17:53 18.01.2023
Պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք այցելած Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Թեհրանի գործընկերոջ՝ Ալիռեզա Զաքանիի հետ: Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են նաև Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Ընդգծելով երկու մայրաքաղաքների միջև հաստատվող գործակցության կարևորությունը՝ Հրաչյա Սարգսյանն ու Ալիռեզա […]
17:51 18.01.2023
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից հրավեր է ստացել կրկին մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է նա: «Ըստ ամենայնի՝ կմասնակցեմ այդ ֆորումին, որտեղ ենթադրաբար նաև կլինի հանդիպում և քննարկում: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է նաև երկխոսությունը շարունակելու, զարգացնելու և ավելի կոնկրետ առարկայական […]
15:41 18.01.2023
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ընդունել է այդ երկրում հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Պողոս Լևոն Զեքիյանին և հայ կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Աբրահամ Ֆըրաթին, փոխանցում է Ermenihaber-ը։ Հանդիպման մասին թուրք նախարարը լսարանին հայտնել է Twitter միկրոբլոգի իր էջում արած գրառմամբ։ Սուլեյման Սոյլուն իր գրառման մեջ նշել է, որ արժեքավոր զրույց է ունեցել վերոհիշյալ հոգևորականների […]
14:24 18.01.2023
Կ․ Պոլսի հայոց պատրիարքարանը պոլսահայ հոտի անդամ Լևոն Գագաչյանին բանադրելու վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ ավելի վաղ տեղեկացվել էր, որ հիշյալ անձին մեկ շաբաթ ժամանակ է տրվել ապաշխարելու համար, սակայն դա չի ընդունվել Գագաչյանի կողմից։ Պատրիարքարանի կողմից տարածված հաղորդագրության մեջ ասվում է․ «Բանադրված անձը չի կարող օգտվել եկեղեցական որևէ ծառայությունից, և հանգուցյալը […]
13:24 18.01.2023
Ամերիկյան հեղինակավոր «The Economist» պարբերականն անդրադարձել է Թուրքիայում այս տարի սպասվող համապետական ընտրություններին: Հոդվածում հիմնականում շեշտվում է այն հանգամանքը, որ ընդդիմությունն առանց ղեկի է մնացել և գնալով թափը կորցնում է, փոխանցում է Ermenihaber-ը։ Ըստ վերոհիշյալ վերլուծության՝ Թուրքիայում ընդդիմությունը բազմաթիվ ճեղքեր է տվել: Նախ՝ այդպես էլ չլուծված է մնացել միասնական թեկնածուի հարցը: Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության […]
12:18 18.01.2023
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբդոլլահյանն Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այնուհետև տեղի է ունեցել նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։ Չավուշօղլուն տեղեկացրել է, որ իրենք քննարկել են առևտրային հարաբերություններից, էներգետիկայից և տարածաշրջանային զարգացումներից մինչև ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր։ Կովկասյան գործընթացների համատեքստում Չավուշօղլուն մասնավորապես ասել է․ «Մեր հանդիպմանը քննարկել ենք նաև […]
10:25 18.01.2023
Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերականգնումը ներկայումս Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների սեղանին չէ։ Այս մասին երեքշաբթի օրը Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքներով Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլիվերլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ինչ վերաբերում է JCPOA-ին (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր), ապա իրանցիները ամիսներ առաջ «սպանեցին» այս […]
23:49 17.01.2023
ԱՄՆ վարչակազմը հարցում է ուղարկել ԱՄՆ Կոնգրեսին՝ Թուրքիային F-16 կործանիչ-ռմբակոծիչների վաճառքի վերաբերյալ։ Այս մասին երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը։ «Ընդունելով այն փաստը, որ դա քննարկվում է Կոնգրեսի կողմից, ես կզիջեի այս գործի ներկա կարգավիճակի մասին խոսելու իրավունքը DSCA-ին»,- ասել է ԱՄՆ ռազմական խոսնակը՝ պատասխանելով Անկարային F-16-ներ մատակարարելու Վաշինգտոնի […]
22:38 17.01.2023
Արցախի շրջափակման ու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը անդրադարձ է եղել Վիեննայում՝ ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստում, որը հրավիրվել է Հայաստանի նախաձեռնությամբ: 44 -օրյա պատերազմից և Հայաստանի տարածքի օկուպացիայից հետո առաջին անգամ այնտեղ ելույթ է ունեցել Հայաստանի ԱԳ նախարարը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
20:53 17.01.2023
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Լաչինի միջանցքով երթևեկության շուտափույթ ամբողջական ապաշրջափակման անհրաժեշտությունը: «Ռուսական կողմից ընդգծվել է Լաչինի միջանցքով երթևեկության շուտափույթ ամբողջական ապաշրջափակման անհրաժեշտությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի բարձր մակարդակի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված պարամետրերին համապատասխան», – ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: […]
19:44 17.01.2023
Արդեն 37 օր փակ է մնում Լաչինի միջանցքը: Վերակենդանացման բաժանմունքներում ծայրահեղ ծանր իրավիճակում են շարունակում մնալ թե՛ երեխաներ և թե՛ մեծահասակներ: Պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով քաղաքացիները զրկված են վիրահատվելու հնարավորությունից։ Հարյուրավոր տնտեսվարողներ կասեցրել են իրենց գործունեությունը: Մանրամասները՝ Արցախի Հանրային ՀԸ մեր գործընկերների պատրաստած ռեպորտաժում:
18:31 17.01.2023
Էրդողանն այսօր Թուրքիայում ընդունել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին։ Հանդիպմանը մասնակցել է երկրի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների և Սիրիայում ահաբեկչությանն առնչվող հարցեր։ Անկարա կատարած այցի ընթացքում Ամիր Աբդոլլահիանը հանդիպել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։
15:57 17.01.2023
Թբիլիսիի քաղաքային դատարանում Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի ընթացող դատավարության ժամանակ հեռավար կարգով ներկա գտնվող ամերիկացի վնասվածքաբան-օրթոպեդ վիրաբույժ Ջեյմս Կոբը նշել է, որ Սաակաշվիլիին մի քանի վիրահատություն է անհրաժեշտ, հակառակ դեպքում նա չի կարողանա շարժվել, փոխանցում է Aliq.ge-ն։ Կոբի խոսքով, Սաակաշվիլիի մոտ առկա են հետևյալ ախտորոշումները. ձախ ուսի հոդի արթրիտ, ձախ […]
15:55 17.01.2023
Բեռլինում Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի արտգործնախարարություն և զգուշացվել: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ պատճառը Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (ԱԶԿ-AKP) մեջլիսի պատգամավոր Մուստաֆա Աչըքգյոզի Գերմանիայի Նոյս քաղաքում ունեցած ելույթն է եղել: Գերմանիայում գործող թուրք ազգայնականների Նոյսի մասնաճյուղում նա սպառնալիք ու ատելության խոսք է օգտագործել «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության ու գյուլենական համայնքի կազմակերպությունների անդամների վերաբերյալ […]
11:34 17.01.2023
Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի օրակարգ է մտցրել Լաչինի միջանցքի արգելափակման հարցը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հայ պատգամավորը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին հասցեագրված գրավոր հարցապնդում է ներկայացրել Մեջլիս: Դրանում նշվել է, որ Լաչինի միջանցքն ավելի քան մեկ ամիս փակ է պահվում իրենց որպես «բնապահպան ակտիվիստ» ներկայացնող […]
09:52 17.01.2023
Թուրքիայում համընդհանուր ընտրությունները ավելի վաղ ժամկետի հետաձգելը չի նշանակում, որ դրանք վաղաժամ են լինելու, ասել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը։ Երկրում հաջորդ համընդհանուր ընտրությունները՝ և՛ նախագահական, և՛ խորհրդարանական, նախատեսված են Թուրքիայում 2023 թվականի հունիսի 18-ին։ Ավելի վաղ նախագահ Թայիփ Էրդողանը թույլ էր տվել ընտրությունները հետաձգել ավելի երկար ժամկետով՝ «հաշվի առնելով սեզոնային […]
09:34 17.01.2023
Ստամբուլում քաղաքային միջավայրի վերափոխման ժամանակ հնագույն սարկոֆագ է հայտնաբերվել, գրում է Hurriyet Daily News-ը։ Այն հայտնաբերվել է քանդված շենքի հիմքի պեղումների ժամանակ։ Դագաղը փորագրված քարից է, իսկ ներսում մարդկային ոսկորներ են։ Գիտնականները պարզել են, որ այն արդեն 2000 տարեկան է և պատկանում է հռոմեական ժամանակաշրջանին։ Տեղում կատարված զննությունից հետո սարկոֆագը վերամբարձ կռունկով բարձրացրել են և […]
22:00 16.01.2023
Իսրայելցի մի խումբ մտավորականներ նամակով դիմել են երկրի նորանշանակ արտգործնախարար Էլի Քոենին` խնդրելով օգտագործել իր ունեցած հնարավորությունը Արցախում հումանիտար աղետը կանխելու համար: Համացանցում ժամանակին տեղեկություններ էին տարածվել, թե Բաքվում Իսրայելի դեսպանը հայկական ծագում ունի: Այդպե՞ս է իրականում: Ովքե՞ր են նախաձեռնողներն ու ի՞նչ քայլեր են առաջարկում ձեռնարկել: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում զրուցել […]
21:30 16.01.2023
2022 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության 12 հազար 335 քաղաքացու անունով որպես սեփականություն է գրանցվել 15 հազար 164 շինություն, որոնցից 13 262-ը բնակելի տներ են։ Հանրային ռեգիստրի տրամադրած տեղեկության համաձայն՝ 13 հազար 850 հողամաս է գրանցվել Ռուսաստանի Դաշնության 10 հազար 975 քաղաքացու անունով։ Ինչ վերաբերում է առևտրային տարածքների քանակին, ապա 93 […]
20:25 16.01.2023
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ թուրքական դեղագործական շուկայի բացման արդյունքում Վրաստանի բնակչությունը տարեկան կտնտեսի մինչև 200 մլն լարի, «ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում է Aliq.ge-ն։ Վարչապետը նշել է, որ բնակչության համար դեղերի հասանելիությունն էլ ավելի մեծացնելու նպատակով կառավարությունը նոր բարեփոխում է սկսել՝ նպատակ ունենալով սահմանել դեղերի գնի առավելագույն սահմանաչափ, և […]
20:00 16.01.2023
2023 թվականի հունվարի 8-ից մինչև փետրվարի 2 Հայաստանի Հանրապետությանը սահմանակից Թուրքիայի արևելյան Կարսի նահանգում թուրքական զինուժը 8 այլ երկրների զիված ուժերի մասնակցությամբ իրականացնում է «Ձմեռ-2023» զորավարժությունը: Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ մասնակից երկրներից Կոսովոյի պաշտպանության նախարար Արմենդ Մեհաջը հայտարարել է. «Զորավարժությունների նպատակների թվում են համատեղ գործողություններում համագործակցության և համակարգման ապահովումը, զորքերի մարտական հմտությունների փորձարկումը»։ Զորավարժությունների շրջանակում նաև […]
19:15 16.01.2023
Վանի թանգարանի տնօրեն Ֆաթիհ Արաբը և տեղի համալսարանի գրականության ֆակուլտետի հնէաբանության բաժնի ղեկավար, պրոֆեսոր Ռաֆեթ Չավուշօղլուն տարածաշրջանի պատմական կառույցների ամրապնդմանն ուղղված աշխատանքների շրջանակներում հետազոտություն են իրականացրել որպես մշակութային անշարժ ժառանգություն գրանցված Մադավանքի տարածքում։ Աշխատանքների ընթացքում Վանա լճի ջրի մակարդակի իջնելու հետևանքով հայտնաբերվել է ուրարատական շրջանի մի գերեզմանոց, որն ունի 3 առանձին սենյակատիպ հատված։: Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ հետազոտողներից Չավուշօղլուն նշել […]
14:40 16.01.2023
Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը բանադրել է (հեռացնել եկեղեցու շարքերից) պոլսահայ համայնքի ներկայացուցիչներից մեկին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Պատրիարքարանի այս որոշումը աղմուկ է բարձրացրել համայնքում, քանի որ նման որոշում եկեղեցին չէր կայացրել իր հոտի անդամների վերաբերյալ ավելի քան մեկ դար: Նշվում է, որ պոլսահայ ոսկերիչ Լևոն Գագաչյանի՝ հայ առաքելական եկեղեցուն անդամակցելը կասեցնելու որոշման պատճառը եղել է սոցիալական ցանցերում […]
10:30 16.01.2023
Շվեդիան և Ֆինլանդիան հրաժարվել են մոտ 130 ահաբեկիչների արտահանձնել Թուրքիային, կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մենք Շվեդիային և Ֆինլանդիային ասացինք՝ որպեսզի ձեր անդամակցությունը ՆԱՏՕ-ին հաստատվի, անհրաժեշտ է մեզ մոտ 130 ահաբեկչի արտահանձնել։ Ցավոք, դա չարվեց», – ասել է Էրդողանը, ելույթ ունենալով Մուղլայում, և նրա ելույթը հեռարձակվել է հեռուստատեսությամբ։ Նա նշել է, […]
10:08 16.01.2023
Վրացի հայտնի արտիստ Վախթանգ Կիկաբիձեին կհուղարկավորեն հունվարի 19-ին Թբիլիսիի Վերիյսկի գերեզմանատանը մոր կողքին, հայտնել է նրա պրոդյուսեր Ռատի Աբզիանիձեն։ Նախօրեին Վրաստանում 84 տարեկանում երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է խորհրդային և վրացի կինոդերասան, էստրադային երգիչ, սցենարիստ, կինոռեժիսոր, երգահան Վախթանգ Կիկաբիձեն։ «Քաղաքացիական հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 17-ին և 18-ին Կաշվեթիի եկեղեցում, հուղարկավորությունը՝ հունվարի 19-ին Վերիյսկի գերեզմանատանը։ […]
21:54 15.01.2023
Ցխինվալի (Հարավային Օսիա) փողոցներից մեկում անհայտ անձը գործի է դրել պայթուցիկ սարքը, վնասվել է երեք մեքենա և բազմաբնակարան շենքի ապակիներ։ Այս մասին կիրակի ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունում։ «Գուբաև եղբայրներ փողոցի բազմաբնակարան շենքի բակում անհայտ քաղաքացին գործի է դրել պայթուցիկ սարքը, պայթյունի հետևանքով բեկորներից վնասվել են տան մոտ կայանված երեք մեքենաներ, կոտրվել են […]
20:34 15.01.2023
Ուկրաինայի Գերագույն Ռադայի Մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լյուբինեցը հայտարարել է, որ Թուրքիան առաջարկում է իր տարածքը տրամադրել Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև հումանիտար միջանցքի շրջանակներում փոխանակումների համար, մինչդեռ իրենք՝ Թուրքիան և Ռուսաստանը դեռ չեն բարձրաձայնել իրենց դիրքորոշումն այս հարցում։ «Այս պահին թուրքական կողմի գաղափարն այսպիսին է. նրանք ցանկանում են դառնալ միջնորդ, ցանկանում են, որ օգտագործվեն […]
19:02 15.01.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ մեծանուն երգիչ, և դերասան Վախթանգ Կիկաբիձեի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ձերդ գերազանցություն, Խոր ցավով տեղեկացա Վախթանգ Կիկաբիձեի մահվան մասին: Իմ ցավակցությունն եմ հայտնում Վ. Կիկաբիձեի ընտանիքին, հարազատներին և բարեկամ վրաց ժողովրդին: Վ. Կիկաբիձեի թողած ժառանգությունը հավերժ կմնա մշակույթի պատմության մեջ, որը յուրովի […]
18:11 15.01.2023
Վրացի և խորհրդային հայտնի դերասան Վախթանգ Կիկաբիձեի պրոդյուսեր Ռատի Աբզիանիձեն հայտնել է, որ արտիստի մահվան պատճառ են դարձել առողջական խնդիրները։ Հունվարի 15-ին հայտնի դարձավ, որ վրացի հայտնի դերասանը մահացել է Թբիլիսիի կլինիկաներից մեկում։ «Բոլորը գիտեն, որ նա երկար տարիներ առողջական խնդիրներ ուներ, և դա իր ազդեցությունն ունեցավ», – լրագրողներին ասել է Աբզիանիձեն: Նա նաև շնորհակալություն […]
14:41 15.01.2023
Վրաստանում 84 տարեկան հասակում մահացել է դերասան Վախթանգ Կիկաբիձեն։ Այս մասին հայտնել է վրացական «Մտավարի արխի» հեռուստաընկերությունը։ Վրացի դերասան, երգիչ, սցենարիստ, պրոդյուսեր և կոմպոզիտոր, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ Վախթանգ Կիկաբիձեն ծնվել է 1938 թվականի հուլիսի 19-ին Թբիլիսիում։ Մանուկ հասակում ապրել է Վերե շրջանում` Փարաջանովի հարևանությամբ։ 1966 թվականին առաջին անգամ հանդես է եկել կինոյում՝ ռեժիսոր Նիկոլայ […]