15:47 28.06.2022
Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան հայտնել է, որ Վրաստանի կառավարությունը 2022 թվականի հուլիսի 4-ից մինչև 2023 թվականի հուլիսի 4-ն արգելելու է ցորենի և գարու արտահանումը, փոխանցում է Aliq.ge-ն։ Նախարարի խոսքով՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, պարենային անվտանգության ապահովման համար կարևոր է տեղական արտադրության ցորենն ու գարին վաճառել միայն ներքին շուկայում։ Ըստ […]
15:44 28.06.2022
Թուրքիայի Աղրըի և Իգդիրի նահանգներում հորդառատ անձրևները խաթարել են կյանքի բնականոն ընթացքը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Աղրըի Դողուբայազետի շրջանում անձրևից առաջացած հեղեղի հետևանքով 3 գյուղերում ընդհանուր թվով 19 տուն ջուր է լցվել, վնաս են կրել գյուղատնտեսական նշանակության հողատարածքները։ Սահմանային Գյուրբուլաք գյուղում որոշ մեքենաներ ջրի բարձրության պատճառով արգելափակել և չեն կարողացել շարունակել երթևեկությունը։ Իգդիրի Արալըքի շրջանում և Արարատ […]
13:29 28.06.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին: Անկարայի նախագահական պալատում տեղի ունեցած հանդիպումը անցկացվել է մամուլի համար փակ ռեժիմով: Նշվում է, որ հանդիպմանը ներկա է գտնվել նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն: Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում, տեղեկացնում է Ermenihaber-ը։ Նշենք, որ պաշտոնական այցով Թուրքիա մեկնած Աբդոլլահիանին ավելի վաղ […]
11:45 28.06.2022
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին Վիեննայում։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնելցին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից: Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 3-ին: Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են այս գործընթացի միջոցով իրենց երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակը։ Այս […]
08:16 28.06.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
22:51 27.06.2022
Վրացական կողմի ակտիվ շինարարական աշխատանքների ու ջանքերի շնորհիվ քիչ առաջ Լարսում վերականգնվել է երթևեկությունը։ Ճանապարհը բաց է։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։ Հիշեցնենք, որ Լարսը փակ էր երեկվանից։ Հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով Թերեք գետի վարարման պատճառով վնասվել էր միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը:
21:32 27.06.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
21:06 27.06.2022
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հայտարարություն է տարածել Բաթումի նավահանգիստ մտնող նավի և բեռների վերաբերյալ, փոխանցում է Aliq.ge-ն։ Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տվյալներով՝ թուրքական դրոշով նավը, որը միջազգային պատժամիջոցների տակ գտնվող ընկերության նավթամթերք է տեղափոխում, բեռներով լքում է Բաթումի նավահանգիստը։ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին ևս հայտնել է, որ Բաթումիի նավահանգստում կայանված […]
20:50 27.06.2022
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն խոսել է Սաուդյան Արաբիայի, Իսրայելի ու Հունաստանի հետ Թուրքիայի ունեցած խնդիրների վերաբերյալ իր կուսակցության դիրքորոշման մասին, փոխանցում է Ermenihaber-ը։ 2014-ին տեղի ունեցած Մավի Մարմարայի միջադեպի հետևանքով զոհված Թուրքիայի քաղաքացիներից մեկի ընտանիքին այցելելուց հետո Քըլըչդարօղլուն այս թեմայով մասնավորապես ասել է. «Մավի Մարմարայի ժամանակ սպանված Չեթին […]
19:55 27.06.2022
Թուրքական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են այս օրերին Սիրիայում ռուսական ու սիրիական ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվող համատեղ զորավարժությանը: Վարժանքներն ուշագրավ են համարվել, քանի որ դրանք տեղի են ունենում թուրքական կողմի՝ Սիրիա հնարավոր ներխուժման լուրերի ֆոնին: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ հաղորդվում է, որ ռուսական պարաշյուտային ստորաբաժանումների կազմակերպած վարժանքներին մասնակցում են Սիրիայի կառավարական բանակի հարյուրավոր զինծառայողներ: Հրապարակումներում նշվում է, որ […]
19:42 27.06.2022
ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները Մադրիդում գագաթնաժողովի ընթացքում որոշում են կայացնելու Վրաստանին տրամադրվող աջակցությունը մեծացնելու մասին։ Խոսքը նաև Վրաստանում ավելի շատ զորավարժություններ անցկացնելու և Թբիլիսիում առաքելությունը մեծացնելու մասին է։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Մենք կավելացնենք Վրաստանին տրվող օգնությունը՝ «Էական աջակցություն Վրաստանին» ծրագրի շրջանակներում։ Մասնավորապես, խոսքը իրավիճակային տեղեկացվածության, ենթակառուցվածքների, կիբեռպաշտպանության և զորավարժությունների […]
19:36 27.06.2022
Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոննան անդրադարձել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հետ կապված Թուրքիայի ստեղծած խոչընդոտների թեմային։ Կոլոննան նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջ պատասխանատվություն ունի և միևնույն ժամանակ ընդգծել, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի համար կարևոր դաշնակից է։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ֆրանսիայի արտգործնախարարն, այնուհետև անդրադառնալով Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ Անկարայի հետ ունեցած բանակցություններին, ասել է․ «Ֆինլանդիան և Շվեդիան […]
19:15 27.06.2022
Մցխեթա-Մթիանեթի շրջանի Դուշեթիի մունիցիպալիտետում հորդառատ անձրևների, ճանապարհի երթևեկության սահմանափակման պատճառով Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը սկսել է քաղաքացիների տարհանումը։ Հաղորդում է Aliq Media-ն։ Տեղեկության համաձայն՝ տարհանումն իրականացվում է սահմանային ոստիկանության ուղղաթիռներով։ Ըստ տեղեկության՝ տարհանում են իրականացվում Կորշա, Ռոշկա, Բարիսախո և Չարգլի գյուղերից։ Այս շրջաններում գտնվող քաղաքացիներին անվտանգ տարածք տարհանելու նպատակով գործընթացին […]
15:58 27.06.2022
Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի էջից տեղեկանում ենք, որ հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ռազմական բլոկների ներկայացուցիչները, փոխանցում է Ermenihaber-ը։ Հանդիպումը կայացել է Թուրքիայի զինված ուժերի առաջին բանակային կորպուսի հրամանատարության շտաբ-կայանում: Նշվում է, որ հիշյալ հանդիպումը հոկտեմբերի 17-28-ը նախատեսված համատեղ զորավարժությունների կազմակերպման առաջին պլանային հանդիպումն էր: Համատեղ այդ զորավարժություններն անցկացվելու են «Հավերժություն-2022» խորագրի ներքո։
15:39 27.06.2022
Ռուսաստանի հետ Վրաստանը միացնող ճանապարհի վնասված տեղամասի վերականգնման համար կարող է մոտավորապես 7-10 օր պահանջվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Sputnik Վրաստանին հաղորդել են Վրաստանի տարածաշրջանների զարգացման նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտում: Նախօրյակին Թերեք գետը հորդառատ անձրևների պատճառով դուրս էր եկել ափերից և ողողել մայրուղին, որը տանում էր վրաց-ռուսական սահման: Վնասվել է Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության […]
12:45 27.06.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
11:14 27.06.2022
Հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով ս.թ. հունիսի 26-ին Թերգի/Թերեք գետի վարարումից վնասվել է միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը, որի արդյունքում ժամանակավորապես արգելվում է նշված հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը, տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ «Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի պատկան մարմինների հետ և ճանապարհի […]
09:46 27.06.2022
Թուրքիան լիովին պատրաստ է Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողության անցկացմանը և կարող է այն սկսել ցանկացած պահի։ Այս մասին կիրակի Habertürk հեռուստաալիքի եթերում հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։ «Վերջին երեք-չորս տարիների ընթացքում մենք երեք խոշոր գործողություն ենք իրականացրել Սիրիայի հյուսիսում և ոչ մեկից թույլտվություն չենք խնդրել դրանց անցկացման համար։ […]
09:35 27.06.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
08:30 27.06.2022
Վրաստանի Մառնեուլ քաղաքում փլուզվել է բնակելի շենքի պատշգամբը։ Փոխանցում է «Ալիք մեդիան»։ Նշվում է, որ փլուզվել է հինգերորդ հարկի պատշգամբը, ինչը հանգեցրել է նաև չորրորդ հարկի պատշգամբի փլուզմանը։ Տեղեկության համաձայն՝ փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս երկուսը՝ վիրավորվել։ Վիրավորների թվում անչափահաս կա. նա 8-ամյա երեխա է, ով տեղափոխվել է Marenuli Geo-Hospitals բուժհաստատություն։ Ըստ առկա […]
23:59 26.06.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
20:57 26.06.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
18:50 26.06.2022
Վրաստանի մի քանի շրջանի՝ Սամեգրելոյի, Իմերեթիի և Ռաճա-Լեչխումիի բնակչությունը հորդառատ անձրևների պատճառով խնդիրների առջև է հայտնվել: Չիաթուրայի շրջանի Իխվիսի գյուղում գետնի վրա հսկայական ճաքեր են առաջացել, նույնիսկ ամբողջ տներ են հայտնվել դրանց մեջ, գրանցվել են սողանքներ: Հաղորդվում է, որ սողանքը վնասել է գազատարը: Հեղեղվել են ճանապարհները, տան բակերը, եգիպտացորենի արտերն ու այգիները: Աղետի գոտի են […]
13:48 26.06.2022
Իրանի իշխանությունները սկսել են 360 մեգավատ հզորությամբ իրանական առաջին ատոմակայանի կառուցման նախագիծը, շաբաթ օրը հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին։ «Այս տարի ևս մեկ աշխատանք սկսեցինք՝ նախագծելով 360 մեգավատ հզորությամբ համաիրանական էլեկտրակայանը, որի կառուցումը պետք է իրականացվեր օտար երկրների հետ համագործակցությամբ, այսօր մենք վճռականորեն փոխել ենք այս նպատակը և, օգտագործելով ազգային […]
10:38 26.06.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
20:53 25.06.2022
Վրաստանի Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչների ընտանիքում ծնվել է 14-րդ երեխան, հայտնում է jnews.ge-ն։ Ծննդաբերությունը տեղի է ունեցել հունիսի 21-ին Ախալքալաքում: Նորածին տղայի քաշը 2 կգ 600 գրամ է, հասակը 48 սմ, անունը՝ Դանիել։ Նրա մայրը՝ 43-ամյա Վարդուհի Ղազարյանը, իրեն հիանալի է զգում և ասում է, որ դեմ չէ նորից ծննդաբերել։ Կինն ամուսնացած է 19 տարեկանից։ Ղազարյանների […]
18:59 25.06.2022
Վրաստանի Սահմանադրական դատարանն այսօր հայտարարել է, որ ընդունել է կառավարության հայցն ընդդեմ երկրի նախագահի։ Սահմանադրական դատարանի նախագահն առաջարկել է «հստակեցնել Վրաստանի նախագահի և Վրաստանի կառավարության լիազորությունների շրջանակը՝ սահմանված Վրաստանի Սահմանադրությամբ»,- jnews.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է դատարանի պաշտոնական հաղորդագրության մեջ։ Դատական հայցը ներկայացվել է հունիսի 7-ին։ Վրաստանի կառավարությունը պահանջում է պարզաբանել նախագահի իրավունքներն ու լիազորությունները: […]
18:19 25.06.2022
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) հայտարարել է հունական հետախույզին ձերբակալելու մասին, այս մասին գրում է Star թերթը։ Հունաստանի քաղաքացի Մուհամեդ Ամար Ամպարան Թուրքիայում լրտեսություն է իրականացրել Հունաստանի Ազգային հետախուզական գործակալության անունից։ Պարզվել է, որ Ամպարան Թուրքիա կատարած իր այցերի ժամանակ հանդես է եկել որպես ձեռնարկատեր և առևտրի պատրվակով զբաղվել է լրտեսական գործունեությամբ։ MIT-ի գործողության […]
17:00 25.06.2022
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի «Twitter»-ի իր էջում կատարած գրառմանը. «Եվրամիության խորհուրդը որոշել է ճանաչել Վրաստանի եվրոպական հեռանկարը և պատրաստ է թեկնածուի կարգավիճակ տալ, հենց որ առաջնահերթությունները կատարվեն…Շնորհավորում եմ վրաց ժողովրդին։ Սա պատմական պահ է ԵՄ-Վրաստան հարաբերություններում. Վրաստանի ապագան ԵՄ-ում է»: «Պատմական օր է: Վրաստանի եվրոպական հեռանկարը ճանաչված է: […]