22:53 09.08.2022
Ինչու՞ է Իրանը Ադրբեջանի հետ սահմանին ռազմական տեխնիկա կուտակում և որո՞նք կլինեն Իրանի քայլերը, եթե Ադրբեջանը Սյունիքի ուղղությամբ սադրանքի դիմի. այս մասին «Հորիզոն»-ի տաղավարում զրույց է ծավալվել իրանագետ Գարիկ Միսակյանի հետ:
21:00 09.08.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անկարայի համար կրիտիկական պահին աջակցել է թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին, գրում է Bloomberg-ը, փոխանցում է Ռիա Նովոստին: «Պուտինի աջակցությունը բարիք կլինի Էրդողանի համար, քանի որ Թուրքիայի համընդհանուր ընտրություններին մեկ տարուց էլ քիչ է մնացել, և Անկարան պետք է կայունացնի իր տնտեսությունը»,-ասվում է հրապարակման մեջ: Հոդվածի հեղինակի կարծիքով՝ Սոչիի բանակցություններում ձեռք […]
20:06 09.08.2022
Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը։ «Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապվելու համար ունի այլընտրանքային ճանապարհ Արաքս գետով՝ շրջանցելով Հայաստանը: Այդ նպատակով, Իրանի հետ պայմանավորվածության համաձայն, Բաքուն արդեն սկսել է Արաքս գետի վրայով առաջին կամրջի կառուցումը»,- նշել է նախարարը։
19:35 09.08.2022
Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Բաշար ալ-Ասադը հնարավոր է հեռախոսազրույց ունենան։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է թուրքական իշխանամետ Turkiye թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Նշվում է, որ երկու նախագահները չեն խոսել 2011թ-ից ի վեր: Թուրքիայի նախագահը Սոչիում իր ռուս գործընկերոջ հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ Վլադիմիր Պուտինն իրեն առաջարկել է […]
19:26 09.08.2022
Անցած մեկ շաբաթվա ընթացքում (02.08-09.08.2022) Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 12 729 նոր դեպք։ Երկրում ապաքինվել է 11 199 մարդ: Մեկ շաբաթվա տվյալներով՝ կորոնավիրուսից ութ հիվանդ է մահացել։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկություն է հրապարակում Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։ Մեկ շաբաթվա ընթացքում երկրում կատարվել է 67 482 թեստավորում։ 7-օրյա թեստավորման դրական ցուցանիշը կազմում է 16,82%: Անցած […]
18:40 09.08.2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան մեկնել են Թուրքիա։ Նրանք Քոնիայում մասնակցելու են Իսլամական համերաշխության 5-րդ խաղերի բացման արարողությանը։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Օդանավակայանում նրանց դիմավորել է Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարար Մեհմեդ Քասափօղլուն։ Իսլամական համերաշխության 5-րդ խաղերի մեկնարկը տրվելու է ժամը 20։00-ին։ Բացմանը ելույթ է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Էրդողանն […]
22:45 08.08.2022
Վրաստանի իշխանությունները ծրագրում են վերականգնել հանրապետության տարածքային ամբողջականությունը՝ վարելով «խաղաղ, ողջամիտ քաղաքականություն»։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Հարավային Օսիայում ռազմական գործողությունների բռնկման 14-րդ տարելիցի կապակցությամբ։ «Մենք կվերականգնենք տարածքային ամբողջականությունը և միավորելով երկիրը՝ կընտրենք խաղաղ, խելամիտ քաղաքականություն։ Մենք հավատում ենք, որ անպայման կհասնենք նպատակին՝ Վրաստանի միավորմանը։ – գրել է նա Facebook-ում: […]
22:09 08.08.2022
Թուրքական Baykar ընկերությունը, որը մասնագիտացած է հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) Bayraktar TB2 արտադրության մեջ, ստեղծել է ուկրաինական ստորաբաժանում և պատրաստվում է գործարան կառուցել այդ երկրում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը։ «Ընկերությունն Ուկրաինայում արդեն հողատարածք է ձեռք բերել, իրենք մշակել են գործարանի նախագիծը և մտադիր են այն իրականացնել, քանի որ ընկերության […]
19:52 08.08.2022
Եվրամիությունը, հանդես գալով որպես Վիեննայում բանակցությունների համակարգող, ներկայացրել է Իրանի միջուկային գործարքի շուրջ համաձայնագրի վերջնական տարբերակը։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Agence France-Presse (AFP) գործակալությունը՝ վկայակոչելով ԵՄ ներկայացուցչին։ «Մենք չորս օր աշխատեցինք, և այսօր տեքստը ներկայացվում է բանակցող կողմերին, դրանք ավարտված են, սա վերջնական տեքստն է, այն չի վերանայվի»,- ասել է աղբյուրը։ Օգոստոսի 3-ին իրանական […]
12:50 08.08.2022
Հնդկաստանի Չեննայ քաղաքում ավարտին է մոտենում Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան: Այսօր կկայանան 10-րդ տուրի պարտիաները: Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականներն այսօր մրցում են Ադրբեջանի հետ: Տղամարդկանց հավաքականի առաջին համար Գաբրիել Սարգսյանը սև խաղաքարերով կմրցի Շահրիար Մամեդյարովի հետ, Հրանտ Մելքումյանը սպիտակներով կխաղա Հադիր Հուսեինովի հետ, Մանուել Պետրոսյանը սևերով կխաղա Վասիֆ Դուրաբայլիի հետ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով կմրցի […]
14:47 06.08.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը նրան կրկին առաջարկել է Թուրքիայում հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է TRT Haber-ը: «Ի սկզբանե ասել եմ, որ Ուկրաինայի պատերազմից շահող կողմ չի լինելու: Չնայած տեղում առկա դժվարություններին, ես նաև վստահորեն հավատում եմ, որ […]
22:05 05.08.2022
Վրաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի (NCDC) ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն լքում է պաշտոնը։ Լրատվամիջոցների փոխանցմամբ Գամկղրելիձեի հրաժարականը կապված է վարչապետ Ղարիբաշվիլիի հետ ունեցած կոնֆլիկտի հետ, փոխանցում է Aliq.ge-ն։ Ըստ տեղեկությունների՝ Գամկղրելիձեն վարչապետին խնդրել է սահմանափակումներ մտցնել՝ հաշվի առնելով կորոնավիրուսի դեպքերի աճը, սակայն կառավարությունը չի համաձայնել այս առաջարկին։ Աղբյուրների փոխանցմամբ՝ առողջապահության նախարարը կապվել է Գամկղրելիձեի հետ և պահանջել […]
21:05 05.08.2022
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի քան չորս ժամ տևած բանակցությունների արդյունքում համատեղ հայտարարություն են ընդունել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Բանակցությունները սկսվել են Սոչիում Մոսկվայի ժամանակով 15:00-ից հետո։ Երկու երկրների ղեկավարները 4 ժամվա ընթացքում բանակցություններ են վարել ինչպես նեղ, այնպես էլ ընդլայնված […]
20:07 05.08.2022
Թուրքիայի Մերսին նահանգի Թորոսլար և Թարսուս (Տարսոն) շրջաններին հարակից անտառում օգոստոսի 3-ին դեռևս անհայտ պայմաններում բռնկված հրդեհը դեռևս չի հաջողվում մեկուսացնել: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Հաղորդվում է, որ արդեն 3 օր շարունակվող հրդեհը մարելու համար մոբիլիզացվել է 6 հրշեջ ուղղաթիռ, 23 հրշեջ մեքենա և մեծ թվով հրշեջ անձնակազմ: Գիշերն ընդհատված աշխատանքներն օգոստոսի 5-ի վաղ առավոտյան վերսկսվել […]
16:31 05.08.2022
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին հայտնում է զինծառայողների կորստի մասին և դարձյալ որպես պատճառ նշում դժբախտ պատահարը։ Ադրբեջանական լրատվականների հաղորդմամբ՝ այսօր Արցախի գրավյալ Լաչինի՝ Բերձորի շրջանում դժվարին տեղանքում ժայռից կտոր է պոկվել և ընկել մարտական առաջադրանք կատարող զինծառայողներ Խուդիև Սամիր Սամեդ օղլուի ու Ալիև Թաիր Չինգիզ օղլուի վրա։ Նշվում է, որ Խուդիևը տեղում մահացել է ստացած վնասվածքներից, […]
16:02 05.08.2022
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է, որ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում բնակվողների անվտանգության համար՝ մարտական գործողությունների վերսկսման մասին հաղորդումների պատճառով։ «Մենք չենք ցանկանում վերադարձ լայնամասշտաբ ռազմական գործողությունների, ինչպիսիք էին 2020 թ․-ին տեղի ունեցածները․ կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ և խուսափել հետագա էսկալացիայից»,- «Թվիթեր»-ում գրել է դեսպան […]
00:00 05.08.2022
Մահդիի հետևորդներ կրոնական խմբավորումը ներխուժել է Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատուն։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նրանք դեսպանատան վրայից իջեցրել են Ադրբեջանի դրոշը և ջարդուփշուր արել դեսպանատան գույքը։ Նրանց հեռացրել են բրիտանացի իրավապահները։ Դեսպանատան աշխատակիցները միջադեպից չեն տուժել։
20:40 04.08.2022
Իրանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 7415 նոր դեպք, մահացել է 81 քաղաքացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Իրանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 7 մլն 426 հազար 30-ի, իսկ մահերի թիվը՝ 142 հազար 290-ի: Վերջին մեկ օրում գրանցված 7415 դեպքից 1268-ը հոսպիտալացվել է: 7 մլն 91 հազար 232 քաղաքացի առողջացել կամ դուրս […]
19:25 04.08.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կայացել է Բարձրագույն զինվորական խորհրդի նիստը (YAŞ), որը տևել է 1 ժամ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Նիստի արդյունքներով՝ Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Յաշար Գյուլերի պաշտոնավարումը երկարացվել է մեկ տարով: Մեկ այլ որոշմամբ՝ ռազմածովային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Ադնան Օզբալը և օդային ուժերի հրամանատար Հասան Քյուչյուքաքգյուզն անցել են թոշակի: […]
19:00 04.08.2022
Արցախում, ըստ պաշտոնական տեղեկատվության, իրավիճակը հարաբերականորեն կայուն է, բայց շարունակում է այն լարված մնալ։ Ինչպե՞ս ընկալել սա․ այս և Արցախում ռազմական այլ զարգացումների թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում Վահագն Հակոբյանը զրուցել է «Օրբելի» կենտրոնի Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանի հետ։ Նա կարծում է, որ հավանականությունը 50 տոկոսից բարձր է, որ իրավիճակը Արցախում կսրվի, քանի որ չկան […]
18:44 04.08.2022
Այսօր Վիեննա է ժամանել Իրանի պատվիրակությունը՝ երկրի արտաքին գործերի փոխնախարար Ալի Բաղերի Կանիի գլխավորությամբ՝ պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունները շարունակելու համար։ Այսօրվանից մեկնարկում են Իրանի և այլ կողմերի պատվիրակությունների բանակցությունները։ Վիեննայում իրանական պատվիրակության գլխավոր բանակցող Ալի Բաղերին այսօր Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովի հետ հանդիպումից հետո հանդիպում է ունեցել Էնրիկե Մորայի հետ։ […]
18:38 04.08.2022
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է ներգրավվել երկկողմ ձևաչափով՝ համախոհ գործընկերների հետ, ինչպես նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը և օգնելու հասնել հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման:
17:07 04.08.2022
Հայ-վրացական համատեղ նախագիծը՝ «Բարեկամության կամուրջը» փորձնական շահագործման է հանձնվել, նախատեսվում է պաշտոնապես բացել առաջիկայում, դրա որակը փորձարկվում է. այս մասին տեղեկացնում է ՀՀ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը: Բագրատաշեն-Սադախլո անցակետի հին կամուրջն այս պահին փակ է, բեռնատարների ու մարդատար մեքենաների տեղաշարժն իրականացվում է նոր եղանակով՝ հնարավոր տեխնիկական խնդիրները բացահայտելու և անհրաժեշտության դեպքում դրանք լուծելու նպատակով։
11:25 04.08.2022
Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիայի կուսակցությունը հայտարարություն է տարածել Ռուսաստանի քաղաքացիների` դեպի Վրաստան հնարավոր զանգվածային գաղթի մասին, փոխանցում է Aliq.ge-ն։ Կուսակցության պնդմամբ՝ անհրաժեշտ է շտապ վերանայել ՌԴ-ի քաղաքացիների այցելությունների ռեժիմը և մեկ տարվա առանց վիզայի ռեժիմը նվազեցնել մինչև 1-3 ամիս։ «Տարածաշրջանի ամենաբարդ իրավիճակի պատճառով՝ Վրաստանում, որի 20 տոկոսը օկուպացրել […]
10:53 04.08.2022
Թբիլիսիի Մանագաձեի անվան Ուրոլոգիայի ազգային կենտրոնում անզգայացումից (նարկոզ) հետո 7-ամյա երեխա է մահացել, փոխանցում է aliq.ge-ն։ Կլինիկայից հայտնած տեղեկությունների համաձայն՝ երեխան վերջին տարիներին պետք է ենթարկվեր երրորդ մանկական ուրոլոգիական վիրահատության, սակայն անզգայացման մեկուկես րոպեի ընթացքում նրա մոտ շնչառական խնդիրներ են առաջացել, և սիրտը կանգ է առել։ Երեխայի մահվան համար ընտանիքի անդամները մեղադրում են բժիշկներին։ «Անզգայացում […]
21:46 03.08.2022
Թուրքիայում 2022 թվականի հուլիս ամսվա ընթացքում 24 կին է սպանվել, իսկ 20 կին մահացել է կասկածելի պայմաններում։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ տվյալները հրապարակել է Թուրքիայում գործող «Կանանց սպանությունները դադարեցնելու ենք» հարթակը։ Հուլիսի զեկույցում նշվել է, որ նշյալ կանայք սպանվել են իրենց մտերիմ տղամարդկանց կողմից: «24 կնոջից 14-ը սպանվել է ամուսնու, 2-ը՝ նախկին ամուսնու, 2-ը՝ նախկին սիրեցյալի, 1-ը՝ […]
21:23 03.08.2022
Տուրիզմի զարգացման, հարևան երկրների միջև փոխադարձ կապի ամրապնդման, հաճելին ու օգտակարը մեկտեղելու երկուստեք ձգտումով, Սյունիքում օգոստոսի 10-11-ը անցկացվելու է հայ-իրանական մշակութային խոհանոցային փառատոն։ Ըստ բանախոսների` փառատոնն ունի մեծ նշանակություն։ Այն ուղղված է հետկորոնավիրուսյան ժամանակահատվածում նոր, մրցունակ, տարածաշրջանային միասնական արդյունքի ձևավորմանը, մշակութային ասպարեզում ու շուկայում առավել մրցունակ հանդես գալու գործընթացին։ «Կորոնավիրուսից հետո, երբ իրականում աշխարհը, համաշխարհային […]
19:57 03.08.2022
Transparency International-Georgia-ի (TI) հետազոտության համաձայն՝ 2022 թվականին զգալիորեն աճել է Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող այցելուների թիվը Վրաստանում՝ հունվար-հունիսն ընկած ժամանակահատվածում երկիր է մուտք գործել 247 հազար ՌԴ քաղաքացի։ Հաղորդում է aliq.ge-ն։ Այնուամենայնիվ, կազմակերպությունը նաև նշում է, որ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի Ռուսաստանից այցելուների թիվն առնվազն 3 անգամ պակաս է։ Transparency International-Georgia-ի փոխանցմամբ՝ 2022 […]
19:20 03.08.2022
Transparency International Georgia-ի հրապարակած հետազոտության համաձայն՝ նախորդ տարիների համեմատ մեծացել է Վրաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին Transparency International Georgia-ն ներկայացրել է նոր ուսումնասիրություն՝ «Վրաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից. Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ազդեցությունը»: «Ուսումնասիրության համաձայն՝ 2022 թվականի հունվար-հունիսին Վրաստանի եկամուտը Ռուսաստանից կազմել է 1,2 միլիարդ դոլար, հիմնականում՝ տրանսֆերտների, զբոսաշրջության և ապրանքների արտահանման միջոցով, […]