11:12 15.01.2023
Թուրքիան հերքել է համաշխարհային էներգետիկ հսկայի կողմից Սև ծովում նոր գազի հանքավայրի համատեղ մշակումը, գրում է Sabah թերթը։ Հրատարակության աղբյուրների համաձայն՝ ավելի վաղ Սև ծովում գազի հանքավայրերի զարգացման հարցում համագործակցության առաջարկներ են եղել ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Կանադայից, սակայն վերջերս թուրքական կողմը ստացել է «ամենակոնկրետ առաջարկը»։ Նշվում է, որ «աշխարհի էներգետիկ հսկաներից մեկը, որը գերիշխում […]
10:59 15.01.2023
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ Թուրքիայում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Բնական երեւույթը գրանցվել է UTC ժամանակով 03.36-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Էլազիգ քաղաքից 25 կիլոմետր հարավ։ Օջախը ընկած էր երկու կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
10:07 15.01.2023
«Ռուսաստանից տնտեսական կախվածություն առաջանալու ռիսկերը մեծ են, և ռիսկերը միշտ մեծ են մնում, երբ գործ ունես այնպիսի անկանխատեսելի երկրի հետ, ինչպիսին Ռուսաստանի Դաշնությունն է», — «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում, ամփոփելով վերջին շրջանում Վրաստանի՝ ՌԴ-ից ցորեն և ալյուր արտահանող ամենամեծ շուկան լինելու փաստը, ասում է տնտեսագետ, Business Media Georgia-ի խմբագիր, Forbes Georgia-ի գլխավոր խմբագիր Գիորգի Իսակաձեն: Տնտեսագետը […]
23:48 14.01.2023
Վրաստանի Մցխեթա-Մթիանեթի մարզի Դուշեթիի մունիցիպալիտետում գտնվող Զեիստեչո գյուղի միակ բնակիչ Միխեիլ Արաբուլին (Միխա պապը) մահացել է, Aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է Վրաստանի Պատրիարքարանը։ «Հունվարի 15-ին՝ կիրակի օրը, առավոտյան ժամը 8-ին նրա մարմինը կտեղափոխեն Խևսուրեթիի իր գյուղ։ Ցավակցում ենք Միխա պապի հարազատներին և բոլոր նրանց, ում հետ նա մտերիմ է եղել», — նշված է պատրիարքարանի տարածած հաղորդագրության […]
19:27 14.01.2023
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ փետրվարի երկրորդ կեսին կարող է կայանալ Թուրքիայի և Սիրիայի արտգործնախարարների հանդիպումը։ «Փետրվարի երկրորդ կեսին հնարավոր է ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում, սակայն ժամկետ դեռ չկա, մինչ այդ կարող է կայանալ պաշտպանության նախարարների և հետախուզության ղեկավարների ևս մեկ հանդիպում, այն կլինի բանակցությունների շարունակությունը, որը տեղի է ունեցել դեկտեմբերի […]
18:29 14.01.2023
ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի կովկասյան հարցերի և տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Մարկ Քեմերոնը այցելել է Բաքու։ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան տվյալներով՝ Քեմերոնը կմասնակցի Բաքվում դեսպանատան ներկայացուցիչների հետ հանդիպումներին, կհանդիպի տարբեր պաշտոնյաների, ինչպես նաև ԱՄՆ կառավարության տնտեսական, քաղաքական և այլ գործընկերների հետ։
17:57 14.01.2023
Այսօր՝ հունվարի 14-ին, Վրաստանի մայրաքաղաք Թբիիլիսիի Վազիսուբանի թաղամասում վերելակի ընկնելու հետևանքով երկու մարդ է մահացել։ Տեղեկությունը հաստատել են Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից։ Հաղորդում է aliq. ge-ն։ Արտակարգ իրավիճակների ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր ժամանած փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել մահացած կնոջ ու տղամարդու դի։ Այս պահին դեպքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ չկան: Հարկ է նշել, […]
17:50 14.01.2023
ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը հայտարարել է 2022 թվականին Իրանի նավագնացության նավատորմի թողունակության ավելացման մասին՝ նշելով, որ Իրանին հաջողվել է պահպանել իր 22-րդ տեղը ծովային առևտրի համաշխարհային վարկանիշում։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Համաձայն զեկույցի՝ համաշխարհային ծովային առևտուրը, որն աճել է 3,2%-ով 2021 թվականին և Covid-19 համաճարակի հետ կապված իրավիճակը հաղթահարելուց հետո, տուժել է 2022 թվականին […]
17:23 14.01.2023
Այսօր՝ հունվարի 14-ին, Թբիլիսիի ժամանակով 12:36-ին Դաղստանում, Վրաստանի պետական սահմանից 5 կմ հեռավորության վրա 3,8 մագնիտուդով (ML) երկրաշարժ է տեղի ունեցել։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը տարածում է Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի կենտրոնը: Նշվում է, որ ցնցումները զգացվել են Վրաստանի տարածքում, այդ թվում՝ մայրաքաղաք Թբիլիսիում։ Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի […]
15:14 14.01.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ […]
12:48 14.01.2023
ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության մամուլի քարտուղար Պետեր Ստանոյի հայտարարություն է տարածել, որում հայտնում է ադրբեջանցի իրավապաշտպաններ և քաղաքական ակտիվիստներ Բախտիար Հաջիևի և Թոֆիգ Յաղուբլուի ձերբակալության վերաբերյալ Եվրամիությունը մտահոգության մասին, հավելել է. «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին՝ ազատ արձակել նրանց, ովքեր գտնվում են անազատության մեջ իրենց հիմնական իրավունքների իրականացման համար, և վերացնել սահմանափակումները Էլչին Սադիգովի […]
12:36 14.01.2023
Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Մենք չենք լքի մեր հայրենիքը, որքան էլ դժվար լինի իրավիճակը։ Ամեն օր մենք դժվար, բայց անհրաժեշտ ընտրություն ենք կատարում՝ մնալու և պաշտպանելու մեր հողը։ Սա միակ ճանապարհն է, որով կարող ենք կանխել Արցախը կորցնելու գործընթացը և երաշխավորել հայոց աշխարհի պահպանումը»։ We won’t leave our homeland, […]
12:23 14.01.2023
Թուրքական իշխանությունները 10 միլիոն թուրքական լիրա (մոտ 500 հազար դոլար) պարգև են առաջարկել Բասկետբոլի ազգային լիգայի (NBA) նախկին խաղացող Էնես Կանտեր Ֆրիդոմի ձերբակալությանը նպաստող տեղեկությունների համար։ Ամերիկացի թուրք բասկետբոլիստը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բուռն քննադատն է։ 30-ամյա Ֆրիդոմը ճանաչվել է ահաբեկչական կազմակերպության անդամ և պաշտոնապես հայտնվել հետախուզման մեջ։ Նա ներառված է Թուրքիայի ՆԳՆ «գորշ […]
12:10 14.01.2023
Թուրքիան և Հայաստանը կարող են քննարկել հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների միջև առևտրի վերականգնման հարցերը։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին։ Առեւտրի վերսկսման հարցը կարող է քննարկվել Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ ներկայացուցիչների կողմից բանակցությունների նոր փուլի ժամանակ, որը կլինի հինգերորդը։ Դրանք կանցկացվեն Թուրքիայում կամ Հայաստանում, ժամկետները դեռ հայտնի չեն։ […]
11:42 14.01.2023
Իրանի արդարադատությունը մահապատժի է ենթարկել Իսլամական Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Ալի Շամխանիի նախկին խորհրդական Ալիռեզա Աքբարիին, ով պաշտոնավարել է 1997 թվականից մինչև 2005 թվականը։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է IRNA գործակալությունը՝ հղում անելով դատական համակարգին։ Աղբյուրի խոսքով՝ նախկին պաշտոնյան, ով ուներ երկքաղաքացիություն՝ իրանական և բրիտանական, մեղավոր է ճանաչվել Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության, ինչպես նաև […]
11:18 14.01.2023
Անհայտ անձինք զինված հարձակում են գործել Ստամբուլի կենտրոնում գտնվող «Ոսկե եղջյուր» կամրջի վրա ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով մեկ մարդ է զոհվել, հայտնում է IHA-ն։ «Ոսկե եղջյուր» կամրջի վրա մեքենայի վրա զինված հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել»,- հայտնել են գործակալությունից։ Մահացածի ինքնությունը, ինչպես նաև հարձակվողների ինքնությունը դեռ պարզված չէ։ Ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը և […]
08:32 14.01.2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է ստանալ Կոնգրեսի հավանությունը Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու համար, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։ Ըստ նրանց՝ Միացյալ Նահանգները ցանկանում է Թուրքիային վաճառել 40 ինքնաթիռ, 800 ռումբ և ավելի քան 900 «օդ-օդ» հրթիռ։ Հաղորդվում է, որ Հունաստանի հետ գործարքի արդյունքում Աթենքը կարող էր ստանալ առնվազն 30 […]
23:33 13.01.2023
Բաքվում կայացել է կոնֆերանս, որը նվիրված էր Եվրասիական տնտեսական միությանը Ադրբեջանի ինտեգրման հեռանկարներին: Մասնակիցները միակարծիք են եղել, որ հասունացել է ժամանակը ԵԱՏՄ-ի հետ երկրի համագործակցությունը նոր մակարդակի բարցրացնելու համար: Ինչպիսի՞ն է անդամակցության հարցի վերաբերյալ Բաքվի պաշտոնական դիրքորոշումը, և մինչ օրս Ադրբեջանի անդամակցության համար հիմք ստեղծելու կոնկրետ քայլեր ձեռնարկվե՞լ են: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և […]
23:28 13.01.2023
Իրանցի ֆուտբոլիստ Ամիր Ռեզա Նասր Ազադանին դատապարտվել է 26 տարվա ազատազրկման։ Այս մասին հաղորդում է EFE-ն։ Իրանական «Տրակտորի» նախկին պաշտպանը, որն աջակցել է Իրանում տեղի ունեցած մասսայական բողոքի ակցիաներին, մեղադրվել է 3 ոստիկանի սպանությանը մասնակցելու մեջ, ինչպես նաև հանրային անվտանգությունը խախտելու նպատակով դավադրություն կազմակերպելուն մասնակցելու և անօրինական խմբավորումներին անդամակցելու մեջ։ Ընդհանուր առմամբ, Ազադանին դատապարտվել է […]
20:55 13.01.2023
Հոգևորական ծառայությունն այլևս պարտադիր զինվորական ծառայությունը հետաձգելու հիմք չէ։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության փոխնախարար Գրիգոլ Գիորգաձեն: Ըստ ՊՆ փոխնախարարի՝ բոլոր կրոնների ներկայացուցիչները պարտավոր են ծառայել բանակում, և ոչ մի դավանանք չի ունենա հայեցողական պայմաններից օգտվելու հնարավորություն։ Գիորգաձեն նշել է, որ հոգևորականները հնարավորություն կունենան անցնելու ոչ զինվորական՝ այլընտրանքային աշխատանքային ծառայություն, որի […]
19:54 13.01.2023
Հայաստանի Հանրապետության ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը հայտարարել է, որ 2022 թվականին Հայաստանը Վրաստանին ավելի շատ էլեկտրաէներգիա է վաճառել, քան վերջին 10 տարում միասին: Aliq Media-ի փոխանցմամբ՝ ըստ Վարդանյանի՝ 2022 թվականին Հայաստանը Վրաստան է արտահանել 365 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, մինչդեռ 2012-2021 թվականներին այդ ցուցանիշը կազմել է 242 մլն կՎտ/ժ։ Ի դեպ, Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը դեռ չի […]
19:09 13.01.2023
Շրջափակված Արցախում խնդիրներն օրեցօր ավելանում են: Ի թիվս այլ դժվարությունների, Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում հունվարի 9-ին արձանագրված վթարը մինչ օրս չի վերացվել: Այդ պատճառով էլեկտրաէներգիայի հովարային անջատումներն Արցախում կրում են պարբերական բնույթ: Մանրամասները՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության մեր գործընկերների պատրաստած ռեպորտաժում:
18:47 13.01.2023
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների […]
16:59 13.01.2023
Թուրքիայի ԱԳՆ-ի դիվանագիտական աղբյուրները Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման համար իրականացվող հանդիպումների և գործընթացի վերջին իրավիճակի վերաբերյալ գնահատականներ են տվել այդ երկրի պետական «Anadolu» լրատվական գործակալությանը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ըստ այդ տեղեկությունների հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների իրականացրած չորրորդ հանդիպումից հետո Թուրքիայի և Հայաստանի միջև տարբեր կառույցների մասնակցությամբ մասնագետների մակարդակով սահմանին անցկացված հանդիպումներն անցել են անկեղծ մթնոլորտում: Նշվել է, […]
15:54 13.01.2023
Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներին միմյանց երկրներ նույնականացման քարտերով ճանապարհորդելու հնարավորություն ստեղծող համաձայնագիրը դեռևս պետք է վավերացման գործընթաց անցնի, որից հետո միայն այն ուժի մեջ կմտնի: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը: Դեսպանն ընդգծել է, որ համաձայնագրի ստորագրմամբ փաստացի Վրաստանը դառնում է առաջին երկիրը, որտեղ ՀՀ քաղաքացիները կկարողանան այցելել նույնականացման […]
10:49 13.01.2023
Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման հարցերի նախարարությունը և Արտահանումերի վերահսկման միացյալ վարչությունը թարմացրել են Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ կիրառվող զենքի էմբարգոյի վերաբերյալ իրենց ուղեցույցը, փոխանցում է «Արմենպրես»-ը: Փոփոխությամբ հստակեցվում է հետևյալը. «Ռազմական սարքավորումների ցանկում ներառված ապրանքների մատակարարումն այլ վերջնական օգտագործողներին, ինչպիսին են մարդասիրական, խաղաղապահ, հետազոտական կամ լրատվական կազմակերպությունները, չեն համարվի էմբարգոյի ենթակա, եթե […]
23:00 12.01.2023
Այսօր հերթական ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անրադարձել է Բերձորի միջանցքում ստեղծված իրավիճակին ու հայ-ադրբեջանական հակամարտության լուծմանը: Ո՞րն էր Զախարովայի խոսքերում գլխավորը, արդյո՞ք համապատասխանում է իրականությանը պնդումն այն մասին, որ Երևանը մերժել է Մոսկվայի առաջարկած տարբերակը ու ընդունել է Արևմուտքի առաջարկը: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում զրուցել հեռուստամեկնաբան Արտակ […]
21:26 12.01.2023
Արդեն 31 օր շրջափակման պատճառով, Արցախի 120.000 բնակչությունը՝ ներառյալ 30.000 երեխա, 20.000 տարեց, 9.000 հաշմանդամություն ունեցող անձ, կրում է բազմաթիվ զրկանքներ և կանգնած է նաև սովի ռիսկի առջև: Արցախի շրջափակման մեկամսյակի առթիվ այսօր Երևանում և Արցախում կայացել է առցանց տեղեկատվական միջոցառում: Ցուցադրվել են շրջափակված Արցախի մասին տեսանյութեր, անցկացվել է տեղեկատվական ճեպազրույց, որին հաջորդել է մամուլի […]
20:13 12.01.2023
2015 թվականից մինչև 2022 թվականի հոկտեմբերի 21-ը Վրաստանում 76 հազար 030 մարդ փոխել է քաղաքի հաշվառման հասցեն և հաշվառվել գյուղական բնակավայրերում, Aliq Media-ի փոխանցմամբ՝ հայտնում է InterPressNews-ը: Տվյալների համաձայն, հաշվառման հասցեն ամենաշատը փոխել են 2019 թվականին՝ 10 հազար 611 մարդ, իսկ ամենաքիչը՝ 8 775 փաստ արձանագրվել է 2015 թվականին։ Ըստ տվյալների՝ միայն 2022 թվականի հունվարից մինչև […]
19:42 12.01.2023
Հունվարի 12-ին հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հանդիպումը: Արարատ Միրզոյանը և Իլիա Դարչիաշվիլին գոհունակությամբ արձանագրել են երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակը, մտքեր փոխանակել համագործակցության հետագա ընդլայնման և խորացման շուրջ։ Կողմերն անդրադարձել […]