23:42 12.03.2023
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բրիտանական Sky News հեռուստաալիքին ասել է, որ իր քաշը գրեթե կրկնակի նվազել է, և եթե այն շարունակի նվազել, բժիշկները կանխատեսում են բազմաթիվ օրգանների անբավարարություն։ Հեռուստաալիքը նշում է, որ իրենց հիվանդանոցում մերժել են այցելել քաղաքական գործչին, սակայն հաջողվել է հարցեր ուղարկել ու պատասխաններ ստանալ փաստաբանի միջոցով։ «Սկզբում ես կշռում էի 120 […]
23:00 12.03.2023
Թուրք քաղաքական գործիչ Մուհարեմ Ինջեն, ով 2018 թվականի նախագահական ընտրություններում երկրորդն էր, հայտարարել է մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին, հայտնում է Memleket կուսակցությունը։ Ինսեն մասնակցել է 2018 թվականի ընտրություններին որպես ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) թեկնածու և ստացել ձայների ավելի քան 30%-ը, սակայն հետագայում բաժանվել է CHP-ից և ստեղծել իր սեփական Memleket […]
22:20 12.03.2023
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ «Վրացական երազանք» իշխող ուժը թույլ չի տա երկրում բացել երկրորդ ռազմական ճակատը։ Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին հայտարարել էր, որ բողոքի ակցիաների ֆոնին Ուկրաինայի կողմում կռված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մի խումբ կողմնակիցներ ժամանել են երկիր՝ հեղափոխական սցենար իրականացնելու համար։ «Ես գիտեմ, որ մի քանի տասնյակ […]
21:57 12.03.2023
Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 48 հազարի, հայտարարել է նախագահ Թայիփ Էրդողանը։ «Զոհերի թիվը հասել է 48000-ի, իսկ վիրավորների թիվը գերազանցել է 115000-ը»,- ասել է նա Հաթայ նահանգի Սանդաղ շրջանից ժողովրդին ուղղված ուղերձում։ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին 9 ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ խոշոր երկրաշարժեր են տեղի ունեցել։ […]
18:16 12.03.2023
4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի կենտրոնում, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Կենտրոնի տվյալներով՝ ցնցումը գտնվել է Գեքսուն քաղաքից 21 կմ դեպի արևմուտք և ընկած է եղել 1 կմ խորության վրա։ Քաղաքում ապրում է ավելի քան 50 հազար մարդ։ Երկրաշարժի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ավելի վաղ EMSC-ը հայտնել էր, […]
17:29 12.03.2023
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ճնշում կգործադրի իր կառավարության վրա՝ միանալու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, սակայն Թբիլիսին դրանից շատ ավելին կկորցնի, իր Telegram ալիքում գրել է Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը։ «Այժմ Սալոմե Զուրաբիշվիլին ճնշում կգործադրի իր կառավարության վրա, որպեսզի Վրաստանը միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: Իսկ ի՞նչ կստանա Թբիլիսին դրանից, բացի իրական վնասից […]
11:02 12.03.2023
Իրանի 11 նահանգներում 100-ից ավելի մարդ է ձերբակալվել միջնակարգ դպրոցներում աշակերտների թունավորման վերջին դեպքերին առնչություն ունենալու կասկածանքով։ Իրանի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը շաբաթ օրը հեռարձակվել է IRNA-ի կողմից, նշվում է, որ ձերբակալվածներից մի քանիսը մեղադրվում են թունավոր նյութեր «թշնամական նպատակներով» օգտագործելու մեջ: «Այդ անձինք փորձել են վախ սերմանել քաղաքացիների մեջ և հրահրել դպրոցներ […]
00:07 12.03.2023
րկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային […]
23:13 11.03.2023
Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 47 975-ի, հայտնել է տարերային աղետների հետևանքների վերացման վարչության (AFAD) ղեկավար Յունուս Սեզերը: Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր և տուժածներ։ Նույն օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է […]
22:18 11.03.2023
Ադրբեջանի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հանձնել Բաքվում Իրանի դեսպանին՝ կապված երկու երկրների պետական սահմանի վրա իրանական ռազմական ինքնաթիռի թռիչքների հետ: Այս մասին ասվում է շաբաթ օրը Ադրբեջանի ԱԳՆ-ի և պաշտպանության նախարարության համատեղ հայտարարության մեջ։ «Մարտի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող ռազմական ինքնաթիռը ժամը 09:44-ից մինչև 10:26 անդադար թռիչքներ է իրականացրել ադրբեջանա-իրանական պետական սահմանի երկայնքով՝ Զանգելանից […]
19:38 11.03.2023
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ երկիրն ավարտել է Ռուսաստանից Sukhoi–35 ինքնաթիռների գնման պայմանագրի ստորագրումը, սակայն այդ ինքնաթիռների քանակի և մատակարարման ժամկետների մասին տեղեկատվությունը գաղտնի է: Հաղորդում է IRNA գործակալությունը։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ «1988 թվականին Իրանա-իրաքյան պատերազմի ավարտից հետո Իրանը մի շարք երկրների խնդրեց ուսումնասիրել Իրանին կործանիչներ վաճառելու հնարավորությունը, […]
19:03 11.03.2023
Վերջերս Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո վարձակության տրվող բնակարանների գները սկսել են աճել: Թուրքական «T24»-ի տեղեկացմամբ, Ստամբուլում վարձակալության տրվող բնակարանների գները աճել են շուրջ 6.6%-ով, որով վարձակալության տրվող բնակարանների մեկ քառակուսի մետրի միջին արժեքը կազմում է շուրջ 12.394 թուրքական լիրա: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ «Endeksa»-ի կողմից հրապարակված ուսումնասիրության համաձայն վարձակալության տրվող բնակարանների ամենամեծ գնային աճը […]
18:07 11.03.2023
Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը (ԿԸՀ) հաստատել է 36 քաղաքական կուսակցությունների ցուցակը, որոնք կարող են մասնակցել մայիսի 14-ին կայանալիք համընդհանուր ընտրություններին։ Այս մասին հայտարարել է ԿԸՀ-ն։ ԿԸՀ-ն նաև որոշել է, որ քվեարկությունը կսկսվի ժամը 08:00-ին և կավարտվի մայիսի 14-ին ժամը 17:00-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուրբաթ երեկոյան հաստատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումը՝ երկրում մայիսի […]
11:23 11.03.2023
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
11:15 11.03.2023
Փետրվարի սկզբին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի շարքը կարող է հանգեցնել փախստականների նոր հոսքի, որոնք ձգտում են մուտք գործել Եվրամիություն, ասել է գերմանացի պատգամավոր Էնգին Էրօղլուն։ Ինչպես պարզել է Lenta.ru-ն, Եվրախորհրդին (ԵԽ) իր ուղերձում խորհրդարանականը հայտարարել է, որ եվրոպական ենթակառուցվածքները պատրաստ չեն դիմակայել միգրանտների հերթական ալիքին ուկրաինական շարունակվող ճգնաժամի լույսի ներքո։ «Փետրվարի 6-ին Թուրքիայի և Սիրիայի […]
10:37 11.03.2023
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ասել է, որ իր երկիրը չպետք է օգնի Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները։ «Սալիվանն ընդգծել է Վրաստանը պատժամիջոցներից խուսափելու հարթակ չդարձնելու անհրաժեշտությունը», – ասվում է ուրբաթ օրը՝ մարտի 10-ին, հրապարակված մամուլի հաղորդագրությունում։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև Վրաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին, նրա՝ Եվրամիության անդամ դառնալուն […]
09:05 11.03.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 🚫Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ […]
23:00 10.03.2023
Ամերիկյան «Vanguard Group Inc.»-ի ֆինանսական գծով տնօրեն Նիկ Էյզինգերը հեղինակավոր Bloomberg-ի հետ խոսել է Թուրքիայում կայանալիք ընտրությունների մասին, փոխանցում է Ermenihaber-ը։ Նա ասել է, որ եթե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթի, երկրի արտաքին ֆինանսական պարտքը կմեծանա։ Իսկ եթե պարտվի, ապա թուրքական պարտատոմսերը կարող են եկամտաբեր լինել։ Էյզինգերը նաև ավելացրել է, որ թուրքական իշխանությունները վերջին […]
22:51 10.03.2023
Թուրքիայում փետրվարին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է մոտ 48 հազար մարդ ։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է երկրի բնապահպանության և քաղաքաշինության նախարար Մուրատ Կուրումը Գազիանթեփում։ Հեռարձակումը վարել է TRT հեռուստաալիքը։ «Քահրամանմարաշում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 47 932 մարդ», – ասել է նախարարը: Նրա խոսքով ՝ երկրաշարժերի հետևանքով ավերված […]
22:42 10.03.2023
Ադրբեջանում հրազենի կրակոցից սպանվել է N զորամասի զինծառայող Էլնուր Մագերամովը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝վկայակոչելով Ադրբեջանի զինվորական դատախազությանը։ Հաղորդագրության համաձայն, զինծառայողը մահացել է դեպքի վայրից բուժհիմնարկ փոխադրվելու ճանապարհին: Դեպքի առիթով Գյանջայի զինվորական դատախազությունում քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով:
20:38 10.03.2023
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական տվյալներով՝ 2022 թվականին Վրաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ծավալը կազմել է 2 մլրդ դոլար, ինչը 61,1 տոկոսով գերազանցում է 2021 թվականի ճշգրտված տվյալները։ Հաղորդում է Aliq Media-ն։ Ըստ տվյալների՝ աճը պայմանավորված է ՕՈՒՆ-ի երկու բաղադրիչների՝ բաժնետիրական կապիտալի և վերաներդրումների տոկոսադրույքի ավելացմամբ։ 2022 թվականի նախնական տվյալներով, երեք խոշորագույն ներդրող […]
20:08 10.03.2023
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մարտի 12-13-ը պաշտոնական այցով կմեկնի Իրան։ Այս մասին ասվում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Թեհրանում Լուկաշենկոն բանակցություններ կվարի Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ։ Թեհրանում կայանալիք բանակցությունների հիմնական թեման կլինի երկկողմ հարաբերությունների, համագործակցության զարգացումը՝ շեշտը դնելով առևտրատնտեսական համագործակցության վրա: Նախագահների հանդիպումը կանցկացվի նեղ և ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ։ Կողմերը […]
19:39 10.03.2023
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ փետրվարի 6-ին երկրում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 47 հազար մարդ։ Այդ մասին նա ասել է ուրբաթ օրը նախագահական նստավայրում ելույթի ժամանակ։ Վիրավորվել և փրկվել է 115 հազար մարդ։ Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնության երկրաշարժեր են տեղի ունեցել, ցնցումները ավերածություններ […]
19:30 10.03.2023
Վրաստանում գտնվող ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոց, որտեղ հանդիպել է տնօրեն Իրինա Ժամկոչյանի և մանկավարժական անձնակազմի հետ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Նախարարը կարևորել է հայ-վրացական բարեկամական կապերը և կրթության ոլորտում իրականացվող բոլոր համատեղ նախաձեռնությունները՝ ուղղված երկկողմ կապերի ամրապնդմանն ու զարգացմանը: Ժաննա Անդրեասյանը կարևորել է […]
19:19 10.03.2023
Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Ողջունելով ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել է հայ-վրացական բազմակողմ հարաբերությունները և արդյունավետ համագործակցությունը։ Նշվել է, որ Վրաստանին և Հայաստանին կապում են […]
15:49 10.03.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել երկրում համընդհանուր ընտրությունները մայիսի 14-ին նշանակելու մասին, փաստաթուղթը ստորագրվել է Անկարայի Բեշթեփե նախագահական նստավայրում, հեռարձակումն իրականացվել է տեղական հեռուստաալիքներով: Էրդողանը, ավելի վաղ ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AK Parti) նիստում, երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո քննարկումների ֆոնին հաստատել է, որ երկրում համընդհանուր ընտրությունները […]
14:20 10.03.2023
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ տեղի ունեցող զարգացումները չեն վնասել Եվրամիության հետ հարաբերություններին, ընդհակառակը՝ մեկընդմիշտ պարզ դարձավ ժողովրդի դիրքորոշումը։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այսպես է նախագահը պատասխանել Bloomberg-ի հարցին, թե արդյոք իրադարձությունների խորացումը վնասում է ԵՄ-Վրաստան հարաբերություններին։ «Ոչ, ես կարծում եմ, որ ընդհակառակը, բոլորը գիտեն, որ «Վրացական երազանքը» խորհրդարանում մեծամասնությունն է, հետևաբար կարող է իրականացնել […]
14:03 10.03.2023
Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Ջաբա Սամուշիայի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: Ողջունելով նախարարի գլխավորած պատվիրակությանը՝ ռեկտորը պատրաստակամություն է հայտնել լավագույնս համագործակցելու կրթության և գիտության […]
13:55 10.03.2023
Թուրքական «Posta» թերթի սյունակագիրներից Օրալ Չալըշլարը գրել է վերջին երկրաշարժից հետո Թուրքիայի հայկական միակ գյուղում՝ Վաքըֆլըում տիրող իրավիճակի մասին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ գյուղապետ Պերճ Քարթունը Չալըշլարի հետ զրույցում նշել է, որ գյուղը ծայրից ծայր քանդվել է: Պատմել է, որ գյուղում 35 տուն կա՝ մոտ 130 հոգի բնակչությամբ: Երկրաշարժից անմիջապես հետո 30 կին և երեխա Պոլսի հայոց […]
12:38 10.03.2023
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը պաշտոնապես հետ է կանչվել։ Վրաստանի խորհրդարանը օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ տապալեց: Այս մասին հայտնում է Ալիք մեդիան: Խորհրդարանում ներկա էր 112 պատգամավոր: Նախագծին երկրորդ ընթերցմամբ չաջակցեց 35 պատգամավոր, մեկ պատգամավոր կողմ էր։ Հիշեցնենք՝ խորհրդարանական մեծամասնությունը երեկ՝ բողոքի ակցիաների ճնշման ներքո որոշում կայացրեց հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի […]