TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրքիայում դեռահաս աղջկան փրկել են երկրաշարժից 145 ժամ անց

13:52 12.02.2023

Թուրքիայի Ադիյաման նահանգում ավերիչ երկրաշարժից 145 ժամ անց փլատակների տակից 13-ամյա աղջկա են փրկել, հայտնում է Anadolu գործակալությունը։ «Թուրքիայի հարավարևելյան Ադըյաման նահանգի Բեսնի շրջանում, Քահրամանմարաշի էպիկենտրոններով երկրաշարժից 145 ժամ անց, փլատակների տակից մի դեռահաս է փրկվել: Թուրքիայի կենտրոնական Ջանկիր նահանգի հրշեջները մասնակցել են 13-ամյա փրկարարական աշխատանքներին: Աղջկան առաջին բուժօգնություն են ցուցաբերել և ուղարկել Դիարբեքիր քաղաքի […]

̰
Վրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել

13:32 12.02.2023

Կիրակի օրը Վրաստանում 4,4 և 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։ Ավելի վաղ՝ շաբաթ երեկոյան, 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել արևմտյան Վրաստանում։ Կենտրոնի տվյալներով՝ կիրակի օրը ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Թբիլիսիի ժամանակով 12.07-ին, էպիկենտրոնը եղել է Օզուրգեթի քաղաքի մոտ գտնվող Գոմի գյուղը։ Ուժգնությունը կազմել […]

̰
Թուրքիայում երկրաշարժը խլել է սիրիահայ ընտանիքի 3 անդամների կյանքը

13:26 12.02.2023

Թուրքիայում երկրաշարժի զոհ են դարձել սիրիահայ ընտանիքի 3 անդամներ. այս մասին հայտնում է Գանձասար-ը: «Երէկ երեկոյեան, Հալէպի Հայ Մարմնամարզական Միութեան (ՀՄՄ-ի) Վարչութիւնը խոր կսկիծով գուժեց մահը Երկուշաբթի, 6 Փետրուար 2023-ին աղէտեալ երկրաշարժին հետեւանքով Աղեքսանտրէթի (Իսկէնտէրունի-Թուրքիա) մէջ զոհուած Մեսրոպեան ընտանիքի անդամներուն՝ Հալէպի ՀՄՄ-ի նախկին Տիկնանց Վարչութեան ատենապետուհի Դշխուն Մեսրոպեանի եւ իր երկու զաւակներուն՝ Արմիկ եւ Մեսրոպ […]

̰
Շենքերի վիճակը Թուրքիայի 10 նահանգներում երկրաշարժից հետո. քանդման ենթակա է մոտ 8000 շենք

12:42 12.02.2023

Թուրքիայի 10 տուժած նահանգներում երկրաշարժերից հետո նախ պետք է քանդել մոտ 8000 շենք, ավելի քան 132,000 շենքերի գնահատումից հետո հայտնել է Քաղաքաշինության և շրջակա միջավայրի նախարարությունը: Նախարարության վեց հազար աշխատակիցներ ներկայումս գնահատում են շենքերի վիճակը, ասվում է մամուլի հաղորդագրությունում։ «Առայժմ մենք ստուգել ենք 132 898 շենք 10 նահանգներում… որոնցից 7584-ը փլուզվել են կամ շտապ քանդման […]

̰
Թուրքիայում վոլեյբոլի թիմի 34 անդամ մնացել է հյուրանոցի փլատակներում

11:27 12.02.2023

Թուրքական Ադիյաման քաղաքում երկրաշարժի ժամանակ զոհվել է Ֆամագուստա քաղաքի վոլեյբոլի կիպրացի թուրքերի հավաքականի 34 անդամ, հայտնում է Kathimerini թերթի կիպրական հրատարակությունը։ Մահացածների դիերը հայտնաբերվել են քաղաքի հյուրանոցում, թիմի մեկ այլ անդամի որոնումները շարունակվում են։ Ընդհանուր առմամբ, Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհ է դարձել 47 կիպրացի թուրք, գրում է թերթը։ Երկուշաբթի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ […]

̰
Սիրիայում երկրաշարժի հետևանքների վերաբերյալ նոր տվյալներ են հրապարակել

00:05 12.02.2023

Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1 408-ի, վիրավորներինը՝ 2 341-ի: Այս մասին հայտնել է Սիրիայի առողջապահության նախարարությունը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը հնարավոր է համարել, որ Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի զոհերի թիվը կգերազանցի 40 հազարը։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրաշարժից հետո երկրում տիրող իրավիճակն աղետալի է անվանել: Նա վստահեցրել է, […]

̰
Թուրքիայում երկրաշարժից հետո թալանի մեջ կասկածվող 48 անձ է ձերբակալվել

23:21 11.02.2023

Թուրքիայի ութ նահանգներում երկրաշարժից հետո կողոպուտի կասկածանքով 48 մարդ է ձերբակալվել, հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը: «Քառասունութ կասկածյալներ ձերբակալվել են ութ նահանգներում՝ երկրաշարժի շրջանում գողությունների և կողոպուտների համար», – հայտնել է հեռուստաալիքը: Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը, ըստ վերջին տվյալների, հասել է 22 327-ի, վիրավորների թիվը հասել է 80 278-ի, ավելի վաղ հայտնել էր երկրի առողջապահության […]

̰
Բակուրիանիում 1000 մետր երկարությամբ նոր ճոպանուղի կգործի

21:24 11.02.2023

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ միասին ուսումնասիրել է Վրաստանի ձմեռային առողջարանային գոտիներից մեկում՝ Բակուրիանիում տեղակայված ավստրիական «Դոպելմայեր» ընկերության նոր ճոպանուղին, Aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը: Նշվում է, որ ծրագիրն իրականացվել է մասնավոր ներդրումներով, որն արժեցել է ավելի քան 5 միլիոն եվրո։ «Նոր ճոպանուղի 1 […]

̰
Համացանցում է հայտնվել Թուրքիայում երկրաշարժից հետո առաջացած հսկայական ճեղքի տեսանյութը

21:08 11.02.2023

Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո Հաթայ նահանգում գոյացել է ավելի քան 200 մետր երկարությամբ և ավելի քան 30 մետր խորությամբ հսկայական ճեղք։ Անօդաչու թռչող սարքից վերցված տեսանյութը համացանցում հրապարակել է NTV հեռուստաալիքը։ Թեփեհան գյուղի կենտրոնում գտնվող 35 հա ձիթապտղի դաշտում տեղի է ունեցել հողի տեղաշարժ։ Տեղի բնակիչները լրագրողներին հայտնել են, որ լսել են պայթյունի […]

̰
Ավելի քան 22 000 մարդկային կորուստ․ վերջին տվյալները Թուրքիայից

20:55 11.02.2023

Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 22 327-ի, վիրավորների թիվը` 80 278-ի, հայտնել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան: «Վերջին տվյալներով ՝ զոհերի թիվը 22 327 է, վիրավորներինը ՝ 80 278»,- հայտնել է նա ճեպազրույցի ժամանակ: Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի […]

̰
Վրաստանում երկրաշարժ է գրանցվել

20:40 11.02.2023

Վրաստանում 4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բախմարո հանգստավայրից (Գուրիայի շրջան) 3 կմ հեռավորության վրա, Sputnik Georgia-ի փոխանցմամբ՝ հաղորդում է սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 19 ։33-ին։ Էպիկենտրոնը գտնվել է 8 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։

̰
Երկրաշարժի հետևանքով Թուրքիայում մարդկային կորուստների թիվը հասել է 21848-ի

20:00 11.02.2023

Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 21848-ի, այս մասին շաբաթ օրը Շանլըուրֆա նահանգում հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մահացածների թիվը կազմել է 21848, տուժել է 80104 մարդ»,- ասել է նա։   Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, որ փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժն իր ավերածություններով ու ծավալներով  երեք անգամ գերազանցել է 1999 թ. Մարմարա ծովի […]

̰
Թուրքիայի փաստաբանների միությունը երկրաշարժից փլուզված շենքերի համար պատասխանատուների դեմ մեղադրանք է ներկայացրել

19:57 11.02.2023

Թուրքիայի փաստաբանների միությունը (ԹՓՄ-TBB) երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերի կառուցման համար պատասխանատու անձանց և կազմակերպությունների դեմ մեղադրանք է ներկայացրել։ Միության արած հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր նրանք, ովքեր որևէ կերպ առնչություն են ունեցել շենք-շինությունների նախագծերի հաստատման և կառուցման համար, պետք է ենթարկվեն պատասխանատվության։ ԹՓՄ-ն յուրաքանչյուր նահանգի գլխավոր դատախազություն է ներկայացրել միջնորդություն։ Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին […]

̰
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո հսկայական ճեղքվածք է առաջացել Հաթայ նահանգում

19:20 11.02.2023

Թուրքիայի հարավարևելյան Հաթայ նահանգում ավերիչ երկրաշարժերի հետևանքով գոյացել է 200 մետր երկարության և 30 մետր խորության հսկա խզվածք։ Habertürk հեռուստաալիքը հայտնել է, որ խզվածքը գոյացել է Թեփեհան գյուղի մոտ։ Խզվածքը 35 հեկտար ձիթապտղի արտը բաժանել է երկու մասի. Իր հերթին, Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը համեմատվել է 500 ատոմային ռումբի պայթյունի հետ։ Թուրքական կողմի վերջին տվյալներով՝ […]

̰
Երկրաշարժից 128 ժամ անց փրկարարները փլատակներից ողջ դուրս են բերել երկու ամսական երեխայի․ տեսանյութը հայտնվել է համացանցում 

19:00 11.02.2023

Փետրվարի 11-ին Թուրքիայի Հաթայ նահանգում փրկել են երկու ամսական երեխայի, ով երկրաշարժից հետո 128 ժամ անցկացրել է փլատակներում ։ Փրկարարները երեխային զգուշությամբ դուրս են բերել և հանձնել բժիշկներին, որոնք անմիջապես կերակրել են փոքրիկին։ Իսկ իսրայելցի փրկարարները որոնողական աշխատանքների վեցերորդ օրը փլատակներից  դուրս են բերել ինը տարեկան երեխայի: Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ […]

̰
Oգնության համար Թուրքիային դիմել է 100 երկիր․ ԱԳՆ

18:55 11.02.2023

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ երկրաշարժից հետո Թուրքիային օգնության խնդրանքով դիմել է 100 երկիր։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ԱԳ նախարարության տվյալներով՝ տեղում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են 68 երկրների փրկարարական խմբեր, իսկ ընդհանուր առմամբ՝ 8326 փրկարար։  

̰
ԱՀԿ-ն զգուշացնում է Թուրքիայում «երկրորդական աղետի» վտանգի մասին

18:15 11.02.2023

  Թուրքիայի հզոր երկրաշարժից փրկվածներից շատերը մնում են բաց տարածքում և «սարսափելի պայմաններում», ինչը  կարող է  հանգեցնել առավել վատ հետևանքների՝ համարժեք երկրաշարժի զոհերի: Այդ մասին CNN-ին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Արտակարգ դեպքերի արձագանքման բաժնի ներկայացուցիչ Ռոբերտ Հոլդենը: «Կա երկրորդական աղետի իրական վտանգ, որը կարող է վնասել ավելի շատ մարդկանց, քան սկզբնական աղետը, եթե մենք […]

̰
ԱՄՆ-ն ավելացնում է Վրաստանին տրամադրվող ռազմական օգնությունը

17:47 11.02.2023

ԱՄՆ-ը 33 մլն դոլարով ավելացնում է Վրաստանին տրամադրվող ռազմական օգնությունը: Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնի է դարձել ԱՄՆ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարներ (ՊՆ) Լլոյդ Օսթինի և Ջուանշեր Բուրճուլաձեի հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել փետրվարի 9-ին՝ Վաշինգտոնում։ Ըստ Պենտագոնի՝ Օսթինը հաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և պատրաստակամությունը՝ շարունակել աջակցել Վրաստանին՝ […]

̰
Հալեպ ժամանած հայ փրկարարներն այցելել են Ս. Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի

17:36 11.02.2023

2023թ. փետրվարի 11֊ին Հալեպ ժամանած Հայաստանի Հանրապետության ազգային փրկարարական ծառայության խումբը այցելել է Ս.Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի` ընդունելության արժանանալով Բերիո Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարյանի կողմից։ Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Սիրիայում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը։ Սրբազան Հայրը դրվատանքի խոսքեր է ուղղել Հայաստանից ժամանած փրկարարներին` նշելով, որ նրանց կատարած հսկայածավալ աշխատանքը մեծ […]

̰
ԱՀԿ-ն 65 տոննա բժշկական սարքավորումներ կուղարկի Սիրիա

17:28 11.02.2023

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 35 տոննա բժշկական սարքավորումներ է մատակարարել Սիրիա երկրաշարժից տուժածների համար։ Այս մասին փետրվարի 11-ին Հալեպի օդանավակայանում հայտնել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը: «Առաջիկա երկու օրվա ընթացքում Սիրիա կժամանի երկրորդ ինքնաթիռը՝ մոտ 30 տոննա բժշկական պարագաներով և սարքավորումներով», – Գեբրեյեսուսի խոսքերն է մեջբերել SANA-ն։ Այսպիսով, բժշկական սարքավորումների ընդհանուր չափը, որոնք ԱՀԿ-ն […]

̰
Թուրքիայում փրկարարները մնացել են փլուզված շենքի բեկորների տակ

17:17 11.02.2023

Թուրքիայում փրկարարների վրա են լցվել փլուզված շենքի բեկորները, երբ նրանք փորձում էին դուրս բերել երկրաշարժից տուժածներին: Կադրերը հրապարակվել են համացանցում շաբաթ օրը՝ փետրվարի 11-ին: Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի Հաթայ նահանգում։ Կադրերում երևում է, թե ինչպես է  բեկորների կույտը ընկնում փրկարարների վրա։ Նախնական տվյալներով՝ փլատակների տակ մեկ մարդ է գտնվել, նրան հաջողվել է փրկել։ Փետրվարի […]

̰
Աբովյանի և Ծաղկաձորի տարածաշրջաններում տեղում է ձյուն

16:59 11.02.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածոտնի մարզի, Բավրայի, Աղվանի-Տաթև, Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Աբովյանի և Ծաղկաձորի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]

̰
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մարդկային կորուստների թիվը հասել է 21043-ի

15:58 11.02.2023

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը ելույթ ունենալով Դիարբեքիր նահանգում՝ հայտարարել է, որ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 21043-ի, վիրավորվել է ավելի քան 80000 մարդ։ «Զոհվել է 21 հազար 43, վիրավորվել՝ 80 հազար 97 քաղաքացի»,- ասել է Էրդողանը։ Փետրվարի 6-ի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել։ Այն, ըստ Էրդողանի, դարձել է ամենաուժեղը […]

̰
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Իրանին Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-ամյակի առթիվ

15:44 11.02.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ շնորհավորելով Իրանին Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-ամյակի առթիվ. «Իրանը մեր հազարամյա հարևանն է, Իրանը Հայաստանի բարեկամն է։ Այդպես եղել է, կա և կլինի»,-գրել է ԱԺ նախագահը:   ایران همسایه هزار ساله ماست، ایران دوست ارمنستان است. این گونه بوده، هست و خواهد بود. روز ملی […]

̰
Հայ փրկարարները Թուրքիայում փլատակներից ողջ դուրս են բերել 8-ամյա աղջկա

15:36 11.02.2023

Հայաստանից Թուրքիայի աղետի գոտի մեկնած հայ փրկարարները թուրք փրկարարների հետ Ադըյաման քաղաքում կարողացել են փլատակներից ողջ դուրս բերել 8-ամյա աղջկա։ Այս մասին հայտնել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը։ «Հայաստանի փրկարար խումբը Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության խմբի հետ Ադըյամանում ութամյա աղջկա են փրկել։ Զորակցությունը կյանք է»,- գրել է Փայլանը։ Ermenistan kurtarma […]

̰
Թուրքիայում փլուզված շենքերի թերությունների հետ կապված ութ մարդ է ձերբակալվել

14:44 11.02.2023

Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում 8 մարդ է ձերբակալվել երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերում հայտնաբերված շինարարական թերությունների հետ կապված, հայտնում է Habertürk հեռուստաալիքը։ «Շանլըուրֆայում ձերբակալվել է 8 կասկածյալ, որոնց նկատմամբ կալանքի որոշում է կայացվել երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերում հայտնաբերված շինարարական թերությունների և սյուներ կտրելու գործողությունների առնչությամբ», – հաղորդում է հեռուստաալիքը։ Հիշեցնենք՝ երկուշաբթի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդով երկրաշարժ […]

̰
Միշտ կհիշեմ այն առատաձեռն օգնությունը, որն ուղարկեց Հայաստանի ժողովուրդը․ Քըլըչը շնորհակալություն է հայտնել հումանիտար օգնության համար

14:08 11.02.2023

Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել Հայաստանից թուրքական աղետի գոտի ուղարկված հումանիտար օգնության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում՝ մասնավորապես շնորհակալական խոսքն ուղղելով Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին։ «Շնորհակալ եմ, հարգելի Վահան Կոստանյան […]

̰
Լարսը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար բաց է

13:53 11.02.2023

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մարդկային կորուստների թիվը հասել է 20 665-ի

13:22 11.02.2023

Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 20 665-ի, հայտնում է երկրի արտակարգ իրավիճակների վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մահացածները 20 665 են, մեր քաղաքացիներից 80 088-ը տուժել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին 7,7 և 7,6 մագնիտուդով երկրաշարժեր էին տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել […]

̰
Հայաստանը ցանկանում է ընդլայնել և խորացնել փոխշահավետ համագործակցությունը Իրանի հետ. Վահագն Խաչատուրյան

12:52 11.02.2023

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Թվիթերի իր միկրոբլոգում շնորհավորել է Իրանին Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-ամյակի առթիվ: Նա մասնավորապես գրել է. «Ջերմորեն շնորհավորում եմ Իսլամական Հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի առթիվ։ Հայաստանը ցանկանում է ընդլայնել և խորացնել փոխշահավետ համագործակցությունը ՀՀ-Իրանի միջև տարածաշրջանի կայունության և մեր ժողովուրդների շահերի համար։ Մաղթում եմ Իրանի եղբայրական ժողովրդին և կառավարությանը խաղաղություն, բարօրություն և […]

̰
BACK_TO_TOP