TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+26.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հարյուրավոր բեռնատարներ շրջապատել են Թբիլիսին

11:59 01.06.2022

Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհին բեռնատար մեքենաների բազմակիլոմետրանոց հերթ է գոյացել: Լուսանկարները հրապարակել է Sputnik Georgia-ն: Ճանապարհին կանգնած բեռնատարները Հայաստանից Վրաստանի տարածքով մեկնում են Ռուսաստան։ Նման հսկա խցանման առաջացումը պայմանավորված է նրանով, որ շարքային քաղաքացիների համար Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի սահմանափակումների վերացումից հետո վերջերս բացվել է Վրաստանի և Ռուսաստանի միջև ցամաքային սահմանը։ Վերին Լարսի անցակետի թողունակությունն այդ պատճառով […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը այցելել է Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն

23:10 31.05.2022

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն։ Նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից ծաղկեպսակ է դրվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ։ Նախագահը մշակութային և հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանի ուղեկցությամբ շրջել է պանթեոնի տարածքով և ծաղիկներ դրել հայ անվանի գործիչների շիրմաքարերին։ Նախագահը նշել, է որ […]

̰
Օլիգարխիկ կառավարումը խաթարել է Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտները․ ԵԺԿ

19:30 31.05.2022

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) հայտնել է, որ մտահոգությամբ է հետևում վերջին տարիներին Վրաստանում ժողովրդավարության շրջադարձին: ԵԺԿ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ երկրի ոչ պաշտոնական, օլիգարխիկ կառավարումը խաթարել է երկրի արդյունավետ կառավարման գործընթացը: Փոխանցում է Aliq Media-ն։ «Արդյունքում, խաթարվել են ժողովրդավարական ինստիտուտները՝ ներառյալ անկախ դատական ​​համակարգը, լրատվամիջոցների ազատությունը և ազատ ու արդար ընտրությունները»,- ասված է […]

̰
Ըստ Չավուշօղլուի՝ Լավրովի հետ Թուրքիա կժամանի զինվորականներից բաղկացած պատվիրակություն

18:46 31.05.2022

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է երկրի արտաքին քաղաքականության օրակարգային մի շարք  հարցերի, ինչպիսիք են՝ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները, ռուս-ուկրաինական պատերազմում թուրքական միջնորդությունը, Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսությունը, Հունաստանի հետ առկա լարվածությունը: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Չավուշօղլուն տեղեկացրել է, որ հունիսի 8-ին նախատեսվում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Թուրքիա: […]

̰
Վրաստանում վերջին մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսի 575 դեպք

18:20 31.05.2022

Մայիսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 575 նոր դեպք, մահացել է 1 մարդ։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը (NCDC)։ Փոխանցում է Aliq Media-ն։ Վերջին մեկ շաբաթում ապաքինվել է 614 մարդ։ Ընդհանուր հաշվով՝ Վրաստանում իրականցվել է 104,996 կորոնավիրուսի թեստավորում, այդ թվում՝ 95,506-ը հակագենի, իսկ 9,490-ը PCR:

̰
Ադրբեջանի արտգործնախարարը կայցելի Թուրքիա

17:10 31.05.2022

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել է, որ նախատեսվում է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի այցը Թուրքիա: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական ԶԼՄ-ներին հայտնել է Չավուշօղլուն: «Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կայցելի Թուրքիա»,- ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Նրա խոսքերով՝ պաշտոնական այցը տեղի կունենա հաջորդ շաբաթ։

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ

16:48 31.05.2022

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։ Վրաստանի խորհրդարանի նախագահը ողջունել է Հայաստանի նախագահի այցը և նշել, որ առանձնահատուկ գնահատում է Վահագն Խաչատուրյանը Հայաստանի նախագահի կարգավիճակում իր առաջին պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում։ «Մեր երկրների միջև եղած դարավոր բարեկամությունը ամրապնդվում է նման բարձր […]

̰
Թուրքիայի ԶՈՒ-ն Միջերկրական ծովում իրականացրել է «KURTARAN-2022» զորավարժությունը

15:27 31.05.2022

Թուրքիան Միջերկրական ծովում անցկացրել է «KURTARAN-2022» (Փրկող-2022) զորավարժությունը: Ներգրավված են եղել Թուրքիայի զինված ուժերի ռազմածովային, ցամաքային ու ռազմաօդային ստորաբաժանումները, ինչպես նաև առափնյա անվտանգության ստորաբաժանումները: Զորավարժությունը համակարգվել է օդուժի հրամանատարության կողմից: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվել է, որ զորավարժությունն ընթացել ու ավարտվել է հաջողությամբ: Նշվում է, որ զորավարժությանը ներկա է գտնվել 26 […]

̰
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

15:13 31.05.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ հեռախոսազրույցը կայացել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ: Նշվում է, որ քննարկվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը՝ շեշտադրելով կոնկրետ հարցերի լուծումը, որոնք […]

̰
Էրդողանի խորհրդականը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի հետ

13:53 31.05.2022

Թուրքիայի նախագահի Ռեջեփ Էրդողանի գլխավոր խորհրդական և խոսնակ Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների, Շվեդիայի ու Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացի, միջազգային պարենային անվտանգության, էներգետիկ անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, Ուկրաինայի պատերազմի, Սիրիայի վերաբերյալ հարցեր: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Քալընը խոսել է Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական […]

̰
Վահագն Խաչատուրյանը Թբիլիսիում հանդիպել է մի խումբ հայ հասարական և մշակութային գործիչների հետ

13:45 31.05.2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելել է Հովհաննես Թումանյանի մշակութային կենտրոն, որտեղ հանդիպում է ունեցել մի խումբ հայ հասարական և մշակութային գործիչների հետ, այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանային անվտանգությանը։ Նախագահ Խաչատուրյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին։

̰
Էրդողանը Պուտինին հայտնել է, որ Սիրիայում «անվտանգություն գոտի» ստեղծելու կարիք կա

13:23 31.05.2022

Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց, որի ընթացքում քննարկվել են ռուս-թուրքական հարաբերությունները, Ուկրաինայում տիրող իրավիճակն, ինչպես նաև Սիրիայի հարցը, փոխանցում է Ermenihaber-ը։ Էրդողանը հայտնել է, որ իրենք պատրաստ են Ստամբուլում հանդիպում կազմակերպել Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև, ինչպես նաև կարևորել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը: Թուրքիայի ղեկավարը, խոսելով Սիրիայում տիրող իրավիճակի մասին, […]

̰
Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հետ կապված. Էրդողան

10:11 31.05.2022

Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ կապված, եթե նրանց կողմից չձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են փոխանցել դաշինքին անդամակցելու հայտեր: Թուրքիան արգելափակել է նրանց հայտերի ուսումնասիրման գործընթացը: Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան […]

̰
Հարավային Օսիայի ղեկավարը կասեցրել է Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեի մասին հրամանը

09:11 31.05.2022

Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը կասեցրել է Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեի նշանակման մասին հրամանի գործողությունը: Նա նշել է, որ աջակցում է ինտեգրման նախաձեռնությանը, սակայն հանձնարարել է խորհրդակցություններ անցկացնել Մոսկվայի հետ համալիր հարցերի շուրջ՝ կապված այդ գործընթացի հետ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Հանրաքվեի անցկացման վերաբերյալ հրամանը հուլիսի 17-ին ստորագրել էր Հարավային Օսիայի նախկին նախագահ […]

̰
Հայաստանի և Վրաստանի նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ

20:50 30.05.2022

Հայաստանի և Վրաստանի նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Սալոմե Զուրաբիշվիլին այսօր Վրաստանի նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը. «Նախ և առաջ շնորհակալություն եմ հայտնում մեծարգո տիկին Զուրաբիշվիլիին՝ ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկումների համար: Ուրախ եմ Հայաստանի Հանրապետության նախագահի կարգավիճակում առաջին պաշտոնական այցս իրականացնել […]

̰
Տեղի է ունեցել նախագահ Վահագն Խաչատուրյանի և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հանդիպումը

20:40 30.05.2022

Վրաստանի նախագահի նստավայրում՝ «Օրբելիանի» պալատում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Վրաստան ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման պաշտոնական արարողությունը: Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Վրաստանի պետական օրհներգերը: Հայաստանի և Վրաստանի նախագահները պատվո պահակախմբի հրամանատարի ուղեկցությամբ կատարել են զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի ստուգայց: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Հանրապետության նախագահը գրառում է […]

̰
Հաջորդ շաբաթ կհրապարակվի Եվրահանձնաժողովի գնահատականը Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի վերաբերյալ․ ԵՄ դեսպան

19:55 30.05.2022

Վրաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Կառլ Հարցելի խոսքերով՝ ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ կհրապարակվի Եվրահանձնաժողովի գնահատականը Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի վերաբերյալ։ Այս մասին Հարցելն ասել է «Եվրոպայում անվտանգության նոր ճարտարապետությունը և դրա ազդեցությունը Վրաստանի վրա» թեմայով համաժողովում։ Հաղորդում է aliq.ge-ն։ Հարցելը նշել է, որ ԵՄ անդամ երկրների միջև քննարկումը կշարունակվի սրանից հետո մեկ ամիս՝ մինչև Խորհրդի […]

̰
Թուրքիայի և ԵՄ-ի միջև տեղի կունենա «Քաղաքական երկխոսության» նիստ

19:41 30.05.2022

Մայիսի 31-ին քաղաքական ղեկավարների մակարդակով Անկարայում կկայանա Թուրքիայի և Եվրամիության (ԵՄ) միջև «Քաղաքական երկխոսության» նիստը։ Այդ մասին հաղորդագրություն է հրապարակել Թուրքիայի արտգործնախարարությունը։ Փոխանցում է Ermenihaber. am-ը։ Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ նիստին Թուրքիայի պատվիրակությունը գլխավորելու է արտաքին գործերի փոխնախարարներ Ֆարուք Քայմաքջըն և Սեդաթ Օնալը, իսկ Եվրամիության պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին գործողության եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի […]

̰
Շվեդիան կարող է չեղարկել Թուրքիային զենք վաճառելու արգելքը

19:10 30.05.2022

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ շվեդական Expressen թերթը գրում է, որ Շվեդիայի կառավարությունը ցանկանում է չեղարկել Թուրքիային զենք վաճառելու արգելքը (էմբարգո), որը սահմանել էր Թուրքիայի նկատմամբ դեռևս 2019 թվականից։ «Expressen»-ի հետ զրույցում Շվեդիայի ռազմավարական ապրանքների տեսչության (ISP) զենքի արտահանման վերահսկման գրասենյակի ղեկավար Կարլ Էվերթսոնը հայտնել է, որ Շվեդիայի պաշտպանական արդյունաբերությունը վերանայում է պահանջները անվտանգության քաղաքականության շրջանակներում։ Նաև նշել […]

̰
Ինչ է վերաարտահանվում Վրաստանից Հայաստան

18:27 30.05.2022

Վրաստանից վերաարտահանումը տարեցտարի աճում է։ Փոխանցում է BusinessPressNews-ը։ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Վրաստանից վերաարտահանվել է 379,9 մլն դոլարի արտադրանք, ինչը մոտ 20,8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հաղորդում է aliq.ge-ն։ Աճում են նաև դեպի հարևան երկրներ վերաարտահանման տեմպերը, որոնցից ամենամեծ աճը գրանցվել է Հայաստանում, որտեղ վերավաճառված […]

̰
Իրանի դեսպանն այցելել է Արարատի մարզ

17:51 30.05.2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աբբաս Բադախշան Զոհուրիին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես տեղեկացնում են Արարատի մարզպետարանից, ողջունելով և շնորհակալություն հայտնելով դեսպանին այցելության համար՝ մարզպետն ընդգծել է, որ կարևորում է երկկողմ հարաբերությունների զարգացումն ու խորացումը։ Դեսպանը նշել է, որ Արարատի մարզը ջերմ հարաբերություններ […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

16:41 30.05.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան

16:14 30.05.2022

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում նախագահ Խաչատուրյանին դիմավորել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան, պաշտոնատար այլ անձինք։

̰

15:32 30.05.2022

Թբիլիսիի մոտակայքում գտնվող Վրաստանի ամենահին հիդրոէլեկտրակայանը՝ Զահեսին (Zahesi) հրդեհվել է: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ անցած գիշեր 20 հրշեջ խումբ է մոբիլիզացվել՝ մարելու բռնկված հրդեհը։ Հրդեհը բռնկվել է տրանսֆորմատորներից մեկի վրա և տարածվել։ Հրդեհը մարվել է մեկ ժամում, պատճառները քննվում են։ Հէկի շենքերը, կառավարման վահանակը, շարժիչի սենյակը չեն վնասվել:

̰
Հուլուսի Աքարը Բաքվում հանդիպել է Զաքիր Հասանովի հետ

15:00 30.05.2022

Բաքու մեկնած Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, ինչպես նաև  ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերի հրամանատարները հանդիպում են ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրք բարձրաստիճան զինվորականները Բաքվում այցելել են Թագիևի ավիաբազա և ուսումնասիրություններ իրականացրել: Նրանց ուղեկցել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Ադրբեջանի ցամաքային, […]

̰
Իրանում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի

10:46 30.05.2022

Խուզեստանի նահանգապետը հայտնել էր, որ 38 մարդ դեռ անհետ կորած է։

̰
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

17:30 29.05.2022

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 30-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Այցի շրջանակում նախատեսված է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի առանձնազրույցը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, որին կհաջորդի հանդիպումն ընդլայնված կազմով: Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: Այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանին կհյուրընկալի համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք […]

̰
Վրաստանի վարչապետը ժամանել է Հորդանան՝ մասնակցելու գետի մերձակայքում գտնվող հողատարածքը Վրաստանին փոխանցելու արարողությանը

15:26 29.05.2022

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երկօրյա այցով ժամանել է Հորդանանի Հաշիմյան Թագավորություն։ Պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արքայազն Ղազիի հետ կմասնակցի Հորդանան գետի վրա՝ Փրկչի մկրտության վայրում Վրաստանին հող հանձնելու պաշտոնական արարողությանը։ Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի օրհնությամբ չորս հազար քառակուսի մետր տարածք զբաղեցնող հողատարածքում կկառուցվի վրացական մշակութային կենտրոն։ Պաշտոնական այցի շրջանում վարչապետ Ղարիբաշվիլին հանդիպումներ կունենա […]

̰
Վրաստանում դատապարտյալները կկարողանան բարձրագույն կրթություն ստանալ հեռակա կարգով

12:46 29.05.2022

Վրացական բանտերում պատիժ կրող դատապարտյալները կկարողանան հեռավար սովորել Թվային համալսարանի նախագծի շրջանակներում, ասել է արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։ Նրա խոսքով՝ այս նախագիծն իրականացվում է կրթության նախարարության հետ համատեղ։ «Այս նախագծի արդյունքում դատապարտյալներն ու մեղադրյալները կկարողանան բարձրագույն կրթություն ստանալ հեռավար ուսուցման միջոցով՝ ինչպես բակալավրիատի, այնպես էլ մագիստրատուրայի ծրագրերով՝ Վրաստանում հավատարմագրված համալսարանում»,- ասել է Ռատի Բրեգաձեն: Նախարարը […]

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

11:11 29.05.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
BACK_TO_TOP