշը կազմում էր 256,9 լարի։ Geostat-ի փոխանցմամբ՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2023 թվականի փետրվարին աշխատունակ տարիքի […]
19:16 15.03.2023
Թուրքիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 13-ի։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Ավելի վաղ Anadolu-ն հաղորդել էր, որ Ադիյամանում և Շանլըուրֆայում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 10-ի։ Աշխատանքներ են տարվումՇանլըուրֆայի հեղեղված որոշ շրջաններից քաղաքացիներին տարհանելու ուղղությամբ։ Տարածաշրջանում հորդառատ անձրևներ են, քաղաքների փողոցները ողողված են ցեխահոսքերով։ Իշխանությունները մարդկանց խնդրում են լքել […]
16:40 15.03.2023
Թուրքիայում վերջերս տեղի ունեցած երկրաշարժից տուժած Ադիյաման և Շանլըուրֆա (Ուրֆա) քաղաքներում ջրհեղեղ է սկսվել: Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ Ադիյամանի Թութի շրջանում ի հայտ եկած ջրհեղեղներն ու սողանքները հորդառատ անձրևների հետևանք են։ Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Թուրքիայի Շանլըուրֆա և Ադիյաման նահանգներում ջրհեղեղների հետևանքով հինգ մարդ է զոհվել, կան տեղեկություններ […]
14:49 15.03.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]
13:46 15.03.2023
Իսրայելի Հայֆա քաղաքի իշխանությունները որոշել են քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում Հայոց ցեղասպանության հուշարձան տեղադրել: Այս մասին հայտնում է թուրքական «OdaTV» ընդդիմադիր լրատվամիջոցը՝ հղում անելով իսրայելական «Ynet» կայքում հրապարակված Ռաֆայել Սադիի հոդվածին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հոդվածի հեղինակն անհանգստություն է հայտնել այդ կապակցությամբ՝ նշելով, որ քաղաքային իշխանությունների այդօրինակ որոշումը կարող է դիվանագիտական սկանդալի պատճառ դառնալ նոր-նոր կարգավորված թուրք-իսրայելական […]
12:43 15.03.2023
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 15-ին ժամը 00:10-ից 02:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
12:29 15.03.2023
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 15-ին պարբերաբար կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
10:01 15.03.2023
Մարտի 16-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կմասնակցի Անկարայում կայանալիք Թուրքական պետությունների կազմակերպության (OTG) արտահերթ գագաթնաժողովին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Մարտի 16-ին նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով, աշխատանքային այցով կմեկնի Անկարա՝ մասնակցելու UTC-ի արտահերթ գագաթնաժողովին»,- ասվում է զեկույցում։ Միջոցառման ընթացքում կքննարկվեն արտակարգ իրավիճակների կառավարման և մարդասիրական օգնության […]
09:06 15.03.2023
Չորեքշաբթի օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Աղետի էպիկենտրոնը գտնվել է Օսմանիե քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է 202 հազար մարդ։ Աղբյուրը գտնվել է 5 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
08:58 15.03.2023
Մարտի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրպապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Իր օրհնությունը բերելով նորնշանակ դեսպանին՝ Նորին Սրբությունը մաղթեց վերջինիս արդյունավոր առաքելություն՝ ի նպաստ հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության առավել զորացման։ Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծեց, որ երկու ժողովուրդների դարավոր […]
08:17 15.03.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
23:54 14.03.2023
Իրանում ամանորյա «Չահարշանբե-Սուրի»-ի տոնակատարությունների ժամանակ, որոնք ուղեկցվում են փողոցներում խարույկներով և հրավառելիքի կիրառմամբ, վիրավորների թիվը գերազանցել է 700-ը, ևս 17-ը մահացել են, հայտնում է տեղական Tasnim գործակալությունը՝ հղում անելով բժիշկներին: Ավելի վաղ հաղորդվել էր 338 տուժածների և 15 զոհերի մասին: Նշվում է, որ երեքշաբթի երեկոյան տուժածների թիվը ամբողջ երկրում հասել է 714-ի։ Ավելի քան 130 […]
22:54 14.03.2023
Թուրք լրագրող, վերլուծաբան և հաղորդավար Ջան Աթաքլըն Թուրքիայում տեղի ունենալիք համապետական ընտրությունների վերբերյալ հոդված է հրապարակել: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Աթաքլըն, հոդվածում նշելով, որ ընտրություններին մնացել է երկու ամիս, անդրադարձել է ներկայիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանին։ Հղում անելով վերջերս Թուրքիայում կատարված սոցհարցումների արդյունքներին՝ կասկածի տակ է դրել Էրդողանի թեկնածությունը: Հոդվածի, մասնավորապես Էրդողանին վերաբերվող հատվածում, տեղ է […]
21:45 14.03.2023
Արցախի Հանրապետության արտգործնախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությանը՝ արցախցի ու ադրբեջանցի բանագնացների նոր հանդիպում անցկացնելու վերաբերյալ: Սկզբունքորեն չբացառելով այդպիսի հանդիպման հնարավորությունը՝ պաշտոնական Ստեփանակերտը մի քանի նախապայման է առաջ քաշել: Ինչպե՞ս է փոխանցվել Բաքվի առաջարկը Արցախի իշխանություններին, որքանո՞վ է հավանական, որ Ստեփանակերտը կընդունի հանդիպում անցկացնելու այդ առաջարկը. թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: […]
20:50 14.03.2023
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, երեքշաբթի ավելի վաղ նույն տարածքում գրանցվել էին 4,7 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ: «4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Քահրամանմարաշի Չաղլայանչերիտ շրջանում ժամը 17:49-ին )»,- հայտնել է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը (AFAD): Երկրաշարժի օջախը գտնվել է 5,3 կմ խորության վրա։ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի […]
18:36 14.03.2023
Ստեղծված իրավիճակում, երբ Ադրբեջանը, չնայած միջազգային դատարանի որոշմանը, շարունակում է Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, ԵՄ-ն պետք է ուժեղացնի Ադրբեջանի վրա ճնշումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՆԱՏՕ-ի նախկին ղեկավար, Rasmussen Global միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ Անդերս Ֆոգ Ռասմուսենը։ «ԵՄ-ն Ադրբեջանի հետ համաձայնության է եկել էներգետիկայի ոլորտում, և հենց դա կարելի […]
16:33 14.03.2023
Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետություն այցի ընթացքում մարտի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց ԱԻՀ Գերագույն խորհրդի նախագահ Դավիթ Գաբաիձեն։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի միջև ակտիվ փոխգործակցությանը` ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր մարմինների մակարդակով։ Կարևորվեց ԱԻՀ հետ Հայաստանի կապերի ամրապնդումը, պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել ակտիվ շփումները` այս ուղղությամբ հետագա քայլերի պլանավորման […]
15:57 14.03.2023
«Հայաստանը Արցախին թողել է մենակ և առաջարկում է, որ Ստեփանակերտը Բաքվի հետ բանակցություններ վարի, այն դեպքում, որ Ադրբեջանը ցեղասպանություն է ուզում իրականացնել Արցախում. ցեղասպանը կարող է երկխոսության գնալ ցեղասպանվողի հետ» հարցին, Փաշինյանը պատասխանեց. «Դուք նշեցիք, որ կարո՞ղ է 120.000 բնակցություն ունեցող ԼՂ-ը բանակցել ավելի քան 9մլն բնակչություն ունեցող Ադրբեջանի հետ: Եթե ձեր ասած տրամաբանությունը զարգացնենք, […]
15:05 14.03.2023
Առաջիկայում որևէ ձևաչափով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում նախատեսված չէ։ Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այս պահին հանդիպում նախատեսված չէ։ Ես երբեք չեմ խուսափել հանդիպումից, բայց մյուս կողմից մեր հանդիպումների փորձը ցույց է տալիս, որ պետք է լինեն երաշխիքներ պայմանավորվածությունների, պարտավորությունների կատարման մասին»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետը նկատեց, որ նախկինում Բրյուսելում Ադրբեջանի նախագահ […]
14:37 14.03.2023
Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային մեխանիզմների, միջազգային երաշխիքների անհրաժեշտություն է տեսնում. Հայաստանը որևէ կերպ թույլ չի տալու, որ Ադրբեջանը ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնի: Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց ասուլիսում՝ պատասխանելով հարցին, թե Երևանը կո՞ղմ է, որ Արցախի ներկայացուցիչները գնան Բաքու՝ հանդիպման, քննարկումների, որի հրավերն արել էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմը: […]
14:27 14.03.2023
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը մասնակցել է թուրք-ամերիկյան բիզնես ֆորումին, որը կազմակերպվել էր ԱՄՆ առևտրային պալատի և Թուրքիայի առևտրային պալատների և ապրանքների բորսաների միություն կողմից: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Քալընը միջոցառմանն անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցերին: Ըստ նրա՝ թուրք-ամերիկյան առևտրաշրջանառության ծավալը նախորդ տարի գերազանցել է 35 մլրդ դոլարը, ինչը Քալընի դիտարմամբ գոհացուցիչ է: Սակայն առաջիկայում […]