TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+17.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Փաշինյանը նոր մանրամասներ ներկայացրեց Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ

13:52 14.03.2023

Մարտի 13-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել: Ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցը նվիրված է եղել հիմնականում Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի վտանգին: «Ես փոխանցել եմ իմ տեղեկությունները, իմ տպավորությունը, նաև ընդգծել եմ, որ կարծում եմ, որ խնդիրներ կան Լեռնային Ղարաբաղում […]

̰
Լարսը փակ է բեռնատարների համար. ՀՀ տարածքում ևս կան փակ ճանապարհներ

13:40 14.03.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

̰
Ոչ թե Հայաստանն է դուրս գալիս, այլ ՀԱՊԿ-ն է մեզնից դուրս գալիս. ՀՀ վարչապետը՝ «Շանթ» ՀԸ-ի հարցին ի պատասխան

13:30 14.03.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է ԼՂ-ի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցի հասցեագրման անհրաժեշտությունը, և նշել, որ այդ հարցը միջազգային մեխանիզմներով պետք է դիտարկվի Բաքու-Ստեփանակերտ հարթության մեջ: Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարեց իր ասուլիսում՝ պատասխանելով «Շանթ» ՀԸ-ի հարցին և անդրադառնալով շրջանառվող հարցին տարածվող մի փաստաթղթի վերաբերյալ, որը, ըստ տարածողների, բանակցվող փաստաթղթերից է: Վարչապետը  հորդորել է միշտ […]

̰
Վարչապետը հավանական է համարում նոր էսկալացիան Հայաստանի սահմանին ու Արցախում

12:56 14.03.2023

«Շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում», – մարտի 14-ին հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց վարչապետ Փաշինյանը։ «Իմ եզրակացությունն Ադրբեջանի ավելի ու ավելի ագրեսիվ դարձող հռետորաբանությունից է և, իհարկե, կան որոշակի այլ տվյալներ»,-  ասաց Փաշինյանը: Ըստ վարչապետի,  Հայաստանը չէ, որ նախաձեռնում է ագրեսիվ գործողություններ ու էսկալացիա, ուստի որոշում կայացրեց այստեղ հրավիրել […]

̰
Կա՞ արդյոք փաստաթուղթ. Փաշինյանը՝ Հայաստանի ու Արցախի կարմիր գծերի մասին

12:42 14.03.2023

Տեղի է ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը, որին ներկա են տասնյակ ԶԼՄ ներկայացուցիչներ: Արցախի ԱԺ-ի խմբակցությունները տարածած հայտարարությամբ Հայաստանի իշխանությունից պահանջում են կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Վարչապետն, անդրադառնալով հայտարարությանը, նշեց. «Ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ եթե մենք ունենանք իրավիճակ, որ մնացել է 1, 2, 3 օր, որ մենք ինչ-որ թուղթ ենք […]

̰
Ծանր հիվանդություններով 13 անձ Արցախից «Կարմիր խաչի» ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստան

12:19 14.03.2023

ԱՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով 13 անձ այսօր՝ մարտի 14-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 10 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ […]

̰
Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպանին

11:33 14.03.2023

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Արայիկ Հարությունյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առիթով և պատրաստակամություն հայտնել օժանդակել Հայաստանում վերջինիս առաքելությանը՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցության հարցերին: Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Վրաստանի միջև առկա հարաբերությունների մակարդակը պահպանելու և առավել […]

̰
Բահրեյնում ինձ մոտեցան ադրբեջանցի լրագրողները և խնդրեցին պատասխանել երկու հարցի. Ալեն Սիմոնյան

11:21 14.03.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բահրեյնում ելույթիցս հետո ինձ մոտեցան ադրբեջանցի լրագրողները և խնդրեցին պատասխանել երկու հարցի: Ի պատասխան ասացի, որ, միևնույնն է, չեք ցուցադրելու. -Չէ, չէ, ի՞նչ եք ասում, REAL TV ն հաստատ կցուցադրի- պատասխանեց ինձ լրագրողը: Հարցրեցին կրակոցների մասին, որի հետևանքով ԼՂ երեք ոստիկան էր զոհվել: Ասացի՝ մարդկանց […]

̰

11:14 14.03.2023

Երեքշաբթի օրը Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քահրամանմարաշ քաղաքից 54 կմ հյուսիս, որտեղ ապրում է մոտ 376 հազար մարդ։ Աղբյուրը գտնվել է 5 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

10:34 14.03.2023

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 13-ին և լույս 14- ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

̰
Թուրքիան կոչ է անում վերականգնել Ղրիմի հետ առևտրային հարաբերությունները

09:11 14.03.2023

Թուրքական բիզնեսը կողմ է Ղրիմի հետ առեւտրային հարաբերությունների վերականգնմանը, ՌԻԱ Նովոստիին ասել է Թուրքիայում Ղրիմի բարեկամների ասոցիացիայի նախագահ, Թուրքիայի Ղրիմի թաթարների մշակութային ընկերությունների ֆեդերացիայի ղեկավար Ունվեր Սելը։ «Թուրք գործարարներից ինտենսիվ պահանջներ կան: Թուրքիան 300 միլիոն դոլարի վնաս է կրել Ղրիմի հետ առևտրային հարաբերությունների դադարեցման պատճառով: Հատկապես Սև ծովի ափին գտնվող քաղաքները զարգացրել են իրենց առևտրային […]

̰
Թուրքիայի ադրբեջանական լոբբիի առաջնորդը նախագահական ընտրություներում կպայքարի Էրդողանի դեմ. ինչ է հայտնի Սինան Օհանի մասին

22:30 13.03.2023

Թուրքիայում ադրբեջանական լոբբիի առաջնորդը առաջադրվելու է այդ երկրի նախագահի թեկնածու: Խոսքը մեջլիսի նախկին պատգամավոր Սինան Օհանի մասին է: Ու՞մ կողմից է նա առաջադրվելու, ինչպիսի՞ կապեր ունի Սինան Օհանը Ալիևի վարչակազմի հետ և ընտրվելու ի՞նչ շանսեր ունի. թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կիրակի օրը հայտնի դարձավ, որ Թուրքիայում ձևավորվում է նոր նախընտրական դաշինք, որը […]

̰
Թուրքիան կդիտարկի այլ տարբերակներ, եթե ԱՄՆ -ն չվաճառի F-16 կործանիչները

20:28 13.03.2023

Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարն անդրադարձել է, ԱՄՆ-ից արդիականացված F-16 կործանիչներ գնելու հարցին: Ավելի վաղ Թուրքիայի նախագահին առընթեր անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի անդամ Չագրը Էրհանը «Риа Новости»-ին հայտնել էր, որ Անկարան կարող է հրաժարվել ամերիկյան F-16-ների գնումից և դիտարկել ռուսական կործանիչների տարբերակը: «ԱՄՆ պաշտպանության նախարարության հետ բանակցությունները հասել են դրական կետի։ Մենք […]

̰
Զենքի արտահանման ծավալներով Թուրքիան 12-րդ տեղում է աշխարհում

19:33 13.03.2023

Շվեդիայում գտնվող «Ստոկհոլմի միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտ» ուղեղային կենտրոնը հրապարակել է 2022թ․ տվյալները զենքի արտահանման վերաբերյալ։ Ըստ այդ զեկույցի՝ 2018-2022թթ․ ԱՄՆ-ն 7 անգամ մեծացրել է արտահանման ծավալները՝ հասցնելով 40%-ի։ Երկրորդ տեղում Ռուսաստանն է, որին հաջորդում են Ֆրանսիան, Չինաստանը, Գերմանիան։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ այդ ցուցակում Թուրքիան զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը՝ ավելացնելով զենքի արտահանման իր ծավալները 69%-ով։ […]

̰
Երկրաշարժից անմասն չի մնացել Թուրքիայի միակ հայկական գյուղը՝ Վաքըֆլըն

15:45 13.03.2023

Թուրքիայում վերջերս տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով տուժել է նաև այդ երկրի միակ հայկական գյուղ Վաքըֆլըն: Լուրջ նյութական վնասների պատճառով բնակչությունը տեղահանվել է: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Վաքըֆլըի գյուղապետ Պերչ Քարթունը, նշելով մարդկային կորուստներ չունենալու մասին, տեղեկացրել է, որ գյուղը լուրջ նյութական վնասներ է կրել: Գյուղում 40 բնակելի տներից 30-ը լրջորեն վնասվել են: «Տարեցներին և երեխաներին ուղարկել ենք […]

̰
ՀՀ քաղաքացիները Վրաստանում 88 հողատարածք են գրանցել

15:30 13.03.2023

Անցյալ տարվա 6 ամսվա ընթացքում՝ ապրիլի 20-ից հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում, օտարերկրյա 1720 քաղաքացիներ Վրաստանում գրանցել են 1956 ոչ գյուղատնտեսական հողատարածքներ, որոնցից 950-ը պատկանում են Ռուսաստանի 874 քաղաքացիների, փոխանցում է Aliq.ge-ն։ Interpressnews.ge-ին արդարադատության նախարարության տրամադրած տեղեկության համաձայն, երկրորդ տեղում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են. 69 ՀՀ քաղաքացի գրանցել է 88 հողատարածք։ Գերմանիայի 73 քաղաքացի նշված ժամանակահատվածում […]

̰
Պոլսո հայոց պատրիարքն այցելել է աղետի գոտի

13:24 13.03.2023

Թուրքիայի Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն այցելել է երկրաշարժից տուժած շրջաններ։ Նա մարտի 10-ի առավոտյան գավազանակիր Պեդեր Շիրվանի ուղեկցությամբ այցելել է աղետի գոտի: Նախ օդային ճանապարհով հասել է Ադանա, ապա այնտեղից ժողովրդի հետ միասին այցելել Հաթայ (Թուրքիայի հարավարևելյան նահանգ): Ermenihaber-ի փոխանցմամբ՝ պատրիարքն այցի 2-րդ օրը եղել է երկրաշարժի հետևանքով տուժած Թուրքիայում միակ հայկական գյուղ […]

̰
Թեհրանում հանդիպել են Բելառուսի և Իրանի նախագահները

12:52 13.03.2023

Թեհրանում տեղի է ունեցել Բելառուսի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հանդիպումը։ Այս մասին երկուշաբթի հայտնել է BelTA գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ հանդիպման վայր է ընտրվել Ջոմխուրիի նստավայրը Սաադաբադ պալատի և զբոսայգու համալիրում։ Ռաիսին ողջունել է Լուկաշենկոյին նախքան նստավայր մտնելը։ Էբրահիմ Ռաիսին բանակցությունների ժամանակ ասել է, որ երկու երկրների հարաբերությունները վերջին երկու տարիների ընթացքում […]

̰
Պապիկյանը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին ու «Ռասմուսեն Գլոբալ»-ի նախագահին է ներկայացրել տարածաշրջանի վերջին զարգացումները

11:29 13.03.2023

Մարտի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին ու կազմակերպության ներկայացուցիչներին: Հյուրի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է տարածաշրջանի վերջին զարգացումները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

̰
Իրանում արտակարգ պատահարի հետևանքով երեք բնակելի շենք է ավերվել, 5 անձ զրկվել է կյանքից

10:43 13.03.2023

Իրանի Թավրիզ քաղաքում կիրակի օրը՝ մարտի 12-ին, պայթյուն է տեղի ունեցել բնակելի շենքում, ինչի հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել, հինգը՝ վիրավորվել։ Ըստ CGTN-ի, երեք շենք է փլուզվել: Տեղի իշխանությունները հայտնել են, որ պայթյունը, որը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 03:00-ին երկհարկանի շենքում, ամբողջությամբ հողին է հավասարեցրել շենքը և հարակից երկու տները։ Նշվում է, […]

̰
Վրաստանն արժանի է Եվրամիության թեկնածուի կարգավիճակին. Ղարիբաշվիլի

09:26 13.03.2023

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարծում է, որ իշխանություններն ամեն ինչ անում են Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար, և արժանի են դրան։ Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները հունիսի 23-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում հավանություն են տվել Ուկրաինային և Մոլդովային միությանը միանալու թեկնածուների կարգավիճակ տրամադրելուն։ Գագաթնաժողովը հայտարարել է նաև Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու պատրաստակամության մասին՝ […]

̰
Սաակաշվիլին հայտարարել է մի շարք օրգանների անբավարարության զարգացման ռիսկի մասին

23:42 12.03.2023

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բրիտանական Sky News հեռուստաալիքին ասել է, որ իր քաշը գրեթե կրկնակի նվազել է, և եթե այն շարունակի նվազել, բժիշկները կանխատեսում են բազմաթիվ օրգանների անբավարարություն։ Հեռուստաալիքը նշում է, որ իրենց հիվանդանոցում մերժել են այցելել քաղաքական գործչին, սակայն հաջողվել է հարցեր ուղարկել ու պատասխաններ ստանալ փաստաբանի միջոցով։ «Սկզբում ես կշռում էի 120 […]

̰
Նախորդ ընտրություններում Էրդողանի մրցակիցը կառաջադրվի Թուրքիայի նախագահական ընտրություններում

23:00 12.03.2023

Թուրք քաղաքական գործիչ Մուհարեմ Ինջեն, ով 2018 թվականի նախագահական ընտրություններում երկրորդն էր, հայտարարել է մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին, հայտնում է Memleket կուսակցությունը։ Ինսեն մասնակցել է 2018 թվականի ընտրություններին որպես ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) թեկնածու և ստացել ձայների ավելի քան 30%-ը, սակայն հետագայում բաժանվել է CHP-ից և ստեղծել իր սեփական Memleket […]

̰
Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ կառավարությունը թույլ չի տա երկրորդ ճակատի բացումը

22:20 12.03.2023

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ «Վրացական երազանք» իշխող ուժը թույլ չի տա երկրում բացել երկրորդ ռազմական ճակատը։ Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին հայտարարել էր, որ բողոքի ակցիաների ֆոնին Ուկրաինայի կողմում կռված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մի խումբ կողմնակիցներ ժամանել են երկիր՝ հեղափոխական սցենար իրականացնելու համար։ «Ես գիտեմ, որ մի քանի տասնյակ […]

̰
Նոր տվյալներ Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մարդկային կորուստների մասին

21:57 12.03.2023

Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 48 հազարի, հայտարարել է նախագահ Թայիփ Էրդողանը։ «Զոհերի թիվը հասել է 48000-ի, իսկ վիրավորների թիվը գերազանցել է 115000-ը»,- ասել է նա Հաթայ նահանգի Սանդաղ շրջանից ժողովրդին ուղղված ուղերձում։ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին 9 ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ խոշոր երկրաշարժեր են տեղի ունեցել։ […]

̰

18:16 12.03.2023

4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի կենտրոնում, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Կենտրոնի տվյալներով՝ ցնցումը գտնվել է Գեքսուն քաղաքից 21 կմ դեպի արևմուտք և ընկած է եղել 1 կմ խորության վրա։ Քաղաքում ապրում է ավելի քան 50 հազար մարդ։ Երկրաշարժի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ավելի վաղ EMSC-ը հայտնել էր, […]

̰
Դաշնային խորհուրդը Վրաստանին հակառուսական պատժամիջոցներին միանալու մասին նախազգուշացում է արել

17:29 12.03.2023

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ճնշում կգործադրի իր կառավարության վրա՝ միանալու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, սակայն Թբիլիսին դրանից շատ ավելին կկորցնի, իր Telegram ալիքում գրել է Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը։ «Այժմ Սալոմե Զուրաբիշվիլին ճնշում կգործադրի իր կառավարության վրա, որպեսզի Վրաստանը միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: Իսկ ի՞նչ կստանա Թբիլիսին դրանից, բացի իրական վնասից […]

̰
Իրանում  դպրոցականների թունավորման մեջ 100-ից ավելի կասկածյալներ են ձերբակալվել

11:02 12.03.2023

Իրանի 11 նահանգներում 100-ից ավելի մարդ է ձերբակալվել միջնակարգ դպրոցներում աշակերտների թունավորման վերջին դեպքերին առնչություն ունենալու կասկածանքով։ Իրանի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը շաբաթ օրը հեռարձակվել է IRNA-ի կողմից, նշվում է, որ ձերբակալվածներից մի քանիսը մեղադրվում են թունավոր նյութեր «թշնամական նպատակներով» օգտագործելու մեջ: «Այդ անձինք փորձել են վախ սերմանել քաղաքացիների մեջ և հրահրել դպրոցներ […]

̰
Լարսը փակ է․ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

00:07 12.03.2023

րկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային […]

̰

23:13 11.03.2023

Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 47 975-ի, հայտնել է տարերային աղետների հետևանքների վերացման վարչության (AFAD) ղեկավար Յունուս Սեզերը: Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր և տուժածներ։ Նույն օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է […]

̰
BACK_TO_TOP