16:54 11.01.2023
Կորոնավիրուսի «կրակեն» նոր շտամն արդեն հասել է Վրաստան, և այն տարբերվում է այս վարակի այլ տեսակներից ամենաարագ վարակելիությամբ` ասել է հանրային առողջապահության փորձագետ, պրոֆեսոր Գեորգի Փխակաձեն։
Փորձագետները պարզել են, որ COVID-19-ի այս տարբերակը 140%-ով ավելի վարակիչ է, քան այլ տեսակի կորոնավիրուսները։
«Եթե մեկ մարդ մտնի սենյակ, և նա վարակվի «կրակենով», ապա սենյակում գտնվող բոլոր մարդիկ կհիվանդանան», – ասել է Փխակաձեն սոցիալական ցանցում իր տեսաուղերձում։
Փորձագետը Վրաստանի բնակիչներին հորդորել է զգույշ լինել և խորհուրդ է տվել վերադառնալ դիմակներ կրելուն, ջերմության դեմ պայքարող միջոցներով համալրվել և չզբաղվել ինքնաբուժությամբ։
Փխակաձեի խոսքով՝ Չինաստանում նոր թափ է հավաքում կորոնավիրուսի նոր տարբերակը։ Փորձագետների կարծիքով՝ մինչև ձմռան վերջ այնտեղ «կրակենով» վարակվելու է ավելի քան 800 միլիոն մարդ։ Չինաստանում օրական 10,000-ից 25,000 նոր դեպք է հայտնաբերվում`ասել է Փխակաձեն։
Փորձագետը ափսոսանք է հայտնել, որ Վրաստանի բժշկական հատվածը պատրաստ չէ կորոնավիրուսի նոր տարբերակի տարածման սպասվող ալիքին, և երկրում չկան արդիականացված Pfizer և Moderna պատվաստանյութեր, որոնք հասանելի են Եվրոպայում և ԱՄՆ-ում։
Ըստ Փխակաձեի՝ «կրակեն»-ի ախտանշանները նման են «oմիկրոն»-ի ախտանիշներին։ Վիրուսաբանները այն անվանում են «օմիկրոն»-ի «զարմիկը»:
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում23:59 17.05.2025
ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցելԿալիֆոռնիայի Պալմ Սփրինգս քաղաքում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը: Դեպքի պատճառները դեռևս պարզված չեն։ Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայություններ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ NBC-ի տվյալներով՝ բժշկական կենտրոնի մոտակայքում, հնարավոր է, մեքենա է պայթել։ ...
23:52 17.05.2025
Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվելՄայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող վթարված «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան, իսկ «Toyota»-ն եղել է կայանված քանի որ բախված է եղել «Nissan» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի փաստով ՊԾ […] ...
23:44 17.05.2025
Տաշքենդի շրջանում փոշու փոթորկի պատճառով 18,8 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիՏաշքենդում և Տաշքենդի մարզում մոտ 19 հազար մարդ ժամանակավորապես մնացել է առանց էլեկտրաէներգիայի փոշու փոթորկի պատճառով: Այս մասին հայտնել է Ուզբեկստանի էներգետիկայի նախարարությունը։ «Տաշքենդի և տարածաշրջանի էլեկտրացանցի որոշ տարրեր անջատվել են անվտանգությունն ապահովելու համար։ Արդյունքում, Տաշքենդի 8500 և Տաշքենդի տարածաշրջանի ևս 10300 սպառողներ ժամանակավորապես անջատվել են էլեկտրացանցից», – նշվում է հայտարարության մեջ։ Արտակարգ իրավիճակների խմբերն […] ...
23:32 17.05.2025
Ռուբիո. ԱՄՆ-ն և Ռուսաստանը որոշում են Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակն ու վայրըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է որքան հնարավոր է շուտ հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, և այժմ որոշվում է բանակցությունների վայրը և ժամանակը, ինչպես նաև զրույցի թեմաները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Նախագահը (խմբ.Թրամփը) արդեն հրապարակավ ներկայացրել է այս առաջարկը (հանդիպման) վերաբերյալ։ Նման հանդիպում կազմակերպելու մեխանիզմը կպահանջի որոշակի աշխատանք։ Այնպես որ, […] ...
23:16 17.05.2025
Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ դպրոցների վիճակի մասին հրապարակմանըՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի իր էջում գրառմամբ անդրադարձել է դպրոցների վիճակի մասին գրառումներից մեկին։ «Ուրեմն մեկը վիճակագրական տվյալներ է հրապարակում դպրոցների վիճակի վերաբերյալ՝ նշելով, թե քանի դպրոց չունի ջրամատակարարում, կոյուղի, տաք ջրամատակարարում և եզրահանգում՝ թե սա է կառավարության վերաբերմունքը դպրոցներին։ Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Պաշտոնական վիճակագրությունից օգտվողը երևի պիտի իմանա, գոնե նախկին […] ...
23:08 17.05.2025
Արմեն Գրիգորյանը իրանցի պաշտոնակցի հետ անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակինԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հրավերով Թեհրանում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում և աշխատանքային ընթրիք է ունեցել ԻԻՀ ԱԱ ԳԽ քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հաճախակի դարձած փոխայցելությունների կարևորությունը և դրանց նպաստը երկկողմ բազմաոլորտ համագործակցության զարգացմանը: Ա.Գրիգորյանը և Ա.Ա.Ահմադիանն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին և […] ...