12:32 21.01.2023
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ հունվարի 27-ին նախատեսված իր շվեդ գործընկերոջ այցը չեղյալ է հայտարարվել: Ենթադրվում էր, որ Շվեդիայի պաշտպանության նախարարը Անկարայում կքննարկի ՆԱՏՕ-ին անդամակցելու Ստոկհոլմի հայտը, որը Թուրքիան մինչ օրս չի վավերացրել։ «Այն փուլում, որին հասել ենք, Շվեդիայի պաշտպանության նախարար Յոնսոնի հունվարի 27-ին Թուրքիա կատարած այցի նշանակությունն ու նշանակությունն այլևս […]
12:19 21.01.2023
Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Իրանի Իսլամական հանրապետությունում մասնակցել են «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին»: Հունվարի 20-ին անցկացվող ֆորումի առաջին հատվածում Թեհրանում գտնվող առաջին տիկինները հանդես են եկել ելույթներով և քննարկել համագումարի ավարտին հուշագիր կնքելու մանրամասները: Աննա Հակոբյանը ևս ելույթով է հանդես եկել և գործընկերներին ներկայացրել է Հայաստանում […]
12:05 21.01.2023
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գրել է, որ Երևանը մեծապես կարևորում է գործակցության խորացումը ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանի հետ և վստահ եմ՝ երկու մայրաքաղաքների միջև հաստատված հարաբերությունների ներուժը զարգացման և ընդլայնման մեծ հեռանկար ունի հետևյալ ոլորտներում․ 🔹բնապահպանություն 🔹տրանսպորտային համակարգ (մետրոպոլիտեն, կառավարման կենտրոն) 🔹մշակույթ 🔹քաղաքաշինություն։ «Շնորհակալություն եմ հայտնում Թեհրանի քաղաքապետին, փոխքաղաքապետերին և քաղաքային խորհրդի անդամներին ջերմ ընդունելության և […]
08:12 21.01.2023
Հայաստանում մեծ ծավալի շինարարական աշխատանքներ են իրականացվում, և Հայաստանը այս առումով Իրանի հետ համագործակցության լավ հնարավորություն է տեսնում, ցանկանում է խթանել նաև իրանական առաջատար ընկերություններին՝ ավելի ակտիվ մասնակցություն ունենալու դրանց համար անցկացվող մրցույթներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 20-ին Սյունիքում անցկացվեց ենթակառուցվածքների ոլորտում ներդրումային ծրագրերին նվիրված համաժողով՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Հայաստանում Իրանի […]
23:32 20.01.2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ուրբաթ օրը՝ հունվարի 20-ին, հայտնում է Anadolu-ն՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապի գրասենյակին։ Նշվում է, որ քննարկվել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի հետ կապված իրադարձությունները։ Թուրքական պետության ղեկավարը հաստատել է Անկարայի պատրաստակամությունը՝ զգալի դիվանագիտական ներդրում ունենալ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի […]
22:16 20.01.2023
Էրդողանի վարչակազմը չափազանց կոշտ է արձագանքել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին գլխավոր խորհրդական Ջոն Բոլթոնի խոսքերին այն մասին, որ Թուրքիան պետք է վտարվի ՆԱՏՕ-ից իր ոչ բարեկամական պահվածքի ու մարդու իրավունքները ոտնահարելու համար: Թեմային անրադարձել են և՛ երկրի խորհրդարանում, և՛ նախագահական պալատում: Ինչո՞ւ է այդ հարցը ընդանրապես օրակարգային դարձել, և ինչպիսի՞ն է այս հարցում […]
21:11 20.01.2023
Երևանի և Թեհրանի միջև ստորագրված աշխատանքային ծրագրով երկու մայրաքաղաքները գործակցություն կծավալեն քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: ԻԻՀ մայրաքաղաք այցելած երևանյան պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել նաև Թեհրանի փոխքաղաքապետերի հետ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։ Ֆինանսական և տնտեսական գծով քաղաքապետի տեղակալ Աբուլֆազլ Ֆալայի հետ հանդիպմանը մասնակցել են նաև իրանական մի շարք խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, […]
19:03 20.01.2023
Պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը տրանսպորտի և երթևեկության ոլորտը համակարգող փոխքաղաքապետ Սեյեդ Մոջթաբա Շաֆեյի ուղեկցությամբ այցելել է Թեհրանի երթևեկության կառավարման կենտրոն, տեղում ծանոթացել աշխատանքներին: Կենտրոնի տնօրենը նշել է, որ շուրջօրյա աշխատող կառույցը շուրջ 2500 տեսախցիկով ամբողջությամբ համակարգում և վերահսկում է քաղաքի տրանսպորտային համակարգը, երթևեկության արդյունավետ կազմակերպումը, ինչպես […]
16:57 20.01.2023
Վրաստանի նավթամթերք ներկրողների միության փոխանցմամբ, 2022 թվականին ավելացել է նավթամթերքի և հեղուկ գազի (LPG) ներմուծումը, փոխանցում է Ermenihaber-ը։ Տվյալների համաձայն, 2022 թվականին Վրաստան է ներմուծվել 43,3 հազար տոննա հեղուկ գազ (LPG), ինչը 6,7 հազար տոննայով կամ 18,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: 2022 թվականի 12 ամիսների ընթացքում Ռուսաստանից ներկրվել է հեղուկ գազի […]
16:54 20.01.2023
Անգլիական «The Economist» հանդեսի այս շաբաթվա համարի շապիկին Թուրքիայի դրոշի ֆոնին պատկերված է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուրվագիծը՝ «Թուրքիայի մոտեցող դիկտատուրան» գլխագրով: Նույն վերնագրով հոդվածում անդրադարձ է կատարվել մի քանի ամիս անց Թուրքիայում տեղի ունենալիք նախագահական ու խորհրդարանականա ընտրություններին, փոխանցում է Ermenihaber-ը։ «Դրսից նայողները պետք է ուշադրություն դարձնեն Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրություններին, որոնք Ռեջեփ […]
16:34 20.01.2023
Դավոսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ասել է, որ չնայած վերջին երեք տարում նկատվող մեծ լարվածությանը՝ իրենք Թուրքիայի դեմ չեն պատերազմի, փոխանցում է Ermenihaber-ը։ Պատասխանելով լրագրող Ֆարիդ Զաքարիայի հարցին, թե արդյոք Թուրքիայի հետ պատերազմի վտանգ կա Անթալիայի Քաշ շրջանի դիմաց գտնվող Քըզըլհիսարլի (Մեյս) կղզու պատճառով, Հունաստանի վարչապետն ասել է. «Ընտրություններից հետո մենք […]
16:08 20.01.2023
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Թեհրանի քաղաքային խորհրդի նախագահի հետ: Ողջունելով երևանյան պատվիրակության անդամներին՝ Մոստաֆա Չամռանն առանձնակի կարևորել է Երևանի և Թեհրանի միջև հաստատվող գործակցությունն ու նկատել, որ երկուստեք հարաբերությունները գործնական փուլ տեղափոխելու համար առկա է մեծ հնարավորություն: «Մեզ համար ողջունելի է ունենալ կառուցողական գործակցություն, և մենք էլ մեր հերթին պետք է […]
15:01 20.01.2023
Արցախում հումանիտար ճգնաժամն ամեն ժամ է սրվում. առաջին դեպքն է, երբ և՛ էլեկտրագիծը վթարված լինի, և՛ գազամատակարարումը` խափանված: Հանրապետությունում ստեղծված էներգետիկ ճգնաժամի պատճառով պետական հաստատություններն անցել են հատուկ աշխատանքային ռեժիմի: Արցախը երրորդ օրն է՝ գազ չի ստանում: Առանց այն էլ ծանրաբեռնված էներգահամակարգի բեռը կտրուկ ավելացել է: «Ինչ արվում է, արվում է ներքին ռեսուրսների հաշվին, և […]
14:17 20.01.2023
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունվարի 19-ին ԻԻՀ առաջին տիկին Ջամիլե Սադաթ Ալամոլհոդայի և նրա դստեր՝ Ռեյհանե Ռաիսիի ուղեկցությամբ այցելել է Ղոմ քաղաք։ Ղոմը հայտնի է իր կրոնական առանձնահատուկ ուղղվածությամբ։ Ռեյհանե Ռաիսին վարչապետի տիկնոջը ներկայացրել է քաղաքի, ինչպես նաև Ղոմում գտնվող Մասումեյի դամբարանի պատմությունը։ Մասումեն Մուսա Բեն Ջաֆար շիաների 7-րդ իմամի աղջիկն և ըստ խոսույթի, […]
13:37 20.01.2023
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գործով հերթական դատական նիստին դատավոր Գիորգի Արևաձեն ընթերցել է Սաակաշվիլիի հայտարարությունը, ըստ որի` Սաակաշվիլին չի կարող հեռավար կերպով միանալ նիստին․ «անցած գիշեր կորցրեցի գիտակցությունս և ընկա», փոխանցում է Aliq.ge-ն։ Այս պահին Թբիլիսիի քաղաքային դատարանը Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ պատիժը հետաձգելու կամ պատժից ազատելու գործընթաց է իրականացնում։ Դատավարության ընթացքում դատավորը ընթերցեց քրեակատարողական […]
12:33 20.01.2023
Թուրքիայում գործող ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ, այժմ բանտարկված Սելահաթթին Դեմիրթաշը Հրանտ Դինքի սպանության տարելիցին հարցազրույց է տվել հայ լրագրող Արիս Նալճըին, փոխանցում է Ermeni8haber-ը։ Հարցազրույցում Դեմիրթաշը խոսել է նաև Հայ-թուրքական կարգավորման գործընթացի մասին: Քուրդ գործիչը իշխող «Արդարություն և զարգացում» ու «Ազգայնական շարժում» կուսակցությունների կոալիցիան բնութագրելով ռասիստական և ֆաշիստական քաղաքականությունների միաձուլում, նշել […]
11:43 20.01.2023
Վրաստանի Կախեթիի շրջանի Սագարեջոյի մունիցիպալիտետի Ռուսթավելի-Կոստավա փողոցների խաչմերուկում գտնվող բնակելի շենքի պատշգամբից երեկոյան ժամը 1-ին կրակոցների ձայներ են լսվել: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ առկա տեղեկություններով՝ կրակոցների հետևանքով զոհվել է՝ 6, վիրավորվել՝ 5 մարդ: Ըստ առկա տեղեկության՝ հարձակվողը՝ նախկին զինծառայող է, ով մի քանի կողմից կրակ է բացել։ Մահացածների թվում կա պարեկային ոստիկանության աշխատակից։ Տուժածներից մեկի վիճակը ծանր […]
09:21 20.01.2023
Վրաստանի արևելքում գտնվող Սագարեջո շրջանի բնակիչը կրակ է բացել բնակելի շենքի պատշգամբից, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ հինգը։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Քննության տվյալներով՝ բնակելի շենքի բնակարաններից մեկի պատշգամբից 1974 թվականին ծնված Ն.Ա.-ն մի քանի կրակոց է արձակել, ինչի հետևանքով շենքի բակում գտնվող 4 հոգի սպանվել են, […]
22:26 19.01.2023
Եվրոպական խորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքները» խորագրով երեկ տեղի ունեցած քննարկումների ժամանակ ելույթ են ունեցել մի շարք պատգամավորներ: Քվեարկությունը տեղի է ունեցել այսօր: Ի՞նչ մանրամասներ են հայտնի քվեարկության ընթացքի մասին, և ընդունված փաստաթղթում ի՞նչն է մեզ համար ամենակարևորը: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանն ու «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ հայտնել: «Նախ ասեմ, որ Եվրախորհրդարանն անսպասելի հետևողականություն […]
18:46 19.01.2023
Ամերիկյան The New York Times թերթը նյութեր է հրապարակում Ռուսաստան ներկրվող արևմտյան ապրանքների մասին։ Ըստ այդ լրատվամիջոցի հեղինակ Իվան Նեչեպուրենկոյի՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Արևմուտքի սահմանած պատժամիջոցների պատճառով, Ռուսաստանը ստիպված է այլընտրանքային ճանապարհներով առևտրային կապեր գտնել, և դրա համար օգտագործում է Վրաստանը։ Փոխանցում է Aliq Media-ն։ Հեղինակը նշել է, որ վրաց-ռուսական սահմանին ամեն օր բեռնատարների հերթեր […]
18:24 19.01.2023
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասիր Քենանին ցավակցել է ՀՀ զորամասերից մեկում հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածվել դեսպանության «Թվիթեր»-ի էջում։ «Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը, խորին ցավ հայտնելով ՀՀ ՊՆ զորամասում բռնկված հրդեհի դեպքի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել է 15 անձ, […]
18:10 19.01.2023
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը։ Ռուսաստանի և Իրանի նախագահները քննարկել են նաև Սիրիայում տիրող իրավիճակը։ Թեհրանը և Մոսկվան նշել են Աստանայի գործընթացի շրջանակներում սերտ համակարգման շարունակման կարևորությունը՝ որպես […]
15:53 19.01.2023
Շվեդ քաղգործիչ, փաստաբան Ռասմուս Պալուդան, ով հայտնի է իր աջծայրահեղական գործունեությամբ, հայտարարել է, որ Շվեդիայի` ՆԱՏՕ անդամակցության բանակցությունների ընթացքում Անկարայի կողմից առաջադրված պայմանները խոսքի ազատության սահմանափակման նպատակ են հետապնդում։ Պալուդան զգուշացրել է, որ հունվարի 21-ին Ղուրան է այրելու Թուրքիայի դեսպանատան առաջ՝ ի նշան խոսքի ազատության պաշտպանության, փոխանցում է Ermenihaber-ը։ Տեղական լրատվականների հետ զրույցում նա ասել […]
15:18 19.01.2023
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Twitter-յան իր միկրոբլոգում գրել է, որ Վրաստանը նպատակ ունի դառնալու վերականգնվող էներգիայի արտադրության և տարանցիկ կենտրոն, փոխանցում է Aliq.ge-ն։ Դավոս կատարած այցի շրջանակում կառավարության ղեկավարը հանդիպում է ունեցել գերմանական RWE AG էներգետիկ ընկերության գործադիր տնօրեն Մարկուս Կրեբերի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձել են Վրաստանի էներգետիկ ոլորտին և ընթացիկ ու առաջարկվող տարածաշրջանային նախագծերին։ […]
15:00 19.01.2023
Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի 2-րդ նախարարական ժողովից հետո մամուլի ասուլիս է տվել։ Հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակել Կովկասի, Թուրքիա-Հայաստան, Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացների մասին։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Չավուշօղլուն և Բլինքենը Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի 2-րդ նախարարական ժողովից հետո համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ Դրանում նշված է․ […]
00:06 19.01.2023
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Քիչ առաջ Եվրոպական խորհրդարանում ավարտվեց «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքները» հարցի քննարկումը, որի արդյունքում վաղը հնարավոր է՝ ընդունվի Եվրոպական խորհրդարանի բանաձև: Խորհրդարանի մեր գործընկեր պատգամավորները շատ կոշտ ելույթներով անդրադարձան Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով առաջացած մարդասիրական ճգնաժամին՝ պահանջելով անհապաղ բացել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին […]
22:15 18.01.2023
Լավրովն ասել է, թե օրերս կայացած Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք են բերվել ինչ-որ պայմանավորվածություններ, որոնք հույս են ներշնչում, որ շրջափակումը շուտով կվերացվի: Ի՞նչ հանդիպման մասին է խոսում Լավրովը, և արդյո՞ք Լավրովի առաջարկը կապահովի խնդրի կարգավորումը: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում զրուցել հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանի հետ: «Պաշտոնական որևէ հաղորդում այս […]
20:55 18.01.2023
Թուրքական մամուլում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) համար շարժիչներ է արտադրող ուկրաինական «Motor Sich» ընկերությունը գրասենյակ է բացել Անկարայում։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ «Motor Sich»-ի Անկարայի ներկայացուցչությունից ակնկալվում է ամրապնդել երկու երկրների հարաբերություններն ու համագործակցությունը։ Նա նաև նշել է, որ թուրքական շուկան գրավիչ է ինչպես «Motor […]
19:46 18.01.2023
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Մարդինի նահանգում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ ռազմական գործողություն է սկսել։ Նախարարությունից հայտնած տեղեկության համաձայն՝ «Էրեն շրջափակում աշուն-ձմեռ-22» ռազմագործողությանը մասնակցում 655 հոգի Մարդին նահանգի ժանդարմերիայի ստորաբաժանումներից։ Նշենք, որ ռազմագործողությունը կրում է 17-ամյա Էրեն Բուլբուլի անունը, որը ըստ թուրքական մամուլի՝ 2017-ին սպանվել էր քուրդ գրոհայինների կողմից։ «Հայրենիքի ներսում ահաբեկչության լիակատար ոչնչացմանն ուղղված ռազմական […]
18:38 18.01.2023
Անդրանատոլիական բնական գազատարը (TANAP), որը Հարավային գազային միջանցքի հիմնական մասն է, 2022 թվականին Թուրքիա է մատակարարել 5,8 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, իսկ Եվրոպա՝ 11,3 միլիարդ խորանարդ մետր, Aliq Media-ի փոխանցմամբ՝ հայտնում է BusinessPressNews-ը: Տեղեկության ահամաձայն, ընդհանուր առմամբ, գազատարի շահագործման սկզբից Թուրքիա է փոխանցվել 20,5 մլրդ խմ գազ, իսկ Եվրոպա՝ 19,5 մլրդ խմ։ Հարկ է […]