12:36 11.02.2023
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը կշարունակի այցելել երկրի հարավ-արևելքում երկրաշարժից տուժած շրջաններ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է պետության ղեկավարի գրասենյակի աղբյուրը։ «Սպասվում է, որ նախագահ Էրդողանն այսօր կայցելի Դիարբեքիր և Շանլըուրֆա»,- ասել է աղբյուրը։ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել […]
12:19 11.02.2023
«Հայաստանի մարդասիրական օգնությունն անցել է Հայաստան- Թուրքիա սահմանի Մարգարա կամրջով՝ շարժվելով դեպի երկրաշարժից տուժած շրջան»,-Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան կոստանյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա: Humanitarian aid from #Armenia crossed the Margara bridge on #Armenia–#Turkey border heading to earthquake-stricken region. pic.twitter.com/7lwWrbE3fa — Vahan Kostanyan […]
11:52 11.02.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-ամյակի առթիվ: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է. «Ձերդ վսեմություն, Ձեզ եմ հղում ջերմագին շնորհավորանքիս խոսքերն Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի կապակցությամբ։ Բազմադարյա արմատներ, հարուստ պատմություն և ավանդույթ […]
11:35 11.02.2023
85 տարեկան հասակում մահացել է Թուրքիայի նախկին արտգործնախարար և ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) նախկին նախագահ Դենիզ Բայկալը, շաբաթ օրը հայտարարել է կուսակցության ներկայիս առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։ «Ցավով տեղեկացա Անթալիայի պատգամավորի՝ մեր կուսակցության առաջնորդի մահվան մասին, ով սիրում էր Թուրքիան և CHP Դենիզ Բայկալը»,- գրել է Քըլըչդարօղլուն Twitter-ում։ Նա չի նշել մահվան պատճառը։ Իր երկարատև քաղաքական […]
10:42 11.02.2023
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը Թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է, որ Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա։ Մասնավորապես նշել է. «Մարդասիրական օգնություններով բեռնատարները հատել են սահմանին գտնվող Մարգարայի կամուրջը և ճանապարհ են ընկել դեպի երկրաշարժից տուժած շրջան»։ Today #Armenia has sent humanitarian aid to #Turkey. Trucks with humanitarian aid have crossed the Margara bridge […]
10:37 11.02.2023
Երկրաշարժի ժամանակ փլուզված շենքերի փլատակներում ողջ մնացածների որոնումները շարունակվում են Սիրիայի հյուսիս-արևմուտքում, չնայած այն հանգամանքին, որ նրանց գտնելու հավանականությունը գնալով նվազում է։ Այդ մասին SANA գործակալությանը հայտնել է Արաբական Հանրապետության քաղաքացիական պաշտպանության ղեկավար, գեներալ-մայոր Սաֆվան Բահլյուլը։ «Լաթաքիայի մերձակայքում գտնվող Ջեբլա քաղաքում, աղետից հինգ օր անց, փրկվել է 11 մարդ, ևս ինը մնացել են փլատակների տակ»,- […]
09:36 11.02.2023
Պարզվեց, որ Թուրքիան անպատրաստ էր հզոր երկրաշարժի, կարող էին ավելի քիչ զոհեր լինել, եթե մարդիկ իմանային՝ ինչպես վարվել, այս իրավիճակից պետք է եզրակացություններ անեն մոլորակի բոլոր սեյսմիկ վտանգավոր տարածքների իշխանությունները, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Յուրի Վինոգրադովը։ «Այս երկրաշարժը պետք է դաս լինի առաջին հերթին մեր […]
23:57 10.02.2023
Սիրիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1387-ի, փետրվարի 10-ին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։ Վերջին տվյալներով՝ տուժել է 2326 մարդ, նշել է գործակալությունը սոցցանցերում։ 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաս նահանգում՝ Սիրիայի հետ սահմանի մոտ։ Երկու երկրներում էլ լուրջ վնասներ են գրանցվել։ Ուրբաթ երեկոյան դրությամբ Թուրքիայում զոհվել է […]
23:08 10.02.2023
Թուրքիայի Հաթայ նահանգում երկրաշարժերից հետո ամբողջությամբ ավերված Rönesans Rezidans բնակելի համալիրի գլխավոր ճարտարապետը ձերբակալվել է Ստամբուլի օդանավակայանում՝ երկրից դուրս թռչելու փորձի ժամանակ, հայտնում է Sabah թերթը։ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղն ավելի վաղ ասել էր, որ ոչ ոք չի խուսափելու պատժից այն անփութության համար, որը հանգեցրել է երկուշաբթի երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի ժամանակ […]
22:59 10.02.2023
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտնել է, որ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 20 213-ի, վիրավորներինը՝ 80 052-ի։ «Վերջին տվյալների համաձայն՝ զոհերի թիվը 20213 է, վիրավորվել՝ 80052 մարդ»,- ասել է Քոջան Հաթայ նահանգում կայացած ճեպազրույցում։ Երկուշաբթի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Նույն օրը ավելի ուշ 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է […]
21:40 10.02.2023
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խոսել է ավերիչ երկրաշարժից տուժած նահանգներում տեղի ունեցած թալանի դեպքերի մասին՝ հույս հայտնելով, որ արտակարգ դրության սահմանումը կհեշտացնի այս խնդրի արձագանքը։ Հիշեցնենք, որ երկուշաբթի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այն, ըստ նախագահ Թայիփ Էրդողանի, ամենաուժեղն էր 1939 թվականից ի վեր։ Նույն օրը ցերեկը 7,6 մագնիտուդով մեկ […]
20:56 10.02.2023
Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրադ Քուրումը հայտնել է երկրաշարժի հետևանքով ավերված շինությունների վերաբերյալ վերջին տվյալները։ Նրա փոխանցմամբ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վնասված կամ փլուզված 12․141 շենք և 66․058 առանձին շինություն։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Թուրքիայի վիճակագրական ծառայությունը, վնասված 10 նահանգներից 8-ում շենք-շինությունների առնվազն կեսը 2001 թվականից հետո է կառուցվել, և […]
20:45 10.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ստեփանավանի ոլորանները և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Արագածոտնի, Աշոցքի և Բավրայի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Թալին, Կապան, Գորիս, Քաջարան, Բերդ, Իջևան, Դիլիջան […]
20:11 10.02.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում շնորհավորական ուղերձ է հղել: Փոխվարչապետը մասնավորապես ասել է. «Ողջունում եմ բոլոր ներկաներին և սրտանց շնորհավորում հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի առթիվ: Իսլամական հեղափոխությունը, հաստատելով ժողովրդի իշխանությունը, նպաստել […]
19:45 10.02.2023
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները, այդ թվում՝ Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը և պատժամիջոցների շուրջ բանակցությունների վերջին զարգացումները։ Նա ընդգծել է Սիրիայի և Թուրքիայի երկրաշարժից տուժած շրջանների բնակչությանը միջազգային օգնությունն ավելացնելու անհրաժեշտությունը։ Աբդոլլահիանն ասել է՝ ակնկալվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր […]
18:36 10.02.2023
Թուրքիայի ու Սիրիայի երկրաշարժերն արդյո՞ք անմիջական ազդեցություն կունենան ՀՀ սեյսմիկ ռեժիմի վրա: «Հայաստանը՝ սեյսմակայուն գոտում. որքանո՞վ են պահպանվում քաղաքաշինական նորմերը» թեմայի շուրջ այսօր ասուլիս են տվել մասնագետները: Մանրամասները՝ տեսանյութում:
18:16 10.02.2023
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները և աշխատակազմը 1մլն 13 հազ ՀՀ դրամի չափով աջակցություն են ցուցաբերել Սիրիայի Հանրապետությունում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժած սիրիահայերի ընտանիքներին: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԺ-ից: Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ չնայած շրջափակման ծանր պայմաններին` Արցախի Կառավարությունը համագործակցելով Հայ օգնության միության Արցախի մասնաճյուղի հետ որոշում […]
17:56 10.02.2023
Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերը, օգտագործելով որոնման հնարավոր բոլոր մեթոդներն ու միջոցները, երեք օր անընդմեջ իրենց հմտություններն են կիրառում Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից տուժած տարածքներում՝ ավերածությունների հետևանքները վերացնելու, փլուզված շենքերում մարդկանց որոնելու, փլատակները քանդելու, բացելու, վրաններ կանգնեցնելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ փրկարար ծառայությունից: Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու […]
17:23 10.02.2023
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
17:00 10.02.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ օրը հայտարարել է, որ Թուրքիայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 18,991-ի, ավելի քան 75,000-ը վիրավորվել են՝ դառնալով ամենաավերիչ երկրաշարժը 1939 թվականի աղետից ի վեր։ «Վերջին տվյալների համաձայն՝ աղետից տուժած տասը նահանգներում զոհվել է 18991 մարդ, տուժել է 75523 մարդ»,- ճեպազրույցում ասել է Էրդողանը։ Նաև ուրբաթ օրը Թուրքիայի աղետների կառավարման […]
16:53 10.02.2023
Փետրվարի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մադալենա Ֆիշերին։ Հայոց Հայրապետը, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, մաղթեց վերջինիս արդյունավետ առաքելություն ի նպաստ հայ-պորտուգալական բարեկամական կապերի առավել զորացման: Անդրադառնալով տարածաշրջանում առկա իրավիճակին և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ Նորին Սրբությունն իր մտահոգությունը […]
16:51 10.02.2023
Փետրվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն հաստատելու հեռանկարները և այդ ուղղությամբ Հայաստանի ու միջազգային հանրության կողմից ներդրվող ջանքերը:
15:59 10.02.2023
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Կոլոնան և Բլինկենը հինգշաբթի հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում նրանք քննարկել են մի շարք թեմաներ, այդ թվում իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը: Նրանք անհրաժեշտ են համարում անհապաղ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, որն արդեն շուրջ երկու ամիս է՝ արգելափակված է Ադրբեջանի կողմից։ […]
15:40 10.02.2023
Ավելի քան 18.000 զոհեր, փրկարարների սպասող հազարավոր մարդիկ. Թուրքիայում գնալով աճում է երկրաշարժի զոհերի թիվը, հումանիտար ճգնաժամին գումարվում է նաև հարազատներին ոչնչով օգնել չկարողացող քաղաքացիների զայրույթն՝ ուղղված իշխանություններին: Առանց այդ էլ տնտեսական խնդիրներ ունեցող Թուրքիայում կանխատեսում են տնտեսական խորը ճգնաժամ: Այս մասին «Հորիզոնի» հետ զրույցում նշել է «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Եդվարդ Տանձիկյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
15:33 10.02.2023
Սիրիայի Հանրապետությունում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժը պատճառ դարձավ մարդկային կորուստների ու ավերածությունների, որոնցից զգալիորեն տուժեց նաև տեղի հայ համայնքը: Աշխարհի տարբեր ծագերում ապրող մեր հայրենակիցների հայացքն այժմ ուղղված է երկրաշարժի հետևանքով ծանր կացության մեջ հայտնված Սիրիայի հայկական համայնքին: Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ չնայած շրջափակման ծանր պայմաններին` Արցախի Կառավարությունը համագործակցելով Հայ օգնության միության […]
15:00 10.02.2023
Համաշխարհային բանկը որոշել է 1.78 միլիարդ դոլար հատկացնել Թուրքիային` տուժածներին օգնելու, ավերիչ երկրաշարժի հետևանքները հաղթահարելու նպատակով։ «Համաշխարհային բանկը սկսել է վնասի արագ գնահատում աղետի չափի որոշմանը, վերականգնմանն ու վերակառուցմանն աջակցելու համար»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նշված է հայտարարության մեջ: Այս պահին առաջնահերթ ուղղություն է համարվում փլատակներից մարդկանց դուրս բերմանը նոր թափ հաղորդելը: Վերջին տվյալներով՝ Թուրքիայի հարավում տեղի […]
14:18 10.02.2023
«Իմ անկեղծ վշտակցության և զորակցության խոսքերն եմ հղում Սիրիայի բարեկամ ժողովրդին, զոհվածների ընտանիքներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում». նախագահ Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել Հայաստանում Սիրիայի դեսպանատանը բացված սգո մատյանում: Նախագահ Խաչատուրյանը կարճատև զրույց է ունեցել Հայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանի հետ:
13:57 10.02.2023
Վրաստանի կառավարությունը 1 մլն լարի է հատկացրել Թուրքիայի երկրաշարժից տուժած բնակչության համար։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ գումարը կառավարության պահուստային ֆոնդից հատկացրել է օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը։ Վրաստանի վարչապետի հրամանագրով հատկացված գումարը կուղղվի Թուրքիայում տարերային աղետից տուժած քաղաքացիների համար դեղերի, սննդի, հագուստի, բժշկական սարքավորումների և այլ անհրաժեշտության ապրանքների ձեռքբերմանը։ Վերջին նախնական տվյալներով՝ Թուրքիայում […]
13:07 10.02.2023
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Մեքսիկայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ այն անվանելով «քաղաքական դրդապատճառներով պատմությունը վերաշարադրելու փորձ»։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել ու դատապարտել է Մեքսիակի սենատի որոշումը և նշել, որ իբր դա հակասում է 1948թ․ ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիային և ՄԻԵԴ-ի որոշումներին։ Մինչդեռ Մեքսիկայի սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող […]