Հայկական արմատներ ունեցող Իսրայելի դեսպանը Բաքվում կրկին հակահայկական հայտարաությամբ է հանդես եկել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+24.09 oC

Հայկական արմատներ ունեցող Իսրայելի դեսպանը Բաքվում կրկին հակահայկական հայտարաությամբ է հանդես եկել

22:00 16.01.2023

Իսրայելցի մի խումբ մտավորականներ նամակով դիմել են երկրի նորանշանակ արտգործնախարար Էլի Քոենին` խնդրելով օգտագործել իր ունեցած հնարավորությունը Արցախում հումանիտար աղետը կանխելու համար:

Համացանցում ժամանակին տեղեկություններ էին տարածվել, թե Բաքվում Իսրայելի դեսպանը հայկական ծագում ունի: Այդպե՞ս է իրականում: Ովքե՞ր են նախաձեռնողներն ու ի՞նչ քայլեր են առաջարկում ձեռնարկել:

Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում զրուցել հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանի հետ:

«Արտգործնախարարին դիմած մտավորականների թվում են լրագրողներ, գիտնականներ, հասարակական գործիչներ, նախկին քաղաքական գործիչներ: Եվ նրանք նամակում գրում են ու խնդրում արտգործնախարարին, որպեսզի նա դիմի Իսրայելի համար երկու բարեկամ պետությունների ղեկավարներին՝ Ադրբեջանին և Ռուսաստանին՝ խնդրելով ջանքեր գործադրել ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը կանխելու համար:

Մեջբերեմ հատված՝ «Մենք կարծում ենք, որ ձեր կապերի շնորհիվ հնարավոր կլինի կանխել այդ ճգնաժամը, ուստի մենք խնդրում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել շրջափակումը վերացնելու համար»:

Նշեմ, որ առայժմ որևէ արձագանք արտգործնախարարությունից կամ կառավարույունից չի եղել:

Իսրայելցի մտավորականները, ի տարբերություն իշխանավորների, բավական կոռեկտ և ադեկվատ են իրենց դրսևորում ստեղծված նման իրավիճակում: Ի դեպ օրեր առաջ էլ այլ մտավորականների խումբ դատապարտել էր Երուսաղեմում տեղի ունեցած հակահայկական միջադեպը»,- ասաց Արտյոմ Երկանյանը:

Ինչպիսի՞ն է այս հարցում Իսրայելի պաշտոնական դիրքորոշումը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արման Ծառուկյանը հայտնել է, որ պատրաստ է մենամարտել բրիտանացի Փեդի Փիմբլեթի դեմ

20:15 23.05.2025

Արման Ծառուկյանը հայտնել է, որ պատրաստ է մենամարտել բրիտանացի Փեդի Փիմբլեթի դեմ

UFC-ի թեթև քաշային կարգի առաջին համար Արման Ծառուկյանը հայտնել է, որ պատրաստ է մենամարտել բրիտանացի Փեդի Փիմբլեթի դեմ: «Փիմբլեթը վերջին մենամարտում շատ լավ հանդես եկավ: Այժմ կարելի է վստահորեն ասել, որ նա ունակ է մրցել թոփ-10 մարզիկների հետ: Եթե ինձ առաջարկեն ամռանը նրա դեմ մենամարտել, ես կհամաձայնեմ: Ես կընդունեի այդ մենամարտի հրավերը, քանի որ նա […] ...

SHANTNEWS

20:00 23.05.2025

SHANTNEWS

Նոր Նորքի ոստիկանները ձերբակալեցին ավտոմեքենայի հայելիներ հափշտակողին. գողոնը հայտնաբերվել է

19:52 23.05.2025

Նոր Նորքի ոստիկանները ձերբակալեցին ավտոմեքենայի հայելիներ հափշտակողին. գողոնը հայտնաբերվել է

Մայիսի 21-ի առավոտյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել մայրաքաղաքի Մոլդովական փողոցի մի բնակիչ և հայտնել, որ գիշերը գողացել են բակում կայանված «Մերսեդես» մակնիշի իր ավտոմեքենայի կողային հայելիները: Վնասի չափը մոտ 150 հազար դրամ էր: Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունը կատարել է Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ 52-ամյա […] ...

Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած հետախուզվողին քրեական ոստիկանները ձերբակալել են

19:45 23.05.2025

Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած հետախուզվողին քրեական ոստիկանները ձերբակալել են

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 22-ին՝ ժամը 14.15-ին, մայրաքաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում հայտնաբերվել և վարչություն է տեղափոխվել 12 տարին չլրացած անձի նկատմամբ սեռական հարաբերություն կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելու մեղադրանքով հետախուզվող 59-ամյա օտարերկրյա քաղաքացի: Տղամարդու նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանքը։ Նա ներկայացվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների […] ...

Մոդրիչը կարող է դառնալ Մեսսիի խաղընկերը

19:40 23.05.2025

Մոդրիչը կարող է դառնալ Մեսսիի խաղընկերը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մոտ է ամերիկյան «Ինտեր Մայամի» տեղափոխությանը, հայտնում է Mundo Deportivo-ն: 39-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբին կարող է միանալ ազատ գործակալի կարգավիճակում: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսը: Դա թույլ կտա Մոդրիչին Մունդիալ-26-ին մոտենալ լավ մարզավիճակում: Ավելի վաղ լեգենդար խորվաթը հայտարարել էր մրցաշրջանի ավարտից հետո «Ռեալից» հեռանալու մասին: ...

Նախկին տնօրենը Բյուրականի աստղադիտարանին պատճառել է շուրջ 78 մլն դրամի վնաս

19:33 23.05.2025

Նախկին տնօրենը Բյուրականի աստղադիտարանին պատճառել է շուրջ 78 մլն դրամի վնաս

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենի կողմից առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Մասնավորապես՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենն անտեսելով օրենքի պահանջը, համաձայն որի՝ պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը չի […] ...

BACK_TO_TOP