TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+18.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Արտակարգ պատահար Ստամբուլի բիզնես կենտրոնում․ կան տուժածներ

18:51 12.01.2023

Ստամբուլում պայթյուն է որոտացել Բաղջըլար թաղամասի բիզնես կենտրոնում։ Հաղորդում է  NTV հեռուստաալիքը։ Պայթյունի հետևանքով կան տուժածներ։ Ոստիկանության պարզաբանմամբ՝  դեպքը տեղի է ունեցել կենտրոնի շենքում գտնվող տեքստիլ արտադրամասում։ Պայթյունի պատճառը, ամենայն հավանականությամբ, գազի արտահոսքն է եղել։ Դեպքի վայրում են փրկարարական խմբերն ու շտապօգնության մեքենաները։

̰
Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները երկու երկրներ կկարողանան այցելել նաև ID քարտերով. Վարչապետի ելույթը՝ Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստին

18:36 12.01.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստում հանդես է եկել ելույթով: Վարչապետն անդրադարձել է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանը: Ելույթում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեծարգո՛ վարչապետ Ղարիբաշվիլի, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի շրջանակներում կրկին ողջունում եմ […]

̰
Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը

18:08 12.01.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Մինչ այդ կայացել է Հայաստանի և Վրաստանի վարչապետների առանձնազրույցը: Նիստի ունեցած ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո՛ վարչապետ Ղարիբաշվիլի, Հարգելի՛ ներկաներ, Ուրախ եմ Երևանում հյուրընկալելու ձեզ և իմ գործընկերոջը՝ վարչապետ Ղարիբաշվիլիին և նրա […]

̰
Էստոնիայի ԱԳ նախարարին մտահոգում է Սաակաշվիլիի առողջական վիճակը

15:49 12.01.2023

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեինսալուն Twitter-յան իր միկրոբլոգում գրել է, որ վրացի գործընկերոջ՝ Իլիա Դարչիաշվիլիի հետ ունեցած հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ, փոխանցում է Aliq.ge-ն։ Վրաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարների (ԱԳ) հեռախոսազրույցը տեղի է ունեցել երեկ՝ հունվարի 11-ին։ Ըստ Էստոնիայի ԱԳ նախարարի՝ […]

̰
Թուրքիան պահանջել է ազատ արձակել ՌԴ-ում բանտարկված Ղրիմի թաթարներին

15:37 12.01.2023

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ Ռուսաստանից պահանջելով ազատ արձակել ահաբեկչական բջիջ հիմնելու ու իշխանության զավթումը նախապատրաստելու մեղադրանքով դատապարտված Ղրիմի 5 թաթարներին, փոխանցում է Ermenihaber-ը։ Հայտարարության մեջ նշվում է, որ թուրքական կողմին մտահոգում է իրենց ազգակից Ղրիմի թաթարներ Ջեմիլ Գաֆարովի, Սերվեթ Գազիևի, Էրֆան Օսմանովի, Ալիմ Կարիմովի, ու Սեյրան Մուրթազայի 13-ական տարվա ազատազրկումը: «Մենք ակնկալում ենք, որ […]

̰
«Սաակաշվիլիի գործով պետք է կազմել նրա բուժմանը դեմ պաշտոնյաների ցուցակ». Բրաուդեր

13:00 12.01.2023

Ֆինանսիստ, «Մագնիտսկու օրենքի» հեղինակ Բիլ Բրաուդերը «Ամերիկայի ձայնին» տված ծավալուն հարցազրույցում ասել է, որ Միխեիլ Սաակաշվիլիի գործով պետք է կազմվի այն պաշտոնյաների ցուցակը, որոնք թույլ չեն տալիս նրան բուժել։ Նրա խոսքով, ինքը՝ Սաակաշվիլին, խնդրել է Բրաուդերին` օգնել «Մագնիտսկու օրենքի» նման մի բան ստեղծել, փոխանցում է Ալիք մեդիան: «Իմ կարծիքով, Սաակաշվիլին վրացական կառավարության գերին է, կառավարությունը […]

̰
Վրաստանում կանայք տղամարդկանցից հինգ անգամ ավելի շատ ժամանակ են հատկացնում կենցաղային աշխատանքին․ UN Womans

12:38 12.01.2023

Ինչպես և ամբողջ աշխարհում, Վրաստանում ևս կանայք և տղամարդիկ ամեն օր զբաղված են վարձատրվող ու չվարձատրվող աշխատանքով, կենցաղային գործերով` ուսում, մշակութային և սպորտային գործունեություն, ժամանց, հանգիստ և այլն։ ՄԱԿ-ի կանանց հիմնադրամի Վրաստանյան մասնաճյուղը հրապարակել է զեկույց այն մասին, թե որքան ժամանակ են տրամադրում կանայք և տղամարդիկ տարբեր աշխատանքների վրա օրվա ընթացքում, ինչը հնարավորություն է ընձեռում […]

̰
Լարսում որոշ սահմանափակումներ կան

12:08 12.01.2023

Ձյան և սառնամանիքի պատճառով միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը, փոխանցում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը: Մնացած բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է: Ճանապարհի մնացած հատվածներում տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ազատ է։ Իսկ ՀՀ ԱԻՆ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, ո Լարսի մասին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի […]

̰
Վրաստանի վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր կժամանի Հայաստան

10:55 12.01.2023

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունվարի 12-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի է ունենալու Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Նախատեսվում է նաև երկու երկրների վարչապետերի առանձնազրույց:

̰
Իրանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդությանը

09:28 12.01.2023

Թեհրանը Մոսկվային և Կիևին երկխոսության կոչ է անում, ինչպես նաև պատրաստ է միջնորդական օգնություն ցուցաբերել Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար։ Այդ մասին հունվարի 12-ին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ «Թեհրանը Կիևին և Մոսկվային երկխոսության և հակամարտությունը դադարեցնելու կոչ է անում, ինչպես նաև կարծում է, որ այս ճգնաժամից դուրս գալու ելքը դիվանագիտության […]

̰
Ինչո՞ւ Ալիևը չի ցանկանում, որ Եվրամիությունը հայ-ադրբեջանական սահմանին դիտարկում անցկացնի

21:40 11.01.2023

Ադրբեջանցի լրագրողների հետ հարցազրույցում Իլհամ Ալիևը դժգոհությոթյուն է հայտնել Եվրամիությունից: Նա հայտարարել է, որ Բաքուն դժգոհ է Բրյուսելի քայլերից, որոնք արհամարում են Ադրբեջանի դիրքորոշումը Հայաստանում եվրոպական դիտորդական առաքելության անցկացման հարցում: Եվրամիությունն իսկապես անտեսե՞լ է Ալիևի կարծիքն այս հարցում. թեմայի շուրջ Արտյոմ Երկանյանը «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել. «Իլհամ Ալիևը հայտարարել է՝ երբ Շառլ Միշելը և […]

̰
Իրանի պաշտպանության նախկին փոխնախարարը մահապատժի է դատապարտվել լրտեսության համար

21:17 11.01.2023

Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր, Իրանի պաշտպանության նախկին փոխնախարար Ալի-Ռեզա Աքբարին մահապատժի է դատապարտվել բրիտանական հետախուզական ծառայությունների օգտին լրտեսության համար` ասվում է Իսլամական Հանրապետության տեղեկատվության (հետախուզության) նախարարության հաղորդագրության մեջ։ «Իրանի գաղտնի և ռազմավարական կենտրոններում հայտնաբերվել է բրիտանական հետախուզության ամենակարևոր գործակալներից մեկը: Նա ձերբակալվել է հակահետախուզության երկար ու բազմափուլ գործողություններից հետո: Ալի-Ռեզա Աքբարին դարձել է բրիտանական ծառայությունների […]

̰
Պուտինը և Ռաիսին քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

19:49 11.01.2023

  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի առաջնորդ Իբրահիմ Ռաիսին քննարկել են ռուս-իրանական օրակարգի հարցեր՝ շեշտը դնելով երկկողմ համագործակցության հետագա ամրապնդմանը, այս մասին հայտնում է Կրեմլը․ «Նախատեսվում է մի շարք բարձր մակարդակի երկկողմ շփումներ անցկացնել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Պետությունների ղեկավարներն աջակցել են էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկ ոլորտներում փոխշահավետ նախագծերի հետևողական իրականացմանը։ «Երկու կողմերը դրական […]

̰
«Կազբեկի» մաքսակետից Ռուսաստան է վերադարձվել 42 250 կգ կարտոֆիլ և 69 867 մ³ սղոցված փայտանյութ

19:17 11.01.2023

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից Ռուսաստանի Դաշնությունից ներկրված 42 250 կիլոգրամ կարտոֆիլի «Կազբեկի» մաքսային անցակետում ստուգման արդյունքում արտադրանքի մեջ հայտնաբերվել է բույսերի առողջության և սննդի անվտանգության պահանջների անհամապատասխանություն,-1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Եկամուտների ծառայությունից։ Նրանց տվյալներով՝ նույն մաքսակետում, օրենքով սահմանված հսկողության ընթացակարգերի իրականացման ընթացքում, […]

̰
Վրաստանը դարձել է ռուսական ալյուրի ամենամեծ արտահանողը

18:46 11.01.2023

2022 թվականին Ռուսաստանից ալյուրի արտահանումն աճել է, և Վրաստանը դարձել է ռուսական ալյուրի ամենամեծ արտահանողը, հայտնում է BM.ge-ն։ Ռուսական հրատակությունները՝ հենվելով ՌԴ գյուղատնտեսության նախարարության «Ագրոէքսպորտ» կենտրոնի տվյալների վրա, նշել են, որ 2022 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ Վրաստանը եղել է ալյուրի ամենամեծ արտահանողն անցած տարի։ Հաղորդում է Aliq Media-ն։ Տեղեկութան համաձայն, դեպի Վրաստան ալյուրի արտահանումը Ռուսաստանից […]

̰
«Կրակեն»-ն արդեն Վրաստանում է. ի՞նչ պետք է իմանալ կորոնավիրուսի նոր շտամի մասին

16:54 11.01.2023

Կորոնավիրուսի «կրակեն» նոր շտամն արդեն հասել է Վրաստան, և այն տարբերվում է այս վարակի այլ տեսակներից ամենաարագ վարակելիությամբ` ասել է հանրային առողջապահության փորձագետ, պրոֆեսոր Գեորգի Փխակաձեն։ Փորձագետները պարզել են, որ COVID-19-ի այս տարբերակը 140%-ով ավելի վարակիչ է, քան այլ տեսակի կորոնավիրուսները։ «Եթե մեկ մարդ մտնի սենյակ, և նա վարակվի «կրակենով», ապա սենյակում գտնվող բոլոր մարդիկ […]

̰
Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները hեռախոսազրույց են ունեցել

16:44 11.01.2023

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են անցկացրել: Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի` զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և «Թյուրքական պետությունների կազմակերպության» շրջանակներում համագործակցության հետ կապված հարցեր։

̰
Թուրքիայում հանդիպել են Ուկրաինայի ու Ռուսաստանի օմբուդսմենները

16:10 11.01.2023

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կայացել է Ռուսաստանի ու Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպաններ (օմբուդսմեններ) Տատյանա Մոսկալկովայի ու Դմիտրի Լյուբինեցի հանդիպումը: Այն տեղի է ունեցել «21-րդ դարում մարդու իրավունքների ապագան» խորագրով համաժողովի շրջանակներում: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հանդիպումը սկզբում ընթացել է երկկողմ ձևաչափով, այնուհետև օմբուդսմեններին են միացել են Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփն ու Թուրքիայի օմբուդսմեն Շերեփ Մալքոչը: Հանդիպման վերաբերյալ […]

̰
Թուրքիան կասետային ռումբեր է մատակարարում Ուկրաինային. Foreign Policy

15:55 11.01.2023

Թուրքիան անցյալ տարվա նոյեմբերից Կիևին մատակարարում է կասետային ռումբեր, որոնք արտադրվել են սառը պատերազմի ժամանակաշրջանում՝ ԱՄՆ-ի հետ համատեղ արտադրության համաձայնագրով: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Foreign Policy» թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի և Եվրամիության անանուն աղբյուրներին։ Կասետային ռումբը պայթում է օդում և ցրում տասնյակ կամ հարյուրավոր ավելի փոքր ռումբեր: Չպայթած զինամթերքը լուրջ վտանգ է ներկայացնում, և […]

̰
ԱՄՆ-ն կրկին զգուշացնում է Թուրքիային

14:59 11.01.2023

ԱՄՆ Կենտրոնական ուժերի (CENTCOM) հրամանատարը Մայքլ Կուրիլան անդրադարձել է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից քրդական ուժերի դեմ իրականացվելիք հնարավոր ռազմական օպերացիային, փոխանցում է Ermenihaber-ը։ Ամերիկացի գեներալը զգուշացրել է, որ հնարավոր նոր ռազմական գործողությունը Սիրիայում կվնասի «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ իրենց պայքարը: Նա հիշեցրել է, որ ԻՊ-ի դեմ պայքարը նաև մղում են Սիրիայի քրդական ուժերը: «Մենք […]

̰
Թուրքիան ակնկալում է, որ ԵՄ-ն կկատարի փախստականների ընդունման ֆինանսական աջակցության իր պարտավորությունները

12:50 11.01.2023

Թուրքիան ակնկալում է, որ ԵՄ-ն կկատարի միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համատեղ ծրագրով ստանձնած պարտավորությունները, մասնավորապես՝ օգնել Անկարային փախստականների ընդունման հարցում։ Այս մասին չորեքշաբթի «Մարդու իրավունքների ապագան 21-րդ դարում» միջազգային համաժողովում հայտարարել է Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆարուք Քայմաքչին։ «Թուրքիան ներկայումս ընդունում է 4,2 միլիոն փախստականի տարբեր երկրներից, որից 3,5 միլիոնը եկել են Սիրիայից: Մենք ակնկալում ենք, որ […]

̰
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան Պոլսի հայոց պատրիարքին հրավիրել է Հայաստան-Թուրքիա խաղին

12:22 11.01.2023

Կ․ Պոլսի հայոց պատրիարք Տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը սուրբծննդյան ընդունելության շրջանակներում ընդունել է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Մուրադ Աքսուի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև «Լույս TV»-ի հիմնադիր Արամ Քուրանը։ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայից տարածված հաղորդագրության համաձայն՝ պատվիրակությունն արքեպիսկոպոս Մաշալյանին հրավիրել է Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում 2024թ․ մարտի 25-ին Երևանում կայանալիք Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը […]

̰
Ստամբուլում կանցկացվեն միջոցառումներ՝ ի հիշատակ Հրանտ Դինքի

12:10 11.01.2023

Ստամբուլի «Ակոս» հայկական թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 16-րդ տարելիցի (հունվարի 19) կապակցությամբ հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն: Այս մասին հայտնում է «Ակոս»-ը, փոխանցում է Էրմենիհաբերը: Այդ միջոցառումների շրջանակներում հունվարի 11-ին Ստամբուլի Քադըքյոյ շրջանում կցուցադրվի գրող և ռեժիսոր Ումիթ Քըվանչի «Հիշողությունը քիչ է. ֆիլմ Հրանտ Դինքի համար» կինոֆիլմը: Ցուցադրումից նախատեսված է, որ տեղի կունենա քննարկում ռեժիսորի մասնակցությամբ։ […]

̰
Թուրքիան սկսում է սառը պատերազմի կասետային զինամթերք ուղարկել Ուկրաինա. Foreign Policy

10:28 11.01.2023

Թուրքիան սկսել է Ուկրաինային մատակարարել սառը պատերազմի ժամանակաշրջանի կասետային զինամթերք: Այս մասին գրում է Foreign Policy ամսագիրը՝ վկայակոչելով իրազեկ ամերիկացի ու եվրոպացի պաշտոնյաներին։ Ըստ հրապարակման՝ Թուրքիան Կիևին 2022 թվականի նոյեմբերից մատակարարում է առաջադեմ կասետային զինամթերք։ «Զենքը նախատեսված է տանկերը ոչնչացնելու համար, որոնք կարող են տարիներ շարունակ մնալ մարտի դաշտում, եթե դրանք անմիջապես չպայթեն: Յուրաքանչյուր արկ […]

̰
Իրանն ու Ադրբեջանը հարթել են բոլոր հակասությունները. Իրանի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

23:26 10.01.2023

Այսօր կայացել է Իրանի, Ադրբեջանի ու Թուրքիայի խորհրդարանների նախագահների եռակողմ հանդիպումը: Այն կայացել է Անթալյայում՝ Ասիական խորհրդարանական ասսամբլեյայի շրջանակներում: Արդյո՞ք մեզ առնչվող խնդիրներ են այնտեղ քննարկվել. թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ հայտնել: «Կարող ենք ենթադրել, մասնավորապես դա նկատվում է Թուրքիայի խորհրդարանի պաշտոնական մամլո հաղորդագրությունից, որում ասվում է՝ Թուրքիայի մեջլիսի նախագահ Մուստաֆա […]

̰
Թուրքիայի և Սիրիայի միջև հանդիպումները տարածաշրջանային խաղաղության համար են․ Հուլուսի Աքար

19:10 10.01.2023

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին է պատասխանել։ Դրանք վերաբերել են տարածաշրջանային զարգացումներին, սիրիացի փախստականներին և այլ ներքաղաքական թեմաներին։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Անդրադառնալով ռուս-ուկրաինական ճգնաժամին՝ Աքարը նշել է, որ Թուրքիան, չնայած ամեն ինչ արել է, որ այդ պատերազմը չսկսվի, դրանից հետո էլ հումանիտար հրադադարի, հրադադարի և խաղաղության հանդիպումների կոչերով է […]

̰
Իրանը խստացնում է հիջաբ կրելու կանոնները

18:15 10.01.2023

Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին իրավապահներին հրահանգել է ակտիվացնել պայքարը հիջաբ կրելու կանոնների խախտման դեմ, գրում են իրանական լրատվամիջոցները։ Մասնավորապես, Մոնթազերին ոստիկանությանը հրահանգել է վճռականորեն ճնշել հիջաբի հրապարակային հեռացումը։ Ըստ Իրանի օրենսդրության՝ նման խախտումների համար, բացի տուգանքներից, սպառնում է ազատազրկում՝ 10 օրից մինչև երկու ամիս։ Իսկ նրանց համար, ովքեր  համոզում են հրաժարվել հիջաբից, նախատեսվում […]

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

17:54 10.01.2023

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Ադրբեջանը գերիներին օգտագործում է որպես ՀՀ-ի նկատմամբ ճնշում գործադրելու լծակ. Փաշինյան

16:18 10.01.2023

Ադրբեջանը չի վերադարձնում հայ գերիներին, որպեսզի դա օգտագործի որպես Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու լծակ, որպեսզի ՀՀ կառավարությունը, այդ թվում` ներքին ճնշումների ազդեցության տակ գնա որոշումների: Այս մասին ասուլիսում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է աշխատել գերիների վերադարձի ուղղությամբ, քանի դեռ հարցը լուծված չէ: «Անհետ կորածների հետ կապված որոնողական աշխատանքներ […]

̰
Նախկին զինվորականները դիմել են ԱՄՆ նախագահին՝ խնդրելով փրկել Սաակաշվիլիին

16:00 10.01.2023

Ամերիկա արտագաղթած նախկին ռազմական վետերանները և իրավապահ մարմինների ներկայացուցիչները նամակով դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ պահանջելով ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի կյանքը փրկելու համար։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ նրանք նամակում նշել են, որ նախագահ Սաակաշվիլին ժողովրդավարական և խաղաղ ճանապարհով Վրաստանի նախագահի լիազորությունները փոխանցել է իր իրավահաջորդին: Այնուամենայնիվ, Վրաստանի […]

̰
BACK_TO_TOP