19:38 04.06.2022
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, շաբաթ օրը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջադրել է որպես «Ժողովրդական դաշինքի» թեկնածու՝ 2023 թվականի ամռանը կայանալիք նախագահական ընտրություններում։ Այս մասին շաբաթ օրը լրագրողներին հայտարարել է «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը՝ներկայացնելով կուսակցության համագումարի արդյունքներով։ «Ժողովրդական դաշինքի» թեկնածուն լինելու է մեր նախագահ Թայիփ Էրդողանը,այս թեմայի շուրջ մենք վերջապես […]
16:55 04.06.2022
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) երկրներում 2022 թվականի ապրիլին գնաճը հասել է 9.2 տոկոսի, պարենային ապրանքների և ծառայությունների գների աճն արագացել է, ամենաբարձր գնաճը գրանցվել է Թուրքիայում՝ 70 տոկոս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հրապարակած տվյալները: Նշվում է, որ սպառողական գները ՏՀԶԿ-ում 2022 թվականի ապրիլին աճել են 9,2 […]
15:50 04.06.2022
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 7 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 141 հազար 328-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Երկրում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 64 նոր դեպք, որից 13-ը՝ հոսպիտալացմամբ: Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երկրում գրանցված ընդհանուր 7 մլն 232 հազար 678 դեպքից 7 մլն 54 […]
13:30 04.06.2022
Թուրքիան մտադիր է նոր անդրսահմանային գործողություններ իրականացնել Սիրիայի հյուսիսում՝ իր հարավային սահմանների անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մենք քայլեր ենք ձեռնարկել, որպեսզի մեր զինված ուժերը դառնան աշխարհի ամենաժամանակակից բանակներից մեկը։ Մենք ոչնչացրել ենք ահաբեկչության միջանցքը, որը փորձում […]
12:38 04.06.2022
Թուրքական ավիաուղիները (Turkish Airlines) երկարաձգել է մինչև հաջորդ ամսվա վերջ թռիչքների դադարեցումը դեպի Ուկրաինայի քաղաքներ, ինչպես նաև դեպի Մինսկ (Բելառուս), Եկատերինբուրգ, Դոնի Ռոստով և Սոչի։ Այս մասին հունիսի 4-ին հայտնել է Anadolu գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ որոշումն ընդունվել է Ուկրաինայի օդային տարածքի փակման ֆոնին։ Այն, որ ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները դեպի վերոնշյալ քաղաքներ և դեպի Ուկրաինա, […]
00:13 04.06.2022
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին հայտարարել է, որ չի պատրաստվում փոխել իր դիրքորոշումը Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ներում շնորհելու հարցում, քանի որ «Սաակաշվիլիին ներում շնորհելը կխորացնի բևեռացումը երկրում»։ Այս մասին Սալոմե Զուրաբիշվիլին ասել է Palitranews հեռուստաալիքի «Ազատ ստուդիա» ծրագրին տված բացառիկ հարցազրույցում։ «Դուք գիտեք վրաց հասարակությանը, գիտեք, որ դա կլինի ծայրահեղ առճակատման պատճառներից մեկը։ Մինչ […]
20:40 03.06.2022
Թուրքիայի տարեկան գնաճը մայիսին աճել է մինչև 73,5%, ինչը երկրում ամենաբարձրն է վերջին 24 տարվա ընթացքում, գրում է Politico-ն։ Ուրբաթ օրը Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի տվյալներով, ամենաշատ տուժած ոլորտները տրանսպորտն են: Դրանում տարեկան հաշվարկով գներն աճել են 107,6%-ով։ Երկրորդ տեղում սննդի ոլորտն է, որտեղ գներն աճել են 91,6%-ով։ Սա 1998 թվականից ի վեր Թուրքիայում գնաճի ամենաբարձր […]
20:26 03.06.2022
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ Վրաստանում տարեկան գնաճը հասել է 13,3 տոկոսի։ Փոխանցում է Aliq Media-ն։ Գնաճի մակարդակի բարձրացման վրա ամենաէական ազդեցությունը եղել է պարենային ապրանքների գների աճը, քանի որ պարենային ապրանքների գները տարեկան կտրվածքով աճել են 22 տոկոսով՝ արտացոլելով տարեկան 6.88 տոկոսային կետով գնաճ. բանջարեղեն և այգեգործություն՝ 51,1 տոկոս, հաց և հացաբուլկեղեն՝ 34,5 […]
19:50 03.06.2022
Վրաց-ռուսական Վերին Լարսի անցակետում շարունակվում է բեռնատարների կուտակումը, թեև վերջին 3 օրերի ընթացքում կուտակումները համեմատաբար պակասել են: «Ալիք մեդիային» հայտնել են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից: «Տևական ժամանակ է կուտակումներ կան սահմանին: Վերջին 3 օրվա ընթացքում մոտ 250 հայկական բեռնատար արդեն հատել է սահմանը, այս պահին մոտավորապես 450 մեքենա դեռ Թբիլիսիից եկող ճանապարհին է կուտակված, մոտ 50 […]
18:14 03.06.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
16:30 03.06.2022
ԱՄՆ պետդեպարտամենտի պատրաստած «Կրոնական ազատությունների մասին» զեկույցում նշվել է, որ Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների խմբերի գործունեությունը սահմանափակվել է նրանց անդամներին կրթելու հարցում։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հրապարակվել է կրոնական ազատությունների մասին ամենամյա զեկույցը, որն ուսումնասիրում է կրոնական ազատության վիճակը տարբեր երկրներում։ Զեկույցի՝ Թուրքիային վերաբերող հատվածում քննադատվել է կրոնական ազատությունների վերաբերյալ կառավարության գործելաոճը։ Նշված է նաև, որ Թուրքիայի սահմանադրությունը […]
15:23 03.06.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Գեզի զբոսայգու ցուցարարների հասցեին հնչեցրած «պոռնիկ» արտահայտությունից հետո change.org կայքում ստորագրահավաք է սկսվել, փոխանցում է Ermenihaber-ը։ «Ես պոռնիկ չեմ» (Ben sürtük değilim) գլխագրով ստորագրահավաքի հայտարարության տեքստում մասնավորապես նշված է, որ նախագահի պաշտոնն անաչառ պաշտոն է և նախագահը չի կարող վիրավորել իր ժողովրդի մի մասին, եթե անգամ նա նախագահ է, […]
13:50 03.06.2022
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Հոլանդիայի արտգործնախարար Վոպկե Հոստրայի հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Ըստ Թուրքիայի արտգործնախարարության՝ կողմերը քննարկել են թուրք-հոլանդական հարաբերությունները, Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի վերջին զարգացումները՝ կապված Շվեդիայի ու Ֆինլանդիայի հնարավոր անդամակցության վերաբերյալ, ևս եղել են զրույցի նյութ։ Թուրքական աղբյուրը նշում է, որ Չավուշօղլուն ավելի վաղ էլ հեռախոսազրույց […]
20:08 02.06.2022
Թուրքիա-Հունաստան հարաբերություններում լարվածությունը շարունակում է աճել այն բանից հետո, երբ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Միացյալ Նահանգների Կոնգրեսում ակնարկել է Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու տարածաշրջանային ռիսկերի մասին։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Հունիսի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական ֆրակցիայի նիստում հայտարարել է, որ չեղարկել են Հունաստանի հետ բարձր մակադարկի ռազմավարական […]
19:23 02.06.2022
Լիտվան պայմանագիր է ստորագրել Թուրքիայի հետ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր գնելու վերաբերյալ։ Վիլնյուսը նախատեսում է Ուկրաինային անօդաչու թռչող սարքեր հանձնել: Տեղեկությունը տարածում են լիտվական լրատվամիջոցները։ Փոխանցում է 1tv.ge-ն։ Այդ նպատակով շարքային լիտվացիները, հիմնվելով հեռուստահաղորդավարներից մեկի կոչի վրա, երեք օրվա ընթացքում կարողացել են մոբիլիզացնել մինչև հինգ միլիոն եվրո։ Հաղորդվում է, որ վաճառքի պայմանագրի մասին փաստաթուղթը ստորագրել […]
17:58 02.06.2022
Հունիսի 1-ին տեղի է ունեցել Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանի հանդիպումը ԻԻՀ Մեջլիսի միջազգային հարաբերությունների գլխավոր վարչության պետ Քազեմ Շաֆեիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկու պետությունների խորհրդարանների միջև համագործակցության զարգացմանը, այնպես էլ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ Այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը:
16:00 02.06.2022
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքերով` Վրաստանը կարող է խաղաղություն և կայունություն ապահովել տարածաշրջանում և դրանից դուրս, փոխանցում է Aliq.ge-ն։ «Ես ուրախ եմ մասնակցել այս տարվա Բրատիսլավայում անցկացվող Գլոբալ անվտանգության ֆորումին (GLOBSEC 2022): Ակնկալում եմ արդյունավետ զրույցներ և հանդիպումներ։ Խորացնելով կապերը ԵՄ-ի և տարածաշրջանի գործընկերների հետ՝ Վրաստանը ներուժ ունի ամրապնդելու սեփական անվտանգությունը և կարող է նաև […]
15:57 02.06.2022
Վրաստանն առաջին անգամ հայտնվել է Համաշխարհային տնտեսական համաժողովի (WEF) «Ճամփորդությունների և տուրիզմի զարգացման ինդեքս 2021» վարկանիշի 50 լավագույն երկրների ցուցակում՝ իր ցուցանիշները բարելավելով միանգամից 24 կետով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հաղորդել է Զբոսաշրջության ազգային վարչակազմը: Վարկանիշում, որը գնահատում է տարբեր երկրներում զբոսաշրջության զարգացման տեմպերը, ներկայացված են 117 պետություններ: Վրաստանը տեղ է գտել վարկանիշի […]
15:35 02.06.2022
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Թորիա գյուղում կայծակի հետևանքով երիտասարդ կին է մահացել, փոխանցում է Aliq.ge-ն։ Ամպրոպի ժամանակ 35-ամյա կինն ամուսնու հետ կարտոֆիլի դաշտում է եղել, այդ պահին ամպրոպ է եղել, որին հաջորդել է կայծակը, կինը տեղում մահացել է։ Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետի մի քանի գյուղերում երեկ ուժեղ կարկուտ, կայծակ և ամպրոպ է եղել։
15:26 02.06.2022
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու, փոխանցում է Ermenihaber-ը։ Ըստ թուրքական աղբյուրի՝ Շենթոփին և նրան ուղեկցող խորհրդարանական պատվիրակությանը Բաքվի օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի ազգային ժողովի փոխնախագահ Ֆեզաիլ Իբրահիմլին, Ադրբեջան-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Էհլիման Էմիրասլանովը և Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըն: Թուրքիայի խորհրդարանի նախագահը Բաքվում մասնակցելու է Հասարակական […]
13:50 02.06.2022
F-16 կործանիչների արդիականացման և մատակարարման վերաբերյալ թուրք-ամերիկյան բանակցություններն անցել են դրական մթնոլորտում: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարը օդուժի հրամանատար բանակի գեներալ Հասան Քյուչյուքայուզի հետ հանդիպման ժամանակ: «Հավատում ենք, որ այս հարցում ԱՄՆ-ն ընդառաջ կգնա Թուրքիայի կարիքներին: Ըստ իս՝ այս ամենը չի անտեսվի ԱՄՆ վարչակազմի կողմից հավաքական պաշտպանության և փոխգործակցության առումով։ Հիմք […]
13:30 02.06.2022
Empathy բժշկական կենտրոնի ղեկավար Մարիամ Ջիշկարիանին «Այլընտրանքային» խորհրդի անդամների հետ «Վիվամեդի» կլինիկայում այցելել է Վրաստանի երրորդ նախագահ, այժմ ազատազրկված Միխեիլ Սաակաշվիլիին, փոխանցում է Aliq.ge-ն։ «Մենք բազմիցս նշել ենք, որ հիվանդի բուժումն ու ախտորոշումը սխալ է եղել։ Նա մինչև օրս սիմպտոմատիկ բուժում է ստանում, ոչ մի հետազոտություն ժամանակին չի կատարվել, մեր վերջին այցից հետո (դեկտեմբերին) դրական […]
09:36 02.06.2022
Թուրքական Haber7 պարբերականի ընթերցողներին դուր չի եկել Հունաստանի մտադրությունը՝ ԱՄՆ-ին փոխանցելու իր տարածքի 4 ռազմաբազա: Պորտալը մեջբերում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերն այն մասին, որ Աթենքի նման քայլն ուղղված է Թուրքիայի, այլ ոչ թե Ռուսաստանի դեմ: Նշվում է, որ այդ կերպ Հունաստանի տարածքում ամերիկյան բազաների թիվը կհասնի 9-ի: Դրանցից մեկը գտնվում է Ալեքսանդրուպոլիսում՝ Թուրքիայի […]
09:18 02.06.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փոխել է դեսպաններին Շվեդիայում և Ֆինլանդիայում: Այս մասին հայտնում է թուրքական կառավարության պաշտոնաթերթը՝ Resmi Gazete-ը: Ուկրաինայում իրադարձությունների ֆոնին Ֆինլանդիան և Շվեդիան մայիսի 18-ին անդամակցության հայտեր էին ներկայացրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին: Թուրքիան արգելափակել էր այդ դիմումների ուսումնասիրման գործընթացը, քանի որ կասկածում է այդ երկրներին Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների հետ […]
08:26 02.06.2022
ՄԱԿ-ը փոխել է Թուրքիայի անվանումը: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Միջազգային և պաշտոնական փաստաթղթերում Թուրքիայի անվանումը Turkey-ից դարձել է Türkiye։ Համապատասխան խնդրանքով երկրի ԱԳՆ ղեկավարը դիմել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։ Նրա խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ փոփոխություններն ուժի մեջ են մտնում դիմումը ստանալու պահից։ «Գործընթացը, որը մենք սկսել ենք նախագահ Ռեջեփ […]
19:05 01.06.2022
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով` 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի և խմիչքների արտահանումը նվազել է, ներմուծումը` աճել։ Ըստ Geostat-ի՝ այս տարվա առաջին 4 ամիսներին Վրաստանից արտահանվել է 260 հազար 887 մլն դոլարի արտադրանք, 2021 թվականի նույն ժամանակահատվածում արտահանվել է 268 հազար 589 մլն դոլարի արտադրանք։ Հաղորդում է Aliq Media-ն։ […]
18:46 01.06.2022
Ստամբուլի առևտրային պալատը հրապարակել է երկրում սպառվող ապրանքների գների մայիս ամսվա ինդեքսները, որոնք առաջատար ցուցիչ են համարվում Թուրքիայում գնաճի մակարդակը ցույց տալու համար։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Ըստ այդմ՝ մայիսին Ստամբուլի աշխատավարձ ստացողների կենսաապահովման ինդեքսը, որը մանրածախ գների շարժի ցուցիչն է, նախորդ ամսվա համեմատ աճել է 5․84 %-ով, իսկ մեծածախ գների շարժն արտացոլող մեծածախ ապրանքների […]
17:00 01.06.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ վերահաստատել Թուրքիայի կողմից Քուրդիստանի բանվորական կուսակցության դեմ Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու վերաբերյալ տեղեկությունը: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: «Սկսվում է «անվտանգության գոտու» ձևավորման նոր փուլ՝ թուրքական սահմանից 30 կմ խորությամբ։ Մենք մաքրելու ենք Թել Ռըֆաթն ու Մանբիջն ահաբեկիչներից»,- ասել […]
16:53 01.06.2022
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ գրավոր դիմում կներկայացվի ՄԱԿ-ի անդամ երկրներում «Turkey» անվանումը «Türkiye» անվանմամբ փոխարինելու պահանջով, փոխանցում է Ermenihaber-ը։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ պաշտոնական տեղեկագրում հրապարակված շրջաբերականում նշվել է, որ արտահանվող ապրանքներում «Made in Turkey”-ի փոխարեն կօգտագործվի «Made in Türkiye» արտահայտությունը։ Արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ասել է, որ ՄԱԿ-ի անդամ […]
13:35 01.06.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարություն է արել Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ Թուրքիայի հնարավոր նոր ռազմական գործողության վերաբերյալ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ըստ Քալընի՝ հնարավոր նոր օպերացիան իրականացնելու համար Թուրքիան ոչ-մեկի թույլտվության կարիքը չունի: Խոսնակը նշել է, որ չնայած 2019-ին թուրքական կողմը Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հետ պայմանավորվածություններ էր ձեռք բերել Եփրատի արևմտյան […]